Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 34. - Հրավերը

    (Մատթեոս 11.28-30)

    «ԻՆՁ մո’տ եկեք, ամե’ն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ”:ԴՓ 392.1

    Սփոփանքի այս խոսքերն ասվեցին այն բազմությանը, որ հետևում էր Հիսուսին: Փրկիչն ասել էր, որ միայն Իր միջոցով մարդիկ կարող են ճանաչել Աստծուն: Նա Իր աշակերտների հետ խոսում էր ինչպես նրանց հետ, ում տրված էր երկնային գիտությունը: Բայց Նա ոչ ոքի թույլ չէր տալիս մտածել, թե զրկված է Իր հոգատարությունից և սիրուց: Բոլոր հոգնածներն ու բեռնավորվածները կարող էին գալ Նրա մոտ:ԴՓ 392.2

    Դպիրներն ու վարդապետները, բծախնդիր լինելով կրոնական ձևերի պահպանման մեջ, ինչ-որ բանի պակասություն էին զգում, որն ապաշխարության ծեսերով երբեք չէր կարող բավարարվել: Մաքսավորներն ու մեղավորները կարող էին ձևացնել, թե բավարարված են զգայականով ու երկրայինով, բայց սըրտի խորքում անվստահություն և ահ էին զգում: Հիսուսը նայեց նեղյալներին ու սրտով կոտրվածներին, ովքեր հուսախաբված փորձում էին երկրային ուրախություններով հագեցնել իրենց հոգու ծարավը, և հրավիրեց բոլորին հանգիստ գտնել Իր մեջ:ԴՓ 392.3

    Չարքաշ աշխատանքով ծանրաբեռնված ժողովրդին Նա քնքշորեն պատվիրեց. «Ձեզ վրա’ առեք իմ լուծը և ինձանի’ց սովորեցեք, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք”:ԴՓ 392.4

    Այս խոսքերով Քրիստոսը դիմում է յուրաքանչյուր մարդու: Գիտեն մարդիկ այդ մասին, թե ոչ՝ բոլորն էլ հոգնած են ու ծանրաբեռնված: Բոլորն էլ տնքում են այն բեռի ծանրության տակ, որ միայն Քրիստոսը կարող է թեթևացնել: Ամենածանր բեռը, որ կրում ենք, մեղքի բեռն է: Եթե մենք միայնակ կրեինք այդ բեռը, ապա դա մեզ կճզմեր: Բայց Անմեղ Մեկը գրավեց մեր տեղը: «Եվ Տերը նրա վրա դրեց մեր ամենի մեղքը” (Եսայիա 53.6): Նա կրել է մեր հանցանքի ծանրությունը: Նա կվերցնի բեռը մեր հոգնած ուսերից: Նա հանգիստ կտա մեզ: Նա կկրի նաև հոգսի և վշտի բեռը: Նա հրավիրում է մեզ Իր վրա դնել մեր բոլոր հոգսերը, որովհետև մենք թանկ ենք Նրա համար: [329]ԴՓ 392.5

    Մեր ցեղի Ավագ Եղբայրը գտնվում է Իր հավիտենական գահի մոտ: Նա տեսնում է ամեն մեկին, ով իր հայացքն ուղղում է Նրան’ որպես իր Փրկչի: Նա Իր սեփական փորձից գիտի, թե ինչ թուլություններ և ինչ կարիքներ ունի մարդկությունը, և որտեղ է գտնվում մեր փորձությունների ուժը, որովհետև ամեն բանով փորձվել է մեզ նման, բայց առանց մեղքի: Նրա աչքը միշտ քեզ վրա է, Աստծո երկյուղա՜ծ զավակ: Դու փորձության մե՞ջ ես: Նա քեզ կազատի: Դու տկա՞ր ես: Նա ուժ կտա քեզ: Դու անո՞ւս ես: Նա կլուսավորի: Դու վիրավո՞ր ես: Նա կբուժի: Տերը «համարում է աստղերի թիվը» և միաժամանակ «բժշկում է սրտով կոտըրվածներին և փաթաթում նրանց խոցերը» (Սաղմոս 147.4,3): «Ինձ մո՜տ եկեք»,- հրավիրում է Նա: Ինչպիսին էլ լինեն քո հույզերն ու փորձությունները, հանձնի՜ր դրանք Տիրոջը: Քո հոգին ուժ կստանա դիմակայելու: Ճամփա կբացվի քեզ համար’ դուրս գալու դժվարին կացությունից: Որքան ավելի խոր գիտակցես քո թուլությունն ու անօգնական վիճակը, այնքան ավելի ուժեղ կդառնաս Նրա զորությամբ: Որքան ավելի ծանր է բեռը, այնքան ավելի օրհնյալ կլինի քո հանգիստը’ դրանք դնելով Բեռ Կրողի վրա: Քրիստոսի առաջարկած հանգիստը կախված է որոշ պայմաններից, և այդ պայմանները պարզորոշ մատնանշված են: Դրանք այնպիսին են, որ բոլորը կարող են կատարել: Նա միայն ասում է, թե ինչպես կարելի է գտնել Իր հանգիստը:ԴՓ 393.1

    «Ձեզ վրա առե’ք իմ լուծը»,-ասում է Հիսուսը: Լուծը ծառայության գործիք է: Անասուններին լծում են աշխատելու համար, և լուծն անհրաժեշտ է, որ աշխատանքն արդյունավետ լինի: Այս օրինակով Քրիստոսը սովորեցնում է, որ մենք կոչված ենք ծառայելու, քանի դեռ ապրում ենք: Մենք պետք է մեզ վրա վերցնենք Նրա լուծը, որպեսզի կարողանանք Նրա համագործակիցները դառնալ:ԴՓ 394.1

    Այն լուծը, որ կապում է ծառայության հետ, Աստծո օրենքն է: Սիրո մեծ օրենքը’ հայտնված Եդեմում, հռչակված Սինայի վրա և գրված սրտերում նոր ուխտի մեջ, պարտավորեցնում է մարդ-աշխատավորին կատարել Աստծո կամքը: Եթե մեզ թույլ տրվեր հետևելու մեր հակումներին և գործելու այնպես, ինչպես մեր կամքն է թելադրում, ապա կընկնեինք սատանայի իշխանության տակ և ձեռք կբերեինք Նրա բնավորության հատկանիշները: Այդ իսկ պատճառով Աստված մեզ կապում է Իր կամքին, որը սուրբ է, ազնիվ ու վսեմ: Նա կամենում է, որ մենք համբերությամբ և խելամտորեն կրենք ծառայության պարտականությունները: Քրիստոսն Ինքը մարդկային մարմնով կրեց ծառայության լուծը: Նա ասաց. «Քո կամքը կատարել կամեցա, ո’վ իմ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է” (Սաղմոս 40.8): «Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը” (Հովհաննես 6.38): Սերն առ Աստված, Նրան փառաբանելու ձգտումն ու ընկած մարդկության հանդեպ տածած սերը Հիսուսին երկիր բերեցին տառապելու և մեռնելու: Սա էր Նրա կյանքի շարժիչ ուժը: Այս սկզբունքն է Նա մեզ պատվիրում ընդունել: [330]ԴՓ 394.2

    Շատերը տնքում են հոգսերի ծանրության տակ’ ձգտելով հասնել աշխարհի չափանիշներին: Նրանք ընտրել են դրա ծառայությունը, որոշել են կրել դրա դժվարությունները, ընդունել են դրա սովորությունները: Նրանց բնավորությունն այդպիսով ապականվում է, և նրանց կյանքը’ դառնում հոգնատանջ: Իրենց փառամոլությունն ու աշ- խարհիկ ցանկությունները բավարարելու համար նրանք ընդդիմանում են իրենց խղճին, և դրա խայթոցներն ավելի են ծանրացնում նըրանց բեռը: Մշտական մտատանջությունը սպառում է կենսական ուժերը: Մեր Տերն ուզում է, որ նրանք մի կողմ դնեն ստրկության այս լուծը և Իր բեռը վերցնեն իրենց վրա: Նա ասում է. «Իմ լուծը քաղցր է, և իմ բեռը’ թեթև”: Նա պատվիրում է նրանց առաջին հերթին փնտրել Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը, հետո միայն խոստանում է տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս կյանքի համար: Անհանգստությունը կույր է և չի կարող տեսնել ապագան, բայց Հիսուսը տեսնում է վերջը սկզբից: Նա կարող է ելք գտնել ցանկացած դժվարին իրադրությունից: Մեր երկնային Հայրը մեզ ազատելու հազարավոր ճանապարհներ ունի, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք: Նրանք, ովքեր ամեն ինչից վեր են դասում Աստծո ծառայությունն ու Նրա պատիվը, կտեսնեն, թե ինչպես են չքանում դժվարությունները իրենց ճանա- պարհից:ԴՓ 394.3

    «Ինձանի՜ց սովորեցեք,- ասում է Հիսուսը,- որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք»: Մենք պետք է ընդունվենք Քրիստոսի դպրոցը’ Նրանից հեզություն և խոնարհություն սովորե- լու: Փրկագնումն այն գործընթացն է, որով հոգին պատրաստվում է երկնային կյանքին: Այս պատրաստությունը Քրիստոսի ճանաչումն է: Դա նշանակում է ազատություն այն գաղափարներից, սովորություններից և արարքներից, որոնք ձեռք են բերվել խավարի իշխանի դպրոցում: Հոգին պետք է ազատվի այն ամենից, ինչը խանգարում է հավատարիմ լինել Աստծուն:ԴՓ 395.1

    Քրիստոսի սրտում, որը կատարյալ ներդաշնակության մեջ էր Աստծո հետ, կատարյալ խաղաղություն էր տի- րում: Նա երբեք չէր շոյվում գովասանքից և ոչ էլ ընկճվում էր նախատինքից կամ հիասթափությունից: Մեծագույն ընդդիմության և ամենադաժան վերաբերմունքի հանդիպելով’ Նա չէր կորցնում Իր արիությունը: Սակայն Նրա, այսպես կոչված, հետևորդներից շատերը հուզվում և տագնապում են’ վախենալով իրենց վստահել Աստծուն: Նրանք լիովին չեն նվիրվում Նրան, որովհետև խուսափում են այն հետևանքներից, որ կարող է ունենալ այդպիսի նվիրումը: Նրանք խաղաղություն չեն գտնի, մինչև որ լիովին չհանձնվեն Նրան: [331]ԴՓ 395.2

    Եսասիրությունն է, որ անհանգստություն է պատճառում: Եթե մենք վերստին ծնված ենք, ապա կունենանք այն միտքը, որ Հիսուսն ուներ, այն միտքը, որ մղեց Նրան նվաստացնել Իրեն հանուն մեր փրկության: Ու այլևս չենք ձգտի ավելի պատվավոր տեղ զբաղեցնել: Մենք կփափագենք նստել Հիսուսի ոտքերի մոտ և սովորել Նրանից: Մենք կհասկանանք, որ մեր աշխատանքի արժեքն աշխարհում մեծ համբավ ունենալու կամ աղմուկ հանելու մեջ չէ և ոչ էլ մեր ակտիվ ու ջերմեռանդ ջանքերի մեջ: Մեր աշխատանքի արժեքը համեմատական է Սուրբ Հոգով օժտվելու աստիճանին: Վստահությունն առ Աստված սրբացնում է միտքը, որ մենք կարողանանք համբերությամբ տիրապե- տել մեր հոգուն:ԴՓ 396.1

    Լուծը դրվում է եզների վրա, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ քաշեն բեռը: Այդպես էլ Քրիստոսի լուծը: Երբ մեր կամքը ենթարկված է Աստծո կամքին, և մենք օգտվում ենք Նրա պարգևներից’ ուրիշներին օրհնելու համար, կյանքի բեռն ավելի թեթև է թվում մեզ: Ով քայլում է Աստծո պատվիրանների ճանապարհով, քայլում է Քրիստոսի ուղեկցությամբ, և սիրտը հանգիստ է գտնում Նրա սիրո մեջ: Երբ Մովսեսն աղաչեց. «...Ինձ իմացրո’ւ քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ”, Տերը պատասխանեց. «Իմ երեսը (ներկայությունը - անգլ. թարգմ.) պիտի գնա, և ես քեզ կհանգստացնեմ»: Եվ մարգարեների միջոցով Նա հայտնել է. «Այսպես է ասում Տերը. «Կանգ- նեցե’ք ճանապարհներին և տեսե’ք ու հարցրե՜ք վաղեմի ճանապարհներից, թե արդյոք ո՞րն է լավ ուղին, այն ժա- մանակ գնացե’ք նրանով, և դուք հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար»» (Ելից 33.13,14, Երեմիա 6.16): Եվ Նա ասում է. «Երանի թե ուշադրություն անեիր իմ պատվերներին, այն ժամանակ գետի պես պիտի լիներ քո խաղաղությունը, և քո արդարությունը’ ծովի ալիքների պես” (Եսայիա 48.18):ԴՓ 396.2

    Նրանք, ովքեր կառչում են Քրիստոսի խոսքից, վստահում են Նրան իրենց հոգիները և իրենց կամքը ենթարկում Նրա կամքին, խաղաղություն և հանգըստություն կգտնեն: Աշխարհում ոչինչ չի կարող տխրեցնել նրանց, երբ Հիսուսն ուրախացնում է Իր ներկայությամբ: Կատարյալ հանգիստը կատարյալ ապավինության մեջ է: Տերն ասում է. «Հաստատ միտքը պահում ես կատարյալ խաղաղությունով (անգլ. թարգմ.), որովհետև քեզ է հուսացած» (Եսայիա 26.3): Մեր կյանքը կարող է խառնաշփոթություն թվալ, բայց եթե հանձնվենք իմաստուն Վարպետին, Նա կհղկի մեր բնավորությունն ու կյանքն այնպես, որ կծառայենք Նրա անվան փառքին: Աստծո դրախտում ընդունվելու է միայն այն բնավորությունը, որն արտացոլում է Քրիստոսի փառքը’ Նրա բնավորությունը: Վերածնված մարդկային ցեղը կքայլի Նրա հետ ճերմակ հանդերձների մեջ, որովհետև արժանի է: [332]ԴՓ 397.1

    Երբ մենք հանգիստ ենք գտնում Հիսուսի մեջ, երկնային կյանքն արդեն սկսվում է այստեղ: Մենք արձագանքում ենք Նրա կոչին’ «Եկե’ք, ինձանի՜ց սովորեցեք”, և գալով Նրան’ սկսում ենք հավիտենական կյանքը: Երկինքը անընդհատ մոտեցումն է Աստծուն Քրիստոսի միջո- ցով: Որքան ավելի երկար մնանք այդ չնաշխարհիկ երանության մեջ, այնքան ավելի շատ կտեսնենք Նրա փառքի հայտնությունը, և որքան ավելի շատ ճանաչենք Աստծուն, այնքան ավելի մեծ կլինի մեր երջանկությունը: Եթե այս կյանքում քայլենք Հիսուսի հետ, կարող ենք լցվել Նրա սիրով, գոհանալ Նրա ներկայությամբ: Այն ամենը, ինչ կարող է ընդունել մարդկային բնությունը, մենք կարող ենք ստանալ այստեղ: Բայց ի՜նչ է սա գալիք փառքի համեմատությամբ: Այնտեղ նրանք «Աստծո աթոռի առաջին են և պաշտում են նրան ցերեկ ու գիշեր նրա տաճարի մեջ. և աթոռի վրա նստողն իր վրանը կտարածի նրանց վրա: Այլևս ո’չ կսովեն, ո’չ կծարավեն, և չի ընկնի նրանց վրա ոչ արևը և ոչ մի տաքություն: Որովհետև Գառը, որ աթոռի մեջ է, կհովվի նրանց և կառաջնորդի դեպի կենդանի ջրերի աղբյուրները, և Աստված կսրբի ամեն արտասուքը նրանց աչքերից” (Հայտնություն 7. 15-17): [333] ԴՓ 397.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents