Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մեծ վիհը

    Ըստ Ղուկասի 16.19-31:

    Հարուստի և Ղազարոսի առակով Քրիստոսը ցույց է տալիս, որ մարդիկ այս կյանքում են վճռում իրենց հավիտենական ճակատագիրը: Փորձնական ժամկետի ընթացքում Աստծո ողորմությունը առաջարկվում է ամեն մի հոգու: Բայց եթե մարդիկ վատնում են իրենց հնարավորությունները ինքնաբավարարման համար, զրկում են իրենց հավիտենական կյանքից: Այլևս ոչ մի փորձնական ժամկետ չի տրվելու նրանց: Ինքնակամ ընտրությամբ նրանք մի անանցանելի անդունդ են հաստատում իրենց և Աստծո միջև:ՔԱ 199.1

    Այս առակը ցույց է տալիս հակադրությունը հարուստների, ովքեր Աստծուն չեն ապավինում, և աղքատների միջև, ովքեր ապավինում են Աստծուն: Քրիստոսը նկարագրում է, որ ժամանակը մոտեցել է, երբ այդ երկու դասակարգերի դիրքերը կփոխվեն: Նրանք, ովքեր զրկված են այս աշխարհի բարիքներից, սակայն վստահում են Աստծուն և համբերությամբ են կրում նեղությունները, մի օր վեր կբարձրանան նրանցից, ովքեր այսօր ամենաբարձր դիրքերն են զբաղեցնում, որ կարող է տալ աշխարհը, բայց ովքեր իրենց կյանքը չեն հանձնել Աստծուն:ՔԱ 199.2

    «Մի հարուստ մարդ կար, և շատ ազնիվ ծիրանի և բեհեզ էր հագնում,- ասաց Քրիստոսը,- և ամեն օր փառավոր զվարճություն էր անում: [261] Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս, որ նրա դռան մոտ գցված էր խոցերով լիքը. Եվ ցանկանում էր իրեն կշտացնել այն փշրանքներից, որ հարուստի սեղանիցն ընկնում էին”:ՔԱ 199.3

    Հարուստը չէր պատկանում այն դասակարգին, որը ներկայացնում էր անիրավ դատավորը, որ բացեիբաց հայտարարում էր իր արհամարհանքն Աստծո և մարդու նկատմամբ: Նա իրեն անվանում էր Աբրահամի որդի: Նա բռնությամբ չէր վարվում աղքատի հետ, ոչ էլ ստիպում էր նրան հեռանալ այն պատ- ճառով, որ տհաճ տեսք ուներ: Եթե մարդկության այդ աղքատ, զզվելի նմուշը մխիթարվում էր հարուստին նայելով, երբ նա դարպասներից ներս էր մտնում, ապա վերջինս դեմ չէր, որ նա այդտեղ մնար: Բայց նա եսասիրաբար անտարբեր էր իր տանջվող եղբոր կարիքների հանդեպ:ՔԱ 199.4

    Այն ժամանակ հիվանդանոց չկար, որտեղ կարող էին խնամել հիվանդին: Նրանք, ում Տերը վստահել էր հարստություն, պետք է ուշադրություն դարձնեին տանջվողների և կարիքավորների վրա, որպեսզի վերջիններս օգնություն ու մխիթարություն ստանային: ճիշտ այդպես տեղի ունեցավ հարուստի և աղքատի հետ: Ղազարոսն օգնության մեծ կարիք էր զգում, որովհետև ոչ ընկերներ ուներ, ոչ տուն, ոչ փող և ոչ էլ ուտելիք: Այն ժամանակ, երբ նա այս վիճակում էր, օրեցօր հարուստ ազնվականը բավարարում էր իր բոլոր կարիքները: Նա, ով լիովին ընդունակ էր թեթևացնելու իր ընկերոջ տառապանքները, ապրում էր իր համար, ինչպես շատերն այսօր:ՔԱ 200.1

    Հիմա էլ մեր կողքին կան շատ մարդիկ, ովքեր սոված են, մերկ և անտուն: Հրաժարվելով միջոցներ տրամադրել այս կարիքավորներին ու տանջվողներին’ մենք մեր վրա հանցանքի մի բեռ ենք վերցնում, որի ծանրությունից մի օր կսարսափենք: Ամեն տեսակի ագահություն դատապարտվում է որպես կռապաշտություն: Ամեն ինքնաբավարարում գարշելի է Աստծո համար:ՔԱ 200.2

    Աստված հարուստին հանձնել էր Իր միջոցների տնօրինությունը, և նրա պարտականությունն էր հոգ տանել այդ աղքատի համար: Կար պատվեր. «Սիրիր քո Տեր Աստծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգովդ և բոլոր զորությունովդ” (Երկրորդ Օրինաց 6.5), և «Քո ընկերին սիրես քո անձի պես” (Ղևտացոց 19.18): [262] Հարուստը հրեա էր և ծանոթ էր Աստծո պատվիրանին: Բայց նա մոռացել էր, որ հաշվետու է իրեն վստահված միջոցների և կարողությունների օգտագործման համար: Տիրոջ օրհնություններն առատորեն թափվել էին նրա վրա, բայց նա եսասիրաբար էր օգտագործում դրանք, որպեսզի փառաբաներ իրեն, և ոչ թե իր Ստեղծողին: Իր ստացած առատության համապատասխան նա պարտավոր էր օգտագործել այդ պարգևները մարդկությանը բարձրացնելու համար: Սա Տիրոջ պատվիրանն էր, բայց հարուստը չէր էլ մտածում, որ պարտական է Աստծուն: Նա պարտքով փող էր տալիս և տոկոսով հետ էր վերցնում, բայց ինքը տոկոս չէր վերադարձնում Աստծուն իր ստացածի համար: Նա գիտելիք և տաղանդ ուներ, բայց չէր զարգացնում դրանք: Մոռացած, որ հաշվետու էր Աստծո առաջ, նա ամբողջությամբ իր ուժերը նվիրել էր հաճույքներին: Այն ամենն, ինչով որ նա շրջապատված էր’ զվարճությունները, իր ընկերների գովեստներն ու շողոքորթությունները, ծառայում էին նրա եսասիրական վայելքներին: Նա այնպես էր խորասուզվել իր ընկերական միջավայրում, որ կորցրել էր Աստծո հետ Նրա ողորմության ծառայության մեջ համագործակցելու պատասխանատվության զգացումը: Նա հնարավորություն ուներ հասկանալու Աստծո խոսքը և գործնականորեն կիրառելու այդ դասերը, բայց հաճոյասեր հասարակությունը, որ նա ընտրել էր, այնպես էր գրավել նրա ժամանակը, որ մոռացել էր հավիտենության Աստծուն:ՔԱ 200.3

    Եկավ ժամանակը, երբ փոփոխություն տեղի ունեցավ այդ երկու մարդկանց կյանքում: Աղքատը տառապել էր ամեն օր, բայց լուռումունջ և համբերությամբ էր տարել այդ: Անցնում է ժամանակը, նա մեռնում է և թաղվում: Ոչ ոք չկար, որ ողբար նրա համար, բայց համբերելով նեղություններին’ նա վկայել էր Քրիստոսի մասին, դիմացել իր հավատի փորձությանը, և մահից հետո հրեշտակները նրան տարել էին Աբրահամի գոգը:ՔԱ 201.1

    Ղազարոսը ներկայացնում է տառապյալ աղքատներին, ովքեր հավատում են Քրիստոսին: Երբ փողը հնչի, և բոլոր նրանք, որ գերեզմաններում են, լսեն Քրիստոսի ձայնը և դուրս գան, կստանան իրենց վարձքը, որովհետև նրանց հավատն առ Աստված ոչ թե սոսկ տեսություն է եղել, այլ’ իրականություն: [263]ՔԱ 201.2

    «Հարուստն էլ մեռավ և թաղվեց: Եվ դժոխքում, մինչ տանջանքի մեջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հեռվանց Աբրահամին տեսավ և Ղազարոսին էլ նրա գոգում: Եվ նա աղաղակեց և ասաց. Հայր Աբրահամ, ինձ ողորմիր և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջի ջրով և իմ լեզուն հովացնի, որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում եմ”:ՔԱ 201.3

    Այս առակով Քրիստոսը հանդիմանում է մարդկանց’ ելնելով նրանց իսկ համոզմունքներից: Շատերն, ովքեր լսում էին Քրիստոսի խոսքերը, կողմնակից էին այն ուսմունքին, որ մարդը գիտակից վիճակում է գտնվում մահից մինչև հարությունն ընկած ժամանակահատվածում: Փրկիչը տեղյակ էր նրանց գաղափարներին, և Նա Իր առակի մեջ այնպիսի տարրեր մտցրեց, որ կարևոր ճշմարտությունները տպավորվեին այդ կանխակալ կարծիքների միջոցով: Նա Իր ունկնդիրների առաջ մի հայելի դրեց, որի մեջ նրանք կարող էին տեսնել իրենց, ինչպես նաև իրենց իսկական հարաբերություններն Աստծո հետ: Նա օգտագործեց հանրաճանաչ կարծիքը’ հայտնելու համար այն միտքը, որ կամենում էր ուշագրավ դարձնել բոլորի համար, որ ոչ մի մարդ չի գնահատվում իր ունեցվածքով, քանի որ այն ամենն, ինչ պատկանում է նրան, փոխ է առնված Աստծուց: Այս պարգևների սխալ օգտագործումը նրան ավելի է ցածրացնում ամենաաղքատ և ամենատառապյալ մարդու վիճակից, ով, սակայն, սիրում է Աստծուն և վստահում է Նրան:ՔԱ 202.1

    Քրիստոսը ցանկանում է հասկացել Իր ունկնդիրներին, որ անհնար է մարդու համար փրկություն ձեռք բերել մահից հետո: «Որդյակ (Աբրահամը ներկայացված է պատասխանողի դերում), հիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կյանքում, և նմանապես էլ Ղազարոսը’ չարչարանքները. և հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես: Եվ ի վրա այսօր ամենայնի մեր և ձեր մեջ մեծ անդունդ է հաստատված, որ այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, և ոչ էլ այդտե- ղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, և ոչ էլ այտեղից մեզ մոտ անցնեն”: Այսպիսով Քրիստոսը ներկայացրեց, որ անօգուտ է սպասել երկրորդ փորձնական ժամկետի: Միակ ժամկետը, որ տրված է մարդուն հավիտենությանը պատրաստվելու համար, այս կյանքն է:ՔԱ 202.2

    Հարուստը չէր հրաժարվել այն մտքից, որ Աբրահամի որդին է, և, մինչ տանջվում էր, ինչպես ներկայացված է, նրան օգնության է կանչում. [264] «Հայր Աբրահամ,- աղերսեց նա,- ինձ ողորմիր»: Նա աղաչեց ոչ թե Աստծուն, այլ Աբրահամին: Այդպիսով նա ցույց տվեց, որ Աբրահամին Աստծուց վեր է դասում, և որ փրկվելու համար հույսը դրել էր Աբրահամի հետ ունեցած իր ազգակցության վրա: Խաչի վրայի ավազակն իր աղոթքն ուղղեց Քրիստոսին. «Տեր, ինձ հիշիր, երբ որ գաս քո թագավորությունով» (Ղուկաս 23.42): Եվ պատասխանն եկավ անմիջապես: «ճշմարիտ ասում եմ քեզ այսօր (երբ կախված եմ խաչից ստորացման ու տառապանքների մեջ), դու Ինձ հետ դրախտում կլինես”: Սակայն հարուստն աղոթեց Աբրահա- մին, և նրա խնդրանքը չվարձատրվեց: Միայն Քրիստոսն է մեծարված, որ լինի «Առաջնորդ և Փրկիչ,... որ Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տա» (Գործ առաքելոց 5.31): «Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա” (Գործք առաքելոց 4.12):ՔԱ 202.3

    Հարուստն իր կյանքը անց էր կացրել հաճույքների մեջ, և շատ ուշ նկատեց, որ չէր նախապատրաստվել հավերժությանը: Նա հասկացավ իր հիմարությունը և մտածեց իր եղբայրների մասին, ովքեր իր նման ապրում էին քմահաճ կյանքով: Հետո խնդրեց. «Ուրեմն աղաչում եմ քեզ, հայր, որ դրան (Ղազարոսին) ուղարկես իմ հոր տուն, որովհետև ես հինգ եղբայր ունեմ, որ նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան այս տանջանքի տեղը»: Բայց «Աբրահամն ասաց նրան. Նրանք Մովսեսին և մարգարեներին ունեն, թող նրանց լսեն: Նա էլ ասաց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա’ կապաշխարեն: Եվ նրան ասաց. Եթե Մովսեսին և մարգարեներին ականջ չեն դնում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի”:ՔԱ 203.1

    Երբ հարուստը լրացուցիչ վկայություն խնդրեց իր եղբայրների համար, նրան պարզորոշ ասվեց, որ եթե այդ վկայությունն էլ տրվեր, նրանք չէին համոզվի: Նա իր խնդրանքով մեղադրեց Աստծուն: Իրականում նա այս էր ուզում ասել, եթե դու ինձ կարգին զգուշացնեիր, ես հիմա այստեղ չէի լինի: Աբ- րահամը ներկայացված է որպես պատասխանող այս հարցին. [265] Քո եղբայրները բավականաչափ զգուշացված են եղել: Լույս է տրված եղել նրանց, բայց նրանք չեն կամեցել տեսնել, նրանց ներկայացվել է ճշմարտությունը, բայց չեն կամեցել լսել:ՔԱ 203.2

    «Եթե Մովսեսին և մարգարեներին ականջ չեն դնում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի”: Այս խոսքերի ճշմարտացիությունն ապացուցվել է հրեա ազգի պատմու- թյան մեջ: Քրիստոսի վերջին և մեծագույն հրաշքն այն էր, երբ Նա հարություն տվեց Բեթանիացի Ղազարոսին, ով արդեն չորս օրվա մեռած էր: Հրեաներին տրվեց Փրկչի աստվածության այս հրաշալի վկայությունը, բայց նրանք մերժեցին: Ղազարոսը հարություն առավ մեռելներից և վկայություն տվեց նրանց, բայց նրանք խստացրին իրենց սրտերը բոլոր ապացույցների դեմ և նույնիսկ փնտրում էին նրան սպանել (Հովհաննես 12.9-11):ՔԱ 203.3

    Օրենքն ու մարգարեներն Աստծո կողմից նշանակված միջոցներն են մարդկանց փրկության համար: Քրիստոսն ասաց. Թող նրանք ուշադրություն դարձնեն այս վկայություններին: Եթե նրանք չեն լսում Աստծո ձայնը Իր խոսքի մեջ, ապա ուշադրություն էլ չեն դարձնի այն մարդու վկայությանը, որ հարություն է առել մեռելներից:ՔԱ 204.1

    Նրանք, ովքեր լսում են Մովսեսին և մարգարեներին, ավելի մեծ լույս չեն պահանջի, քան այն, որ Աստված տվել է, սակայն եթե մարդիկ մերժում են լույսը և չեն գնահատում իրենց տրված հնարավորությունները, չեն լսի նաև, եթե մեռածներից մեկը լուր բերի նրանց: Նրանք չէին համոզվի նույնիսկ այս ապացույցով, որովհետև նրանք, ովքեր մերժում են օրենքն ու մարգարեները, այնպես են խստացնում իրենց սրտերը, որ կմերժեն ամբողջ լույսը:ՔԱ 204.2

    Աբրահամի և նախկին հարուստի միջև կայացած խոսակցությունը փոխաբերական իմաստ ունի: Այստեղ խրատն այն է, որ յուրաքանչյուր մարդու բավականաչափ լույս է տրվում իրենից պահանջվող պարտականությունների կատարման համար: Մարդու պատասխանատվությունը համեմատական է իր հնարավորություններին և առավելություններին: Աստված ամեն մարդու բավականաչափ լույս և շնորհ է տալիս կատարելու Իր հանձնարարած գործը: Եթե փոքր լույսը ցույց է տալիս մարդուն, թե որն է նրա պարտականությունը, և նա հրաժարվում է կատարել այն, ապա մեծ լույսն ի հայտ կբերի միայն անհավատարմություն, տրված օրհնությունների օգտագործման անտեսում: [266] «Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ հավատարիմ է, և քիչ բանի մեջ անիրավը շատ բանի մեջ էլ անիրավ է” (Ղուկաս 16.10): Նրանք, ովքեր հրաժարվում են ընդունել Մովսեսի և մարգարեների վկայությունը և խնդրում են, որպեսզի ինչ-որ զարմանալի հրաշք կատարվի, չեն համոզվի, եթե նույնիսկ բավարարվի իրենց խնդրանքը:ՔԱ 204.3

    Հարուստի և Ղազարոսի առակը ցույց է տալիս, թե ինչպես են այս մարդկանց ներկայացնող երկու դասակարգերը գնահատվում անտեսանելի աշխարհում: Մեղք չէ հարուստ լինելը, եթե հարստությունը ձեռք չի բերվում անիրավությամբ: Հարուստը չի դատապարտվում իր հարստության համար, այլ դատապարտվում է, որ իրեն վստահված հարստությունը վատնում է եսասիրաբար: Շատ ավելի լավ կլիներ, եթե նա իր փողը կուտակեր Աստծո գահի մոտ’ օգտագործելով այն բարի գործերի մեջ: Մահը չի կարող աղքատացնել որևէ մարդու, ով այս կերպ իրեն նվիրում է հավերժական հարստություն որոնելուն: Բայց այն մարդը, որ գանձ է դիզում իր համար, չի կարող դրանից որևէ բան վերցնել երկինք: Նա իրեն դրսևորել է որպես անհավատարիմ տնտես: Ամբողջ կյանքի ընթացքում նա վայելել է բարիքները’ մոռանալով իր պարտքը կատարել Աստծո առաջ: Նա ծուլացել է երկնային գանձ դիզել:ՔԱ 205.1

    Հարուստը, որ այդքան արտոնություններ ուներ, ներկայացված է մեզ որպես մեկը, որ պետք է զարգացներ իր պարգևներն այնպես, որպեսզի նրա գործերը լայն տարածում գտնեին և հոգևոր օրհնություններ բերեին: Փրկագնման նպատակն է ոչ միայն քավել մեղքը, այլև հետ վերադարձնել մարդուն այն հոգևոր պարգևները, որոնք կորցրել էր մեղքի կործանարար ուժի հետևանքով: Փողը չի կարող փոխանցվել մյուս կյանքի մեջ, դրա կարիքը չկա այնտեղ, բայց Քրիստոսի համար հոգիներ շահելու բարի գործերը հասնում են մինչև երկնային սրահները: Սակայն նրանք, ովքեր միայն իրենց համար են օգտագործում Տիրոջ պարգևները, թողնելով իրենց ընկերներին առանց օգնության և ոչինչ չանելով այս աշխարհում Աստծո գործն առաջ տանելու համար, անպատվում են իրենց Արարչին: Երկնային գրքերում նրանց անունների դիմաց գրված է’ Աստծուն կողոպտողներ: [267]ՔԱ 205.2

    Հարուստն ուներ այն ամենը, ինչ կարող էր ձեռք բերվել փողով, բայց նա չէր տիրացել այն հարստությանը, որն իր հաշիվը ճիշտ կպահեր Աստծո մոտ: Նա այնպես էր ապրել, կարծես ինչ որ ուներ’ իրենն էր: Նա արհամարհել էր Աստծո կանչը և անտեսել տանջվող աղքատների պահանջները: Սակայն վերջապես լսում է այն կոչը, որը չի կարող արհամարհել: Մի իշխանություն, որին նա չի կարող կասկածի տակ առնել կամ դիմադրել, նրան հրամայում է թողնել այն կալվածքները, որոնց տնտեսը ինքը չէ այլևս: Երբեմն հարուստ մարդը հասնում է անհուսալի աղքատության: Քրիստոսի արդարության պատմուճանը, երկնային հաստոցով գործված, երբեք չի կարող ծածկել նրան: Նա, որ ժամանակին ծիրանի, բեհեզ էր հագնում, մերկացավ: Նրա փորձությունն ավարտված է: Նա ոչինչ չբերեց աշխարհ և ոչինչ էլ չի կարող տանել աշխարհից: [267]ՔԱ 205.3

    Քրիստոսը բարձրացրեց վարագույրը և այս պատկերը ներկայացրեց քահանաների և իշխանավորների, դպիրների և փարիսեցիների առջև: Տեսեք, որ դուք հարուստ եք այս աշխարհի բարիքներով և հարուստ չեք Աստծով: Մի՞թե չեք խորհելու այս դեպքի վրա: Այն, ինչ բարձր է գնահատվում մարդկանց մեջ, զզվելի է Աստծո աչքին: Քրիստոսը հարցնում է. «Ի՞նչ օգուտ ունի մարդ, եթե բոլոր աշխարհս ստանա’ և իր անձը կորցնի: Կամ ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար” (Մարկոս 8.36,37):ՔԱ 206.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents