Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ

    Քրիստոսին’ Աստծո թանկագին Որդուն, հանձնեցին ժողովրդի ձեռքը, որպեսզի խաչեն Նրան: Նրա աշակերտներն ու այդ կողմերում գտնվող հավատացյալները միացան այն ամբոխին, որը Հիսուսի հետևից դեպի Գողգոթա էր գնում: Այնտեղ էր նաև Հիսուսի մայրը, ով Հովհաննեսի’ Հիսուսի սիրելի աշակերտի օգնությամբ մի կերպ առաջանում էր ամբոխի հետևից: Նրա սիրտը նվաղել էր անասելի վշտից: Սակայն նա էլ, ինչպես աշակերտները, հույսով սպասում էր, որ այդ ցավագին տեսարանը կփոխվի, և Հիսուսն, Իր զորությունը ցույց տալով, կկանգնի Իր թշնամիների առջև’ որպես Աստծո Որդի: Հետո նորից նրա մայրական սիրտը նվաղում էր, երբ նա հիշում էր, թե Հիսուսն ինչպես էր նկարագրել այդ օրվա դեպքերը:ՀՊ 72.3

    Հազիվ էր Հիսուսը դուրս եկել Պիղատոսի պալատի դարպասից, երբ Բարաբբայի համար նախատեսված խաչը բերեցին ու դրեցին Նրա տանջահար, արյունոտ ուսերին: Բարաբբայի երկու ընկերակիցների ուսերին նույնպես խաչեր դրեցին: Նրանք էլ պետք է խաչվեին Հիսուսի հետ միասին: Փրկիչը մի քանի քայլ էլ չէր արել Իր բեռան տակ, երբ արյուն կորցնելուց և չափազանց հյուծվածությունից ու ցավից ուշակորույս վայր ընկավ:ՀՊ 72.4

    Երբ Հիսուսն ուշքի եկավ, խաչը դարձյալ դրեցին Նրա ուսերին ու առաջ հրեցին: Նա երերալով մի քանի քայլ արեց’ տանելով Իր ծանր բեռը, ու մեռածի նման նորից վայր ընկավ: Սկզբում կարծեցին, թե Նա մեռած է, սակայն, ի վերջո, Նա նորից ուշքի եկավ: Քահանաներն ու իշխանները ոչ մի խղճահարություն չէին զգում իրենց տանջահար զոհի նկատմամբ, բայց տեսան, որ Նա ի վիճակի չէ այլևս տանելու խաչը՝ տանջանքի այդ գործիքը: Մինչ նրանք մտածում էին, թե ինչ անեն, Սիմոն Կյուրենացին, ով գալիս էր դիմացից, հանդիպեց քահանաների սադրանքին ենթարկված ամբոխին: Տեսնելով նրան՝ ստիպեցին խաչը տանել: Սիմոնի որդիները Հիսուսի աշակերտներից էին, բայց նա ինքը երբեք չէր շփվել Հի- սուսի հետ:ՀՊ 73.1

    Փրկչին մի հսկայական բազմություն էր ուղեկցում դեպի Գողգոթա: Շատերը ծաղրուծանակ էին անում, սակայն կային մարդիկ, ովքեր արտասվում էին ու Նրա գովքն անում: Նրանք, ում Հիսու- սը բուժել էր տարբեր հիվանդություններից ու հարություն էր տվել, շարունակ պատմում էին Նրա հրաշագործությունների մասին և պահանջում ասել իրենց, թե ի՞նչ է արել Հիսուսը, որ ոճրագործի նման մահվան են դատապարտում: Դեռ մի քանի օր առաջ նրանք ցնծագին, ուրախալի օվսաննաներով և արմավենու ճյուղեր թափահարելով ուղեկցում էին Հիսուսին, երբ Նա հաղթականորեն դեպի Երուսաղեմ էր շարժվում: Բայց շատերը, ովքեր այն ժամանակ Նրա գովքն էին անում, տրվելով համընդհանուր ոգևորությանը, այժմ միանում էին ամբոխի աղաղակին. «Խաչի’ր դրան, խաչի’ր դրան»:ՀՊ 73.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents