Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    «Կատարված է”

    Մարդիկ լռության մեջ սպասում են այս սարսափելի տեսարանի ավարտին: Արևը դարձյալ փայլում է, սակայն խաչը խավարով է պատված: Հանկարծ խավարը ցրվում է խաչի վրայից, և շեփորի հստակ ձայնի նման, որն ասես արձագանքում է ողջ տիեզերքով, լսվում է Հիսուսի ձայնը. «Կատարված է»: «Հայր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում» (Ղուկաս 23.46): Խաչը ողողվեց լույսով, և Փրկչի դեմքը փայլեց փառքով, ասես արև լիներ: Հետո Նա գլուխը խոնարհեց կրծքին ու հոգին ավանդեց:ՀՊ 78.1

    Այն պահին, երբ Քրիստոսը հոգին ավանդեց, տաճարում քահանաները սպասավորություն էին անում Սրբությունը Սրբությունների Սրբությունից բաժանող վարագույրի առաջ: Հանկարծ նրանք զգացին, որ երկիրը դողում է իրենց ոտքերի տակ, և տաճարի վարագույրը՝ մի ամուր ու շքեղ կտոր, որը տարին մեկ փոխվում էր, վերևից ներքև բաժանվեց երկու մասի’ նույն անմարդկային ձեռքով, որը կործանման բառերն էր գրել Բաղդասարի պալատի պատերին:ՀՊ 78.2

    Հիսուսն այնքան ժամանակ հոգին չավանդեց, մինչև ամբողջովին ավարտեց այն աշխատանքը, որն անելու համար աշխարհ էր եկել: Եվ երբ Նա վերջացրեց Իր գործը, Իր վերջին շնչով բա- ցականչեց. «Կատարված է»: Հրեշտակները ցնծության մեջ էին’ լսելով այս բառերը. փրկության ծրագիրն իր հաղթական ավարտին էր հասցվել: Երկինքը հրճվում էր, ուրախանում, որ Ադամի որդիներն այժմ կարող են հնազանդ կյանքի միջոցով վերջնականապես արժանանալ Աստծո ներկայությունը վայելելու երջանկությանը: Սատանան պարտված էր և գիտեր, որ իր արքայությունը կործանվել է:ՀՊ 78.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents