Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 31. - Լեռան քարոզը

    (Մատթեոս 5,6,7)

    ՀԱԶՎԱԴԵՊ էր լինում, որ Քրիստոսը միայն Իր աշակերտներին հավաքեր’ լսելու Իր խոսքերը: Որպես ունկնդիրներ’ Նա չէր ընտրում միայն նրանց, ովքեր գիտեին կյանքի ճանապարհը: Նրա նպատակն էր հասնել այն բազմություններին, որոնք գտնվում էին տգիտության ու խավարի մեջ: Նա Իր ճշմարտության դասերը տալիս էր այնտեղ, որտեղ հնարավորություն կար դրանք հասցնել մոլորվածներին: Նա Ինքն էր ճշմարտությունը’ գոտևոր- ված և ձեռքերը միշտ պարզած’ պատրաստ օրհնելու, նախազգուշացման, հորդորի ու քաջալերության խոսքերով օգնելու բոլոր նրանց, ովքեր կգային Իր մոտ:ԴՓ 351.1

    Թեև Լեռան քարոզը նախատեսված էր հատկապես աշակերտների համար, այն ասվեց բազմաթիվ մարդկանց ներկայությամբ: Առաքյալների ձեռնադրությունից հետո Հիսուսը նրանց հետ ծովի ափ գնաց: Վաղ առավոտյան մարդիկ արդեն սկսել էին հավաքվել: Ինչպես միշտ’ եկել էին Գալիլեայի քաղաքներից, սակայն այստեղ կային նաև մարդիկ Հրեաստանից և նույնիսկ Երուսաղեմից, Հրեաստանից հարավ ընկած Պերեայից, Դեկապոլիսից, Իդումեայից, Միջերկրականի ծովափնյա Տյուրոս, Սիդոն քաղաքներից և Փյունիկիայից: «Երբ որ լսում էին, թե ինչ բաներ էր անում», գալիս էին «Նրանից լսելու և իրենց հիվանդություններից բժշկվելու... Նրանից զորություն էր դուրս գալիս և ամենքին բժշկում” (Մարկոս 3.8, Ղուկաս 6.17-19):ԴՓ 351.2

    Նեղ ծովափին այդքան մեծ բազմությունը չէր կարող այնպես տեղավորվել, որ լսելի լիներ Նրա ձայնը, և Հիսուսը շրջվեց հետ’ ուղղվելով դեպի սարալանջը: Հասնելով մի հարթ տարածության, որտեղ այդ մեծ բազմությունը կարող էր հարմար տեղավորվել, Նա նստեց խոտի վրա, և աշակերտներն ու բազմությունը հետևեցին Նրա օրինակին: [299]ԴՓ 351.3

    Աշակերտների տեղը միշտ Հիսուսի կողքին էր: Ժողովուրդն անընդհատ սեղմվում էր Նրան, և աշակերտները հասկանում էին, որ չպետք է շատ հեռու լինեն Նրանից: Նրանք տեղավորվեցին անմիջապես Նրա կողքին, որպեսզի ոչ մի խոսք բաց չթողնեն խրատներից: Նրանք լարված ունկնդրում էին’ անկեղծորեն ջանալով հասկանալ այն ճշմարտությունները, որ պիտի հայտնեին բոլոր երկրնե- րին ու բոլոր սերունդներին:ԴՓ 352.1

    Մտածելով, թե հիմա ինչ-որ արտասովոր բան պիտի կատարվի’ նրանք սեղմվեցին իրենց Տիրոջը: Նրանք հավատում էին, որ թագավորությունը շուտով պիտի հաստատվի, իսկ առավոտվա դեպքերից հետո համոզվեցին, որ այդ մասին հիմա ինչ-որ հայտարարություն պետք է արվի: Ողջ ժողովուրդը գտնվում էր սպասողական վիճակում, և խանդավառ դեմքերը վկայում էին խոր հետաքրքրության մասին: Երբ ժողովուրդը նստեց կանաչ սարալանջին’ պատրաստ որսալու աստվածային Ուսուցչի խոսքերը, մարդկանց սրտերը լցվեցին գալիք փառքի մտքերով: Այստեղ կային նաև դպիրներ ու փարիսեցիներ, ովքեր անհամբեր սպասում էին այն օրվան, թե երբ են իշխելու ատելի հռոմեացիների վրա և տիրելու աշխարհի ամենահզոր կայսրության հարստություններին ու գանձերին: Աղքատ գյուղացիներն ու ձկնորսները հույս էին փայփայում լսել այն մասին, որ իրենց խղճուկ հյուղակները, աղքատիկ կերակուրը, չարքաշ կյանքն ու սնանկանալու երկյուղը կփոխարինվեն վեհաշուք ապարանքներով ու անհոգ օրերով: Իրենց կոպիտ հագուստի փոխարեն, որ ցերեկը ծածկում էր նրանց մերկությունը, իսկ գիշերը ծառայում որպես վերմակ, նրանք հույս ունեին, որ Քրիստոսը նվաճողների հարուստ ու թանկարժեք հանդերձները կտա իրենց: Բոլորի սրտերը թրթռում էին այն սնապարծ հույսով, որ Իսրայելը շուտով կփառաբանվի բոլոր ազգերի մեջ որպես Տիրոջ ընտրյալ ժողովուրդ, իսկ Երուսաղեմը կմեծարվի որպես համաշխարհային կայսրության մայրա- քաղաք:ԴՓ 352.2

    Քրիստոսը ցրեց աշխարհիկ փառքի հասնելու նրանց հույսերը: Լեռան քարոզում Նա փորձում էր շտկել Իր արքայության և Իր էության մասին կեղծ ուսուցման հետևանքով ստեղծված սխալ պատկերացումները: Բայց Նա չսկսեց ուղղակիորեն քննադատել ժողովրդի սխալները: Նա տեսնում էր, որ մեղքի պատճառով աշխարհը թշվառության մեջ է հայտնվել, բայց Նա լիովին չբացահայտեց նրանց ողբալի վիճակը: Այն, ինչ Նա սովորեցրեց նրանց, անսահմանորեն ավելի լավ էր, քան նրանց ամբողջ իմացածը: Առանց վիճարկելու Աստծո արքայության մասին նրանց ունեցած պատկերացումները’ Նա պատմեց նրանց, թե որոնք են այնտեղ մուտք գործելու պայմանները’ թողնելով, որ նրանք իրենք համապատասխան եզրակացություններ անեն: Նրա սովորեցրած ճշմարտությունները մեզ համար նույնքան կարևոր են, որքան այն բազմության համար, որ հետևում էր Նրան: Մենք նրանցից ոչ պակաս կարիք ունենք ծանոթանալու Աստծո թագավորության հիմնական սկզբունքներին: [300]ԴՓ 353.1

    Սարի վրա ժողովրդին ուղղված Քրիստոսի առաջին խոսքերը օրհնության խոսքեր էին: «Երանելի են նրանք,- ասաց Նա,-ովքեր գիտակցում են իրենց հոգևոր աղքատությունը և զգում, որ փրկության կարիք ունեն”: Ավետարանը պետք է քարոզվի աղքատներին: Այն հայտնվում է ոչ թե հոգով հպարտներին, ովքեր կարծում են, թե հարուստ են և ոչնչի կարիք չեն զգում, այլ նրանց, ովքեր խոնարհ են և սրտաբեկ: Մեղքից մաքրվելու համար միայն մեկ աղբյուր կար բացված, որից կարող էին խմել միայն հոգով աղքատները:ԴՓ 353.2

    Հպարտ սիրտը ձգտում է վաստակել փրկությունը, բայց երկնքին արժանանալու համար մենք պետք է հագնենք Քրիստոսի արդարությունը: Տերը ոչինչ չի կարող անել մարդուն վերականգնելու համար, մինչև որ նա անձամբ չհանձնվի Աստծո հսկողությանը’ գիտակցելով իր ոչնչությունն ու ազատվելով ամեն տեսակի ինքնավստահությունից: Հետո միայն նա կարող է ընդունել այն պարգևը, որ Աստված պատրաստ է շնորհելու: Ոչինչ չի մերժվում այն հոգու համար, ով զգում է Նրա կարիքը: Նա անարգել մուտք ունի դեպի Նա, ում մեջ բնակվում է աստվածության ամբողջ լիությունը: «Որովհետև այսպես է ասում Բարձրը և Բարձրյալը, հավիտենականության մեջ բնակվողը, և որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձրում և սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած և խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ և կենդանացնեմ սրտով կոտրվածներին»” (Եսայիա 57.15):ԴՓ 353.3

    «Երանի՜ սգավորներին, որ նրանք կմխիթարվեն»: Այս խոսքերով Քրիստոսը չի ուզում ասել, որ սուգն ինքնին զորություն ունի ջնջելու մեղքի հանցանքը: Նա ոչ մի հավանություն չի տալիս ձևական կամ միտումնավոր հե- զությանը: Այն սուգը, որի մասին Նա խոսում է, մելամաղձոտություն կամ ողբ չէ: Երբ մենք վշտանում ենք մեղքի պատճառով, պետք է նաև ուրախանանք Աստծո զավակները լինելու մեծ արտոնության համար:ԴՓ 354.1

    Հաճախ մենք վշտանում ենք մեր չար արարքների տհաճ հետևանքների պատճառով, բայց սա չէ ապաշխարությունը: Իսկական ողբը մեղքի համար Սուրբ Հոգու աշխատանքի արդյունքն է: Հոգին բացահայտում է սրտի ապերախտությունը, որը վիշտ ու ցավ է պատճառել Փրկչին, և զղջացող մեղավորին բերում է խաչի մոտ: Ամեն մի մեղք թարմ վերք է պատճառում Հիսուսին, և նայելով Նրան, ում խոցել ենք’ մենք սգում ենք այն մեղքերի համար, որոնք տառապանք են պատճառել Նրան: Այսպիսի սուգը մեզ կդրդի հրաժարվել մեղքից:ԴՓ 354.2

    Աշխարհիկ մարդն այս վիշտը կարող է թուլություն համարել, բայց դա մի ուժ է, որը զղջացող մեղավորին Անսահմանի հետ կապում է անխզելի կապերով: Դա ցույց է տալիս, որ Աստծո հրեշտակները հոգուն վերադարձնում են այն շնորհը, որ նա կորցրել էր իր խստասրտության ու անօրենության պատճառով: Զղջման արցունքներն այն անձրևի կաթիլներն են, ինչին հաջորդում է սրբության արշալույսը: Այս վիշտը մի այնպիսի ուրախություն է ավետում, որը հոգում կենդանի ջրի աղբյուր կդառնա: «Միայն թե ճանաչի՜ր քո անօրենութունը, որ ապստամբվեցիր քո Տեր Աստծո դեմ”, «Ես չեմ թափի իմ բարկությունը ձեզ վրա, որովհետև ես ողորմած եմ”,-ասում է Տերը (Երեմիա 3.13,12): «Սիոնի սգավորների համար” Նա որոշել է, «որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ’ սուգի տեղ, գովության պատմուճան’ հանգած սրտի տեղ” (Եսայիա 61.3): [301]ԴՓ 355.1

    Փորձության ու վշտի մեջ սգացողների համար նույնպես սփոփանք կա: Դառը կսկիծն ու նվաստացումն ավելի լավ են, քան մեղավոր հաճույքները: Չարչարանքների միջոցով Աստված մեզ բացահայտում է մեր բնավորության ժանտ գըծերը, որպեսզի Նրա շնորհիվ մենք կարողանանք հաղթահարել մեր արատները: Բացելով մեզ մեր կյանքի անհայտ կողմերը’ Տերը փորձում է մեզ’ կընդունե՞նք արդյոք Աստծո հանդիմանությունն ու խորհուրդը: Փորձության մեջ մենք չպետք է դժգոհենք ու տրտնջանք: Մենք չպետք է վրդովվենք և շտապ բաց թողնենք Քրիստոսի ձեռքը: Մենք պետք է խոնարհենք մեր անձը Աստծո առաջ: Տիրոջ ճանապարհները մութ են նրա համար, ով կամենում է ամեն ինչ տեսնել հաճելի լույսի տակ: Մեր մարդկային բնությանը դրանք խավար ու մռայլ են թվում: Բայց Աստծո ճանապարհները ողորմության ճանապարհներ են, որոնց վերջը փրկություն է: Եղիան չգիտեր, թե ինչ է անում, երբ անապատում ասաց, որ այլևս չի ուզում ապրել, և աղոթեց, որ մեռնի: Տերն Իր ողորմածությամբ չկառչեց նրա բառերից: Եղիան դեռ շատ գործ ուներ անելու, ու երբ նրա գործն ավարտվեց, նա չթողնվեց մեռնելու անապատում վհատության ու միայնության մեջ: Նա ոչ թե մահվան գիրկը պիտի իջներ, այլ հրեղեն կառքով պետք է բարձրանար դեպի երկնային գահը:ԴՓ 355.2

    Սգավորի մասին Աստծո խոսքն ասում է. «Նրա ճանապարհները ես տեսել եմ, և ես բժշկելու եմ նրան և նրան առաջնորդելու եմ ու նրան և նրա սգավորներին մխիթարելու եմ»: «Եվ Ես կդարձնեմ նրանց սուգն ուրախության և կմխիթարեմ նրանց և նրանց կուրախացնեմ իրենց տրտմությունից” (Եսայիա 57.18, Երեմիա 31.13):ԴՓ 356.1

    «Երանի՜ հեզերին”: Մենք շատ ավելի քիչ դժվարությունների կհանդիպենք, եթե ձեռք բերենք Քրիստոսի հեզությունը: Եթե մենք ունենանք մեր Վարդապետի խոնարհությունը, մենք կարող ենք արհամարհել վիրավորանքը, մեր հասցեին ասված կտրուկ խոսքերը, վրդովմունքը, և դրանք այլևս չեն խռովի մեր հոգին: Քրիստոնյայի վեհանձնության մեծագույն ապացույցը ինքնատիրապետումն է: Նա, ով վիրավորանքից կամ դաժանությունից վրդովված, չի կարողանում պահպանել ներքին խաղաղությունը, զրկում է Աստծուն Իր բնավորության կատարելությունը նրանում ի հայտ բերելու իրավունքից: Սրտի խոնարհությունն այն ուժն է, որ հաղթանակ է բերում Քրիստոսի հետևորդներին. դա երկնային ընտանիքի անդամը լինելու նրանց գրավականն է: [302]ԴՓ 356.2

    «Տերը բարձր է և տեսնում է ցածը» (Սաղմոս 138.6): Ովքեր դրսևորում են Քրիստոսի հեզ ու խոնարհ ոգին, արժանանում են Աստծո գորովալից սիրուն: Աշխարհը կարող է արհամարհանքով նայել նրանց, բայց նրանք շատ թանկ են Նրա համար: Երկնային պալատները մուտք գործելու անցաթուղթ կարող են ձեռք բերել ոչ միայն իմաստունները, մեծերն ու բարերարները, ոչ միայն անխոնջ աշխատավորները, ովքեր լի են եռանդով ու զբաղված են անընդհատ: Ո’չ, ազատ մուտք կունենան հոգով աղքատ- ները, ովքեր անդադար աղերսում են, որ Քրիստոսը բնակվի իրենց սրտերում, սրտով խոնարհները, որոնց բարձրագույն ձգտումն Աստծո կամքը կատարելն է: Նրանք կլինեն այն մարդկանց թվում, ովքեր իրենց հանդերձները լվացել և սպիտակեցրել են Գառան արյունով: «Նրա համար Աստծո աթոռի առաջին են և պաշտում են նրան ցերեկ և գիշեր նրա տաճարի մեջ. և աթո-ռի վրա նստողն իր վրանը կտարածի նրանց վրա” (Հայտնություն 7.15):ԴՓ 356.3

    «Երանի՜ նրանց, որ սոված և ծարավ են արդարության»: Այն հոգին, որ զգում է իր անարժանությունը, կսովի ու կծարավի արդարության, և այդ փափագը կբա- վարարվի: Նրանք, ովքեր իրենց սրտում տեղ են տալիս Հիսուսին, կճանաչեն Նրա սերը: Բոլոր նրանք, ովքեր տենչում են կրել Աստծո բնավորության նմանությունը, կհասնեն դրան: Սուրբ Հոգին երբեք անօգնական չի թողնի այն մարդուն, ով փնտրում է Հիսուսին: Նա Քրիստոսից կվերցնի և կտա այդ հոգուն: Եթե հայացքը բևեռված է լինում Քրիստոսի վրա, Հոգու աշխատանքը չի դադարում, մինչև սրտում չվերականգնվի Աստծո պատկերը: Սերը կխորացնի հոգևոր սրատեսությունը և ուժ կտա հասնելու ավելի մեծ նվաճումների, այնպես որ հոգին չի հանգստանա, մինչև չլցվի լիությամբ: «Երանի նրանց, որ սոված ու ծարավ են արդարության, որ նրանք կկշտա- նան»:ԴՓ 357.1

    Ողորմածը ողորմություն կգտնի, և սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն: Ամեն մի անմաքուր միտք ապականում է հոգին, թուլացնում բարոյական ուժերը և չեզոքացնում Սուրբ Հոգու ազդեցությունը: Այն բթացնում է հոգևոր տեսողությունը, որպեսզի մարդիկ չկարողանան տեսնել Աստծուն: Տերը կարող է ներել և ներում է ապաշխարող մեղավորին, ու չնայած դրան’ հոգին վնասվում է: Ով հստակ կերպով ըմբռնում է հոգևոր ճշմարտությունը, պետք է խուսափի խոսքի և մտքի ամեն տեսակ անմաքրությունից:ԴՓ 357.2

    Բայց Քրիստոսի խոսքերը շատ ավելի խոր իմաստ են պարունակում, քան լոկ ազատությունը մտավոր անմաքրությունից և, հատկապես, ծիսական պըղծվածությու- նից, որից հրեաներն այնքան խստորեն զգուշանում էին: Եսասիրությունը թույլ չի տալիս մեզ տեսնել Աստծուն: Շահամոլության հոգին Աստծո մասին դատում է որպես իր նման մեկի: Մինչև մենք չհրաժարվենք սրանից, երբեք չենք կարող հասկանալ Նրան, ով սեր է: Միայն անե- սասեր, խոնարհ և վստահող հոգին կտեսնի «ողորմած և գթած, երկայնամիտ, ողորմությունով և ճշմարտությունով առատ» Աստծուն (Ելից 34.6): [303]ԴՓ 358.1

    «Երանի՜ խաղաղություն անողներին»: Քրիստոսի խաղաղությունը ծնվում է ճշմարտությունից: Դա ներդաշնակություն է Աստծո հետ: Աշխարհը թշնամության մեջ է Աստծո օրենքի հետ, մեղավորները թշնամության մեջ են իրենց Արարչի հետ և որպես հետևանք’ թշնամության մեջ են միմյանց հետ: Բայց սաղմոսերգուն ասում է. «Շատ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար” (Սաղմոս 119.165): Մարդիկ խաղաղություն ստեղծել չեն կարող: Անհատների կամ հասարակության ազնըվացման և բարձրացման մարդկային ծրագրերը կձախողվեն, որովհետև դրանք չեն դիպչում սրտին: Միակ ուժը, որ կարող է ստեղծել իսկական խաղաղություն և հավերժ պահպանել այն, Քրիստոսի շնորհն է: Երբ այն ընդունվում է մարդու սրտում, այնտեղից դուրս է հանում գժտություն և տարաձայնություն ծնող չար կրքերը: «Թուփի փոխարեն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի բուսնի», և կյանքի անապատը «կցնծա ու կծաղկի շուշանի պես” (Եսայիա 55.13, 35.1):ԴՓ 358.2

    Մարդիկ ապշել էին այս խոսքերից: Դրանք բոլորովին չէին համապատասխանում փարիսեցիների կանոններին և կյանքին: Նրանք համոզված էին, որ այս աշխարհի հարստության ու մարդկային փառք ու պատիվ ձեռք բերելու մեջ է իսկական երջանկությունը: Շատ հաճելի էր վարդապետ կոչվել և մեծարվել որպես իմաստուն և կրոնասեր’ իրենց արժանիքներն ի ցույց դնելով ժողովրդի առջև: Սա էր համարվում երջանկության գագաթնակետը: Բայց վիթխարի ամբոխի առջև Հիսուսը հայտարարեց, որ աշխարհիկ շահն ու պատիվը կլինեն այն միակ վարձատրությունը, որ այսպիսի մարդիկ երբևէ կստա- նան: Նա խոսում էր վստահորեն, և Նրա խոսքերը համոզիչ էին: Մարդիկ պապանձվել էին, և երկյուղ էր համակել նրանց: Նրանք տարակուսանքով մեկը մյուսին էին նա- յում: Եթե այս մարդու ուսմունքը ճիշտ է, ապա էլ ո՞վ կարող է փրկվել: Շատերը համոզված էին, որ այս նշանավոր Ուսուցիչն առաջնորդվում է Աստծո Հոգով, և որ Նրա արտահայտած մտքերն աստվածային են:ԴՓ 358.3

    Բացատրելով, թե որն է իսկական երջանկությունը, և թե ինչպես կարելի է այն ձեռք բերել’ Հիսուսն ավելի որոշակիորեն ընդգծեց Իր աշակերտների’ որպես Աստծո ընտրյալ ուսուցիչների պարտականությունը’ մարդկանց արդարության և հավիտենական կյանքի ուղին ցույց տալու գործում: Նա գիտեր, որ նրանք պիտի հաճախ տառապեն հուսախաբության և վհատության մեջ, որ նրանք կհանդիպեն վճռական դիմադրության, որ նրանք կանարգվեն, և նրանց վկայությունը կմերժվի: Նա լավ գիտեր, որ իրենց ծառայության ընթացքում այդ խոնարհ մարդիկ, ովքեր այդքան հափշտակված լսում էին Իր խոսքերը, պետք է զրպարտվեն ու չարչարվեն, մատնվեն բանտարկության ու մահվան, և Նա շարունակեց. «Երանի՜ նրանց, որ արդարության համար հալածվել են, որ նրանցն է երկնքի արքայությունը: Երանի՜ է ձեզ, երբ որ կնախատեն ձեզ և կհալածեն և ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վրա Իմ պատճառով: Ուրախացեք և ցնծացե’ք, որ ձեր վարձքը շատ է երկնքում, որովհետև այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային»: [306]ԴՓ 359.1

    Աշխարհը սիրում է մեղքը և ատում արդարությունը, և սա էր Հիսուսի հանդեպ նրա թշնամության պատճառը: Ովքեր մերժում են Նրա անսահման սերը, քրիստոնեությունը կդիտեն որպես խոչընդոտ: Քրիստոսի լույսը ցրում է նրանց մեղքերը ծածկող խավարը և ի հայտ բերում վերափոխման անհրաժեշտությունը: Մարդիկ, ովքեր տրվում են Սուրբ Հոգու ներգործությանը, սկսում են պայքարել իրենց «ես»-ի դեմ, իսկ ովքեր կառչում են մեղքից, պայքարում են ճշմարտության և նրա ներկայացուցիչների դեմ:ԴՓ 360.1

    Այսպես թշնամություն է ծագում, և Քրիստոսի հետևորդները մեղադրվում են որպես խռովարարներ: Բայց Աստծո հետ նրանց ընկերակցությունն է հրահրում աշխարհի թշնամությունը: Նրանք կրում են Քրիստոսի նա- խատինքը: Նրանք քայլում են այն ճանապարհով, որով անցել են երկրի ազնվագույն մարդիկ: Ոչ թե վշտով, այլ ցնծությամբ պետք է նրանք դիմավորեն հալածանքը: Ամեն մի դժվարին փորձություն նախատեսված է Աստծո կողմից նրանց բնավորությունը հղկելու համար: Դրան- ցից յուրաքանչյուրը նրանց առավել պիտանի է դարձնում իրենց աշխատանքի համար: Ամեն մի բախում իր տեղն ունի արդարության համար մղվող մեծ պայքարում և պիտի մեծացնի նրանց վերջնական հաղթանակի ցնծությունը: Հիշելով այս’ նրանք ավելի շուտ ուրախությամբ կընդունեն իրենց հավատի և համբերության փորձությունը, քան թե կսարսափեն ու կխուսափեն դրանից: Կամենալով իրենց պարտքը կատարել աշխարհի առջև ու արժանանալ Աստծո հավանությանը’ Նրա ծառաները պետք է կատարեն ամեն մի պարտականություն’ անկախ նրանից, թե մարդիկ ինչպես կընդունեն նրանց’ երկյուղո՞վ, թե՞ բարեհաճությամբ:ԴՓ 360.2

    «Դուք երկրի աղն եք, ասաց Հիսուսը: Մի’ հեռացեք աշ- խարհից’ հալածանքից խուսափելու նպատակով: Դուք պետք է մնաք մարդկանց մեջ, որպեսզի աստվածային սիրո համն աղի նման պահպանի աշխարհը քայքայումից”:ԴՓ 360.3

    Սուրբ Հոգու ներգործությանն արձագանքող սրտերն այն անոթներն են, որոնց միջով հոսում է Աստծո օրհնությունը: Եթե երկրի վրա չլինեին նրանք, ովքեր ծառայում են Աստծուն, և Նրա Հոգին վերցվեր մարդկանցից, այս աշխարհը կմատնըվեր ավերածության ու կործանման’ ի հետևանք սատանայի տիրապետության: Ամբարիշտները չեն էլ ենթադրում, որ այս կյանքի օրհնությունների համար պարտական են Աստծո ժողովրդին, ում իրենք արհամարհում և ճնշում են: Բայց եթե քրիստոնյաները միայն անունով են այդպիսին, նրանք նման են այն աղին, որ կորցրել է իր համը: Նրանք բարի ազդեցություն չեն թողնում աշխարհի վրա: Սխալ ներկայացնելով Աստծուն’ նրանք դառնում են անհավատներից ավելի վատ: [307]ԴՓ 361.1

    «Դուք աշխարհի լույսն եք”: Հրեաները կարծում էին, թե փրկության արտոնությունը միայն իրենց ազգին է պատկանում, բայց Քրիստոսը ցույց տվեց նրանց, որ փրկությունը նման է արեգակի լույսին: Այն պատկանում է ամբողջ աշխարհին: Աստվածաշնչի կրոնը չպետք է փակվի գրքի կազմի մեջ կամ էլ եկեղեցու պատերի ներսում: Այն չպետք է ժամանակ առ ժամանակ օգտագործվի մեր սեփական բարօրության համար և ապա զգուշորեն մի կողմ դրվի: Այն պետք է սրբագործի առօրյա կյանքը, դրսևորվի ամեն տեսակ գործարքների և հասարակական հարաբերությունների մեջ:ԴՓ 361.2

    Իսկական բնավորությունը չեն ձևավորում արտաքինից և հետո հագնում, այն ճառագում է ներսից: Եթե մենք ցանկանում ենք ուրիշներին ուղղել դեպի արդարության ճանապարհը, պետք է ինքներս հետևենք արդարության սկզբունքներին: Կրոնական դավանանքը զուտ տեսություն է, բայց ճշմարտության խոսքը պետք է դրդի մեզ գործնական բարեպաշտության: Հետևողական կյանքը, պարկեշտ խոսքը, անբասիր ազնվությունը, գործուն, բարյացակամ ոգին, աստվածապաշտ վարքը. ահա այն միջոցները, որոնց օգնությամբ լույսը փոխանցվում է աշխարհին:ԴՓ 361.3

    Հիսուսը չէր կառչում օրենքի տառից, բայց նաև թույլ չէր տալիս Իր ունկընդիրներին մտածելու, թե Ինքը եկել է վերացնելու օրենքի պահանջները: Նա գիտեր, որ լրտեսները պատրաստ կանգնած են’ որսալու ամեն բառ, որից կարելի էր կառչել’ իրենց նպատակին հասնելու համար: Նա գիտեր, որ Իր ունկնդիրներից շատերը նախապաշարումներ ունեին, բայց ոչինչ չասաց, որպեսզի չխարխլի նրանց հավատն այն կրոնի ու պատգամների նկատմամբ, որ տրվել էին Մովսեսի միջոցով: Քրիստոսն Ինքն էր տվել թե’ բարոյական և թե’ ծիսական օրենքները: Նա չէր եկել հերքելու Իր իսկ տված ցուցումները: Ընդհակառակը, օրենքի և մարգարեների հանդեպ Իր խորին հարգանքն էր պատճառը, որ Նա ձգտում էր փշրել ծիսական պահանջների այն պատնեշը, որով շրջապատված էին հրեաները: Հերքելով օրենքի վերաբերյալ նրանց կեղծ մեկնաբանությունները՝ Նա զգուշորեն փորձում էր հետ պահել Իր աշակերտներին հրեաներին տրված կենսական ճշմարտությունները խախտելուց:ԴՓ 362.1

    Փարիսեցիները հպարտանում էին նրանով, որ հնազանդ են օրենքին, սակայն նրանք այնքան քիչ բան գիտեին ամենօրյա կյանքում դրա սկզբունքների կիրառման մասին, որ Փրկչի խոսքերը որպես հերձվածողություն հնչեցին նրանց համար: Նա սրբեց այն աղբը, որի տակ թաղված էր ճշմարտությունը, նրանց թվաց, թե Նա բուն ճշմարտությունն է դեն նետում: Նրանք շշնջացին մեկը մյուսին, թե Նա կարևորություն չի տալիս օրենքին: Նա կարդաց նրանց մտքերը և պատասխանեց նրանց’ ասելով. [308] «Մի’ կարծեք, թե Ես եկա օրենքը կամ մարգարեները քանդելու. Ես չեկա քանդելու, այլ կատարելու”: Այստեղ Հիսուսը հերքում է փարիսեցիների մեղադրանքը: Նրա առաքելությունն աշխարհում այն օրենքի սուրբ պահանջների պաշտպանությունն էր, որի խախտման մեջ Նրան մեղադրում էին: Եթե Աստծո օրենքը հնարավոր լիներ փոխել կամ չեղյալ հայտարարել, ապա Քրիստոսը ստիպված չէր լինի կրել մեր անօրենության հետեվանք- ները: Նա եկել էր բացատրելու մարդուն օրենքի դերը և Իր սեփական հնազանդ կյանքով ցույց տալու, թե ինչպես պետք է պահել պատվիրանները:ԴՓ 362.2

    Աստված մեզ տվել է Իր սուրբ պատվիրանները, որովհետև Նա սիրում է մարդկությանը: Նա բացահայտում է արդարության սկզբունքները, որպեսզի պաշտպանի մեզ անօրենության հետևանքներից: Օրենքն Աստծո մտքի արտահայտությունն է: Քրիստոսին ընդունելու դեպքում այն դառնում է մերը: Այն վեր է բարձրացնում մեզ մարմնական ցանկություններից ու հակումներից և դեպի մեղքը տանող փորձություններից: Աստված ուզում է, որ մենք երջանիկ լինենք, և Նա տվել է մեզ օրենքի պատվիրանները, որպեսզի նրանց հնազանդվելով’ կարողանանք ուրախ ապրել: Երբ Հիսուսի ծննդյան առթիվ հրեշտակները երգեցին. «Փառք Աստծուն բարձունքում, և երկրի վրա խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն» (Ղուկաս 2.14), նրանք հռչակում էին այն օրենքի սկզբունքները, որ Նա եկել էր մեծարելու և փառավորելու:ԴՓ 363.1

    Սինա լեռան վրա հռչակելով օրենքը’ Աստված մարդկանց հայտնեց Իր էության սրբությունը, որպեսզի նրանք, ի հակադրութուն դրա, կարողանային տեսնել իրենց սեփական մեղավոր բնությունը: Օրենքը տրվեց, որպեսզի նրանք գիտակցեն իրենց մեղքը և զգան, որ Փրկչի կարիքն ունեն: Դա տեղի կունենար այն ժամանակ, երբ Սուրբ Հոգին դրոշմեր օրենքի սկզբունքները սրտի վրա: Օրենքի դերն այսօր էլ նույնն է: Քրիստոսի կյանքը լուսաբանեց դրա սկզբունքները, և երբ Աստծո Սուրբ Հոգին դիպչում է սրտին, երբ Քրիստոսի լույսը ցույց է տալիս մարդկանց, որ իրենք Նրա մաքրող արյան և Նրա արդարության կարիքն ունեն, այդ օրենքը դառնում է միջոց, որն առաջնորդում է մեզ դեպի Քրիստոսը, որպեսզի մենք արդարանանք հա- վատով: «Տիրոջ օրենքը կատարյալ է, վերափոխում է հոգին” (Սաղմոս 19.7):ԴՓ 363.2

    «Մինչև որ երկինքն ու երկիրս անցնեն,- ասաց Հիսու- սը,- օրենքից մի կետ կամ մեկ պստիկ նշանագիր չի անցնի, մինչև որ բոլորը չկատարվի»: Երկնքում շողացող պայծառ արեգակը, երկիրը, որի վրա դուք ապրում եք, Աստծո այն վկաներն են, որոնք հաստատում են Նրա օրենքի անփոփոխելիութիւնն ու հավերժականությունը: Եթե նույնիսկ դրանք էլ անցնեն, աստվածային պատվիրանները կմնան: «Եվ ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրս անցնեն, քան թե օրենքի մեկ պստիկ նշանագիրը վայր ընկնի” (Ղուկաս 16.17): Նախակերպարների համակարգը, որ մատնանշում էր Հիսուսին’ որպես Աստծո Գառան, պետք է վերանար Նրա մահվան հետ, բայց տասը պատվիրանների պահանջները նույնքան անփոփոխ են, որքան Աստծո գահը: [309]ԴՓ 364.1

    Քանի որ «Տիրոջ օրենքը կատարյալ է», դրանից ամեն մի շեղում պետք է որ չարիք լինի: Ովքեր չեն հնազանդվում Աստծո պատվիրաններին և ուրիշներին էլ այդպես են սովորեցնում, դատապարտվում են Քրիստոսի կողմից: Փրկչի հնազանդ կյանքը բավարարեց օրենքի պահանջները: Այն ապացուցեց, որ մարդկությունը կարող է պահել օրենքը, և ցույց տվեց այն բնավորության գերազանցությունը, որ կարող է ձևավորվել հնազանդության միջոցով: Բոլոր նրանք, ովքեր Նրա պես հնազանդվում են, կարող են վկայել, որ օրենքը և’ «սուրբ է, և’ արդար, և’ բարի» (Հռոմեացիս 7.12): Մյուս կողմից, ովքեր խախտում են Աստծո պատվիրանները, պաշտպանում են սատանայի այն դիրքորոշումը, թե օրենքն անարդար է, և անհնար է դրան ենթարկվել: Այդպես նրանք կրկնում են մեծ հակառակորդի խաբեությունը և անարգում Աստծուն: Նրանք զավակներն են այն չարագործի, ով առաջինն ապստամբեց Աստծո օրենքի դեմ: Այդպիսիներին երկինք ընդունելը դարձյալ աններդաշնակություն ու խռովություն կա- ռաջացներ այնտեղ, և վտանգի կենթարկվեր տիեզերքի բարօրությունը: Օրենքի թեկուզ մեկ սկզբունք ինքնակամ արհամարհող ոչ մի մարդ չի մտնի երկնքի արքայությունը:ԴՓ 364.2

    Վարդապետները կարծում էին, թե իրենց արդարությունն անցաթուղթ է երկինք մտնելու համար, բայց Հի- սուսը հայտարարեց, որ դա անբավարար է ու անարժեք: Ձևական արարողություններն ու ճշմարտության տեսական գիտությունն էին կազմում փարիսեցիների արդա- րությունը: Վարդապետներն իրենց սուրբ էին համարում’ օրենքը պահելու իրենց սեփական ջանքերի շնորհիվ, բայց նրանց գործերը բաժանում էին արդարությունը կրո- նից: Թեև նրանք խստորեն պահում էին ծիսական օրենքը, նրանց կյանքն անբարո էր ու փչացած: Նրանց կարծեցյալ արդարությունը երբեք չէր կարող իրավունք տալ մտնելու երկնքի արքայությունը:ԴՓ 365.1

    Քրիստոսի օրերում մարդկային մտքի մեծագույն մոլորությունն այն էր, որ միայն համաձայնությունը ճշմարտության հետ արդեն արդարություն էր համարվում: Մարդկության ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ ճշմարտության տեսական իմացությունն անբավարար է հոգու փրկության համար: Այն արդարության պտուղներ չի տալիս: Նախանձախնդիր վերաբերմունքը այսպես կոչված աստվածաբանական ճշմարտության նկատմամբ հաճախ ուղեկցվում է ատելությամբ դեպի իսկական ճշմարտությունը’ դրսևորված առօրյա կյանքում: Պատմության ամենամռայլ էջերը վկայում են մոլեռանդ հոգևորականների գործած սարսափելի հանցագործությունների մասին: Փարիսեցիներն իրենց Աբրահամի զավակներն էին համարում և պարծենում, որ իրենց են վստահված Աստծո պատգամները, սակայն այս առավելությունները չպաշտպանեցին նրանց եսասիրությունից, չարությունից, շահամոլությունից և ամենաստոր կեղծավորությունից: Նրանք կարծում էին, թե իրենք աշխար- հի մեծագույն կրոնավորներն են, բայց նրանց կարծեցյալ ուղղահավատությունը հասցրեց այն բանին, որ նրանք խաչեցին փառքի Տիրոջը: [310]ԴՓ 365.2

    Այդ նույն վտանգը գոյություն ունի նաև այսօր: Ընդունված կարգի համաձայն’ շատերն իրենց քրիստոնյա են համարում միայն այն պատճառով, որ կողմնակից են աստվածաբանական որոշ դրույթների: Բայց նրանք ճշմարտությունը գործնական կյանքում չեն կիրառում: Նրանք չեն հավատում դրան և ոչ էլ սիրում են այն, ուստի և չեն ստանում այն զորությունն ու շնորհը, որոնք տրվում են ճշմարտությամբ սրբագործվելու միջոցով: Մարդիկ կարող են դավանել ճշմարտությունը, բայց եթե այն նրանց չի դարձնում անկեղծ, բարի, համբերատար, խոհեմ ու բարեպաշտ, ապա անեծք է դառնում դավանողի համար, և նրա միջոցով էլ անեծքը փոխանցվում է աշխարհին:ԴՓ 366.1

    Քրիստոսի քարոզած արդարությունը սրտի և կյանքի ներդաշնակությունն է Աստծո կամքի հետ: Մեղավոր մարդիկ կարող են արդարանալ միայն այն դեպքում, երբ հավատում են Աստծուն և կենդանի կապի մեջ են Նրա հետ: Հետո միայն ճշմարիտ բարեպաշտությունը կվեհաց- նի մտքերն ու կազնվացնի կյանքը: Այդ ժամանակ կրոնի արտաքին ձևերը կներդաշնակեն քրիստոնյայի ներքին մաքրությանը: Աստծո ծառայության մեջ պահանջվող արարողություններն անիմաստ ծեսեր չեն լինի, ինչպես կեղծավոր փարիսեցիների մոտ:ԴՓ 366.2

    Հիսուսը մեկ առ մեկ վերցնում է պատվիրանները և խորությամբ ու մանրամասնորեն բացատրում դրանց պահանջները: Դրանց ոչ մի կետն ու նշանագիրը չփոխե- լով’ Նա ցույց է տալիս, թե որքան հեռահար են օրենքի սկզբունքները, և բացահայտում է հրեաների ճակատագրական սխալն արտաքին հնազանդության ցուցադրման մեջ: Նա ասում է, որ չար մտքով կամ կրքոտ հայացքով խախտվում է Աստծո օրենքը: Նա, ով թույլ է տալիս ամենափոքր անիրավությունն անգամ, անօրենություն է գոր- ծում և ապականում սեփական բարոյական էությունը: Սպանությունը նախ ծագում է մտքում: Ով իր սրտում տեղ է տալիս ատելությանը, բռնում է մարդասպանության ուղին, և նրա աղոթքն անգամ գարշելի է Աստծուն: Հրեաներն իրենց սրտում փայփայում էին վրեժխնդ- րության ոգի: Ատելությամբ համակված’ նրանք խիստ վիրավորանքներ էին հասցնում հռոմեացիներին և դրսևորելով բանսարկուի ոգին’ հաճույք էին պատճառում նրան: Այդպես նրանք պատրաստվում էին գործելու այն մեծ ոճիրը, որին նա դրդում էր նրանց: Փարիսեցիների կրոնական կյանքում չկար ոչինչ, որ հեթանոսներին մղեր բարեպաշտության: Հիսուսը պատվիրեց նրանց չխաբվել այն մտքով, թե կարող են ապստամբել իրենց սրտում կեղեքիչների դեմ և վրիժառության հույսեր փայփայել:ԴՓ 366.3

    Իհարկե, կա այնպիսի վրդովմունք, որն արդարացի է նույնիսկ Քրիստոսի հետևորդների համար: Երբ նրանք տեսնում են, թե ինչպես են անարգում Աստծուն և պղծում Նրա ծառայությունը, թե ինչպես են ճնշում անմեղ մարդուն, նրանց հոգիները արդարացի զայրույթով են լցվում: Բարոյական դյուրազգացությունից ծնված բարկությունը մեղք չէ: Բայց նրանք, ովքեր չնչին բաներից ազատություն են տալիս իրենց բարկությանը կամ զայրույթին, բացում են իրենց սիրտը սատանայի առջև: Եթե ուզում ենք ներդաշնակ լինել երկնքի հետ, պետք է հեռացնենք մեր սրտից չարությունն ու ատելությունը: [311]ԴՓ 367.1

    Բայց Փրկիչն է’լ ավելի հեռուն է գնում’ ասելով. «Արդ’ եթե սեղանի վրա մատուցես քո ընծան, և այնտեղ հիշես, որ քո եղբայրը քեզ դեմ մեկ բան ունի, թո’ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին և գնա’, նախ հաշտվի’ր քո եղբոր հետ և հետո ե’կ ու մատուցի’ր ընծադ”: Շատերը խիստ ջերմեռանդ են կրոնական ծառայություններում, մինչդեռ ցավալի վեճի մեջ են մտնում իրենց եղբայրների հետ, թեև կարող էին հաշտվել: Աստված պահանջում է նրանցից ջանք չխնայել համերաշխությունը վերականգնելու համար: Մինչև նրանք չհաշտվեն, Նա չի կարող ընդունել նրանց ծառայությունը: Այստեղ պարզորոշ նշված է, թե ինչպես պետք է վարվի քրիստոնյան նման դեպքում:ԴՓ 367.2

    Աստված Իր օրհնությունները թափում է բոլորի վրա: «Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, և անձրև է բերում արդարների և անիրավների վրա»: Նա «քաղցր է երախտամոռների և չարերի վրա” (Ղուկաս 6.35): Նա պատվիրում է մեզ նմանվել Իրեն: «Օրհնեցե՜ք ձեզ անիծողներին,- ասաց Հիսուսը,- բարի՜ք արեք ձեզ ատողներին,... որ որդիք լինեք ձեր Հորը, որ երկնքում է”: Ահա սրանք են օրենքի սկզբունքները, որոնցից բխում են կյանքի աղբյուրները:ԴՓ 368.1

    Աստծո իդեալն Իր զավակների համար շատ ավելի բարձր է, քան մարդկային ամենավսեմ միտքը: «Արդ դուք կատարյա՜լ եղեք, ինչպես կատարյալ է ձեր Հայրը, որ երկնքում է”: Այս հրամանը նաև խոստում է: Փրկության ծրագիրը մեզ լիակատար ազատություն է խոստանում սատանայի իշխանությունից: Քրիստոսը զղջացող հոգուն միշտ պաշտպանում է մեղքից: Նա եկավ’ քանդելու սատանայի գործերը, և նախատեսել է, որ Սուրբ Հոգին տրվի ամեն մի ապաշխարող հոգու’ հեռու պահելով նրան մեղքից:ԴՓ 368.2

    Սխալ արարքը չի կարելի արդարացնել սատանայի գործունեությամբ: Փորձիչը ցնծում է, երբ Քրիստոսի կարծեցյալ հետևորդներն արդարացնում են իրենց բնավորության թերությունները: Հենց այս արդարացումներն են, որ տանում են դեպի մեղքը: Մեղքի համար ոչ մի արդարացում չկա: Սուրբ, քրիստոսանման կյանքը մատչելի է Աստծո ամեն մի զղջացող, հավատացյալ զավակի:ԴՓ 368.3

    Քրիստոնեական բնավորության իդեալը Քրիստոսին նմանվելն է: Ինչպես որ մարդու Որդին էր կատարյալ Իր կյանքում, այնպես էլ Նրա հետևորդները պետք է կատարյալ լինեն իրենց կյանքում: Հիսուսն ամեն ինչով նման էր Իր եղբայրներին: Նա այնպիսի մարմին ստա- ցավ, ինչպիսին մերն է: Նա զգում էր նույն քաղցը, ծարավն ու հոգնածությունը: Սնվելով Նա պահպանում էր Իր գոյությունը և քնում էր’ ուժերը վերականգնելու համար: Նա կիսեց մարդու ճակատագիրը, սակայն Աստծո անարատ Որդին էր: Նա Աստված էր մարդկային մարմ- նով: Նրա բնավորությունը պետք է մերը լինի: Նրանց մասին, ովքեր հավատում են Իրեն, Նա ասում է. «Նրանցում կբնակվեմ և նրանցում ման կգամ և նրանց Աստված կլինեմ, և նրանք’ իմ ժողովուրդը» (Բ Կորնթացիս 6.16): [312]ԴՓ 368.4

    Քրիստոսն այն սանդուղքն է, որ Հակոբը տեսել էր. նրա մի ծայրը հենված էր երկրին, իսկ մյուսը հասնում էր մինչև երկինք’ փառաց աթոռին: Եթե այդ սանդուղքը թեկուզ մեկ աստիճանով չհասներ երկրին, մենք կորած կլինեինք: Բայց Քրիստոսը հասնում է մեզ, որտեղ էլ որ լինենք: Նա ընդունեց մեր բնությունը և հաղթեց, որպեսզի մենք հաղթենք’ ընդունելով Նրա բնությունը: Նա եկավ «մեղքի մարմնի նմանությամբ” (Հռոմեացիս 8.3) և ապրեց անմեղ կյանքով: Հիմա Նա Իր աստվածային էությամբ բռնել է երկնային գահը, մինչդեռ Իր մարդկային էությամբ հասնում է մեզ: Նա պատվիրում է մեզ, որ Իրեն հավատալու միջոցով ձեռք բերենք Աստծո բնավորության փառքը: Ուստի մենք պետք է կատարյալ լինենք, ինչպես «Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»:ԴՓ 369.1

    Հիսուսը մեկնաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում արդարությունը և մատնանշեց Աստծուն’ որպես դրա աղբյուր, այնուհետև դարձավ գործնական պարտա- կանություններին: «Ողորմություն տալիս, աղոթք անելիս կամ ծոմ պահելիս,-ասաց Նա,-այնպես մի’ արեք, որ ուշադրություն գրավեք կամ գովասանքի արժանանաք: Տվե’ք անկեղծությամբ, օգնե’ք խեղճ աղքատին: Աղոթքի մեջ թող ձեր հոգին հաղորդակցվի Աստծո հետ: Ծոմ պահելիս մի’ քայլեք գլուխներդ կախ’ խորհելով ինքներդ ձեր մասին”: Փարիսեցու սիրտը անբերրի և անպիտան հող է, որի մեջ աստվածային կյանքի ոչ մի սերմ չի կարող աճել: Միայն նա, ով անմնացորդ տրվում է Աստծուն, ամենաընդունելի ծառայությունը կմատուցի Նրան, որովհետև հաղորդակցվելով Աստծո հետ’ մարդիկ դառնում են Նրա համագործակիցները’ հայտնելով աշխարհին Նրա բնավորությունը:ԴՓ 369.2

    Անկեղծ սրտով մատուցած ծառայությունն առատորեն կվարձատրվի: «Քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ»: Քրիստոսի շնորհիվ է ձևավորվում իսկական բնավորությունը: Հոգու մեջ սկսում է վերականգնվել սկզբնական գեղեցկությունը: Ի հայտ են գալիս Քրիստոսի բնավորության հատկանիշները, և սկսում է արտացոլվել Աստծո պատկերը: Երկնային խաղաղություն է արտացոլում այն տղամարդկանց և կանանց դեմքը, ովքեր քայլում և աշխատում են Աստծո հետ: Նրանց շրջապատում է երկնային մթնոլորտը: Արդեն այստեղ այդ հոգիների համար սկսվում է Աստծո արքայությունը: Օրհնություն լինելով մարդկության համար’ նրանք ցնծում են Քրիստոսի ուրախությամբ: Ընդունելով Իր մոտ ծառայության և վստահելով նրանց Իր գործը’ Վարդապետը մեծ պատվի է արժանացնում նրանց’ թույլ տալով գործել Իր անունով:ԴՓ 370.1

    «Ոչ ոք չի կարող երկու տերերի ծառայել»: Մենք չենք կարող կիսված սրտով ծառայել Աստծուն: Աստվածաշնչ- յան կրոնը մեկ այլ ազդեցություն չէ շատերի մեջ, դրա ազդեցությունը պետք է գերագույնը լինի’ հնազանդեցնելով և հսկելով բոլոր մյուսները: Այն չպետք է կտավի վրա տեղ-տեղ երևացող ներկի նման լինի, այլ նրանով պետք է հագեցած լինի ողջ կյանքը, ինչպես եթե կտավն ընկղմենք ներկի մեջ այնքան ժամանակ, մինչև այդ հյուսվածքի բոլոր թելերը ներկվեն մուգ, անխամրելի գույնով:ԴՓ 370.2

    «Արդ’ թե որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսավոր կլինի: Բայց թե որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խավար կլինի»: Մաքրությունն ու նպատակամղվա- ծությունը Աստծուց լույս ստանալու նախապայմաններն են: Ով որ կամենում է ճանաչել ճշմարտությունը, պետք է պատրաստ լինի ընդունելու նրա բոլոր պահանջները: Նա չպետք է համաձայնության մեջ մտնի մոլորության հետ: Տատանվել ու կիսով չափ նվիրվել ճշմարտությանը’ նշանակում է ընտրել մոլորության խավարը և սատանայական խաբեությունը: [313]ԴՓ 370.3

    Աշխարհիկ մտածելակերպն ու արդարության անխախտելի սկզբունքները չեն կարող իրար հետ միախառնվել այնպես, ինչպես ծիածանի գույները: Այդ երկուսի միջև մի հոծ, հստակ գիծ է քաշված հավիտենական Աստծո կողմից: Քրիստոսի նմանությունն այնքան պարզորոշ է տարբերվում սատանայի նմանությունից, ինչպես միջօրեն կեսգիշերից: Եվ միայն նրանք են Քրիստոսի համագործակիցները, ովքեր ապրում են Նրա կյանքով: Հոգում փայփայվող միակ մեղքը կամ միակ չթողնված վնասակար սովորությունն ապականում է ամբողջ էությունը, և մարդը դառնում է անիրավության գործիք:ԴՓ 371.1

    Բոլոր նրանք, ովքեր ընտրել են Աստծո ծառայությունը, պետք է հանձնվեն Նրա հոգացողությանը: Ցույց տալով երկնքում ճախրող թռչուններին և դաշտի ծաղիկներին’ Քրիստոսն Իր ունկնդիրներին պատվիրեց խորհել Աստծո ստեղծած այս արարածների մասին: «Չէ՞ որ դուք նրանցից ավելի լավն եք”,- ասաց Նա (Մատթեոս 6.26): Ամեն մի էակի նկատմամբ աստվածային ուշադրության չափը համապատասխանում է բնության կշեռքի վրա այդ էակի աստիճանին: Փոքրիկ գորշ ճնճղուկը պահպանվում է Նախախնամության կողմից: Դաշտի ծաղիկները, երկիրը կանաչազարդող խոտն իրենց բաժինն են ստանում մեր երկնային Հորից: Մեծ Նկարիչը մտածել է նաև շուշանների մասին’ դրանց այնքան գեղեցիկ ստեղծելով, որ գերազանցում են նույնիսկ Սողոմոնի փառքը: Որքա՜ն ավելի շատ է Նա հոգ տանում մարդու համար, որն Աստծո պատկերն ու փառքն է: Նա փափագում է Իր զավակների մեջ տեսնել Իր բնավորության նմանությունը: Ինչպես արևի ճառագայթներն են ծաղիկներին հաղորդում բազմերանգ, նուրբ գույներ, այնպես էլ Աստված օժտում է մարդուն Իր սեփական բնավորության գեղեցկությամբ:ԴՓ 371.2

    Բոլոր նրանք, ովքեր ընտրում են Քրիստոսի սիրո, արդարության և խաղաղության թագավորությունը, դրա շահերն իրենց համար առաջնային դարձնելով’ կապվում են վերին աշխարհի հետ, և այս կյանքի համար անհրաժեշտ ամեն մի օրհնություն նրանցն է: Աստծո նախախնամության գրքում’ կյանքի գրքում, մեզանից ամեն մեկն իր էջն ունի: Այդ էջում նշված են մեր կյանքի բոլոր մանրամաս- ները, և մեր գլխի մազերն անգամ հաշվված են: Աստված երբեք չի մոռանում Իր զավակներին:ԴՓ 372.1

    «Ուրեմն վաղվա համար հոգս մի’ արեք» (Մատթեոս 6.34): Մենք պետք է հետևենք Քրիստոսին ամեն օր: Աստված օգնություն չի ուղարկում վաղվա օրվա համար: Նա Իր զավակներին միանգամից չի հայտնում այն ամենը, ինչ նրանք կարող են հանդիպել իրենց կյանքի ճանապարհին, թե չէ նրանք խուճապի կմատնվեն: Նա հայտնում է նրանց ճիշտ այնքան, որքան նրանք կարող են հիշել և կատարել: Ուժն ու իմաստությունը տրվում է ներկա կարիքների հա- մար: «Եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի» այսօրվա համար, «թող խնդրի Աստծուց, որ ամեն- քին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան» (Հակոբոս 1.5): [314]ԴՓ 372.2

    «Մի’ դատեք, որ չդատվեք»: Մի’ կարծեք, թե դուք ավելի լավն եք, քան մյուսները, և իրավունք մի’ վերապահեք ձեզ նրանց դատելու: Քանի որ ի վիճակի չեք իմանալու դրդապատճառները, դուք չեք կարող դատել ուրիշին: Նրան քննադատելով’ դուք դատավճիռ եք կայացնում ձեզ համար, ցույց տալով, որ սատանայի’ եղբայրների չարախոսի համախոհներն եք: Տերն ասում է. «Փորձեցե’ք ձեր անձերը, թե արդյո՞ք հավատքում եք. քննեցե’ք ձեր անձերը»: Ահա թե ինչ պետք է անեք: «Եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի» (Բ Կորնթացիս 13.5, Ա Կորնթացիս 11.31):ԴՓ 372.3

    Բարի ծառը բարի պտուղ կտա: Եթե պտուղը տհաճ է և անպետք, ուրեմն ծառը վատն է: Այդպես էլ կյանքի տված պտուղը վկայում է սրտի վիճակի և բնավորության որակի մասին: Բարի գործերով երբեք չենք կարող փրկություն վաստակել, բայց դրանք այն հավատի վկայությունն են, որ սիրով գործում և մաքրում է հոգին: Ու թեև մեր արժանիքներով չէ, որ հավիտենական կյանք է շնորհվում մեզ, այնուամենայնիվ, այն կտրվի Քրիստոսի շնորհի օգնությամբ կատարված աշխատանքին համապատասխան:ԴՓ 373.1

    Այսպես Քրիստոսը շարադրեց Իր արքայության սկզբունքները’ ցույց տալով, որ դրանք են կյանքի մեծագույն կանոնները: Այս դասն ավելի տպավորիչ դարձնելու համար Նա մի օրինակ է բերում: «Բավական չէ, ասաց Նա, լսել Իմ խոսքերը: Հնազանդության միջոցով դուք պետք է դրանք ձեր բնավորության հիմքը դարձնեք: «Ես”-ը փխրուն ավազի նման է: Եթե դուք ձեր տունը կառուցեք մարդկային տեսությունների և հայտնագործությունների վրա, այն կփլվի: Փորձության քամիներն ու հալածանքի փոթորիկները քարուքանդ կանեն այն: Բայց այս սկզբունքները, որ Ես տվեցի ձեզ, կհարատևեն: Ընդունե՜ք Ինձ, հիմնվե՜ք Իմ խոսքերի վրա”:ԴՓ 373.2

    «Արդ’ նրան, որ իմ այս խոսքերը լսում է և դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա: Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին ու այն տանը զարկեցին, և նա չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված” (Մատթեոս 7.24,25): [315]ԴՓ 373.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents