Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 23. - «Աստծո թագավորությունը մոտեցել է»

    ՀԻՍՈՒՍԸ եկավ Գալիլեա’ քարոզելով Աստծո արքայության ավետարանը և ասելով. «Ժամանակը կատարվել է, և Աստծո թագավորությունը մոտեցել է. ապաշխարե- ցե’ք և հավատացե՜ք ավետարանին» (Մարկոս 1.14,15):ԴՓ 259.1

    Առաջինը Հրեաստանում ազդարարվեց Մեսիայի գալուստը: Երուսաղեմի տաճարում զոհասեղանի առջև ծառայություն կատարելիս Զաքարիային հայտարարվեց նախակարապետի ծնունդը: Բեթլեհեմի բլուրների վրա հրեշտակներն ազդարարեցին Հիսուսի ծնունդը: Մոգերը Երու- սաղեմ էին եկել’ Նրան փնտրելու: Տաճարում Սիմեոնն ու Աննան վկայել էին Նրա աստվածությունը: «Երուսաղեմն ու ամբողջ Հրեաստանը” լսել էին Հովհաննես Մկրտչի քարոզները, ատյանի պատվիրակությունն ու մարդկանց բազմությունները վկայություն էին ստացել Հիսուսի մասին: Քրիստոսն Իր առաջին աշակերտներին ընտրել էր Հրեաստանում: Այստեղ էր անցել Նրա վաղ ծառայության մեծ մասը: Տաճարը մաքրելու դրվագում արտացոլված Նրա Աստվածությունը, Նրա բուժող հրաշագործությունները, Նրա շուրթերից հնչող աստվածային ճշմարտության դասերը. այս ամենը վկայում էր այն մասին, որ Նա, ինչպես հայտարարել էր ատյանի առջև Բեթհեզդայում կատարած բժշկությունից հետո, Հավիտենական Աստծո Որդին է:ԴՓ 259.2

    Եթե Իսրայելի առաջնորդներն ընդունեին Քրիստոսին, Նա, որպես Իր լրաբերների’ նրանց մեծ պատվի կարժա- նացներ. հռչակել ավետարանը ամբողջ աշխարհին: Առաջինը նրանք էին հնարավորություն ստացել դառնալու Աստծո թագավորության և շնորհի ավետաբերները: Բայց Իսրայելը չիմացավ իր այցելության ժամը: Հրեա առաջնորդների խանդն ու անվստահությունը բացահայտ ատելության էին վերածվել, և մարդիկ երես էին թեքել Հիսու- սից: [232]ԴՓ 259.3

    Ատյանը մերժել էր Քրիստոսի լուրը և Նրա մահն էր փափագում: Այդ պատճառով էլ Հիսուսը հեռացավ Երու- սաղեմից, քահանաներից, տաճարից, կրոնական առաջնորդներից ու օրենքի խրատը ստացած ժողովրդից և դիմեց հասարակության մեկ այլ խավի, որպեսզի Իր շուրջը հավաքի նրանց, ովքեր կտարածեին ավետարանը բոլոր ազգերի մեջ:ԴՓ 260.1

    Ինչպես Քրիստոսի օրերում եկեղեցական իշխանությունները մերժեցին ավետարանը’ մարդկանց կյանքն ու լույսը, այնպես էլ այն մերժվել է եկող բոլոր սերունդների կողմից: Հրեաստանից Քրիստոսի հեռանալու պատմությունը բազմիցս կրկնվել է: Քարոզելով Աստծո խոսքը’ բարենորոգիչները նպատակ չունեին իրենց առանձնացնել հաստատված եկեղեցուց, բայց կրոնական առաջնորդները չէին հանդուրժում լույսը, և նրանք, ովքեր կրում էին այն, ստիպված էին դիմել այլ կարգի մարդկանց, ովքեր ծարավի էին ճշմարտության: Մեր օրերում իրենց բարենորոգիչների հետևորդներ համարողներից միայն քչերն են մղվում նույն հոգով: Քչերն են պատրաստ լսելու Աստծո ձայնը և ընդունելու ճշմարտությունը, ում կողմից էլ այն մատուցվի: Հաճախ նրանք, ովքեր գնում են բարենորոգիչների հետքերով, ստիպված են լինում թողնել իրենց սիրած եկեղեցին’ Աստծո խոսքը հասկանալի ձևով ուսուցանելու համար: Եվ շատ անգամ նրանք, ովքեր ձգտում են դեպի լույսը, հանուն նույն այդ ուսմունքի հարկադրված են լինում հեռանալ իրենց հայրերի եկեղեցուց, որպեսզի հնազանդվեն Աստծուն:ԴՓ 260.2

    Երուսաղեմի վարդապետներն արհամարհում էին գալի- լեացիներին’ որպես կոպիտ ու տգետ ժողովրդի, սակայն այնտեղ պայմաններն ավելի բարենպաստ էին Փրկչի աշխատանքի համար: Նրանք ավելի լուրջ էին ու անկեղծ, ավելի քիչ էին տրված մոլեռանդությանը, և նրանց սիրտը բաց էր ճշմարտությունն ընդունելու համար: Գնալով Գա- լիլեա’ Հիսուսը չէր ձգտում մեկուսանալ կամ առանձնանալ: Գավառն այդ ժամանակ խիտ բնակչություն ուներ, և Հրեաստանի համեմատ այլազգի մարդկանց թիվն այստեղ ավելի մեծ էր:ԴՓ 260.3

    Երբ Հիսուսն ուսուցանելով և բժշկելով ճամփորդում էր Գալիլեայում, քաղաքներից և գյուղերից մարդկանց մեծ բազմություններ էին գալիս Նրա մոտ: Շատերը գալիս էին նույնիսկ Հրեաստանից և նրա հարակից գավառներից: Հաճախ Նա ստիպված էր լինում թաքնվել ժողովրդից: Խանդավառությունն այնքան մեծ էր, որ անհրաժեշտ էր նախազգուշական միջոցներ ձեռք առնել, որպեսզի հռոմեական իշխանությունները չանհանգստանային խռովության երկյուղից: Աշխարհը նախկինում երբեք այդպիսի ժամանակաշրջան չէր ապրել: Երկինքը մոտեցել էր երկրին: Այն հոգիները, ովքեր քաղցած և ծարավ էին’ երկար տարիներ սպասելով Իսրայելի ազատագրմանը, հիմա ցնծագին վայելում էին ողորմած Փրկչի շնորհը: [233]ԴՓ 261.1

    Քրիստոսի քարոզչության գլխավոր միտքն այս էր. «Ժամանակը կատարվել է, և Աստծո թագավորությունը մոտեցել է. ապաշխարեցե’ք և հավատացե՜ք ավետարանին”: Ավետարանական այս լուրը’ տրված անձամբ Փրկչի կողմից, հիմնված էր մարգարեությունների վրա: Խոսքը վերաբերում է «ժամանակին”, որի մասին Գաբրիել հրեշտակը հայտնել էր Դանիելին’ ասելով. «Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի վրա հանցանքը վերջացնելու և մեղքերը կնքելու և անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեները կնքելու և ամենասուրբը օծելու համար” (Դանիել 9.24): Մարգարեության մեջ մեկ օրը հավասար է մեկ տարվա (տե՜ս Թվոց 14.34, Եզեկիել 4.6): Յոթանա- սուն յոթնյակ կամ չորս հարյուր իննսուն օր’ նշանակում է չորս հարյուր իննսուն տարի: Այս ժամանակահատվածի սկզբնակետը տրված է. «Եվ իմացի’ր ու հասկացի՜ր, որ Երուսաղեմը դարձյալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչև Մեսիա իշխանը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա”‘ վաթսունինը շաբաթ կամ չորս հարյուր ութսուներեք տարի (Դանիել 9.25): Երուսաղեմի վերակառուցման հրամանը’ տրված Արտաշես Երկայնաբազուկի կողմից (տե՜ս Եզրաս 6.14,7.1,9), ուժի մեջ է մտել Ք.Ա. 457 թվականի աշնանը: Այս տարեթվից չորս հարյուր ութսուներեք տարի հետո գալիս է Ք.Հ. 27 թվականի աշունը: Ըստ մարգարեության’ այս ժամանակահատվածի վերջում պիտի հայտնվեր Մեսիան’ Օծյալը: Ք.Հ. 27 թվականին Հի- սուսն Իր մկրտության ժամանակ օծվեց Սուրբ Հոգով և դրանից որոշ ժամանակ անց սկսեց Իր ծառայությունը: Եվ ապա հռչակվեց լուրը. «Ժամանակը կատարվել է»:ԴՓ 261.2

    Բացի այդ’ հրեշտակը ասել էր. «Նա պիտի զորացնի ուխտը շատերի համար մեկ յոթնյակ (յոթ տարի)”: Փրկչի ծառայությունը սկսելուց հետո յոթ տարի ավետարանը պետք է քարոզվեր հատկապես հրեաներին. երեք և կես տարի’ անձամբ Քրիստոսի կողմից, իսկ հետո’ առաք- յալների: «Եվ յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և պատարագը» (Դանիել 9.27): Ք.Հ. 31 թվականի գարնանը Քրիստոսը’ իսկական զոհը, մատուցվեց Գողգոթայի խա- չի վրա: Հետո տաճարի վարագույրը պատռվեց’ ի նշան այն բանի, որ այդ պահից զոհաբերության ծառայությունը կորցրեց իր սրբությունն ու նշանակությունը: Այսպիսով’ երկրային զոհաբերության ու նվիրաբերությունների ժամանակահատվածը վերջացավ:ԴՓ 262.1

    Մեկ շաբաթը’ յոթ տարին, վերջացավ Ք.Հ. 34 թվակա- նին: Այնուհետև, քարկոծելով Ստեփանոսին, հրեաները վերջնականապես մերժեցին ավետարանը, իսկ աշակերտները, խուսափելով հալածանքներից, ցրվեցին երկրի սահմաններից դուրս և «ման էին գալիս’ խոսքն ավե տարանելով” (Գործք առաքելոց 8.4): Որոշ ժամանակ անց հալածողներից դարձի է գալիս Սավուղը, վերանվանվում Պողոս և դառնում առաքյալ’ հեթանոսների համար: [234]ԴՓ 262.2

    Քրիստոսի գալու, Սուրբ Հոգով օծվելու, մահվան և ավետարանը հեթանոսներին քարոզելու ժամանակները պարզորոշ նշվել էին: Հրեա ազգն առավելություն ուներ հասկանալու այս մարգարեությունները և տեսնելու դրանց իրականացումը Հիսուսի ծառայության մեջ: Քրիստոսը հորդորում էր Իր աշակերտներին’ կարևոր նշանակություն տալ մարգարեությունների ուսումնասիրությանը: Վկայակոչելով Դանիելի մարգարեությունը ժամանակների մասին’ Նա ասել էր. «Կարդացողը մտածի” (Մատթեոս 24.15): Իր հարությունից հետո Քրիստոսը, սկսած «բոլոր մարգարեներից», բացատրեց Իր աշակերտներին այն ամենը, ինչ որ «գրված էր իր մասին” (Ղուկաս 24.27): Փրկիչն էր խոսել բոլոր մարգարեների միջոցով: «Քրիստոսի Հոգին, որ նրանցում էր”, գուշակում էր’ «առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները և դրանցից հետո լինելու փառքը” (Ա Պետրոս 1.11):ԴՓ 263.1

    Այդ Գաբրիելն էր’ Աստծո Որդուց հետո ամենաբարձր կոչում ունեցող հրեշտակը, որ երկնային լուրը բերեց Դա- նիելին: Գաբրիելին’ «Իր հրեշտակին” էր Քրիստոսն ուղարկել’ ապագան հայտնելու սիրելի Հովհաննեսին, և երանելի են անվանվել բոլոր նրանք, ովքեր կարդում և լսում են այդ մարգարեության խոսքերը և «պահում դրան- ցում գրվածները” (Հայտնություն 1.3):ԴՓ 263.2

    «Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի Իր խորհուրդն Իր ծառաներին’ մարգարեներին”: «Ծածուկ բաները մեր Եհովա Աստծո համար են, բայց հայտնված բաները մեզ և մեր որդկանց համար հավիտյան» (Ամովս 3.7, Երկրորդ Օրինաց 29.29): Աստված է այդ հայտնությունները տվել մեզ, և Նա էլ կօրհնի բոլոր նրանց, ովքեր ակնածանքով և աղոթքի հոգով կուսումնասիրեն մարգարեական գրքերը:ԴՓ 263.3

    Ինչպես Քրիստոսի առաջին գալստյան լուրն ազդարարեց Նրա շնորհի թագավորությունը, այնպես էլ Նրա երկրորդ գալստյան լուրն ազդարարում է Նրա փառքի արքայությունը: Երկրորդ լուրն էլ առաջինի նման հիմնված է մարգարեությունների վրա: Դանիելին ասված հրեշտակի խոսքերը պետք է հասկացվեն վերջին օրերում: Այդ ժամանակ «շատերը պիտի քննեն, և գիտությունը պիտի շատանա»: «Ամբարիշտները պիտի ամբարշտանան, և ոչ մի ամբարիշտ պիտի չհասկանա, բայց իմաստունները պիտի հասկանան» (Դանիել 12.4,10): Փրկիչն Ինքն էլ նշաններ է տվել Իր գալստյան մասին’ ասելով. «Երբ այս բոլոր բաները եղած տեսնեք, իմացե’ք, որ Աստծո արքայությունը մոտ է”: «Զգու’յշ կացեք անձերիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանան շատակերությունով և արբեցությունով և ապրուստի հոգսերով, և այն օրը հանկարծ հասնի ձեզ վրա»: «Ուրեմն արթու’ն կացեք և ամեն ժամանակ աղո’թք արեք, որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինեն, և կանգնեք մարդի Որդու առաջին» (Ղուկաս 21.31,34,36): [235]ԴՓ 264.1

    Մենք ապրում ենք այն ժամանակներում, որոնց մասին գուշակել են մարգարեները: Վերջին ժամանակն արդեն եկել է, մարգարեների տեսիլքների կնիքը հանված է, և նրանց հանդիսավոր նախազգուշացումները մեզ ցույց են տալիս Տիրոջ մոտալուտ գալստյան փառքը:ԴՓ 264.2

    Հրեաները սխալ մեկնաբանեցին և սխալ կիրառեցին Աստծո խոսքը և չիմացան իրենց այցելության ժամանակը: Քրիստոսի և Նրա առաքյալների ծառայության տարիները’ ընտրյալ ժողովրդին տրված շնորհի վերջին թանկագին տարիները, նրանք վատնեցին’ միայն դավեր նյութելով Տիրոջ լրաբերներին կործանելու համար: Երկրային ձգտումները կլանեցին նրանց, և նրանք հրաժարվեցին հոգևոր արքայությունը մտնելու առաջարկությունից: Մինչև այսօր էլ այս աշխարհի թագավորությունն է զբաղեցնում մարդկանց մտքերը: Նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում արագորեն կատարվող մարգարեություններին և չեն նկատում Աստծո արքայության շուտափույթ մոտեցման նշանները:ԴՓ 264.3

    «Իսկ դուք, եղբայրնե՜ր, խավարում չեք, որ այն օրը գողի պես ձեզ վրա հասնի: Դուք ամենքդ լույսի որդիք եք և ցերեկի որդիք, գիշերինը չեք և ոչ խավարինը”: Թեև մեզ հայտնի չէ Տիրոջ վերադարձի ժամը, մենք, այնուամենայնիվ, կարող ենք իմանալ, թե երբ այն կմոտենա: «Ապա ուրեմն, չքնենք ուրիշների պես, բայց արթուն և զարթուն լինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 5.4-6): [236]ԴՓ 265.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents