Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ադամն ու Եվան’ Եդեմում

    Սուրբ զույգը Եդեմում շատ երջանիկ էր: Նրանց անսահմանափակ իշխանություն էր տրված այն ամենի վրա, ինչ կար, շնչում էր: Առյուծն ու գառը համերաշխ ու անվնաս խաղում էին նրանց շուրջը, կամ ննջում’ նրանց ոտքերի մոտ: Երփներանգ փետուրներով բազմատեսակ թռչունները ճախրում էին ծառերի ու ծաղիկների մեջ, Ադամի ու Եվայի շուրջը, և նրանց անուշ երգն արձագանքվում էր ծառերի մեջ’ փառաբանելով իրենց Արարչին:ՀՊ 11.4

    Ադամն ու Եվան հմայված էին իրենց Եդեմի տան գեղեցկությամբ: Նրանց ուրախացնում էին իրենց շուրջը գտնվող հիասքանչ վառ փետուրներով երգող փոքրիկ թռչունները, որոնք իրենց ուրախ ու անհոգ դայլայլով լցնում էին օդը: Սուրբ զույգը նրանց դայլայլին էր միացնում իր ձայնը և Աստծո ու Նրա թանկագին Որդու գովքն անում, փառաբանում սիրո այն նշանների համար, որով շրջապատված էին իրենք: Նրանք տեսնում ու հասկանում էին արարչագործության համաչափությունն ու ներդաշնակությունը, որոնք ապացույց էին անսահման իմաստության ու գիտության: Նրանք անընդհատ նորանոր զարմանահրաշ ու հիասքանչ բաներ էին հայտնաբերում դրախտի իրենց տանը, որն ավելի խորը սիրով էր լցնում նրանց սրտերը և երախտագիտության ու ակնածանքի արտահայտություններ պոկում նրանց շուրթերից’ ուղղված իրենց Արարչին:ՀՊ 12.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents