Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ուղարկվում է Հերովդեսի մոտ

    Պիղատոսը շատ ուրախացավ, երբ իմացավ, որ Հերովդեսը Երուսաղեմում է: Նա ցանկանում էր իր անձն ազատել Քրիստոսին դատելու ու դատավճիռ կայացնելու պատասխանատվությունից: Նա անմիջապես Հիսուսին Իր մեղադրողների հետ միասին Հերով- դեսի մոտ ուղարկեց: Այս իշխանավորի սիրտը քարացել էր մեղքի մեջ: Հովհաննես Մկրտչի սպանությունն այնպիսի մի բիծ էր թողել նրա խղճի վրա, որից նա անկարող էր ազատվել: Լսելով Հիսուսի ու Նրա հրաշագործությունների մասին’ Հերովդեսի սիրտն ահուդողով լցվեց: Նա կարծեց, թե դա հարություն առած Հովհաննես Մկրտիչն է: Երբ Պիղատոսը Հիսուսին նրա ձեռքը հանձնեց, նա ընդունեց դա որպես Պիղատոսի կողմից իր զորությունն, իշխանությունն ու հեղինակությունն ընդունելու նշան: Սա բարեկամացրեց այդ երկու իշխանավորներին, որ նախկինում թշնամիներ էին: Հերովդեսն ուրախ էր Հիսուսին տեսնելու համար և հույս ուներ, որ Նա իրեն գոհացնելու համար մի աննախադեպ հրաշք կգործի: Սակայն Հիսուսը բոլորովին մտադիր չէր բավարարել նրա հետաքրքրասիրությունը կամ փորձել փրկելու Իր անձը: Նրա աստվածային, հրաշագործ զորությունը պետք է ուրիշներին փրկեր, այլ ոչ Իրեն:ՀՊ 70.2

    Հիսուսը ոչինչ չպատասխանեց Հերովդեսի տված բազմաթիվ հարցերին: Նույն կերպ’ Նա ոչինչ չպատասխանեց Իր թշնամիներին, ովքեր ստորաբար ամբաստանում էին Նրան: Հերովդե- սը զայրացավ’ տեսնելով, որ Հիսուսը չի վախենում իր ուժից, և իր զինվորների հետ ծաղրուծանակի ենթարկեց, անարգեց ու տանջեց Աստծո Որդուն: Բայցևայնպես նրան ապշեցրեց Հիսուսի վեհանձն, աստվածանման տեսքը, որը մազաչափ անգամ չէր տուժում’ չնայած Նրա կրած անարգանքին ու ամոթալի տանջանքներին: Եվ’ վախենալով Հիսուսին դատապարտել’ Հերովդեսը Նրան դարձյալ հետ’ Պիղատոսի մոտ ուղարկեց:ՀՊ 71.1

    Սատանան և նրա հրեշտակները գայթակղեցնում էին Պիղա- տոսին ու ջանում մղել նրան իր անձը կործանելու: Նրանք փորձում էին համոզել Պիղատոսին, որ եթե նա մասնակցություն չունենա Հիսուսի դատավճռին, ուրիշները կկայացնեն դատավճիռը: Ամբոխը ծարավ էր Նրա արյանը, և եթե նա Հիսուսին չհանձնի նրանց ձեռքը, որ խաչեն, կկորցնի իր իշխանությունն ու աշխարհիկ պատիվը, ու նրան կմեղադրեն խաբեբային հավատալու մեջ: Իր իշխանությունն ու հեղինակությունը կորցնելու վախից դրդված’ Պիղատոսը համաձայնեց Հիսուսի մահվանը: Եվ չնայած նա լվաց իր ձեռքերն ու մեղադրողների խղճին թողեց Հիսուսի արյունը, և ամբոխն ընդունեց այն’ բղավելով. «Դրա արյունը մեզ վրա և մեր որդկանց վրա” (Մատթեոս 27.25), միևնույնն է, Պիղատոսը մաքուր չէր, նա էլ կրեց Քրիստոսի արյան մեղքը: Իր սեփական պատ- վի սիրույն, աշխարհի մեծերի կողմից հարգված լինելու սիրույն’ նա անմեղ մարդու մահվան մատնեց: Եթե Պիղատոսն իր համոզմունքներով առաջնորդվեր, ապա ոչ մի կապ չէր ունենա Քրիստոսի դատապարտության հետ:ՀՊ 71.2

    Դատավարության ժամանակ Քրիստոսի տեսքն ու բառերը խորն ազդեցություն գործեցին շատերի վրա, ովքեր ներկա էին այնտեղ: Այդ ազդեցության արդյունքները երևան եկան Հիսուսի հարությունից հետո: Հետագայում դարձի եկածներից շատերը համոզվել էին հենց դատարանի դահլիճում:ՀՊ 72.1

    Սատանան մոլեգնել էր՝ տեսնելով, որ իր դրդմամբ Հիսուսի դեմ հրեաների գործած դաժանությունները ամենաչնչին տրտունջ անգամ չպոկեցին Նրա շուրթերից: Չնայած Հիսուսը մարդկային էություն էր առել, Նա աստվածանման տոկունությամբ տանում էր բոլոր տանջանքները և մազաչափ անգամ չէր կտրվել Իր Հոր կամքից:ՀՊ 72.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents