Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 22. - Հովհաննեսիբանտարկությունը և մահը

    (Մատթեոս 11.1-11,14.1-11, Մարկոս 6.17-28, Ղուկաս 7.19,28)

    ՀՈՎՀԱՆՆԵՍ Մկրտիչն առաջինն ազդարարեց Քրիստոսի թագավորությունը և առաջինն էլ չարչարվեց հանուն դրա: Անապատի ազատութան և իրեն ունկնդրող բազմությունների փոխարեն’ հիմա նրան շրջապատում էին զնդանի պատերը: Նա բանտարկած էր Հերովդես Անտի- պասի ամրոցում: Հովհաննեսի ծառայության մեծ մասն անց էր կացել Հորդանանի արևելյան տարածքում, որը Անտիպասի տիրապետության տակ էր գտնվում: Հերով- դեսն անձամբ լսել էր Մկրտչի քարոզները: Ապաշխարության կոչը սարսափեցրել էր անառակ թագավորին: «Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր’ նրան արդար և սուրբ մարդ ճանաչելով... և նրանից լսելով’ շատ բան էր անում, և քաղցրությունով լսում էր նրան”: Հովհաննեսը հանդիմանում էր նրա ապօրինի կապն իր եղբոր կնոջ’ Հերովդիայի հետ: Որոշ ժամանակ Հերովդեսը թույլ փորձեր արեց փշրելու իրեն գերող կրքի շղթաները, բայց Հերովդիան ավելի ամուր կապեց նրան իր ցանցի մեջ, և որպես-զի վրեժ լուծի Մկրտչից, Հերովդեսին դրդեց բանտ նետել նրան:ԴՓ 242.1

    Հովհաննեսի կյանքն անցել էր մշտական գործուն աշխատանքի մեջ, և բանտի խավարն ու անգործությունը շատ էին տանջում նրան: Քանի որ շաբաթներն անցնում էին իրար հետևից’ առանց որևէ փոփոխության, նա ընկավ վհատության ու կասկածանքների մեջ: Նրա աշակերտները չէին լքել նրան: Նրանց թույլատըրված էր բանտ մտնել, և նրանք լուրեր էին բերում Հիսուսի գործերի մասին’ պատմելով, թե ինչպես է ժողովուրդը մեծ խմբերով հետևում Նրան: Բայց նրանց զարմացնում էր այն, թե ինչու այս նոր Ուսուցիչը, եթե Նա Մեսիան է, ոչինչ չի ձեռնարկում’ Հովհաննեսին բանտից հանելու համար: Ինչպե՞ս կարող է Նա թույլ տալ, որ Իր հավատարիմ ավե- տաբերը զրկվի ազատությունից, գուցե և կյանքից: [215]ԴՓ 242.2

    Այս հարցերն անհետևանք չանցան: Հովհաննեսին այնպիսի կասկածներ ներշնչեցին, որոնք այլ պայմաններում երբեք գլուխ չէին բարձրացնի: Սատանան հրճվեց’ լսելով այս աշակերտների խոսքերը, և տեսնելով, թե ինչպես դրանք ճնշեցին Տիրոջ ավետաբերի հոգին: Օ՜, որքան հաճախ է պատահում, որ նրանք, ովքեր իրենց մի լավ մարդու բարեկամ են համարում և անկեղծորեն կամենում են օգնել նրան, իրականում դառնում են նրա ամենավտանգավոր թշնամիները: Որքա՜ն հաճախ են նրանց խոսքերը վհատեցնում և հիասթափեցնում’ նրա հավատն ամրացնելու փոխարեն:ԴՓ 243.1

    Հովհաննես Մկրտիչը, Փրկչի աշակերտների նման, չէր հասկանում Քրիստոսի թագավորության բնույթը: Նա ակնկալում էր, որ Հիսուսը կգրավի Դավթի աթոռը: Ժամանակն անցնում էր, իսկ Փրկիչն Իր թագավորական իշխանության համար ոչ մի պահանջ չէր ներկայացնում, և դա զարմացնում ու շփոթեցնում էր Հովհաննեսին: Նա ժողովրդին հայտարարել էր, որ Եսայիայի մարգարեությունը պիտի կատարվի, որպեսզի ճանապարհ պատրաստվի Տիրոջ համար, սարերն ու բլուրները պետք է ցածրանան, ծուռը պիտի ուղղվի, և խորդուբորդ վայրերը պիտի հար- թեցվեն: Նա սպասում էր, որ մարդկային հպարտության և իշխանության բարձր դիրքերը տապալվեն: Նա հայտարարել էր, որ Մեսիան պիտի հիմնավորապես սրբի Իր կա- լը, ցորենն Իր ամբարը հավաքի, իսկ դարմանն այրի անշեջ կրակով: Եղիա մարգարեի նման, որի հոգով և զորությամբ եկել էր Իսրայել, Հովհաննեսը սպասում էր, որ Տերը պիտի հայտնի Իրեն որպես Աստված, որ պատասխանում է կրակով:ԴՓ 243.2

    Իր ծառայության ընթացքում Մկրտիչը խստորեն հան- դիմանել էր ինչպես բարձր, այնպես էլ ցածր խավերի անօրենությունը: Նա համարձակվել էր ուղղակիորեն մեղադրել Հերովդես թագավորին իր մեղքի համար: Նա չէր վախեցել կյանքից զրկվել’ իրականացնելու համար իրեն վստահված գործը: Եվ հիմա իր զնդանից նա հետևում էր, թե երբ պիտի Առյուծը’ Հուդայի ցեղից, խորտակեր կեղեքչի հպարտությունը և ազատեր խեղճերին ու իրեն, որ աղաղակում էին: Բայց Հիսուսը կարծես բավարարվում էր միայն Իր շուրջն աշակերտներ հավաքելով, ժողովրդին բուժելով ու սովորեցնելով: Նա սեղան էր նստում մաքսավորների հետ, մինչդեռ հռոմեական լուծն օրեցօր ավելի էր ծանրանում Իսրայելի վրա: Հերովդես թագավորն ու նրա անառակ սիրուհին իրենց կամքն էին կատարում, իսկ աղքատների ու թշվառների աղաղակը հասնում էր մինչև երկինք: [216]ԴՓ 244.1

    Անապատի մարգարեի համար այս ամենն անհասանելի մի գաղտնիք էր թվում: Լինում էին պահեր, երբ դևերի շշուկները տանջում էին նրա հոգին, և սոսկալի երկյուղ էր սողոսկում նրա սիրտը: Գուցե դեռ չի՞ հայտնվել վաղուց սպասված Ազատարարը: Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում այն լուրը, որի ավետաբերն էր դարձել ինքը: Հովհաննեսը դառնորեն հիասթափված էր իր առաքելության արդյունքից: Նա սպասում էր, որ Աստծուց տրված լուրը նույն ազդեցությունը կունենա, ինչ որ օրենքը, երբ այն կարդացվեց Հովսիայի ու Եզրասի օրոք (Բ Մնացորդաց 34, Նեեմիա 8.9), որ դրան կհետևի խոր ապաշխարություն, և ժողովուրդը նորից կդառնա դեպի Տերը: Նա իր ամբողջ կյանքը զոհաբերել էր’ հօգուտ այդ առաքելության հաջողության: Մի՞թե ամեն ինչ զուր էր եղել:ԴՓ 244.2

    Հովհաննեսը վշտացած էր’ տեսնելով, որ իրեն նվիրված աշակերտներն անվստահություն էին տածում Հի- սուսի հանդեպ: Մի՞թե իր աշխատանքը նրանց համար անպտուղ էր եղել: Արդյո՞ք ինքը հավատարիմ չէր եղել իր առաքելությանը, որ այժմ այսպես ընդհատվել էր իր աշխատանքը: Եթե հայտնվել էր խոստացված Ազատարարը, և Հովհաննեսը հավատարիմ էր եղել իր կոչմանը, ուրեմն ինչո՞ւ Նա չի տապալում կեղեքչի իշխանությունը և ազատ արձակում Իր ավետաբերին:ԴՓ 244.3

    Բայց, չնայած դրան, Մկրտիչը չդադարեց հավատալ Քրիստոսին: Հիշողությունը երկնքից հնչած ձայնի և իջնող աղավնու մասին, Հիսուսի անբիծ մաքրությունը, Սուրբ Հոգու զորությունը, որ իջավ Փրկչի վրա Հովհաննեսի ներկայությամբ, և մարգարեների գրվածքները. այս ամենը վկայում էր, որ Հիսուս Նազովրեցին Խոստացված Մեսիան է:ԴՓ 245.1

    Հովհաննեսն իր կասկածների ու անհանգստության մասին ոչինչ չասաց իր աշակերտներին: Նրանցից երկուսին Նա որոշեց ուղարկել Հիսուսի մոտ’ Նրանից տեղեկություն ստանալու’ հուսալով, որ զրույցը Փրկչի հետ կամ- րացնի նրանց հավատը և վստահություն կներշնչի նրանց ընկերներին: Նա ինքն էլ փափագում էր Քրիստոսից մի խոսք լսել’ ուղղված անձամբ իրեն:ԴՓ 245.2

    Աշակերտները, գալով Հիսուսի մոտ, հարցրեցին. «Դո՞ւ ես այն, որ գալու էիր, թե՞ ուրիշի սպասենք”:ԴՓ 245.3

    Որքա՜ն կարճ ժամանակ էր անցել այն պահից, երբ Մկրտիչը, ցույց տալով Հիսուսին, բացականչել էր. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»: «Նա է ինձանից հետո եկողը, որ ինձանից առաջ եղավ» (Հովհաննես 1.29,27): Իսկ հիմա հարցնում են. «Դո՞ւ ես այն, որ գալու էիր”: Որքա՜ն դառն ու հիասթափեցնող էր այդ հարցը մարդկային բնության համար: Եթե Հովհաննեսը’ հավատարիմ նախակարապետը, ի վիճակի չէր ըմբռնելու Քրիստոսի առաքելությունը, ապա ի՞նչ կարելի էր սպասել շահամոլ բազմությունից: [217]ԴՓ 245.4

    Փրկիչն անմիջապես չպատասխանեց աշակերտնե- րի հարցին: Մինչ նրանք սպասում էին’ զարմացած Նրա լռությունից, հիվանդ ու դժբախտ մարդիկ էին մոտենում Նրան, որպեսզի բուժվեն իրենց հիվանդություններից: Կույրեր, որ խարխափելով ճանապարհ էին հարթում ամբոխի միջով, հիվանդներ’ բոլոր խավերից, ոմանք’ ինքնուրույն, մյուսներն’ իրենց բարեկամների օգնությամբ անհամբեր առաջ էին մղվում դեպի Հիսուսը: Հզոր Բժշկի ձայնը ներթափանցում էր խուլի ականջները: Նրա մի խոսքը, ձեռքի մի հպումը բացում էին կույրի աչքերը’ ցերեկվա լույսը, բնության գեղեցկությունը, բարեկամների ժպիտն ու Ազատարարի դեմքը տեսնելու համար: Հիսուսը բուժում էր հիվանդությունը և հեռացնում տենդը: Նրա ձայնը հասնում էր մեռնողների ականջին, և նրանք աշխույժ և առողջացած ոտքի էին կանգնում: Անդամալույծ դիվահարները հնազանդվում էին Նրա խոսքին, խելագարությունը լքում էր նրանց, և նրանք երկրպագում էին Նրան: Բուժելիս Նա խրատներ էր տալիս ժողովրդին: Խեղճ գյուղացիներն ու աշխատավորները, որոնցից վարդապետները գարշում էին’ ինչպես անմաքուրներից, մոտենում և խմբվում էին Նրա շուրջը’ լսելու հավիտենական կյանքի խոսքերը:ԴՓ 245.5

    Այսպես օրն անցավ, և Հովհաննեսի աշակերտները տեսան ու լսեցին ամեն ինչ: Վերջապես Հիսուսը կանչեց նրանց, պատվիրեց գնալ և Հովհաննեսին պատմել այն ամենը, ինչ տեսել էին’ ավելացնելով. «Երանելի է նա, որ ինձ վրա չի գայթակղվի” (Ղուկաս 7.23): Նրա աստվածության ապացույցը դրսևորվեց տառապող մարդկության հանդեպ կարեկից և սիրալիր վերաբերմունքի մեջ: Ընկած ցեղի նկատմամբ ներողամտության մեջ հայտնվեց Նրա փառքը:ԴՓ 246.1

    Աշակերտները լուրը հասցրին Հովհաննեսին, և դա բավական էր: Նա հիշեց Մեսիայի վերաբերյալ գրված մարգարեությունը. «Տերն օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ’ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրապարակե- լու և կապյալներին’ արձակում, Տիրոջ համար հռչակելու ընդունելի տարին” (Եսայիա 61.1,2): Քրիստոսի գործերը ոչ միայն վկայեցին, որ Նա Մեսիան է, այլ նաև ցույց տվեցին, թե ինչպես պետք է հաստատվեր Նրա թագավորությունը: Հովհաննեսին տրվեց այն նույն հայտնությունը, որ ունեցել էր Եղիան անապատում, երբ «մի մեծ ու զորավոր հողմ պատառեց սարերն ու կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին, բայց Տերն այն հողմի մեջ չէր: Եվ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր: Եվ երկրաշարժից հետո’ կրակ, բայց Տերը կրակի մեջ չէր», կրակից հետո Աստված խոսեց մարգարեի հետ «մի մեղմ ու բարակ ձայնով» (Գ Թագավորաց 19.11,12): Այդպես էլ Հիսուսը պիտի կատարեր Իր աշխատանքը ոչ թե զենքերի շաչյունով և գահեր ու թագավորություններ խորտակելով, այլ մարդկանց սրտերին դիմելով ողորմած և անձնազոհ կյանքով: [218]ԴՓ 246.2

    Մկրտչի անձնուրաց կյանքի սկզբունքը Մեսիայի թագավորության սկըզբունքն էր: Հովհաննեսը լավ գիտեր, թե որքան խորթ էր այս ամենն Իսրայելի առաջնորդների սկզբունքներին ու հույսերին: Այն, ինչ Քրիստոսի աստվածության համոզիչ վկայությունն էր նրա համար, նրանք չկամեցան ընդունել, որովհետև սպասում էին այնպիսի Մեսիայի, որպիսին չէր խոստացվել: Հովհաննեսը հասկացավ, որ Փրկչի առաքելությունը միայն ատելություն և մեղադրանք կարթնացներ նրանց մեջ: Նա’ նախակարապետը, սոսկ խմում էր այն բաժակը, որ Քրիստոսն Ինքը պիտի խմեր մինչև վերջ:ԴՓ 247.1

    Փրկչի խոսքը’ «Երանելի է նա, որ ինձ վրա չի գայթակղվի», Հովհաննեսին ուղղված նուրբ հանդիմանություն էր: Այդ դասն անտեղի չանցավ նրա համար: Հիմա ավելի պարզորոշ հասկանալով Քրիստոսի առաքելության բնույթը’ նա նվիրվեց Աստծուն’ թե կյանքի, թե մահվան համար, միայն թե լավագույն ձևով ծառայեր այն գործին, որը սիրում էր:ԴՓ 247.2

    Երբ Հովհաննեսի լրաբերները հեռացան, Հիսուսը սկսեց նրա մասին խոսել ժողովրդի հետ: Փրկչի սիրտը մեծ կարեկցանքով էր լցված Իր հավատարիմ վկայի հանդեպ, ով այժմ փակված էր Հերովդեսի զնդանում: Նա թույլ չէր տա, որ մարդիկ մտածեին, թե Աստված լքել է Հովհաննեսին, կամ նրա հավատը թուլացել է փորձության ժամին: «Ի՞նչ տեսնելու գնացիք անապատը,- ասաց Նա,- մի եղե՞գ’ քամուց շարժված”:ԴՓ 248.1

    Հորդանանի ափին աճող երկար եղեգները ճոճվում էին ամեն զեփյուռից’ վարդապետների նման, ովքեր քննադատների ու դատավորների դիրք էին ընդունել Մկրտչի առաքելության ժամանակ և այս ու այն կողմ էին տարուբերվում հանրաճանաչ կարծիքների քամիների տակ: Նրանք չէին կամենում խոնարհեցնել իրենց և ընդունել Մկրտչի սրտեր քննող լուրը, սակայն, վախենալով ժողովրդից, չէին համարձակվում բացահայտ կերպով խոչընդոտել նրա գործին: Բայց Աստծո լրաբերը փոքրոգի չէր: Քրիստոսի շուրջը հավաքվող բազմություններն ականատես էին եղել Հովհաննեսի աշխատանքին: Նրանք լսել էին, թե ինչպիսի անվախությամբ էր նա հանդիմանում մեղքը: Ինքնագոհ փարիսեցիների, հոգևորական սադուկեցիների, Հերովդես թագավորի և նրա պալատականների, իշխանների և զինվորների, մաքսավորների և գյուղացիների հետ Հովհաննեսը խոսում էր միևնույն պարզությամբ: Նա դողացող եղեգ չէր, որ օրորվեր մարդկանց գովասանքի և նախապաշարումների քամիներից: Բանտում նա նույնքան հավատարիմ էր Աստծուն և նվիրված’ արդարությանը, որքան անապատում’ Աստծո լուրը քարոզելիս: Նա ժայռի պես ամուր էր իր սկզբունքներում: [219]ԴՓ 248.2

    Հիսուսը շարունակեց. «Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մա՞րդ’ փափուկ շորեր հագած, ահա փափուկ հագնողները թագավորների տներում են”: Հովհաննեսը կոչված էր հանդիմանելու իր օրերի մեղքերն ու անժուժկալությունը, և նրա հասարակ հագուստն ու անձնուրաց կյանքը լիովին համապատասխանում էին նրա ծառայության բնույթին: Թանկարժեք հագուստներն ու այս կյանքի հաճույքները ոչ թե Աստծո ծառաների բաժինն են, այլ նրանցը, ովքեր ապրում են «թագավորների տներում”, ովքեր վայելում են աշխարհիկ փառքն ու հարստությունները: Հիսուսն ուզում էր մարդկանց ուշադրությունը հրա- վիրել այն հանգամանքի վրա, թե որքան էին տարբերվում իրարից Հովհաննեսի և քահանաների ու իշխանավորների հագուստները: Այս աստիճանավորները պճնվում էին շքեղ հանդերձներով և թանկարժեք զարդերով: Նրանք սիրում էին ցուցամոլությունը և ձգտում ապշեցնել ժողովրդին իրենց շլացուցիչ փայլով’ հուսալով ավելի մեծ հարգանք ներշնչել իրենց հանդեպ: Նրանք ավելի շատ փնտրում էին մարդկային փառքն ու վայելչությունը, քան սրտի մաքրությունը, որ արժեքավոր է Աստծո աչքին: Այդպես նրանք ցույց տվեցին, որ իրենց սրտերը պատկանում են ոչ թե Աստծուն, այլ այս աշխարհի թագավորությանը:ԴՓ 248.3

    «Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք,- ասաց Հիսուսը,- մի մարգարե՞. այո, ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելին: Որովհետև սա նա է, որի համար գրված է. «Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջին, որ ճանապարհ պատրաստի քեզ համար»“:ԴՓ 249.1

    «Ճշմարիտ ասում եմ ձեզ. կանանց ծնածների մեջ վեր չի կացել Հովհաննես Մկրտչի պես մի մեծը»: Հովհաննեսի ծնունդից առաջ հրեշտակը հայտնել էր Զաքարիային. «Նա մեծ կլինի Տիրոջ առաջին» (Ղուկաս 1.15): Իսկ ի՞նչ է նշանակում մեծ’ ըստ երկնային չափանիշների: Իհարկե, ոչ այն, ինչ աշխարհն է մեծություն համարում: Ո’չ հարստությունը, ո’չ բարձր դիրքը, ո’չ ազնվական ծագումը և ո’չ էլ մտավոր ընդունակությունները, ինքնըստինքյան, ոչ մի արժեք չունեն: Եթե մեծությունը, որ անմասն է վեհ բանականությունից, արժանի լիներ փառաբանման, ապա մենք հարգանքի տուրք պիտի մատուցեինք սատանային, ում մտավոր կարողությանը ոչ մի մարդ հասնել չի կարող: Իսկ երբ այն ծառայում է եսասիրական նպատակների, ապա որքան ավելի մեծ է ընդունակությունը, այնքան ավելի մեծ անեծքի է վերածվում այն: Բարոյական արժեքն այն է, որը գնահատվում է Աստծո կողմից: Սերն ու մաքրությունն այն հատկանիշներն են, որոնք ամենաարժեքավորն են Նրա համար: Հովհաննեսը մեծ էր Տիրոջ աչքին, երբ ատյանի պատգամավորների, ժողովրդի և իր աշակերտների առջև հրաժարվեց սեփական փառքից և մատնացույց արեց Հիսուսին’ որպես Խոստացված Մեսիայի: Քրիստոսին ծառայելու Նրա անեսասեր ուրախությունն ազնվության մեծագույն օրինակ է, որ երբևէ դրսևորվել է մարդու մեջ: [220]ԴՓ 249.2

    Նրանք, ովքեր լսել էին նրա վկայությունը Հիսուսի մասին, նրա մահից հետո հայտարարեցին, որ «Հովհաննեսը ոչ մի նշան չգործեց: Բայց բոլորը, ինչ որ Հովհաննեսը նրա համար ասաց, ճշմարիտ էր» (Հովհաննես 10.41): Հովհաննեսին տրված չէր, որ նա Եղիայի նման կրակ իջեցներ երկնքից կամ հարություն տար մեռելներին ու Մովսեսի օրինակով պարզեր իր զորության գավազանն Աստծո անունով: Նա ուղարկված էր ավետելու Փրկչի գալուստը և կոչ անելու ժողովրդին պատրաստվել Նրա հայտնությանը: Նա այնքան հավատարիմ էր իր առաքելությանը, որ վերհիշելով նրա խոսքերը Հիսուսի մասին’ մարդիկ կարող էին ասել. «Բոլորը, ինչ որ Հովհաննեսը նրա համար ասաց, ճշմարիտ էր”: Տիրոջ ամեն մի աշակերտ կոչված է այսպիսի վկայություն տալու Քրիստոսի համար:ԴՓ 250.1

    Որպես Մեսիայի ավետաբեր’ Հովհաննեսը «մարգարեից էլ ավելին» էր: Այն ժամանակ, երբ մարգարեները հեռվից էին տեսել Քրիստոսի գալուստը, Հովհաննեսին տրված էր անձամբ տեսնել Նրան, լսել երկնքի վկայությունը Նրա առաքելության մասին և ներկայացնել Նրան Իսրայելին’ որպես Աստծո Առաքյալի: Սակայն Հիսուսն ասաց, որ «երկնքի արքայության միջի փոքրը նրանից մեծ է»:ԴՓ 250.2

    Հովհաննես մարգարեն կապող օղակ էր երկու դարաշրջանների միջև: Նա եկավ որպես Աստծո ներկայացուցիչ’ ցույց տալու օրենքի և մարգարեների կապը քրիստոնեական դարաշրջանի հետ: Նա փոքր լույս էր, որին պիտի հետևեր ավելի մեծը: Հովհաննեսի միտքը լուսավորված էր Սուրբ Հոգով, որպեսզի կարողանար լույս սփռել իր ժողովրդի վրա, բայց երբևէ չի եղել և չի էլ լինի մեկ այլ լույս, որն ավելի պայծառ լուսավորի ընկած մարդկությանը, քան այն, որ ճառագեց Հիսուսի ուսմունքից և օրինակից: Մարդիկ սխալ էին ըմբռնել Քրիստոսին և Նրա առաքելությունը’ ներկայացված զոհաբերությունների խորհրդանշական ծառայության մեջ: Նույնիսկ Հովհաննեսն ամբողջովին չէր հասկացել ապագան’ Փրկչի շնորհիվ տրվող հավիտենական կյանքը:ԴՓ 251.1

    Հովհաննեսի կյանքը լի էր վշտերով, և միայն ծառայությունն էր նրան ուրախություն պատճառում: Նրա ձայնը հազվադեպ կարելի էր լսել անապատից դուրս: Նրան միայնությունն էր բաժին ընկել: Եվ նրան թույլ չտրվեց տեսնել իր սեփական աշխատանքի արդյունքը: Նա զրկված էր Քրիստոսի հետ լինելու և մեծ լույսին ուղեկցող աստվածային զորության դրսևորումը տեսնելու առավե- լությունից: Նրան չվիճակվեց տեսնել, թե ինչպես է վերականգնվում կույրի տեսողությունը, ինչպես է ապաքինվում հիվանդը, և կյանքի կոչվում մահացածը: Նա չտեսավ այն փառքը, որ շողում էր Քրիստոսի ամեն մի խոսքից և լույս սփռում մարգարեական խոստումների վրա: Քրիստոսի զորավոր գործերը տեսնող և Նրա խոսքերը լսող ամենափոքր աշակերտն անգամ այս առումով ավելի մեծ առավելություն ունեցավ, քան Հովհաննես Մկրտիչը, և հենց այդ իմաստով է ավելի մեծ, քան նա:ԴՓ 251.2

    Մեծաթիվ բազմությունների միջոցով, որ լսել էին Հովհաննեսի քարոզները, նրա հռչակը տարածվել էր ամբողջ երկրով մեկ: Խոր հետաքրքրություն էր առաջացել, թե ինչով պիտի վերջանա նրա բանտարկությունը: Սակայն նրա անբիծ կյանքը և նրա նկատմամբ հասարակության ուժգին համակրանքը հավատ էին ներշնչում, որ նրա դեմ բռնի միջոցներ չեն կիրառվի:ԴՓ 251.3

    Հերովդեսն ընդունում էր Հովհաննեսին որպես Աստծո մարգարեի և հաստատ որոշել էր ազատ արձակել նրան, բայց Հերովդիայի ահից ձգձգում էր իրագործել իր որոշումը: [221]ԴՓ 252.1

    Հերովդիան գիտեր, որ ուղղակիորեն երբեք չի ստանա Հովհաննեսին մահապատժի ենթարկելու Հերովդեսի համաձայնությունը, ուստի վճռեց իր նպատակին հասնել խորամանկության միջոցով: Թագավորի ծննդյան օրը մեծ խնջույք պետք է կազմակերպվեր պետական պաշտոնյաների և պալատական ազնվականների համար: Մեծ խրախճանք և գինարբուք էր սպասվում: Հերովդեսը գինու ազդեցության տակ կկորցնի զգոնությունը, և այն ժամանակ հնարավոր կլինի նրան ստիպել կատարելու իր կամքը:ԴՓ 252.2

    Եկավ այդ նշանավոր օրը, և թագավորն իր պալատականների հետ նստեց կերուխումի: Հերովդիան իր դստերն ուղարկեց խնջույքի դահլիճը’ պարելու և զվարճացնելու հյուրերին: Սալոմեն իր ծաղկման շրջանում էր, և նրա դյութիչ գեղեցկությունը գերեց խնջույքի բարձրաստիճան իշխանավորներին: Ընդունված չէր, որ պալատական կանայք մասնակցեին նման տոնակատարություններին, և շողոքորթող հաճոյախոսություններ արվեցին Հերովդեսի հասցեին, երբ Իսրայելի քահանաների ու իշխանների այս դուստրը պարեց’ նրա հյուրերին զվարճացնելու համար:ԴՓ 252.3

    Թագավորը հարբած էր գինուց: Նա ընկավ կրքի իշխանության տակ և կորցրեց ինքնատիրապետումը: Նա տեսնում էր միայն խնջույքի դահլիճն’ իր զվարճացող հյուրերով, ճոխ սեղանը, շողշողացող գինին, վառվռուն լույսերը և իր դիմաց պարող դեռատի աղջկան: Ցնորքի այդ պահին նա կամեցավ ցուցադրել իրեն և մեծարվել տերութան պատվարժան հյուրերի կողմից: Նա երդվեց’ խոստանա- լով տալ Հերովդիայի դստերն այն ամենը, ինչ նա կխնդրի, նույնիսկ իր թագավորության կեսը:ԴՓ 252.4

    Սալոմեն շտապեց մոր մոտ’ իմանալու, թե ինչ պիտի խնդրի: Պատասխանը պատրաստ էր’ Հովհաննես Մկրտչի գլուխը: Սալոմեն չէր էլ ենթադրում, թե վրիժառության ինչ ծարավ է վառվում էր իր մոր սրտում. նա ցնցվեց’ լսելով այդ առաջարկը, բայց ի վերջո զիջեց Հերովդիայի համառությանը: Աղջիկը վերադարձավ զարհուրելի խնդրանքով. «Կամենում եմ, որ հենց հիմա սկուտեղի վրա տաս ինձ Հովհաննես Մկրտչի գլուխը» (Մարկոս 6.25):ԴՓ 253.1

    Հերովդեսն ապշած և սաստիկ շփոթված էր: Դադարեց մոլեգին ցնծությունը, և չարագուշակ լռություն իջավ խնջույքի մասնակիցների վրա: Այն մտքից, որ պետք է գլխատել Հովհաննեսին, թագավորը սարսափահար եղավ: Բայց նա արդեն խոսք էր տվել և չէր ցանկանում անկայուն ու անխոհեմ երևալ: Երդումն արվել էր իր հյուրերի պատվին, ու եթե նրանցից որևէ մեկը թեկուզ մի խոսք ասեր խոստումն իրականացնելու դեմ, նա ուրախությամբ կխնայեր մարգարեի կյանքը, ուստի հնարավորություն տվեց նրանց խոսել բանտարկյալի օգտին: Նրանք երկար ճանապարհ էին կտրել’ Հովհաննեսի քարոզները լսելու համար, և գիտեին, որ նա Աստծո ծառան է, մի անարատ մարդ: Բայց նրանք, թեև ցնցված աղջկա պահանջից, այնքան էին հարբած, որ ի վիճակի չէին առարկության որևէ խոսք ասելու: Ոչ մի ձայն չբարձրաց- վեց’ Երկնքի լրաբերի կյանքը փրկելու համար: Այս մարդիկ բարձր պաշտոններ էին զբաղեցնում ժողովրդի մեջ, և նրանց վրա հսկայական պատասխանատվություն էր դրված, ու չնայած դրան’ նրանք մինչև բթանալու աստիճան տարվել էին խնջույքով ու հարբեցողությամբ: Նրանց գլուխները պտտվում էին թեթևաբարո երաժշտության և պարի տեսարանից, իսկ խիղճները հանդարտ քնած էին: Իրենց լռությամբ նրանք մահվան դատա- պարտեցին Աստծո մարգարեին, որպեսզի բավարարեն մի անբարո կնոջ վրեժխնդրությունը: [222]ԴՓ 253.2

    Հերովդեսը զուր էր սպասում’ ազատվելու իր երդումից, և վերջապես դժկամությամբ հրամայեց մահապատժի ենթարկել մարգարեին: Քիչ անց թագավորի և նրա հյուրերի առջև ներս բերվեց Հովհաննեսի գլուխը: Ընդմիշտ փակվեցին այն շուրթերը, որ հավատարմորեն զգուշացրել էին Հերովդեսին թողնել իր մեղավոր կյանքը: Այլևս երբեք չէր հնչելու մարդկանց ապաշխարության կոչող այդ ձայնը: Գիշերային խրախճանքը խլեց մեծագույն մարգարեներից մեկի կյանքը:ԴՓ 254.1

    Օ՜, որքան հաճախ են անմեղ մարդիկ զոհ գնացել այն անձանց անզսպությանը, ովքեր պետք է արդարության պահապանները լինեին: Նա, ով իր շուրթերին է մոտեցնում թունավոր ըմպելիքով լի բաժակը, պատասխանատվություն է վերցնում իր վրա այն բոլոր անարդարությունների համար, որ կարող է գործել դրա թմրեցնող ազդեցության տակ: Բթացնելով իր միտքը’ նա կորցնում է առողջ դատելու և ճիշտը սխալից հստակորեն տարբերելու ընդունակությունը: Նա հնարավորություն է տալիս սատանային իր օգնությամբ ճնշելու և կործանելու անմեղներին: «Ծաղրող է գինին, խռովարար’ օղին, և ով որ դրանցով մոլորվի, իմաստուն չի լինի» (Առակաց 20.1): Եվ դրա համար էլ «դատաստանը ետ է դառել... և չարությունից հեռացողը կողոպտվում է” (Եսայիա 59.14,15): Նրանք, ում իրավասությանն է վստահված մարդկանց կյանքը, պետք է հանցավոր ճանաչվեն, երբ անձնատուր են լինում անժուժկալությանը: Բոլոր նրանք, ովքեր պահանջում են հնազանդվել օրենքին, նախ իրենք չպիտի խախտեն այն: Այդպիսի մարդիկ պետք է կարողանան տիրապետել իրենց: Նրանք պետք է կարողանան լիովին վերահսկել իրենց ֆիզիկական, մտավոր և բարոյական կարողությունները, որպեսզի պահպանեն մտքի պարզությունն ու արդարության վսեմ զգացումը: Հովհաննես Մկրտչի գլուխը հանձնվեց Հերովդիային, ով ընդունեց այն հրեշավոր չարախնդությամբ: Հրճվելով իր վրեժխնդրությունից’ նա փարատեց իրեն այն մտքով, որ Հերովդեսի խիղճն այսուհետև հանգիստ կլինի: Բայց մեղքը երջանկություն չբերեց նրան: Նա տխրահռչակ և զզվելի համբավ ձեռք բերեց, իսկ խղճի խայթը’ ավելի ուժգին, քան մարգարեի նախազգուշացումները,սկսեց ծվատել Հերովդեսի սիրտը: Հովհաննեսի վկայության զորությունը չնվազեց: Այն պետք է հասներ բոլոր սերունդներին’ մինչև դարերի վերջը: [223]ԴՓ 254.2

    Հերովդեսի մեղքը հանգիստ չէր տալիս նրան: Նա անընդհատ փորձում էր խլացնել հանցավոր խղճի մե- ղադրանքները: Նրա հավատը Հովհաննեսի հանդեպ չէր սասանվել: Հիշելով նրա անձնուրաց կյանքը, նրա հանդիսավոր, լուրջ կոչերը, առողջ դատողությունն ու խորհուրդները և նրա զարհուրելի մահապատիժը’ Հերովդեսը չէր կարողանում հանգիստ գտնել: Զբաղված պետական գործերով և մարդկանցից պատվի արժանանալով’ նա ժպտում և դեմքին վայելուչ արտահայտություն էր տալիս, մինչդեռ թաքցնում էր տագնապը, որ սողոսկել էր սիրտը’ մշտապես ճնշված նզովքի տակ լինելու ահից:ԴՓ 255.1

    Հերովդեսի վրա խորապես ազդել էին Հովհաննեսի այն խոսքերը, որ Աստծուց ոչինչ հնարավոր չէ թաքցնել: Նա համոզված էր, որ Աստված ներկա է ամենուրեք, և վկա է եղել այն ամենին, ինչ տեղի է ունեցել խնջույքի դահլիճում, որ Նա լսել է Հովհաննեսի գլխատման հրամանը և տեսել Հերովդիայի ցնծությունը, երբ վերջինս անեծքի խոսքեր էր տեղացել’ ստանալով իրեն հանդիմանողի կտրված գլուխը: Եվ շատ խոսքեր, որ Հերովդեսը լսել էր մարգարեի շուրթերից, հիմա ավելի ուժգին էին ազդում նրա խղճի վրա, քան անապատի քարոզները:ԴՓ 255.2

    Երբ Հերովդեսը լսեց Քրիստոսի գործերի մասին, չափազանց անհանգստացավ: Նա կարծեց, թե Աստված հարություն է տվել մեռած Հովհաննեսին և ուղարկել նրան’ ավելի մեծ զորությամբ դատապարտելու մեղքը: Նա մշտական ահի մեջ էր, որ Հովհաննեսը վրեժխնդիր կլինի իր մահվան համար’ դատապարտելով իրեն և իր տունը: Հերովդեսը քաղում էր իր ոճրագործության պտուղը, ինչպես Աստված ասել էր, որ մեղավորին «դողացող սիրտ կտա, աչքի նվաղում ու հոգու տրտմություն: Եվ կյանքդ քո առջև կախման մեջ կլինի, գիշեր-ցերեկ կվախենաս, ու կյանքումդ ապահով չես լինի: Առավոտը կասես’ երանի թե իրիկուն լի-ներ, իսկ իրիկունը’ երանի թե առավոտ լիներ, սրտիդ ահուդողից և աչքերիդ տե-սած բաներից” (Երկրորդ Օրինաց 28.65-67): Հանցագործին մեղադրում են իր սեփական մտքերը, և ոչ մի տանջանք ավելի ցավեցնող չի կարող լինել, որքան հանցավոր խղճի խայթոցները, որ գիշեր-ցերեկ հանգիստ չեն տալիս նրան:ԴՓ 255.3

    Շատերի համար Հովհաննես Մկրտչի ճակատագիրը խորհրդավոր մի առեղծված է£ Նրանք հարց են տալիս, թե ինչու պիտի նա, լքված ամենքից, տանջվեր ու մեռներ բանտում: Մարդկային խորաթափանցությունն անկարող է ըմբռնել նախախնամության այս անհասկանալի խորհուրդը, բայց դա երբեք չի սասանի մեր վստահությունն առ Աստված, եթե հիշենք, որ Հովհաննեսը միայն կիսում էր Քրիստոսի չարչարանքները: Բոլոր նրանք, ովքեր հետևում են Քրիստոսին, պիտի կրեն անձնազոհության պսակը: Նրանք, անշուշտ, սխալ կհասկացվեն եսասեր մարդկանց կողմից և սատանայի կատաղի գրոհների թիրախ կդառնան: Անձնազոհության հենց այս սկզբունքը վերացնելու համար է հիմնվել չարի արքայությունը, և նա պայքարելու է դրա դեմ, որտեղ էլ որ այն դրսևորվի: [224]ԴՓ 256.1

    Հովհաննեսի մանկությանը, պատանեկությանը և հասուն տարիներին բնորոշ են եղել հաստատակամությունն ու բարոյական զորությունը: Երբ անապատում հնչեց նրա ձայնը’ «Պատրա’ստ արեք Տիրոջ ճանապարհը, ուղի՜ղ արեք նրա շավիղները” (Մատթեոս 3.3), սատանան սարսափեց այն մտքից, որ իր թագավորությանը վտանգ է սպառնում: Մեղքի հրեշավորությունը բացահայտվեց այնպիսի պարզությամբ, որ մարդիկ սարսռացին: Շատերը, ովքեր գտնվում էին սատանայի հսկողության տակ, ազատվեցին նրա իշխանությունից: Նա ջանք չէր խնայել, որպեսզի խանգարեր Մկրտչին անմնացորդ նվիրվել Աստծուն, բայց դա նրան չէր հաջողվել:ԴՓ 256.2

    Նրան չէր հաջողվել նաև հաղթել Հիսուսին: Անապատի փորձության ժամանակ սատանան պարտություն էր կրել, և սաստիկ զայրացած էր: Հիմա էլ Հովհաննեսին կյանքից զրկելով’ որոշեց ցավ պատճառել Քրիստոսին: Ու թեև չկարողացավ դրդել մեղքի, այնուամենայնիվ, ստիպեց նրան տառապել: Հիսուսը չմիջամտեց Իր ծառային ազատելու համար: Նա գիտեր, որ Հովհաննեսը կդիմանա փորձությանը: Փրկիչն ուրախությամբ կգար Հովհաննեսի մոտ’ Իր ներկայությամբ լուսավորելու զնդանի մռայլությունը: Բայց Նա չէր կարող Իրեն թշնամիների ձեռքը հանձնել’ վտանգի ենթարկելով Իր առաքելությունը: Նա մեծ հաճույքով կազատեր Իր հավատարիմ ծառային, բայց հանուն այն հազարավորների, ովքեր գալիք դարերի ընթացքում իրենց վկայությունը պիտի դրոշմեին արյունով, Հովհաննեսը պետք է խմեր նահատակության բաժակը: Ու երբ Հիսուսի հետևորդները տանջվեն մութ բանտախցերում, սպանվեն սրով, այրվեն խարույկի վրա կամ կախաղան բարձրաց- վեն’ ասես լքված Աստծուց և մարդկանցից, որքա՜ն մեծ մխիթարություն կլինի նրանց համար այն միտքը, որ Հովհաննես Մկրտիչն էլ, ում հավատարմության մասին Քրիստոսն Ինքն էր վկայել, անցել է նման փորձություններով:ԴՓ 257.1

    Սատանային թույլ տրվեց խլել Աստծո լրաբերի երկրային կյանքը, բայց այն կյանքին, որ «ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ”, կործանիչը չէր կարող դիպչել (Կո- ղոսացիս 3.3): Նա հրճվեց’ վիշտ պատճառելով Քրիստոսին, բայց նրան չհաջողվեց հաղթել Հովհաննեսին: Մահը միայն ընդմիշտ հեռացրեց նրան փորձության իշխանութ- յունից: Այս պատերազմում սատանան մերկացրեց իրեն: Ամբողջ տիեզերքի առջև նա ցույց տվեց իր թշնամությունն Աստծո և մարդու հանդեպ:ԴՓ 257.2

    Ու թեև ոչ մի հրաշք չկատարվեց’ Հովհաննեսին ազատելու համար, սակայն նա լքված չէր: Երկնային հրեշտակները մշտապես նրա ուղեկիցներն էին և բացահայտում էին նրան Քրիստոսի մասին մարգարեություններն ու Սուրբ Գրոց թանկագին խոստումները: Սրանք էին նրա ապավենը և պետք է լինեին նաև Աստծո ժողովրդի ապավենը գալիք բոլոր դարերի ընթացքում: Հովհաննես Մկրտչին և բոլոր նրանց, ովքեր պիտի գային նրանից հետո, խոստում էր տրված. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր’ մինչև աշխարհի վերջը” (Մատթեոս 28.20): [225]ԴՓ 258.1

    Աստծո զավակներն իրենք կընտրեին այն ճանապարհը, որով Տերն առաջնորդում է նրանց, եթե սկզբից տեսնեին դրա վերջը և նկատեին այն փառավոր ապագան, որին ձգտում են’ համագործակցելով Նրա հետ: Ո’չ Ենո- քը, որ փոխադրվեց երկինք, ո’չ էլ Եղիան, որ համբարձվեց հրեղեն կառքի մեջ, ավելի մեծ և պատվելի չէին Հովհաննես Մկրտչից, որ զոհվեց մութ զնդանում: «Ձեզ Աստծուց այդ շնորհը եղավ Քրիստոսի համար, ոչ միայն հավատալ նրան, այլ նրա համար չարչարվել էլ» (Փիլիպպեցիս 1.29): Եվ բոլոր այն օրհնություններից, որ միայն Երկինքը կարող է շնորհել մարդուն, մեծագույն պատիվն ու սիրո ամենավսեմ արտահայտությունը մասնակցությունն է Քրիստոսի չարչարանքներին: [226]ԴՓ 258.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents