Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Կորած էր և գտնվեց

    Ըստ Ղուկասի 15.11-32:

    Կորած ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակներում հստակ կերպով երևում է Աստծո գթառատ սերը նրանց հանդեպ, ովքեր ցած են Իրենից: Թեև նրանք շրջվել են Աստծուց, Նա չի թողնում նրանց իրենց թշվառության մեջ: Նա լի է բարությամբ ու քնքուշ կարեկցանքով բոլոր նրանց հանդեպ, ովքեր ենթարկվում են խորամանկ թշնամու փորձություններին:ՔԱ 151.1

    Անառակ որդու առակում նկարագրված է Աստծո վերաբերմունքը նրանց հանդեպ, ովքեր մի ժամանակ ճանաչել են Հոր սերը, սակայն թույլ են տվել փորձիչին իր կամքի գերիները դարձնելու նրանց:ՔԱ 151.2

    «Մի մարդ երկու որդի ուներ. Եվ նրանցից փոքրն ասաց հորը. Հայր, տուր ինձ, ինչ-որ բաժին կհասնի ինձ ստացվածքիցդ, և նա ապրանքը բաժանեց նրանց: Եվ շատ օր չանցած’ փոքր որդին ամեն բաները ժողովեց, հեռու երկիր գնաց”:ՔԱ 151.3

    Այս փոքր որդին հոգնել էր հոր տան սահմանափակումներից: Նա կարծում էր, թե իր ազատությունը սահամանափակ է: Նա սխալ էր հասկացել հոր սերն ու հոգատարությունը և որոշեց հետևել իր հակումների թելադրանքին: [199]ՔԱ 151.4

    Երիտասարդը ոչ մի պարտավորություն չի զգում իր հոր հանդեպ և ոչ էլ շնորհակալ է լինում նրանից, սակայն հավակնում է իր որդիական արտոնությանը’ բաժին ստանալու հոր ունեցվածքից: ժառանգությունը, որ պիտի փոխանցվեր նրան հոր մահից հետո, նա ցանկանում է ստանալ հիմա: Նա ձգտում է ապրել ներկա զվարճություններով և հոգ չի տանում ապագայի մասին:ՔԱ 151.5

    Ձեռք բերելով իր ժառանգությունը’ նա թողնում է հայրական տունը և գնում է մի «հեռու երկիր»: Ունենալով բավականին մեծ գումար և ազատություն, որ ինչ կամենա, կարող է անել, նա ինքն իրեն հույս է տալիս, թե հասել է իր սրտի փափագին: Ոչ ոք չկա, որ ասի’ «մի’ արա», որովհետև կվնասես քեզ, կամ «սա’ արա», որովհետև այդպես ճիշտ է: Չար ընկերակցություններն օգնում են նրան ավելի խորն ընկղմվելու մեղքի մեջ, և նա վատնում է իր «ստացվածքը անառակ ապրելով»:ՔԱ 151.6

    Աստվածաշունչը պատմում է մարդկանց մասին, ովքեր «ասելով, թե իմաստուն են՝ հիմարացան” (Հռոմեացիս 1.22), և հենց այսպիսին է առակում նկարագրված երիտասարդի պատմությունը: Այն հարստությունը, որ եսասիրաբար պահանջել էր իր հորից, նա վատնում է պոռնիկների վրա: Նրա երիտասարդության առնական ուժերը վատնված են: [200] Կյանքի թանկագին տարիները, մտքի ուժը, երիտասարդական պայծառ երազանքները, հոգևոր իղձերը’ ամեն ինչ այրվում է կրքի բոցերում:ՔԱ 152.1

    Գալիս են սովի տարիները, և նա իր թշվառության մեջ ընկերանում է այդ երկրի մի քաղաքացու հետ, ով ուղարկում է նրան դաշտում խոզեր արածեցնելու: Հրեայի համար դա ամենաանարգ ու նվաստացուցիչ աշխատանքն էր: Երիտասարդը, որ պարծենում էր իր ազատությամբ, ստրուկ է հիմա: Նա ամենավատ գերության մեջ է’ «բռնված իր մեղքի չվաններով” (Առակաց 5.22): Շքեղությունն ու փայլը, որ հրապուրել էին նրան, անհետացել են, և նա զգում է իր շղթաների ծանրությունը: Նստած գետնին այդ ամայի ու սովահար երկրում, բացի խոզերից, ոչ մի ընկեր չունենալով’ նա սնվում է այն եղջերենու պտուղներով, որով անասուններն էին կերակրվում: Թեթևամիտ ընկերներից, ովքեր հավաքվում էին նրա շուրջը բարեհաջող օրերին և ուտում ու խմում էին նրա հաշվին, ոչ մեկը չկար, որ ընկերություն աներ նրա հետ: Որտե՞ղ է այժմ նրա շվայտ ուրախությունը: Հանգստացնելով իր խիղճը, բթացնելով իր զգայարանները’ նա իրեն երջանիկ էր կարծում, բայց հիմա’ առանց փողի, քաղցած, խոցված հպարտությամբ, բարոյալքված, թույլ և անհավասարակշիռ կամքով, կարծես վեհ զգացմունքները կորցրած’ նա այժմ մահկանացուներից ամենաթշվառն է:ՔԱ 152.2

    Մեղավոր մարդու վիճակի ինչպիսի՜ պատկեր: Ինքնաբավարարման և մեղավոր հաճույքների ձգտող մեղսագործը, թեև շրջապատված Նրա սիրո օրհնություններով, ոչ մի բան այնպես չի ցանկանում, որքան օտարանալն է Աստծուց: Ան- շնորհակալ որդու նման, նա Աստծուց պահանջում է իր բաժինը, ասես օրենքով այն իրենն է: Նա այն վերցնում է առանց շնորհակալության և առանց սիրո ծառայություն մատուցելու, կարծես թե ընդունված կարգն է այդպես: Ինչպես Կայենը հեռացավ Տիրոջ ներկայությունից իր համար տուն փնտրելու, ինչպես անառակ որդին մեկնեց «հեռու երկիր», այդպես էլ մեղավորներն են երջանկություն փնտրում Աստծուն մոռանալու մեջ: (Հռոմեացիս 1.28):ՔԱ 152.3

    Ինչքան էլ որ արտաքուստ չերևա’ ամեն մի կյանք, որ ամփոփված է «ես”-ի մեջ, վատնված է: Ով որ փորձում է ապրել Աստծուց հեռու, անտեղի վատնում է իր կարողությունը: [201] Նա կորցնում է թանկագին տարիները, վատնում է մտավոր, հոգևոր և ֆիզիկական ուժերը, և ամեն ինչ անում է, որ կորցնի հավիտենությունը: Նա, ով հեռանում է Աստծուց, որպեսզի ծառայի իրեն, ծառա է մամոնային: Գիտակից էակը, որ Աստված ստեղծել է հրեշտակների հետ հաղորդակցվելու համար, այնքան է այլասերվել, որ ծառայում է այն բանին, ինչ երկրավոր է և անասնական: Այս է եսամոլության վախճանը:ՔԱ 153.1

    Եթե ընտրել եք այդպիսի մի կյանք, իմացեք, որ ձեր փողերը չեք ծախսում հանապազօրյա հացի համար և ձեր վաստակը’ բավարարություն չպատճառող բաների համար: Լինում են ժամանակներ, երբ գիտակցում եք ձեր նվաստացումը: Միայնակ, հեռավոր մի երկրում դուք զգում եք ձեր թշվառությունը և հուսահատված աղաղակում եք. «Ես ի՜նչ խեղճ մարդ եմ, ո՞վ կապրեցնի ինձ այս մահի մարմնից” (Հռոմեացիս 7.24): Մարգարեի հետևյալ խոսքերը համընդհանուր ճշմարտություն են պարունակում. «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդի է ապավինում, և մարմինն իրեն բազուկ շինում, և իր սրտով խոտորում է Տերից: Նա մոշենիի պես պիտի լինի անապատում և պիտի բարիք եկած ժամանակ չտեսնի, և պիտի բնակվի անապատի այրված տեղերում, աղի և անբնական երկրում” (Երեմիա 17.5,6): [202] Աստված «Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է բերում արդարների և անիրավների վրա” (Մատթեոս 5.45), բայց մարդիկ իշխանություն ունեն իրենց ծածկելու արևի լույսից և անձրևից: Այդպես էլ, մինչ Արդարության Արեգակը շողում է, և շնորհի անձրևն առատորեն թափվում է բոլորի համար, Աստծուց հեռանալով’ մենք կարող ենք «բնակվել անապատի այրված տեղերում»:ՔԱ 153.2

    Աստծո սերը դեռ հանգչում է նրա վրա, ով որոշել է հեռանալ Նրանից, և Նա աշխատում է նրա վրա, որպեսզի հետ’ Հոր տունը վերադարձնի: Անառակ որդին իր թշվառության մեջ «ինքն իրեն եկավ»: Այս խաբուսիկ ուժը, որով սատանան բռնել էր նրան, կոտրվեց: Նա տեսավ, որ իր տանջանքն իր սեփական հիմարության արդյունքն է, և ասաց. «Քանի վարձկաններ ունի իմ հայրը’ հացով լցված, և ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ»: Որքան էլ թշվառ էր անառակ որդին, նա հույս գտավ իր հոր սիրո մեջ, որում համոզված էր: Այդ սերն էր, որ նրան ձգում էր դեպի տուն: Այդպես էլ Աստծո սիրո նկատմամբ վստահությունն է, որ դրդում է մեղավորին դառնալու դեպի Աստված: «Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում» (Հռոմեացիս 2.4): Աստվածային սիրո կարեկցության և գթության ոսկե շղթան պաշտպանում է վտանգի ենթարկված յուրաքանչյուր հոգու: Տերն ասում է. «Հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դրա համար քաշեցի քեզ ողորմությունով» (Երեմիա 31.3):ՔԱ 154.1

    Որդին որոշում է խոստովանել իր մեղքը: Գնալով իր հոր մոտ’ նա կասի. «մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջին: Եվ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Բայց, ցույց տալով իր հոր սիրո սահմանափակ ըմբռնումը’ նա ավելացնում է. «ինձ քո վարձկաններից մեկի պես արա”:ՔԱ 154.2

    Երիտասարդը, թողնելով խոզերի երամակն ու եղջերենու պտուղները, որոշում է գնալ իր Հոր տուն: Սովից ու տկարությունից երերալով’ նա շտապ ճանապարհ է ընկնում: [203] Չունենալով ծածկոց, որի տակ թաքցնի իր ցնցոտիները, բայց արդեն թշվառությունից խոնարհված, նա շտապում է ծառայի տեղ աղերսելու այնտեղ, որտեղ որդի էր եղել ժամանակին:ՔԱ 154.3

    Լքելով հայրական տունը’ անհոգ և ուրախ երիտասարդի մտքով էլ չէր անցնում, թե ինչպիսի ցավ ու կարոտ է թողել հոր սրտում: Երբ նա պարում և զվարճանում էր իր սանձարձակ ընկերների հետ, չէր էլ մտածում, թե ինչ խավար է իջել իրենց տան վրա: Եվ այժմ, երբ հոգնած ու ծանր քայլերով շարունակում էր տունդարձի ճանապարհը, տեղյակ չէր, որ մեկը սպասում է իր վերադարձին: Բայց մինչ նա «հեռու էր», հայրը նկատեց նրան: Սերն արագ է նկատում: Այլասերվածությունը, որը տարիներ շարունակ մեղքի մեջ ապրելու հետևանքն է, չի կարող ծածկել որդուն հոր աչքերից: Նրա «գութը շարժվեց, վազեց’ նրա վզովն ընկավ», և փարվելով նրան’ երկար ու քնքշորեն ողջագուրեց:ՔԱ 154.4

    Արհամարհական ոչ մի հայացքով հայրը չի ծիծաղի իր որդու թշվառության ու ցնցոտիների վրա: Հակառակը, նա հանում է իր ուսերի վրայից լայն ու շքեղ թիկնոցը և ծածկում որդու հյուծված մարմինը, և երիտասարդը հեկեկալով ապաշխարում է. [204] «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջին և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Հայրը, ամուր գրկած որդուն, տուն է բերում: Նա այլևս կարիք չուներ ծառայի գործ խնդրելու: Նա որդի է, ով պետք է պատիվ ունենա օգտվելու ամենալավ բաներից, ում պիտի հարգեն ու սպասարկեն ծառաներն ու աղախինները:ՔԱ 155.1

    Հայրն ասաց իր ծառաներին. «Առաջի պատմուճանը հանեցեք և հագցրեք նրան, և մատանի դրեք նրա ձեռքին, և կոշիկներ’ նրա ոտներին: Եվ մսացու եզը բերեք մորթեցեք, և ուտենք’ ուրախ լինենք: Որ այս իմ որդին մեռած էր և կենդանացավ. կորած էր և գտնվեց. և սկսեցին զվարճանալ»:ՔԱ 155.2

    Խռովահույզ երիտասարդության տարիներին անառակ որդին նայում էր իր հորը որպես մի դաժան ու խստապահանջ մարդու: Որքա՜ն տարբեր է հիմա նրա կարծիքը: Այդպես էլ նրանք, ովքեր խաբված են սատանայի կողմից, Աստծուն նայում են որպես խիստ և պահանջկոտ Մեկի: Նրանք կարծում են, թե Նա հսկում է, որ մեղադրի և դատապարտի, կարծես չկամենալով ընդունել մեղավորին այնքան ժամանակ, քանի դեռ օրինական արդարացում կա նրան չօգնելու: Նրա օրենքը համարում են մարդկանց երջանկությունը սահմանափակող մի ծանր բեռ, որից ուրախ են ազատվել: Բայց նա, ում աչքերը բացվել են Քրիստոսի սիրով, կտեսնի, թե Աստված որքան լի է կարեկցանքով: Նա արդեն ոչ թե բռնի և անգութ մի էակ կթվա, այլ մի հայր, որ փափագում է գրկել իր ապաշխարող որդուն: Մեղավորը սաղմոսերգուի հետ կբացականչի. «Ինչպես որ հայրը կգթա որդիներին, այնպես գթած է Տերը իրենից վախեցողներին» (Սաղմոս 103.13): ՔԱ 155.3

    Առակում անառակ որդուն չեն խայթում կամ երեսով տալիս նրա չար գործերի համար: Որդին զգում է, որ անցյալը ներված է և մոռացված, մեկընդմիշտ ջնջված: Այսպես էլ Աստված է ասում մեղավորներին. «Ես մեգի պես ջնջել եմ քո հանցանքները և ամպի պես’ քո մեղքերը” (Եսայիա 44.22): «Ես պիտի ներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքերը այլևս պիտի չհիշեմ» (Երեմիա 31.34): [205] «Ամբարիշտը թողնի իր ճանապարհը, և անօրեն մարդը’ իր խորհուրդները, և դառնա Տիրոջը, և նա կողորմի նրան. և մեր Աստծուն, որովհետև նա շատ ներող է” (Եսայիա 55.7): «Այն օրերը և այն ժամանակ, ասում է Տերը, պիտի Իսրայելի անօրենությունը որոնվի, բայց պիտի չլինի նա. և Յուդայի մեղքերը’ բայց պիտի չգտնվի» (Երեմիա 50.20):ՔԱ 156.1

    Ապաշխարող մեղավորին ընդունելու Աստծո պատրաս- տակամության ինչպիսի՜ հավաստիացում է տրված այստեղ: Ընթերցող, արդյո՞ք ընտրել ես քո սեփական ճանապարհը: Հեռացե՞լ ես արդյոք Աստծուց: ճաշակե՞լ ես արդյոք անօրենության պտուղները, որոնք մոխրի են վերածվել քո շուրթերին: Եվ այժմ, երբ ունեցվածքդ վատնված է, կյանքիդ ծրագրերը խափանված են, և հույսերդ’ մեռած, արդյո՞ք դու միայնակ ես մնացել ու լքված: Հիմա այն ձայնը, որ երկար ժամանակ խոսում էր քո սրտին, որին, սակայն դու չէիր կամենում լսել, ավելի պարզ ու որոշակի է հնչում քեզ. «Վեր կացեք ու գնացեք, որովհետև սա չէ հանգստության տեղը. այն պղծության պատճառով, որ պիտի կործանի, և այն էլ սաստիկ կործանումով” (Միքիա 2.10): Վերադարձիր քո Յոր տուն: Նա հրավիրում է քեզ’ ասելով. «Դարձիր դեպի ինձ, որովհետև ես քեզ փրկել եմ» (Եսայիա 44.22):ՔԱ 156.2

    Մի լսեք թշնամուն, որ շշնջում է հեռու մնալ Քրիստոսից, քանի որ դեռ ավելի լավը չեք դարձել, և բավականին մաքուր չեք Աստծուն մոտենալու համար: Եթե սպասեք այդ պահին, երբեք չեք մոտենա Նրան: [206] Երբ սատանան ցույց է տալիս ձեզ ձեր կեղտոտ զգեստները, կրկնեք Յիսուսի խոստումը. «Ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի» (Հովհաննես 6.37): Ասեք թշնամուն, որ Յիսուս Քրիստոսի արյունը սրբում է ամեն մեղքից: Ձեր սեփականը դարձրեք Դավթի աղոթքը. «Սրբիր ինձ զոպայով’ և ես մաքուր կլինեմ. լվա ինձ’ և ձյունից սպիտակ կլինեմ» (Սաղմոս 51.7):ՔԱ 156.3

    Վեր կացեք և գնացեք ձեր Հոր մոտ: Նա դեռ հեռվում կդիմավորի ձեզ: Եթե նույնիսկ մեկ քայլ կատարեք դեպի Նա ապաշխարումով, Նա կշտապի գրկել ձեզ անսահման սիրո Իր ձեռքերով: Նրա ականջները բաց են լսելու փշրված հոգու հառաչանքը: Սրտի առաջին իսկ տենչն առ Աստված հայտնի է Նրան: Որքան էլ անվճռական հնչի աղոթքը, որքան էլ գաղտնի թափվի արցունքը, և որքան էլ թույլ լինի Աստծուն գտնելու անկեղծ ցանկությունը, Աստծո Հոգին շտապում է պատասխանել դրանց: Նույնիսկ մինչև աղոթքն արտաբերելը կամ սրտի փափագը հայտնելը’ Քրիստոսն ուղարկում է Իր շնորհը այն շնորհի հետևից, որ գործում է մարդկային հոգու վրա:ՔԱ 157.1

    Ձեր երկնավոր Հայրը ձեզնից վեր կառնի մեղքով պղծված զգեստները: Զաքարիայի հրաշալի խորհրդանշական մարգարեության մեջ Հեսու քահանայապետը, որ կեղտոտ հագուստներով կանգնած է Տիրոջ հրեշտակի առաջ, խորհրդանշում է մեղավորին: Եվ լսվում է Տիրոջ խոսքը. «Հեռացրեք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները. և նրան ասաց. Տես’ ես քո վրայից վեր առա քո անօրենությունը, և քեզ պատվական զգեստներ եմ հագցնում... և մաքուր խոյր դրին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան» (Զաքարիա 3.4,5): Այդպես էլ Աստված ձեզ կհագցնի «փրկության պատմուճանը» և կծածկի ձեզ «արդարության հանդերձով” (Եսայիա 61.10): «Թեև գոմերի մեջտեղը պառկած լինեն, աղավնիի թևերի պես արծաթով պատված կլինեն ու նրա փետուրները’ դեղին ոսկիով» (Սաղմոս 68.13):ՔԱ 157.2

    Նա ձեզ կտանի Իր խնջույքի տունը, և Նրա դրոշը ձեր վրա սերը կլինի: [207] (Երգ երգոց 2.4): «Եթե իմ ճանապարհներով գնաս,- հայտարարում է Նա,- ես քեզ ընթացք կտամ այս կանգնողների մեջ»‘ նույնիսկ սուրբ հրեշտակների մեջ, որ շրջապատում են Նրա գահը: (Զաքարիա 3.7):ՔԱ 157.3

    «Փեսան հարսի վրա ուրախանալու պես’ պետք է քեզ վրա ուրախանա քո Աստվածը” (Եսայիա 62.5): «Նա պիտի փրկի, նա պիտի ուրախանա քեզ վրա զվարճությամբ, նա պիտի լռի իր սիրով և պիտի ցնծա քեզ վրա խնդալով” (Սոփոնիա 3.17): Եվ երկինքն ու երկիրը պիտի միանան Հոր ցնծության երգին. «Որ այս իմ որդին մեռած էր և կենդանացավ. կորած էր և գտնվեց»:ՔԱ 157.4

    Մինչև այստեղ Փրկչի առակում չկա ոչ մի տարօրինակ հնչյուն, որ խախտի ուրախության տեսարանի ներդաշնակությունը, բայց այժմ Քրիստոսը մեկ ուրիշ տարր է մտցնում: Երբ անառակ որդին տուն եկավ, ավագ որդին «հանդումն էր. և երբ որ եկավ տանը մոտեցավ, երգերի ու պար գալու ձայնը լսեց: Եվ ծառաներից մեկին կանչեց իր մոտ, հարցնում էր, թե այդ ի՞նչ է: Նա էլ ասաց նրան. թե Եղբայրդ եկել է, և քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետև ողջ և առողջ ընդունեց նրան: Եվ նա բարկացավ, և չէր ուզում ներս մտնել»: Ավագ եղբայրը չէր կիսել հոր վիշտը և չէր սպասել կորածին: Դրա համար էլ նա չի կիսում հոր ուրախությունը մոլորվածի վերադարձի առիթով: Ցնծության ձայները նրա սրտում ոչ մի ուրախություն չեն առաջացնում: Նա ծառային հարցնում է խնջույքի պատճառը, և պատասխանը գրգռում է նրա նախանձը: Եվ նա չի կամենում ներս մտնել’ ողջունելու իր կորած եղբորը: Բարեհաճ վերաբերմունքն անառակ որդու հանդեպ նա համարում է վիրավորանք իր հասցեին:ՔԱ 158.1

    Երբ Հայրը գալիս է նրան համոզելու, դրսևորվում է ավագ որդու բնավորության հպարտությունն ու չարությունը: Նա համարում է, որ իր հոր տանը ապրելով, կատարում էր անվարձահատույց մի ծառայություն, և հետո դա հակադրում է սիրալիր վերաբերմունքի հետ, որ հայրը ցուցաբերում է նոր վերադարձած եղբոր նկատմամբ: Դրանով նա ցույց է տալիս, որ իր ծառայությունն ավելի շուտ եղել է ծառայի, քան թե որդու ծառայություն: [208] Այն ժամանակ, երբ կարող էր մըշ- տապես ուրախ լինել իր հոր ներկայությամբ, նա մտածում էր այն շահի մասին, որ կարող էր ստանալ իր բարոյական կյանքի շնորհիվ: Նրա խոսքերը ցույց են տալիս, որ այդ պատճառով է նա հրաժարվել մեղքի հաճույքներից: Դե եթե այս եղբայրը պիտի ստանա իր պարգևները, ուրեմն ինքը սխալվել է, մտածում է ավագ եղբայրը: Նա նախանձում է’ տեսնելով սիրալիր վերաբերմունքն իր եղբոր նկատմամբ: Նա պարզորոշ ցույց է տալիս, որ եթե ինքը լիներ հոր տեղը, երբեք չէր ընդունի անառակ որդուն: Նա նույնիսկ չի ճանաչում նրան որպես եղբայր, այլ նրա մասին սառնորեն ասում է’ «քո որդին»:ՔԱ 158.2

    Սակայն հայրը մեղմությամբ է վարվում նրա հետ: «Որդյակ,- ասում է նա,- դու ամեն ժամանակ ինձ հետ ես, և ամենը, ինչ որ իմս է’ քոնն է”: Եղբորդ թափառական կյանքի այս բոլոր տարիների ընթացքում մի՞թե առավելություն չես ունեցել ապրելու ինձ հետ:ՔԱ 159.1

    Այն ամենն, ինչ կարող էր ծառայել իր զավակների երջանկությանը, ամբողջովին նրանց է պատկանում: [209] Որդին կարիք չուներ հարցնելու պարգևի կամ վարձատրության մասին: «Ամենը, ինչ որ իմս է’ քոնն է”: Դու պիտի միայն հավատաս իմ սիրուն և վերցնես ընծան, որ ձրի է շնորհվում:ՔԱ 159.2

    Մի որդին որոշ ժամանակով կտրվել էր ընտանիքից’ չգիտակցելով հոր սերը: Բայց հիմա նա վերադարձել է և ուրախությունից մոռացել իր բոլոր ցավերը: «Այս քո եղբայրը մեռած էր և կենդանացավ. կորած էր և գտնվեց”:ՔԱ 159.3

    Արդյո՞ք ավագ որդին տեսավ իր ստոր, անշնորհակալ հոգին: Եկա՞վ արդյոք նա այն համոզմանը, որ թեև իր եղբայրը անզգամորեն է վարվել, բայց նա, այնուամենայնիվ, իր եղբայրն է: Ապաշխարե՞ց արդյոք ավագ եղբայրն իր նախանձության ու խստասրտության համար: Այս ամենի մասին Քրիստոսը լռում է: Եվ քանի որ առակը դեռ ընթացքի մեջ էր, Նա թողնում է, որ Իր ունկնդիրները հետևություն անեն:ՔԱ 159.4

    Ավագ որդին խորհրդանշում էր Քրիստոսի օրերի չապաշխարած հրեաներին, ինչպես նաև բոլոր դարերի փարիսեցիներին, ովքեր արհամարհանքով էին նայում նրանց, ում մաքսավորներ և մեղավորներ էին համարում: Քանի որ չափազանց մեծ մեղքերի մեջ չեն ընկել, նրանք ինքնարդարությամբ են լցված: Քրիստոսն այս բծախնդիր մարդկանց ցույց տվեց իրենց սեփական պատկերը: Առակում նշված ավագ որդու պես նրանք հատուկ արտոնություններ էին ստացել Աստծուց: Նրանք իրենց համարում էին Աստծո տան որդիները, բայց վարձկանի հոգի ունեին: Նրանք գործում էին ոչ թե սիրուց դրդված, այլ վարձատրվելու հույսով: Նրանց աչքին Աստված մի խստապահանջ հսկիչ էր երևում: Նրանք տեսան, որ Քրիստոսը հրավիրում է մաքսավորներին ու մեղավորներին ձրի ստանալ ու Իր շնորհի պարգևը’ պարգև, որ վարդապետները հույս ունեին վաստակել տքնաջան աշխատանքով ու ցուցադրական ապաշխարությամբ, և վիրավորված էին: Անառակ որդու վերադարձը, որ Հոր սիրտն ուրախությամբ լցրեց, նրանց մեջ միայն նախանձ գրգռեց:ՔԱ 159.5

    Առակում հոր հորդորանքն ավագ որդուն երկնքի մեղմ կոչն էր’ ուղղված փարիսեցիներին: [210] «Ամեն ինչ, որ իմս է’ քոնն է”, ոչ թե որպես վարձք, այլ որպես պարգև: Անառակ որդու նման, դուք դա կարող եք ստանալ միայն որպես Հոր սիրո չվաստակած պարգև:ՔԱ 160.1

    Ինքնարդարությունը ոչ միայն Աստծո մասին սխալ պատկերացում է տալիս մարդկանց, այլև դարձնում է նրանց կարծրասիրտ և քննադատության ոգով է լցնում եղբայրների նկատմամբ: Ավագ որդին իր եսասիրությամբ ու նախանձով պատրաստ էր հսկելու իր եղբորը, քննադատելու նրա յուրաքանչյուր գործողությունը և մեղադրելու նրան ամենափոքր թերության համար: Նա նկատում էր յուրաքանչյուր սխալ և չափազանցնում ամեն մի անարդարացի քայլ: Այդպես նա աշխատում էր արդարացնել իր դաժան և անհաշտ հոգին: Շատերն այսօր նույն բանն են անում: Երբ մարդն իր առաջին մարտերն է մղում փորձության հեղեղի դեմ, նրանք նրա կողքին են’ համառ’ ինքնակամ, բողոքելով և մեղադրելով: Նրանք կարող են հայտարարել, որ Աստծո զավակներն են, բայց սատանայի հոգին են դրսևորում: Եղբայրների նկատմամբ դրսևորած իրենց վերաբերմունքով այս մեղադրողները զրկում են իրենց Աստծո երեսի լույսից:ՔԱ 160.2

    Շատերը շարունակ հարցնում են. «Ես ինչո՞վ դիմավորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրյալ Աստծո առաջին, արդյոք դիմավորեմ նրան ողջակեզներո՞վ, մեկ տարեկան հորթերո՞վ: Մի՞թե Տերը կհաճի հազարավոր խոյերի կամ բյուրավոր յուղի գետերի”: Բայց «քեզ հայտնել է, ով մարդ, թե ինչ է բարին, և Տերը ինչ է ուզում քեզնից, այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել և խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ” (Միքիա 6.6-8):ՔԱ 160.3

    Ահա այն ծառայությունը, որ Աստված է ընտրել. «Լուծիր անիրավության կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. և ջարդվածներին ազատ թող տուր, և ամեն տեսակ լուծը կոտրեցեք: ... Եվ քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր» (Եսայիա 58.6,7): Երբ որ դուք կգիտակցեք, որ ինչպես մեղավորներ փրկվում եք միայն երկնավոր Հոր սիրո շնորհիվ, դուք կկարեկցեք նրանց, ովքեր տառապում են’ գտնվելով մեղքի մեջ: Երբ տեսնեք թշվառությունն ու ապաշխարությունը, այլևս չեք նախանձի ու մեղադրի: [211] Երբ եսասիրության սառույցը հալվի ձեր սրտերում, դուք լիովին ներդաշնակ կլինեք Աստծո հետ և Նրա հետ կկիսեք կորածին փրկելու ուրախությունը:ՔԱ 160.4

    Դա լավ է, որ դուք ձեզ Աստծո զավակ եք կոչում, բայց եթե այդ կոչումն արդարացի է, ուրեմն հենց «ձեր եղբայրն” է նա, ով «մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»: Նա ձեզ հետ կապված է ամենասերտ կապերով, քանի Աստված ճանաչում է նրան ինչպես որդի: Եթե ուրանում եք ձեր արյունակցությունը նրա հետ, ապա ցույց եք տալիս, որ ոչ այլ ինչ եք, եթե ոչ վարձկան այդ տանը, և որ Աստծո ընտանիքի զավակ չեք:ՔԱ 161.1

    Եթե նույնիսկ դուք չմիանաք ողջունելու կորածին, ուրախությունը կշարունակվի, վերադարձողն իր տեղը կունենա Հոր կողքին և Հոր գործում: Նա, ում շատ է ներված, շատ էլ կսիրի: Իսկ դուք կմնաք դրսի խավարում: Որովհետև «նա, որ չի սիրում, Աստծուն չի ճանաչել, որովհետև Աստված սեր է” (Ա Հովհաննես 4.8): [212]ՔԱ 161.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents