Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 5. - Նվիրաբերում

    (Ղուկաս 2.21-38)

    ՔՐԻՍՏՈՍԻ ծնվելուց մոտ քառասուն օր անց Հովսեփն ու Մարիամը Նրան տարան Երուսաղեմ’ ներկայացնելու Տիրոջը և զոհ մատուցելու: Դա արվեց հրեական օրենքի համաձայն, և Քրիստոսը’ որպես մարդու փոխանորդ, պետք է ենթարկվեր օրենքին’ իր բոլոր կետերով: Արդեն կատարվել էր Նրա թլփատման արարողությունը’ ի նշան հնազանդության այդ օրենքին:ԴՓ 36.1

    Օրենքը պահանջում էր, որ մայրը զոհ մատուցի մեկ տարեկան գառ’ ողջակեզի համար, և մի աղավնու ձագ կամ տատրակ’ մեղքի պատարագի համար: Սակայն չքավոր ծնողներին, ովքեր չէին կարող գառ զոհաբերել, օրենքը թույլ էր տալիս մատուցել մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ, մեկը’ ողջակեզի, իսկ մյուսը’ մեղքի պատարագի համար:ԴՓ 36.2

    Տիրոջը մատուցվող զոհերը պետք է անարատ լինեին: Դրանք խորհրդանշում էին Քրիստոսին, և սա վկայում է այն մասին, որ Հիսուսն Ինքը մարմնական թերություններ չուներ: Նա «մի անբիծ և անարատ գառ” էր (1 Պետրոս 1.19): Նրա ֆիզիկական կազմվածքը անթերի էր, Նրա մարմինը’ ուժեղ և առողջ: Եվ Իր ամբողջ կյանքի ընթացքում Նա ապրեց բնության օրենքներին ներդաշնակ: Մարմնապես թե հոգեպես’ Նա Իր օրինակով ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է լիներ մարդկությունն ըստ Աստծո ծրագրի’ Նրա օրենքներին հնազանդվելու միջոցով: [51]ԴՓ 36.3

    Առաջնեկի նվիրաբերումը սահմանվել է ամենավաղ ժամանակներում: Աստված խոստացել էր երկնքի Առաջնեկին տալ’ մեղավորին փրկելու համար: Յուրաքանչյուր ընտանիք պետք է ընդուներ այս պարգևը’ նվիրաբերելով քահանայության իր առաջնեկ որդուն’ որպես մարդկանց մեջ Քրիստոսի ներկայացուցչի:ԴՓ 36.4

    Եգիպտոսից Իսրայելի ազատագրման ժամանակ կրկին սահմանվեց առաջնեկների նվիրաբերությունը: Երբ Իսրայելի որդիները գերության մեջ էին Եգիպտոսում, Տերը Մովսեսին հրամայեց գնալ Եգիպտոսի փարավոնի մոտ և ասել. «Եհովան այսպես է ասում’ Իսրայելն իմ որդին’ իմ անդրանիկն է: Եվ քեզ ասում եմ’ թող տուր իմ որդին, որ ինձ պաշտի, բայց եթե նրան թող տալ չուզես, ահա ես քո որդին’ քո անդրանիկը կսպանեմ” (Ելից 4.22,23):ԴՓ 37.1

    Մովսեսը հայտնեց լուրը, բայց գոռոզ փարավոնի պատասխանն էր. «Եհովան ո՞վ է, որ նրա խոսքին լսեմ, և Իսրայելին թող տամ. Եհովային չեմ ճանաչում, և Իսրայելին էլ թող չեմ տալիս” (Ելից 5.2): Հանուն Իր ժողովրդի’ Տերը հրաշքներ և նշաններ գործեց’ սոսկալի պատուհասներ բերելով փարավոնի վրա: Վերջում էլ կործանիչ հրեշտակին հանձնարարվեց սպանել եգիպտացիների և նրանց անասունների առաջնեկներին: Որպեսզի իսրայելցիները չտուժեին, նրանց կարգադրվեց մորթված գառան արյունից քսել իրենց դռների կողափայտին: Բոլոր տների վրա պետք է նշան լիներ, որ երբ հրեշտակը գար իր կործանիչ առաքելությամբ, անցներ իսրայելցիների տների վրայով:ԴՓ 37.2

    Եգիպտոսի ահավոր դատաստանից հետո Տերն ասաց Մովսեսին. «Սրբի’ր ինձ համար ամեն առաջնեկը... թե’ մարդ, թե’ անասուն. այն իմն է”, «...այն, որ Եգիպտոսի երկրում բոլոր առաջնեկները զարկեցի, Իսրայելի մեջ բոլոր առաջնեկները’ մարդից մինչև անասուն, սրբեցի ինձ համար. նրանք իմը պիտի լինեն, ես եմ Եհովան» (Ելից 13.2, Թվոց 3.13): Խորանի պաշտամունքը հաստատելուց հետո Տերն ընտրեց Ղևիի ցեղը’ Իսրայելի բոլոր առաջնեկների փոխարեն’ սրբարանում ծառայություն կատարելու համար: Բայց առաջնեկները, այնուամենայնիվ, Աստծունն էին համարվում և կարող էին հետ գնվել միայն փրկագնի միջոցով: [52]ԴՓ 37.3

    Դրա համար առաջնեկի նվիրաբերման օրենքն առանձնահատուկ նշանակություն ուներ: Տիրոջ կողմից Իսրայելի որդիների հրաշալի ազատագրման հիշատակը լինելով հանդերձ’ այն միևնույն ժամանակ խորհրդանշում էր մի ավելի մեծ ազատագրում, որ պետք է իրագործեր Աստծո միածին Որդին: Ինչպես դռների կողափայտերին քսված արյունը փրկեց Իսրայելի առաջնեկներին, այնպես էլ Քրիստոսի արյունը զորություն ունի փրկելու աշխարհը:ԴՓ 38.1

    Հապա որքա՜ն ավելի կարևոր նշանակություն ուներ Քրիստոսի նվիրումը: Բայց քահանան ոչինչ չտեսավ քողի տակ: Նա չկարդաց դրա հետևում թաքնված խորհուրդը: Մանուկների նվիրաբերումը սովորական մի արարողություն էր: Ամեն օր քահանան որպես փրկագին փող էր ստանում, երբ երեխաներին նվիրում էին Տիրոջը: Օրեցօր նա իր սովորական գործն էր կատարում’ ուշադրություն չդարձնելով ծնողների կամ երեխաների վրա, եթե ինչ- որ կերպ չնկատեր, որ ծնողները հարուստ են կամ բարձրաս- տիճան: Հովսեփն ու Մարիամը չքավոր էին, ու երբ նը- րանք եկան իրենց մանկան հետ, քահանաները տեսան սոսկ մի սովորական կնոջ և տղամարդու’ ամենահամեստ զգեստներ հագած գալիլեացիների: Նրանք արտաքուստ ոչնչով աչքի չէին ընկնում և այնպիսի զոհ մատուցեցին, որ միայն աղքատներն էին բերում:ԴՓ 38.2

    Քահանան սովորականի պես սկսեց իր պաշտոնական ծիսակատարությունը: Նա վերցրեց մանկանն իր ձեռքերի վրա և բարձրացրեց զոհասեղանի առջև: Հետո, երեխային վերադարձնելով իր մորը, գրանցեց Հիսուս անունն առաջնեկների մատյանում: Երբ փոքրիկը նրա ձեռքերի մեջ էր, նա չէր էլ ենթադրում, որ դա երկնքի Վեհությունն է’ փառքի Թագավորը: Քահանան չէր մտածում, որ այս երեխան Նա է, ում մասին Մովսեսը գրել էր. «Թե ձեր Տեր Աստվածը մարգարե վեր կկացնի ձեզ համար’ ձեր եղբայրների միջից ինձ նման, նրա’ն լսեցեք ամեն բանի համար, ինչ որ խոսի ձեզ” (Գործք առաքելոց 3.22): Նա չիմացավ, որ այս մանուկը Նա էր, ում Մովսեսը խնդրել էր ցույց տալ Իր փառքը: Բայց քահանայի ձեռքերի մեջ Մեկն էր’ ավելի մեծ, քան Մովսեսը: Ու երբ նա գրեց երեխայի անունը, չկռահեց, որ գրանցում է այն Մեկի անունը, ով հրեաների ամբողջ կրոնական համակարգի հիմքն էր: Այդ անունը պետք է լիներ այդ համակարգի փլուզման դատավճիռը, որովհետև զոհերի և պատարագների ողջ համակարգը այ- սուհետև կորցնելու էր իր իմաստը, կերպարը գրեթե հասել էր նախակերպարին, ստվերը’ իր իսկությանը:ԴՓ 38.3

    Աստծո փառքը (Շեկինան) հեռացել էր սրբարանից, բայց Բեթլեհեմի Մանկան մեջ ծածկված էր այն փառքը, որի առջև խոնարհվում են հրեշտակները: Այս անգիտակից երեխան այն խոստացված սերմն էր, որին մատնանշում էր առաջին զոհասեղանը Եդեմի դարպասների մոտ: Սա Սելովն էր’ հաշտեցնողը, որ Մովսեսին հայտարարել էր Իր մասին’ «ԵՍ ԵՄ”, Նա, ով առաջնորդել էր Իսրայելին ամպի և կրակի սյան մեջ: Նա, ում մասին վաղուց գուշակել էին տեսանողները: Նա բոլոր ազգերի Փափագն էր, Դավթի Արմատն ու Սերունդը, Առավոտյան Պայծառ Աստղը: Իսրայելի մատյանում գրված այդ անօգնական փոքրիկի անունը, որ Նրան մեզ եղբայր էր հռչակում, ընկած մարդկության հույսն էր: Այդ մանուկը, ում համար փրկագին էին վճարել, Նա էր, ով պիտի փրկանք վճարեր Իր կյանքով’ ամբողջ աշխարհի մեղքերի համար: Նա էր ճշմարիտ «մեծ քահանան Աստծո տան վրա”, «անանցանելի քահանայության” գլուխը, «Աստծո մեծության աջ կողմը բարձունքներում» նստող Միջնորդը (Եբրայեցիս 10.21, 7.24, 1.3): [53]ԴՓ 39.1

    Հոգևոր բաները հոգևորապես են ընկալվում: Տաճարում Աստծո Որդին նվիրաբերվում էր մի գործի, որի համար Ինքը եկել էր: Քահանան նայեց Նրան, ինչպես կնայեր ամեն մի երեխայի: Ու թեև նա արտասովոր որևէ բան չտեսավ և ոչ էլ զգաց, այնուամենայնիվ, գտնվեցին մարդիկ, որ մանկան մեջ ճանաչեցին Աստծո Որդուն: Այս դեպքը աննկատ չմնաց: «Եվ ահա Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր, և այս մարդը արդար ու աստվածավախ էր և սպասում էր Իսրայելի մխիթարությանը, և Սուրբ Հոգի կար նրա վրա: Եվ նրան պատգամ էր եղել Սուրբ Հոգուց, որ մահ չի տեսնի, մինչև որ Տիրոջը’ Քրիստոսին չտեսնի”:ԴՓ 39.2

    Մտնելով տաճար’ Սիմեոնը քահանայի առջև տեսնում է մի ընտանիք’ իր առաջնեկ որդուն նվիրաբերելիս: Նրանց արտաքին տեսքը մատնում է նրանց չքավորությունը, բայց Սիմեոնը հասկանում է Հոգու ազդանշանները և խորապես համակվում այն զգացողությամբ, որ Տիրոջը նվիրաբերվող մանուկն Իսրայելի Մխիթարությունն է’ Նա, ում տենչում էր տեսնել: Զարմացած քահանան Սիմեոնին ինչ-որ բանով հափշտակված մարդու է նմանեցնում: Երեխան արդեն Մարիամի մոտ էր, երբ Սիմեոնը վերցնում է նրան իր ձեռքերի վրա և ներկայացնում Աստծուն: Նրա հոգին լցվում է մի այնպիսի ուրախությամբ, որ նախկինում երբեք չէր զգացել: Նա դեպի երկինք է պարզում մանուկ Փրկչին և ասում. «Հիմա արձակում ես քո ծառային, ո’վ Տեր, քո խոսքի պես խաղաղությունով, որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջին, լույս’ հեթանոսներին լուսավորելու, և փառք’ քո Իսրայել ժողովրդի համար»:ԴՓ 40.1

    Մարգարեության հոգի կար Աստծո այս մարդու վրա, և մինչ Հովսեփն ու Մարիամը լուռ կանգնած էին’ զարմանալով նրա խոսքերի վրա, նա օրհնեց նրանց և ասաց Մարիամին. «Ահա այս Մանուկը Իսրայելի մեջ շատերի համար ընկնելու և կանգնելու և հակառակության նշան է: Եվ իսկ քո անձով սուր կանցնի, որ շատ սրտերից խորհուրդներ հայտնվեն”:ԴՓ 40.2

    Աննան նույնպես, որ մի մարգարեուհի էր, ներս մտավ և հաստատեց Սիմեոնի վկայությունը Քրիստոսի վերաբերյալ: Մինչ Սիմեոնը խոսում էր, նրա դեմքը փայլում էր Աստծո փառքով, և նա սրտաբուխ երախտագիտություն էր հայտնում, որ արժանացել էր տեսնելու Տեր Քրիստոսին:ԴՓ 40.3

    Այս համեստ հավատացյալները զուր չէին ուսումնասիրել մարգարեությունները: Բայց Իսրայելի քահանաներն ու իշխանավորները չէին քայլում Տիրոջ ճանապարհով, թեև իրենք էլ ունեին մարգարեության թանկագին գրքերը, և նրանց աչքերը բաց չէին’ տեսնելու կյանքի Լույսը: [56]ԴՓ 41.1

    Այդպես է նաև հիմա: Այն իրադարձությունները, որոնց վրա կենտրոնացած է ամբողջ երկնքի ուշադրությունը, աննկատելի են մնում կրոնական առաջնորդների և Աստծո տան մեջ երկրպագող մարդկանց կողմից: Մարդիկ ընդունում են Քրիստոսին պատմության մեջ, մինչդեռ երես են դարձնում կենդանի Քրիստոսից: Քրիստոսին Իր Խոսքում, որ կոչ է անում ինքնազոհության, Քրիստոսին ի դեմս խեղճերի և տառապյալների, ովքեր օգնություն են աղերսում, Քրիստոսին արդար գործի մեջ, ում հաճախ աղքատություն, չարչարանք ու նախատինք է ուղեկցում, այսօր էլ նույնքան դժկամորեն են ընդունում, որքան տասնութ հարյուրամյակ առաջ:ԴՓ 41.2

    Մարիամը խորհում էր Սիմեոնի խորիմաստ և հեռահար մարգարեության շուրջ: Երբ նայում էր գրկի երեխային և հիշում Բեթլեհեմի հովիվների խոսքերը, նրա սիրտը լցվում էր ցնծագին ուրախությամբ և պայծառ հույսերով: Սիմեո- նի բառերը նրա հիշողության մեջ արթնացրին Եսայիայի մարգարեական խոսքերը. «Եվ Հեսսեի բնից մի շառավիղ է դուրս գալու, և մի ընձյուղ է բուսնելու նրա արմատնե- րից: Եվ նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին... Եվ արդարությունը նրա մեջքի գոտին կլինի, և ճշմարտությունը’ նրա երանքի գո- տին”: «Խավարում գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մահվան ստվերի երկրում բնակողների վրա լույս ծագեց... Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենության Հայր, Խաղաղության իշխան” (Եսայիա 11.1-5, 9.2-6):ԴՓ 41.3

    Բայցևայնպես, Մարիամը չհասկացավ Քրիստոսի առաքելությունը: Սիմեոնը մարգարեացել էր Նրա մասին, որպես լույս’ հեթանոսներին լուսավորելու, և փառք’ Իսրայել ժողովրդի համար: Հրեշտակները հռչակեցին Փրկչի ծնունդը’ որպես ուրախության ավետիս բոլոր ժողո- վուրդների համար: Աստված ձգտում էր ճշտել հրեաների նեղ պատկերացումները Մեսիայի առաքելության մասին: Նա ցանկանում էր, որ մարդիկ Իր մեջ տեսնեին ոչ միայն Իսրայելի ազատարարին, այլև ամբողջ աշխարհի Փրկ- չին: Սակայն դեռ շատ տարիներ պիտի անցնեին, մինչև որ նույնիսկ Հիսուսի մայրը հասկանար Նրա առաքելությունը:ԴՓ 42.1

    Մարիամը անհամբեր սպասում էր, թե երբ է Մեսիան տիրելու Դավթի աթոռին, բայց նա չէր տեսնում այն տառապանքի մկրտությունը, որի միջոցով դա պետք է ձեռք բերվեր: Սիմեոնը հայտնել էր, որ Մեսիայի ճանապարհը հարթ չի լինելու աշխարհում: Մարիամին ուղղված խոսքերով’ «Եվ իսկ քո անձով սուր կանցնի”, Աստված Իր գորովալից գթասրտությամբ Հիսուսի մորն ակնարկում էր այն տանջանքների մասին, որոնք նա արդեն սկսել էր կրել հանուն Նրա: [57]ԴՓ 42.2

    «Ահա,- ասել էր Սիմեոնը,- այս մանուկը Իսրայելի մեջ շատերի համար ընկնելու և կանգնելու և հակառակության նշան է»: Նրանք պետք է ընկնեն’ նորից բարձրանալու համար: Մենք պետք է ընկնենք Վեմի վրա և փշրվենք, որպեսզի կարողանանք բարձրանալ Քրիստոսում: «Ես»-ը պետք է գահընկեց արվի, հպարտությունը’ խոնարհեցվի, եթե ուզում ենք ճանաչել հոգևոր թագավորության փառքը: Հրեաները չկամեցան ընդունել այն պատիվը, որ ձեռք է բերվում խոնարհության միջոցով: Ուստի և չընդունեցին իրենց Փրկչին, ով հակառակության նշան էր իրենց հա- մար:ԴՓ 42.3

    «Որ շատ սրտերից խորհուրդներ հայտնվեն»: Փրկչի կյանքի լույսի ներքո բացվում են բոլորի սրտերը’ սկսած նույնիսկ Արարչից մինչև խավարի իշխանը: Սատանան Աստծուն ներկայացրել էր իբրև եսասեր և դաժան, ամեն ինչ պահանջող և ոչինչ չտվող Մեկի, ով Իր արարածներից պահանջում է ծառայել Իր սեփական փառքին և ոչ մի զոհողություն չի անում նրանց բարօրության համար: Բայց Քրիստոսի զոհը մեր առջև բացում է Հոր սիրտը: Այն վկայում է, որ Աստված խորհում է մեր մասին «խաղաղության խորհուրդները, և ոչ թե չարության” (Երեմիա 29.11): Այն ցույց է տալիս, որ թեև Աստված մահու չափ ատում է մեղքը, Նրա սերը մեղավորների հանդեպ ավելի զորեղ է, քան մահը: Հանձն առնելով մեր փրկությունը’ Նա ոչ մի բան չի խնայի, ինչ որ անհրաժեշտ է Իր գործն ավարտելու համար, որքան էլ դա թանկ արժենա: Մեր փրկության համար էական ոչ մի ճշմարտություն գաղտնի չի պահվել, չի խնայվել ողորմության ոչ մի հրաշք, չի անտեսվել աստվածային ոչ մի միջոց: Շնորհը տրվում է շնորհի վրա, պարգևը’ պարգևի: Երկնքի ամբողջ գանձարանը բաց է նրանց առջև, ում Նա ձգտում է փրկել: Հավաքելով տիեզերքի հարստությունները և բացելով անսահման զորության շտեմարանները’ Նա այդ ամենը տալիս է Քրիստոսի ձեռքը և ասում. «Այս բոլորը մարդու համար են: Օգտագործեր այս պարգևները’ համոզելու համար նրան, որ երկրի վրա և երկնքում Իմ սիրուց ավելի մեծ սեր չկա: Նա իր մեծագույն երջանկությունը կգտնի Ինձ սիրելու մեջ”:ԴՓ 43.1

    Գողգոթայի խաչի վրա դեմառդեմ հանդիպեցին սերն ու եսասիրությունը: Այստեղ էր դրանց դրսևորման գա- գաթնակետը: Քրիստոսն ապրել էր միայն մխիթարելու և օրհնելու համար, և մատնելով Նրան մահվան’ սատանան ցուցադրեց Աստծո նկատմամբ ունեցած իր ոխակալ ատե- լությունը: Նա ապացուցեց, որ իր ապստամբության իրա- կան նպատակն էր գահընկեց անել Աստծուն և կործանել Նրան, ում միջոցով հայտնվում էր Աստծո սերը:ԴՓ 43.2

    Քրիստոսի կյանքն ու մահը ի հայտ են բերում նաև մարդկանց մտքերը: Մսուրից մինչև խաչ Հիսուսի կյանքը ինքնուրացության և չարչարանքներին դիմանալու կոչ էր: Այն ջրի երես հանեց նաև մարդկանց նպատակները: Հիսուսը եկել էր’ Իր հետ բերելով երկնային ճշմարտությունը, և ովքեր լսում էին Սուրբ Հոգու ձայնը, ձգվում էին դեպի Նա: Իսկ նրանք, ովքեր պաշտում էին «ես»-ը, մնացին սատանայի իշխանության տակ: Քրիստոսի հանդեպ ունեցած վերաբերմունքով ամենքը ցույց տվեցին, թե ում կողմից են իրենք: Եվ այսպես, յուրաքանչյուր ոք ինքն է կայացնում իր դատավճիռը: [58]ԴՓ 44.1

    Վերջին դատաստանի օրը կորած ամեն մի հոգի կհասկանա, թե ինչու մերժեց ճշմարտությունը: Խաչը կներկայացվի, և մեղքից կուրացած ամեն միտք կհասկանա դրա իսկական իմաստը: Մեղավորները կմերկացվեն Գողգոթայի և նրա խորհրդավոր Զոհի տեսիլքի առջև: Չի ընդունվի ոչ մի կեղծ արդարացում: Մարդկանց դավաճանությունը հանդես կգա իր ողջ նողկալիությամբ: Մարդիկ կտեսնեն, թե ինչ ընտրություն են իրենք կատարել: Ճշմարտության և մոլորության դարավոր պայքարի բոլոր հարցերը պարզ կդառնան այն ժամանակ: Ամբողջ տիեզերքը կտեսնի, որ արդարացի չէ այն մեղադրանքը, թե Աստված է պատասխանատու մեղքի գոյության կամ տևողության համար: Կապացուցվի, որ աստվածային օրենքները չեն հանգեցնում մեղքի: Աստծո կառավարման մեջ չի եղել ոչ մի թերություն, դժգոհության ոչ մի պատճառ: Երբ հայտնվեն բոլոր սրտերի խորհուրդները, արդարներն ու ամբարիշտները միաձայն կբացականչեն. «Արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ո’վ սուրբե- րի Թագավոր: Ո՞վ է, որ քեզանից չվախենա, ո’վ Տեր, և քո անունը չփառավորի... որովհետև քո իրավունքները հայտնվեցին» (Հայտնություն 15.3,4): [59]ԴՓ 44.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents