Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Պետրոսի քարոզը

    Պետրոսը ցույց տվեց նրանց, որ այդ դրսևորումը Հովելի մարգարեության ուղղակի կատարումն է, որով նա ասել էր, որ այդպիսի մի զորություն կտրվի Աստծո մարդկանց’ հատուկ աշխատանք կատարելու համար:ՀՊ 91.3

    Պետրոսը Քրիստոսի ազգաբանությունն ու ծագումը կապեց Դավթի պատվական սերնդի հետ: Նա չօգտագործեց Հիսուսի որևէ խրատ’ իր արդարացի դիրքորոշումը հաստատելու համար, քանի որ գիտեր, թե որքան խորն են նրանց նախապաշարումները և իր ասածը նրանց վրա ոչ մի տպավորություն չի գործի: Նա Դավթին վկայակոչեց, ում հրեաները համարում են իրենց ազգի պատվելի նահապետը: Պետրոսն ասաց.ՀՊ 91.4

    «Վասնզի Դավիթն ասում է նրա համար. Առաջուց տեսնում էի Տիրոջն ամեն ժամանակ իմ առաջին, որ իմ աջ կողմն է, որ չսասանվեմ: Սրա համար իմ սիրտն ուրախ եղավ, և լեզուս ցնծաց, և իմ մարմինն էլ հույսով կբնակվի: Որովհետև իմ անձը չես թողնի գերեզմանում, և ոչ էլ քո Սուրբին ապականություն տեսնել կտաս”: Այստեղ Պետրոսը ցույց է տալիս, որ Դավիթը չէր կարող այս բառերն իր վերաբերյալ ասել: Դրանք որոշակիորեն վերաբերում են Հիսուս Քրիստոսին: Դավիթը բնական մահով էր մահացել’ ինչպես բոլորը: Նրա գերեզմանը, աճյունով հանդերձ, մեծ հոգատարությամբ պահպանվել էր մինչև այդ օրերը: Դավիթը’ որպես Իսրայելի թագավոր և նաև որպես մարգարե, հատուկ պատիվների էր արժանացել Աստծո կողմից: Մարգարեական տեսիլքի մեջ նրան ցույց էր տրվել ապագան և Քրիստոսի ծառայությունը: Նա տեսել էր Հիսուսի մերժումը, դատավարությունը, խաչելությունը, թաղումը, հարությունը և համբարձումը:ՀՊ 92.1

    Դավիթը վկայեց, որ Քրիստոսի հոգին չպետք է մնա դժոխքում (գերեզմանում), և ոչ էլ Նրա մարմինը պիտի ապականություն տես- նի: Պետրոսը ցույց է տալիս, որ այդ մարգարեությունն ի կատար է ածվել նազովրեցի Հիսուսով: Իսկապես, Աստված Նրան հանել էր գերեզմանից, նախքան Նրա մարմինն ապականություն կտեսներ: Այժմ Նա վսեմագույնն էր երկնային արքայության մեջ:ՀՊ 92.2

    Այդ հիշարժան օրը բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում ծիծաղում էին այն մտքից անգամ, որ Հիսուսի նման համեստ մի անձնավորություն կարող է Աստծո Որդի լինել, խորապես համոզվեցին ճշմարտության մեջ և ճանաչեցին Նրան որպես իրենց Փրկիչ: Երեք հազար հոգի ավելացավ եկեղեցուն: Առաքյալները խոսում էին Սուրբ Հոգու զորությամբ, և ոչ ոք չէր կարող ընդդիմանալ նրանց խոսքերին, քանի որ դրանք հաստատվում էին զորավոր հրաշքներով, որոնք առաքյալները գործում էին Սուրբ Հոգու շնոր- հիվ: Աշակերտներն իրենք էլ էին ապշել Սուրբ Հոգու այցելության արդյունքներից’ տեսնելով հոգիների այդ արագ ու առատ հունձքը: Զարմանք էր պատել բոլորին: Նրանք, ովքեր չէին հրաժարվել իրենց նախապաշարումներից ու մոլեռանդությունից, այնքան էին սարսափած, որ չէին հանդգնում որևէ խոսքով կամ գործով դեմ դուրս գալ այդ հրաշքներին, և նրանց դիմադրությունը որոշ ժամանակով դադարեց:ՀՊ 92.3

    Միայն առաքյալների բերած փաստարկները, որքան էլ դրանք պարզ ու համոզիչ էին, չէին կարող ցրել հրեաների նախապաշարումները, ովքեր այդքան շատ ապացույցներ էին անտեսել: Սակայն Սուրբ Հոգին աստվածային զորությամբ նրանց սրտերին էր հասցնում այդ փաստարկները: Դրանք ասես ամենակարող Տիրոջ սուր նետերը լինեին, որ խրվելով նրանց սրտերը’ նրանց գիտակցել էին տալիս իրենց գործած ահավոր հանցանքը, այն’ որ մերժել և խաչել են փառաց Տիրոոջը: «Եվ երբ որ այս լսեցին, իրենց սրտերում զղջացին և ասացին Պետրոսին և մյուս առաքյալներին: Ի՞նչ անենք, մարդիկ եղբայրք: Պետրոսն էլ նրանց ասաց. Ապաշխարեցեք’ և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հի- սուս Քրիստոսի անունով’ մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք»:ՀՊ 93.1

    Պետրոսը հասկացրեց արդեն համոզվածներին, որ իրենք մերժել էին Քրիստոսին, որովհետև խաբվել էին քահանաների և կառավարիչների կողմից: Այժմ էլ եթե նրանք շարունակեն լսել քահանաների խորհուրդները, սպասեն, որ առաջնորդներն ընդունեն Քրիստոսին, նախքան իրենք կանեն այդ, ապա նրանք երբեք չեն ճանաչի Քրիստոսին: Չնայած այդ ազդեցիկ մարդիկ արտաքնապես Աստծուն են ծառայում, նրանք փառատենչ են, ծարավ հարստության ու երկրային փառքի: Նրանք երբեք չեն գա Քրիստոսի մոտ’ լույս ստանալու Նրանից: Հի- սուսը կանխատեսել էր, թե ինչ սարսափելի պատիժ են կրելու այդ մարդիկ, ովքեր, չնայած իրենց տրված զորեղ ապացույցներին, որ Հիսուսն Աստծո Որդին է, համառորեն չեն հավատում դրան:ՀՊ 93.2

    Այդ օրվանից աշակերտների լեզուն դարձավ մաքուր, պարզ և անսխալ’ անկախ այն բանից, թե նրանք ինչ լեզվով էին խոսում’ մայրենի՞, թե՞ օտար: Այդ հասարակ մարդիկ, ովքեր երբեք չէին ուսանել մարգարեների դպրոցներում, այնքան վեհ ու պարզ ճշմարտություններ էին ասում, որ ապշեցնում էին իրենց բոլոր ունկնդիրներին: Նրանք անձամբ չէին կարող գնալ երկրի հեռավոր ծայրերը: Սակայն տոնի ժամանակ աշխարհի ամեն մի վայրից որքան ասես մարդիկ էին եկել, ովքեր տարան իրենց ընդունած ճշմարտությունները իրենց երկրները ու տարածեցին մարդկանց մեջ’ հոգիներ շահելով Քրիստոսի համար:ՀՊ 93.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents