Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Սուրբ Հոգու իջնելը

    «Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին: Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ’ սաստիկ փչող քամու պես, և լցրեց բոլոր տունը’ ուր նստած էին: ԵվՀՊ 89.4

    Այս գլուխը հիմնված է Գործք Առաքելոց 2-ի վրա: երևացին նրանց բաժանված լեզուները ինչպես կրակից. և նստեց նրանց ամեն մեկի վրա: Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս”: Սուրբ Հոգին, որը ծայրերից բաժանված կրակի լեզուների տեսք էր ընդունել և իջնել հավաքվածների վրա, խորհրդանշում էր այն պարգևը, որը շնորհվեց նրանց’ թույլ տալով սահուն խոսել մի քանի լեզուներով, որոնց նրանք առաջ չէին տիրապետում: Կրակը խորհրդանշում էր այն կրակոտ եռանդը, որով նրանք պետք է գործեին, և այն զորությունը, որը պետք է ուղեկցեր նրանց խոսքին:

    Երկնային լուսավորվածության ներքո’ աշակերտների գիտակցության մեջ պարզ ու զորեղ ճշմարտության հմայքով ու վառ լույսով տպավորվեցին Սուրբ Գրքերի մեկնությունները, որոնք Քրիստոսը ասել էր նրանց: Նրանց աչքերից ընկավ այն քողը, որը թույլ չէր տալիս տեսնել խափանվելիք բաների վախճանը, և նրանք կատարյալ պարզությամբ ըմբռնեցին Քրիստոսի առաքելության նպատակն ու Նրա արքայության բնույթը:ՀՊ 90.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents