Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Տաղանդները բազմապատկվում են օգտագործելով

    Օգտագործված տաղանդները բազմապատկված տաղանդներ են: Հաջողությունը պատահականության կամճակատագրի արդյունք չէ, այլ Աստծո նախախնամության դրսևորումն է’ հավատի և խելամտության, առաքինության և համառ ջանքերի վարձատրությունը: Տերը կամենում է, որ մենք օգտագործենք մեր ունեցած բոլոր պարգևները, ու եթե այդպես վարվենք, մենք ավելի մեծ պարգևներ կունենանք օգտագործելու: Նա մեզ գերբնականորեն չի օժտում այնպիսի ընդունակություններով, որոնք պակասում են մեզ: Քանի դեռ օգտագործում ենք մեր ունեցածը, Նա կաշխատի մեզ հետ միասին մեծացնելու և ուժեղացնելու ամեն մի ընդունակություն: [354] Տիրոջն անկեղծ, սրտանց մատուցած յուրաքանչյուր ծառայության միջոցով մեր ուժերն ավելի են մեծանում: Մինչ մենք տրվում ենք որպես գործիքներ Սուրբ Հոգու աշխա- տանքին, Աստծո շնորհը գործում է մեր մեջ, որպեսզի ուրանանք մեր նախկին հակումները, հաղթահարենք ուժեղ մոլ ուցքներն ու ձևավորենք նոր սովորություններ: Երբ մենք հնազանդվում ենք Սուրբ Հոգու դրդումներին, մեր սրտերը լայնանում են, որպեսզի ավելի ու ավելի շատ զորություն ստանան Նրանից, և ավելի լավ ու ավելի շատ գործ կատարենք: Արթնանում են քնած ուժերը, և կաթվածահար ընդունակությունները նոր կյանք են ստանում:ՔԱ 284.1

    Խոնարհ աշխատողը, որ հնազանդորեն պատասխանում է Աստծո կանչին, կարող է վստահ լինել, որ աստվածային օգնություն կստանա: Այդպիսի մեծ և սուրբ պատասխանատվության ստանձնումն ինքնին բնավորության վսեմացում է: Այն կյանքի է կոչում մտավոր և հոգևոր ամենաբարձր ուժերը, զորացնում և մաքրում է միտքն ու սիրտը: Զարմանալի է, թե Աստծո զորությանը հավատալու միջոցով որքան ուժեղ կարող է դառնալ թույլ մարդը, որքան վճռական կարող են լինել նրա ջանքերը, որքան բեղմնավոր’ արդյունքները: Նա, ով սկսում է փոքր գիտելիքներով, խոնարհությամբ և պատմում է այն, ինչ գիտի’ միևնույն ժամանակ ջանասիրաբար ձգտելով ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել, իր տնօրինության տակ կգտնի երկնային ողջ գանձերը: Որքան ավելի շատ նա ձգտի փոխանցել լույսը, այնքան ավելի շատ լույս կստանա: Որքան շատ է մարդ սիրուց դրդված փորձում բացատրել Աստծո խոսքը ուրիշներին, այնքան ավելի պարզ է այն դառնում իր համար: Որքան ավելի շատ օգտագործենք մեր գիտելիքները և վարժեցնենք մեր ուժերը, այնքան ավելի շատ գիտելիքներ ու զորություն կստանանք:ՔԱ 285.1

    Ամեն մի ջանք, որ թափում ենք Քրիստոսի համար, օրհնությամբ կանդրադառնա մեզ վրա: Եթե մեր միջոցներն օգտագործենք հանուն Նրա փառքի, Նա մեզ ավելին կտա: Երբ մենք ջանում ենք Քրիստոսի համար հոգիներ շահել, կրելով նրանց բեռը մեր աղոթքներում, մեր սրտերը կտրոփեն Աստծո շնորհի կենդանացնող ազդեցությամբ, մեր զգացմունքներն ավելի կբորբոքվեն աստվածային ջերմությամբ, մեր ողջ քրիստոնեական կյանքը կլինի ավելի իրական, ավելի եռանդուն և ավելի հարուստ աղոթքներով:ՔԱ 285.2

    Մարդու արժեքը երկնքում գնահատվում է համաձայն այն բանի, թե որքանով է ընդունակ նրա սիրտը ճանաչել Աստծուն: [355] Այս ճանաչումը մի աղբյուր է, որից հոսում է ողջ զորությունը: Աստված ստեղծեց մարդուն, որ նրա ամեն մի ընդունակությունը լինի աստվածային մտքի ընդունակությունը, և Նա միշտ ձգտում է համաձայնության բերել մարդկային միտքն աստվածայինի հետ: Նա մեզ առաջարկում է Քրիստոսի հետ համագործակցելու առավելությունը աշխարհին Իր շնորհը հայտնելու մեջ, որպեսզի աճող գիտելիքներ ստանանք երկնային կյանքի մասին:ՔԱ 286.1

    Նայելով Յիսուսին’ մենք Աստծո մասին ավելի պայծառ ու ավելի հստակ պատկերացում ենք կազմում, և դիտելով’ փոխվում ենք: Բարությունը, սերը մերձավորների հանդեպ բնական հակում է դառնում: Մենք մի այնպիսի բնավորություն ենք ձևավորում, որը աստվածային բնավորության պատճենն է: Աճելով Նրա նմանությամբ’ մենք մեծացնում ենք Աստծուն ճանաչելու մեր ունակությունը, ավելի ու ավելի ենք մտերմանում երկնային աշխարհի հետ և անընդհատ աճող ուժ ենք ունենում ստանալու հավիտենականության գիտելիքների և իմաստնության հարստությունը:ՔԱ 286.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents