Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Վերադարձված տաղանդներ

    «Եվ շատ ժամանակից հետո գալիս է այն ծառաների տերը և նրանցից հաշիվ առնում”: Երբ Տերը հաշիվ պահանջի Իր ծառաներից, յուրաքանչյուր տաղանդի շահույթն ուշադրությամբ կստուգվի: Կատարված աշխատանքը բացահայտում է կատարողի բնավորությունը:ՔԱ 291.2

    Նրանք, ովքեր հինգ և երկու տաղանդ էին ստացել, վստահված պարգևները վերադարձրին ստացված եկամուտով: Այդ անելով’ նրանք ոչ մի վարձք չեն պահանջում իրենց համար: [361] Նրանցը այն տաղանդներն են, որ տրվել են իրենց, նրանք ձեռք են բերել ուրիշ տաղանդներ, բայց ոչ մի շահույթ չէր լինի առանց կանխավճարի: Նրանք տեսան, որ կատարել են միայն իրենց պարտականությունը: Ներդրումը Տիրոջն էր, հետևաբար եկամուտն էլ էր Նրանը: Եթե Փրկիչը Իր սերն ու շնորհը չպարգևեր նրանց, նրանք սնանկացած կլինեին հավերժության համար:ՔԱ 291.3

    Բայց երբ Տերը ստանում է տաղանդները, Նա հավանության է արժանացնում և վարձատրում աշխատողներին, կարծես բոլոր արժանիքները իրենցը լինեին: Նրա դեմքը ուրախություն ու բավականություն է արտահայտում: Նա լի է ցնծությամբ, որ կարող է օրհնություններ պարգևել նրանց: Ամեն մի ծառայության և ամեն մի զոհաբերության համար Նա վարձատրում է նրանց ոչ թե նրա համար, որ պարտք է, այլ որովհետև Նրա սիրտը լեփ-լեցուն է սիրով ու քնքշությամբ:ՔԱ 291.4

    «Լավ, բարի և հավատարիմ ծառա,- ասում է Նա,- քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ, մտիր քո տիրոջ ուրախությունը”:ՔԱ 292.1

    Հավատարմությունը, հնազանդությունն Աստծուն և սիրուց դրդված ծառայությունն են արժանանում աստվածային հավանությանը: Սուրբ Հոգու ամեն մի մղում, որ մարդուն տանում է բարության և դեպի Աստված, նշվում է երկնային գրքերում, և Աստծո մեծ օրն այն աշխատողները, ում միջոցով Նա գործել է, կգովաբանվեն:ՔԱ 292.2

    Նրանք կմտնեն Տիրոջ ուրախության մեջ, երբ Նրա թագավորության մեջ տեսնեն նրանց, ովքեր փրկվել են իրենց օժանդակությամբ: Եվ նրանք առավելություն կունենան մասնակցելու Նրա գործերին այնտեղ, քանի որ նրանք այստեղ արժանացան դրան’ մասնակցելով Նրա աշխատանքին: Մեր բնավորությունն ու սուրբ ծառայությունը պետք է հիմա արտացոլեն այն, թե ինչ պետք է լինենք երկնքում: Քրիստոսն Իր մասին ասաց. «Մարդի Որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի» (Մատթեոս 20.28): Երկնքում Նրա աշխատանքը նույնն է, ինչ որ երկրի վրա էր: Այս աշխարհում Քրիստոսի հետ աշխատելու մեծ վարձքը Նրա հետ գալիք աշխարհում աշխատելու ավելի մեծ ուժն ու ավելի լայն հնարավորություններն են: [362]ՔԱ 292.3

    «Եվ այն մեկ քանքար առնողն էլ մոտ եկավ և ասաց. Տեր ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես. հնձում ես, ուր որ չսերմեցիր, և հավաքում ես, ուր որ չփռեցիր: Ես վախենալով գնացի, թաքցրի քո տաղանդը գետնի մեջ. ահա քոնը առ”:ՔԱ 292.4

    Այսպես մարդիկ արդարացնում են Աստծո պարգևների արհամարհումը: Նրանք Աստծուն այնքան դաժան ու անգութ են համարում, որ կարծում են, թե Նա թաքուն հետևում է, որ իրենց սխալները տեսնելիս այցելի դատաստանով: Նրանք մեղադրում են Նրան, որ պահանջում է այն, ինչ երբեք չի տվել, որ հնձում է այնտեղ, ուր չի ցանել:ՔԱ 292.5

    Շատ շատերը իրենց սրտերում մեղադրում են Աստծուն իբրև դաժան Տեր, որովհետև Նա պահանջում է իրենց ունեցվածքն ու ծառայությունը: Բայց մենք չենք կարող ոչինչ տալ Աստծուն, ինչը արդեն Նրանը չէ: «Ամեն բան քեզանից է,- ասում է Դավիթ թագավորը,- և քո ձեռքից ստացածը տվեցինք քեզ” (Ա Թագավորաց 29.14): Ամեն բան Աստծունն է ոչ միայն արարչությամբ, այլև փրկագնմամբ: Այս և գալիք կյանքի բոլոր օրհնությունները մեզ են տրվում Գողգոթայի խաչի կնիքով: Հետևաբար այն մեղադրանքը, թե Աստված դաժան տեր է’ հնձելով այնտեղ, ուր չի ցանել’ կեղծիք է:ՔԱ 293.1

    Տերը չի ժխտում չար ծառայի մեղադրանքը, որքան էլ այն անարդարացի է, բայց հիմնվելով հենց նրա սեփական կարծիքի վրա’ ցույց է տալիս, որ նրա վարքագիծը ոչ մի արդարացում չունի: Նախատեսված են եղել միջոցներն ու ձևերը, որպեսզի տաղանդն օգտագործվեր և շահ բերեր տիրոջը: «Պետք էր,- ասաց նա,- որ իմ արծաթը սեղանավորներին տայիր, և ես կգայի տոկոսով կառնեի իմը»:ՔԱ 293.2

    Մեր երկնավոր Հայրը մեզնից պահանջում է ոչ ավել, ոչ պակաս, քան այն կարողությունների չափով, որ մեզ տվել է: Նա Իր ծառաների վրա այնպիսի բեռ չի դնում, որ նրանք չկարողանան կրել: «Նա գիտի մեր կազմվածքը. հիշոմ է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103.14): Այն ամենը, ինչ Նա պահանջում է մեզնից, կարող ենք վերադարձնել աստվածային շնորհի միջոցով: [363]ՔԱ 293.3

    «Ում որ շատ տրվեց, նրանից շատ կուզվի» (Ղուկաս 12.48): Մենք անհատապես պատասխանատու կլինենք այն բանի համար, թե ինչու ենք մազաչափ անգամ պակաս կատարել, քան կարող էինք: Տերը ճշգրտությամբ է գնահատում յուրաքանչյուր հնարավորություն ծառայության համար: Չօգտագործված ընդունակությունները նույնպես հաշվի կառնվեն, ինչպես օգտագործվածները: Մենք պատասխանատու ենք Աստծո առջև այն ամենի համար, ինչ կարող էին դառնալ, եթե պարգևները ճիշտ օգտագործեինք: Մենք դատվելու ենք այն բանի համաձայն, թե ինչ էինք պարտավոր անել, բայց չարեցինք, որովհետև չօգ- տագործեցինք մեր ուժերը Աստծուն փառավորելու համար: Նույնիսկ եթե չկորցնենք էլ մեր հոգիները, հավիտենության մեջ կհասկանանք մեր պարգևների չօգտագործման հետևանքը: Բոլոր այն գիտելիքների և ընդունակությունների համար, որ կարող էինք ձեռք բերել, բայց չարեցինք, հավիտենական կորուստ ենք կրելու:ՔԱ 293.4

    Բայց երբ մենք լիովին տրվում ենք Աստծուն և մեր գործի մեջ հետևում ենք Նրա ցուցումներին, Նա Ինքն է դառնում պատասխանատու այդ գործերի կատարման համար: Նա չի կամենում, որ կասկածի տակ առնենք մեր անկեղծ ջանքերի հաջողությունը: Ամենևին չպետք է մտածենք անհաջողության մասին: Մենք պիտի համագործակցենք Մեկի հետ, Ով անհաջողություն չի ճանաչում:ՔԱ 294.1

    Չպետք է խոսենք մեր սեփական տկարության և անկարողության մասին: Սա ցույց է տալիս անվստահություն Աստծո հանդեպ, Նրա խոսքի ժխտում: Երբ տրտնջում ենք մեր հոգսերի պատճառով կամ հրաժարվում այն պատասխանատվությունից, որ Նա մեզ կոչ է անում կրել, փաստորեն ասում ենք, որ Նա խիստ տեր է, որ պահանջում է մի բան, ինչի համար ուժ չի տվել:ՔԱ 294.2

    ōույլ ծառայի հոգին մենք հաճախ հակված ենք անվանել խոնարհություն: Բայց իսկական խոնարհությունը բոլորովին այլ բան է: Խոնարհ լինել’ չի նշանակում, որ պետք է գաճաճ լինենք մտքով, ձգտումներից զուրկ և վախկոտ կյանքում’ խուսափելով դժվարություններից, որ միգուցե չկարողանանք հաջողությամբ հաղթահարել: Իսկական խոնարհությունը Աստծո նպատակները կատարում է Նրա զորությանը կառչելով:ՔԱ 294.3

    Աստված գործում է, ում միջոցով որ կամենում է: Երբեմն Նա ամենամեծ գործն անելու համար ընտրում է ամենահամեստ մարդուն, որովհետև Նրա զորությունը հայտնվում է մարդկանց տկարության մեջ: [364] Մենք ունենք մեր չափանիշը, որի միջոցով որոշում ենք մեծ կամ փոքր բաները, բայց Աստված չի գնահատում մեր չափանիշի համաձայն: Չպետք է ենթադրենք, որ այն, ինչ մեծ է մեզ համար, պետք է մեծ լինի նաև Աստծո համար, կամ ինչը փոքր է մեզ համար, պիտի փոքր լինի նաև Նրա համար: Մեր պարտականությունը չէ որոշել, թե ինչ տա- ղանդներ պետք է ունենանք կամ թե ինչ գործ պետք է ընտրենք: Մենք պարտավոր ենք վերցնելու այն բեռը, որ Աստված է նշանակում’ կրելով դրանք հանուն Նրա, և միշտ Նրա մոտ գնալ հանգստանալու: Ինչպիսին էլ լինի մեր աշխատանքը, Աստված փառավորվում է սրտանց, ուրախ ծառայությամբ: Նա գոհանում է, երբ մենք անցնում ենք մեր պարտականություններին երախտագիտությամբ’ ուրախանալով, որ արժանացել ենք լինելու Նրա գործակիցները:ՔԱ 294.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents