Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մտավոր ունակություններ

    Աստված պահանջում է վարժեցնել մտավոր ունակությունները: Նա կամենում է, որ Իր ծառաներն ավելի խելացի և խորաթափանց լինեն, քան աշխարհիկ մարդիկ, և Նա դժգոհ է նրանցից, ովքեր չափազանց անհոգ կամ չափազանց ծույլ են ունակ, քաջատեղյակ աշխատողներ լինելու համար: Տերը հրամայում է, որ սիրենք Իրեն ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ և ամբողջ մտքով: Դա մեզ պարտավորեցնում է, որ զարգացնենք մեր մտավոր կարողությունները մինչև վերջ, որպեսզի կատարելապես ճանաչենք ու սիրենք մեր Արարչին:ՔԱ 264.1

    Եթե գտնվում ենք Նրա Հոգու ղեկավարության տակ, ապա որքան ավելի է զարգանում միտքը, այնքան ավելի արդյունավետ կարելի է այն ծառայեցնել Աստծուն: Անկիրթ մարդը, որ նվիրվում է Աստծուն և կամենում է ուրիշների համար օրհնություն դառնալ, օգտագործվում է Տիրոջ կողմից Իր ծառայության մեջ: Բայց նրանք, ովքեր նույն նվիրվածությամբ ունեն նաև լիարժեք կրթության առավելություն, շատ ավելի խոշոր գործ կարող են անել Քրիստոսի համար: Նրանք ավելի նպաստավոր դիրքում են գտնվում:ՔԱ 264.2

    Տերը կամենում է, որ մենք հնարավորինս, ավելի բարձր կրթություն ստանանք’ նպատակ ունենալով մեր գիտելիքները փոխանցել ուրիշներին: Ոչ ոք չի կարող իմանալ’ որտեղ կամ ինչպես ինքը կկանչվի աշխատելու կամ խոսելու Աստծո մասին: Միայն մեր երկնավոր Հայրն է տեսնում, թե ինչ կարող է պատրաստել մարդուց: Մեր առջև նորանոր հնարավորություններ են բացվում, որոնք մենք մեր տկար հավատի պատճառով չենք նկատում: Մեր մտքերն այնքան պիտի մարզվեն, որ անհրաժեշտության դեպքում, կարողանանք Նրա խոսքի ճշմարտություններն աշխարհիկ ամենաբարձր հեղինակությունների առջև ներկայացնել այնպես, որ փառավորենք Նրա անունը: [334] Որպեսզի աշխատենք Աստծո համար, չպետք է բաց թողնենք մտավոր ունակությունները զարգացնելու ոչ մի հնարավորություն:ՔԱ 264.3

    Այն պատանիները, ովքեր կրթության կարիք ունեն, թող գործի անցնեն այն ձեռք բերելու վճռականությամբ: Մի’ սպա- սեք հարմար առիթի, ինքներդ ստեղծեք այն: Օգտվեք ստեղծված ամենափոքր հնարավորությունից: Սովորեք տնտեսել: Ձեր միջոցները մի’ վատնեք ախորժակը բավարարելու կամ հաճույքներ փնտրելու համար: Վճռեցեք դառնալ այնքան պիտանի ու բանիմաց, որքան Աստված է պահանջում ձեզնից: Ջանադիր և նվիրված եղեք այն ամենում, ինչ ձեռնարկում եք: Օգտագործեք ձեռքի տակ եղած ամեն մի հնարավորություն միտքը զորացնելու համար: Թող գրքերի ուսումնասիրությունը զուգորդվի օգտակար ֆիզիկական աշխատանքով և անկեղծ ջանքերով, արթնությամբ և աղոթքով վերից իմաստնություն ձեռք բերեք: Սա ձեզ բազմակողմանի կրթություն կապահովի: Այսպես կարող եք զարգանալ բնավորությամբ և ուրիշների մտքերի վրա ազդեցություն թողնել, ինչը ձեզ հնարավորություն կընձեռի առաջնորդելու նրանց արդարության և սրբության արահետով:ՔԱ 264.4

    Շատ ավելիին կարելի էր հասնել ինքնակրթությամբ, եթե մենք պարզորոշ գիտակցեինք մեր սեփական հնարավորություններն ու առավելությունները: Իսկական կրթությունը նշանակում է ավելին, քան կարող են տալ քոլեջները: Թեև գիտությունների ուսումնասիրումը չպետք է անտեսվի, բայց կա մի ավելի բարձր ուսուցում, որ կարելի է ձեռք բերել Աստծո հետ կենդանի կապի միջոցով: Յուրաքանչյուր ուսանող պետք է վերցնի իր Աստվածաշունչը և հաղորդակցվի մեծ Ուսուցչի հետ: Միտքը պետք է սովորի և կարգավարժվի, որ կարողանա լուծել խրթին խնդիրներն աստվածային ճշմարտության որոնումների ժամանակ:ՔԱ 265.1

    Նրանք, ովքեր ծարավ են գիտության, որպեսզի օրհնեն իրենց մերձավորներին, իրենք էլ օրհնություն կստանան Աստծուց: Նրա խոսքն ուսումնասիրելու միջոցով նրանց մտավոր ուժերը կարթնանան ու կանցնեն ակտիվ գործունեության: Ընդունակությունները կընդարձակվեն ու կզարգանան, իսկ միտքը ուժ և կարողություն ձեռք կբերի: [335]ՔԱ 265.2

    Ամեն ոք, ով կամենում է աշխատել Աստծո համար, պետք է զբաղվի ինքնակարգավարժմամբ: Սա ավելի ցանկալի արդյունք կբերի, քան պերճախոսությունը կամ ամենափայլուն տաղանդը: Կարգապահության մեջ լավ վարժված սովորական միտքն ավելի շատ և ավելի որակյալ աշխատանք կկատարի, քան ամենակրթված միտքն ու մեծագույն տաղանդներն առանց ինքնահսկման:ՔԱ 265.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents