Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Սատա՛նան փորձում է վերականգնել իր դիրքը

    Սատանան սարսռաց’ տեսնելով իր արածը: Նա խորհում էր անցյալի, ներկա դեպքերի և ապագա ծրագրերի մասին: Նրա ապստամբությունը ոչնչով պատճառաբանված չէր, և նա անհույս կերպով կործանել էր ոչ միայն իրեն, այլ նաև հրեշտակների մի մեծ բազմության, որոնք երջանիկ կյանք կվայելեին երկնքում, եթե նա հավատարիմ մնար: Աստծո օրենքը կարող էր դատապարտել, սակայն’ ոչ ներել:ՀՊ 14.3

    Նրա վիճակի այս կտրուկ փոփոխությունը չէր ավելացրել նրա սերը ոչ Աստծո, ոչ էլ Նրա իմաստուն ու արդար օրենքի նկատմամբ: Երբ սատանան վերջնականապես համոզվեց, որ անհնար է վերստանալ Աստծո բարեհաճությունն իր նկատմամբ, նոր եռանդով ու կատաղությամբ անցավ գործի’ դրսևորելով իր չարությունն ու քինախնդրությունը:ՀՊ 14.4

    Աստված գիտեր, որ այսպիսի վճռական ապստամբությունը չի կարող անհետևանք մնալ: Սատանան նոր միջոցներ կփնտրի’ երկնային հրեշտակներին անհանգստություն պատճառելու և Տիրոջ հեղինակության նկատմամբ իր արհամարհանքը ցույց տալու համար: Եթե նա չի կարող երկնքի դարպասներից ներս մտնելու թույլտվություն ստանալ, ապա կսպասի հենց մուտքի մոտ’ ծաղր ու ծանակի ենթարկելով հրեշտակներին, նրանց հետ վեճի մեջ մտնելու առիթ կորոնի’ այն ժամանակ, երբ վերջիններս ներս ու դուրս են անում: Նա կփորձի խորտակել Ադամի ու Եվայի երջանկությունը: Ամեն ինչ կանի’ նրանց ապստամ- բության մղելու համար’ գիտենալով, որ դա կվշտացնի երկնքի բնակիչներին:ՀՊ 14.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents