Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 6. - «Մենք տեսանք Նրա աստղը”

    (Մատթեոս 2)

    «ԵՎ երբ որ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմում Հերովդես թագավորի օրերում, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Որտե՞ղ է Հրեաների ծնված թագավորը, որովհետև մենք տեսանք նրա աստղը արևելքում և եկանք նրան երկրպագելու»“:ԴՓ 45.1

    Արևելքից եկած իմաստունները փիլիսոփաներ էին: Նրանք իրենց ազգի առավել հարուստ ու կրթված ներկայացուցիչներն էին և պատկանում էին ազնվական ծագում ունեցող մեծ ու ազդեցիկ մի դասի: Այս դասի մեջ կային շատերը, ովքեր չարաշահում էին մարդկանց դյուրահավատությունը: Մյուսներն արդար մարդիկ էին, ովքեր ուսումնասիրում էին նախախնամության նշանները բնության մեջ և հարգանք ու պատիվ էին վայելում իրենց ազնվության և իմաստության շնորհիվ: Հենց այդ կարգի մարդիկ էին Հիսուսի մոտ եկած իմաստունները:ԴՓ 45.2

    Աստծո լույսը միշտ շողացել է հեթանոսության խավարի մեջ: Երբ այս մոգերն ուսումնասիրում էին աստղազարդ երկինքը և փորձում հասկանալ դրա պայծառ շավիղների մեջ թաքնված խորհուրդը, նրանք տեսնում էին Արարչի փառքը: Յըգտելով ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել’ նրանք դիմեցին հրեական Սուրբ Գրքերին: Նրանց երկրում պահված էին մարգարեական գրություններ, որոնք կանխագուշակում էին աստվածային Ուսուցչի գալուստը: Բա- ղաամը մոգերի թվին էր պատկանում, թեև մի ժամանակ Աստծո մարգարե էր: Սուրբ Հոգով լցված’ Նա գուշակել էր Իսրայելի բարգավաճումը և Մեսիայի հայտնությունը, և նրա մարգարեություններն ավանդաբար փոխանցվել էին սերնդեսերունդ: Սակայն Հին Կտակարանում ավելի հստակ էր ասված Փրկչի գալստյան մասին: Մոգերն ուրախությամբ իմանում են, որ Նրա գալուստը մոտ է, և որ ամբողջ աշխարհը պիտի լցվի Տիրոջ փառքի գիտությամբ: [60]ԴՓ 45.3

    Մոգերը երկնքում մի խորհրդավոր լույս էին տեսել այն գիշեր, երբ Աստծո փառքը ողողել էր Բեթլեհեմի բլուրները: Երբ լույսն անհետացել էր, մի պայծառ աստղ էր հայտնվել և երկար ժամանակ մնացել երկնքում: Դա ոչ անշարժ աստղ էր, ոչ էլ մոլորակ, այլ մի արտասովոր երևույթ, որ խոր հետաքրքրություն էր առաջ բերել: Այդ աստղը հեռվում փայլփլող հրեշտակների մի խումբ էր, բայց այդ մասին մոգերը չգիտեին, թեև զգում էին, որ այդ աստղն իրենց համար մի շատ կարևոր նշանակություն ունի: Նրանք խորհրդակցել էին քահանաների և իմաստասերների հետ և ուսումնասիրել հին արձանագրությունները: Բաղաամի մարգարեությունն ասում էր. «Հակոբից մեկ աստղ է ծագում, և Իսրայելից մի գավազան է բարձրանում» (Թվոց 24.17): Այս տարօրինակ աստղը չէ՞ արդյոք խոստացված Փրկչի ավետաբերը: Մոգերը ողջունել էին երկնքից ուղարկված ճշմարտության լույսը, և հիմա այն լուսավորում էր նրանց ավելի պայծառ ճառագայթներով: Երազների միջոցով նրանք ցուցում էին ստացել գնալու և փնտրելու նորածին Արքայազնին:ԴՓ 46.1

    Ինչպես Աբրահամը հավատաց Աստծո կոչին և գնաց’ «առանց գիտենալու, թե ուր է գնում” (Եբրայեցիս 11.8), ինչպես Իսրայելը հավատով հետևեց ամպի սյանը դեպի Ավետյաց Երկիր, այնպես էլ այս հեթանոսներն էին ճանապարհ ընկել’ գտնելու խոստացված Փրկչին: Արևելյան երկիրը հարուստ էր թանկարժեք իրերով, և մոգերը դատարկաձեռն չէին ճանապարհվել: Ընդունված էր որպես հարգանքի նշան ընծաներ մատուցել իշխաններին և այլ պատվավոր անձանց, և նրանք երկրի հարստություննե- րից ամենաթանկարժեք ընծաներն էին բերել’ մատուցելու Նրան, ում միջոցով պիտի օրհնվեին աշխարհի բոլոր ազգերը: Աստղը տեսադաշտից չկորցնելու համար անհրաժեշտ էր ճամփորդել գիշերը, բայց ուղևորները ճանապարհին քննարկում էին ավանդություններն ու մարգարեությունները Նրա մասին, ում փնտրում էին: Ամեն անգամ, կանգ առնելով հանգստանալու, նրանք ուսումնասիրում էին մարգարեությունները և ավելի խորությամբ էին համոզվում, որ շարժվում են աստվածային առաջնորդությամբ: Աստղը նրանց համար արտաքին նշան էր, սակայն նրանք ունեին նաև Սուրբ Հոգու ներքին վկայությունը, որ ազդում էր սրտերի վրա և վստահություն ներշնչում նրանց: Դա թեև երկար, բայց մի ուրախ ճամփորդություն էր նրանց համար:ԴՓ 46.2

    Նրանք հասան Իսրայելի երկիրը և արդեն իջնում էին Յիթենյաց սարից, որտեղից պարզ երևում էր Երուսաղեմը, երբ աստղը, որ ուղեկցում էր նրանց այդ ամբողջ հոգնե- ցուցիչ ուղևորության ընթացքում, կանգ առավ տաճարի վերևում, իսկ որոշ ժամանակ անց անհետացավ նրանց տեսադաշտից: Արագ քայլերով նրանք առաջ շարժվեցին’ համոզված լինելով, որ ամենքի խոսակցության հըրճվալից նյութը Մեսիայի ծնունդը պետք է լինի: Բայց նրանց հարցումներն ապարդյուն անցան: Մտնելով սուրբ քաղաք’ նրանք ուղղվեցին դեպի տաճար: Եվ որքան էլ զարմանալի էր, նրանք ոչ ոքի չգտան, որ տեղյակ լիներ նորածին թագավորի մասին: Նրանց հարցերը ոչ թե ուրախություն, այլ ավելի շուտ զարմանք և վախ էին առաջացնում, հաճախ նաև արժանանում արհամարհանքի: [61]ԴՓ 47.1

    Քահանաները տարված են իրենց ավանդույթներով: Նրանք գովաբանում են իրենց կրոնն ու սեփական բարեպաշտությունը, իսկ հույներին ու հռոմեացիներին մեղադրում են’ համարելով հեթանոս և բոլորից ավելի մեղավոր: Մոգերը կռապաշտներ չէին և Աստծո աչքին շատ ավելի բարձր էին, քան Նրա կոչեցյալ երկրպագուները, թեև հրեաները նրանց նայում էին որպես հեթանոսների: Նույնիսկ նրանց մոտ, ովքեր Սուրբ մարգարեությունների պահապաններ էին նշանակված, իմաստունների հարցումները ոչ մի արձագանք չեն գտնում:ԴՓ 47.2

    Մոգերի ժամանումն անմիջապես աղմուկ առաջացրեց ամբողջ Երուսաղեմում: Նրանց տարօրինակ առաքելությունը իրարանցում առաջացրեց մարդկանց մեջ, ովքեր նետվեցին դեպի Հերովդես թագավորի պալատը: Ենթադրյալ դավադրության լուրը ցնցեց նենգ եդոմացուն: Բազմաթիվ մարդկանց արյունով էր ներկված դեպի գահ տանող նրա ճանապարհը: Նրան’ որպես օտարերկրացու, ատում էր այն ժողովուրդը, որը գտնվում էր նրա իշխանության տակ: Նրա ապահովության միակ երաշխիքը Հռոմի բարեհաճությունն էր: Բայց այս նոր Իշխանն ավելի բարձր հավակնություն ուներ: Նա ծնվել էր թագավորելու համար:ԴՓ 48.1

    Հերովդեսը կասկածում էր, թե քահանաներն օտարականների հետ միասին դավադրություն են նյութել, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն բարձրացնեն և տապալեն իր իշխանությունը: Սակայն նա թաքցրեց իր անվստահությունը’ մտադըրվելով խափանել նրանց ծրագրերն ավելի մեծ խորամանկությամբ: Հրավիրելով քահանայա- պետերին և դպիրներին՝ նա հարցրեց նրանց, թե ինչ է ասված նրանց սուրբ գրքերի մեջ Մեսիայի ծննդյան վայրի մասին: [62]ԴՓ 48.2

    Գահն ապօրինաբար զավթողի այս հարցը’ տրված օտարականների խընդրանքով, խոցեց հրեա ուսուցիչների հպարտությունը: Այն անտարբերությունը, որով նրանք դիմեցին մարգարեական մատյաններին, կատաղեցրեց կասկածամիտ բռնակալին: Նա կարծեց, թե նրանք փորձում են թաքցնել իրենց գիտելիքներն այդ մասին: Ուստի մի այնպիսի իշխանությամբ, որին նրանք չհամարձակվեցին հակառակել, նա հրամայեց ուշադիր ուսումնասիրել և հայտնել ծննդավայրն այն Թագավորի, որին նրանք սպա- սում էին: «Եվ նրանք ասացին նրան’ Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև այսպես է գրված մարգարեի ձեռով.ԴՓ 48.3

    «Եվ դու, Բեթլեհե’մ’ Հուդայի երկիր,
    Բնավ փոքրագույն չես Հուդայի իշխանների մեջ,
    Որովհետև քեզանից իշխան պիտի դուրս գա,
    Որ իմ Իսրայել ժողովրդին հովվի” (Մատթեոս 2.6):
    ԴՓ 49.1

    Հետո Հերովդեսն առանձին զրույցի հրավիրեց մոգերին: Ցասման ու վախի մի փոթորիկ էր մոլեգնում նրա սրտում, բայց նա արտաքուստ հանգստություն էր պահպանում և հարգալից ընդունեց օտարականներին: Նա հարցրեց, թե երբ է հայտնվել աստղը, և ձևացրեց, թե ուրախոււթ- յամբ է ողջունում Քրիստոսի ծննդյան լուրը: Նա ասաց իր այցելուներին. «Գնացե’ք, ստույգ իմացե’ք այն երեխայի համար և երբ որ գտնեք, ինձ իմացրե’ք, որ ես էլ գամ, երկրպագեմ նրան”: Հետո թույլ տվեց նրանց շարունակել իրենց ճանապարհը դեպի Բեթլեհեմ:ԴՓ 49.2

    Երուսաղեմի քահանաներն ու ծերերն այնքան էլ անտեղյակ չէին Քրիստոսի ծննդյան մասին, որքան ձևացնում էին: Լուրը, թե հրեշտակներն այցելել են հովիվներին, հասել էր Երուսաղեմ, բայց վարդապետներն անու- շադրության էին մատնել այն: Նրանք իրենք պետք է գտած լինեին Հիսուսին և պատրաստ լինեին առաջնորդել մոգերին դեպի Նրա ծննդավայրը, բայց դրա փոխարեն մոգերն էին եկել հրավիրելու նրանց ուշադրությունը Մեսիայի ծննդյան վրա: «Որտե՞ղ է Հրեաների ծնված թա- գավորը,- ասացին նրանք,- որովհետև մենք տեսանք Նրա աստղը արևելքում և եկանք նրան երկրպագելու”: [63]ԴՓ 49.3

    Եվ ահա հպարտությունն ու նախանձը փակեցին դուռը լույսի առջև: Եթե հովիվների և մոգերի բերած տեղեկություններին հավատային, քահանաներն ու վարդապետները կհայտնվեին չափազանց անհարմար վիճակում, քանի որ կհերքվեր Աստծո ճշմարտության մեկնիչները լինելու իրենց հավակնությունը: Այս ուսյալ վարդապետները չէին կարող հաշտվել այն փաստի հետ, որ իրենք պետք է սովորեն նրանցից, ում հեթանոսներ էին անվանում: «Չի կարող պատահել, ասում էին նրանք, որ Աստված շրջանցեր իրենց և հայտնվեր այդ տգետ հովիվներին կամ անթլ- պատ հեթանոսներին”: Նրանք որոշեցին արհամարհել այն լուրերը, որոնք հուզել էին Հերովդես թագավորին և ամբողջ Երուսաղեմը: Նրանք նույնիսկ չգնացին Բեթլե- հեմ’ տեսնելու, թե արդյոք ճի՞շտ է այդ ամենը: Նրանք մարդկանց ստիպեցին Հիսուսի հանդեպ հետաքրքրությունը դիտել որպես մոլեռանդություն: Դրանից էլ սկսվեց Քրիստոսի մերժումը քահանաների վարդապետների կողմից: Այդ պահից սկսած’ նրանց հպարտությունն ու համառությունը վերածվեցին Փրկչի նկատմամբ ակնհայտ ատելության: Մինչ Աստված բացում էր դռները հեթանոսների առջև, հրեա առաջնորդները փակում էին դրանք իրենց իսկ առջև:ԴՓ 49.4

    Մոգերը միայնակ հեռացան Երուսաղեմից: Գիշերվա ստվերներն արդեն իջնում էին, երբ նրանք դուրս եկան դարպասներից, բայց, ի մեծ ուրախություն իրենց, նրանք դարձյալ տեսան աստղը, որ նրանց առաջնորդեց դեպի Բեթլեհեմ: Նրանք Հիսուսի համեստ կարգավիճակի մասին այնպիսի ցուցումներ չէին ստացել, ինչպես հովիվները: Երկարատև ճամփորդությունից հետո նրանք հիաս- թափվել էին հրեա առաջնորդների անտարբերությունից և Երուսաղեմից հեռացել ավելի պակաս վստահությամբ, քան քաղաք մտնելիս: Բեթլեհեմում նրանք նորածին Թագավորին պաշտպանող ոչ մի արքայական պահակախումբ չգտան: Աշխարհի մեծապատիվ մարդկանցից ոչ մեկը չէր սպասարկում Նրան: Հիսուսը բարուրված էր մսուրի մեջ: Նրա միակ պահապանները Իր ծնողներն էին’ անուս գյուղացիներ: Մի՞թե հենց սա է Նա, ում մասին գրված է, որ պիտի գա «Հակոբի ցեղերը վերականգ- նելու” և «Իսրայելի ազատվածներին ետ դարձնելու», որ պետք է լինի «ազգերի լույս” և «փրկություն մինչև երկրի ծայրը” (Եսայիա 49.6): [64]ԴՓ 50.1

    «Եվ երբ որ տուն մտան, գտան երեխային իր մայր Մա- րիամի հետ և ընկնելով երկրպագեցին նրան”: Հիսուսի համեստ կերպարանքում նրանք ճանաչեցին Աստվածությունը: Նրանք իրենց սիրտը տվին Նրան’ որպես իրենց Փրկչի, և ապա հանեցին իրենց առատ նվերները’ «ոսկի, կնդրուկ և զմուռս»: Ի՜նչ հավատ ունեին նրանք: Արևելքի մոգերի մասին կարելի էր նույնն ասել, ինչ հետագայում ասվեց հռոմեացի հարյուրապետի մասին. «Իսրայելի մեջ էլ այսպիսի հավատք չգտա» (Մատթեոս 8.10):ԴՓ 51.1

    Մոգերը չգիտեին, թե ինչ մտադրություններ ունի Հե- րովդեսը Հիսուսի վերաբերյալ: Իրենց ճանապարհորդության նպատակն իրագործելուց հետո նրանք պատրաստվում էին գնալ Երուսաղեմ’ տեղեկացնելու նրան իրենց հաջողության մասին: Բայց երազում նրանք Աստծուց հրաման ստացան այլևս չվերադառնալ նրա մոտ, ուստի, շրջանցելով Երուսաղեմը, նրանք իրենց երկիր ուղևորվեցին մեկ այլ ճանապարհով:ԴՓ 51.2

    Նույն կերպ էլ Հովսեփին նախազգուշացվեց փախչել Եգիպտոս Մարիամի և երեխայի հետ: Եվ հրեշտակն ասաց. «Եվ մնա այնտեղ, մինչև որ ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը որոնելու է երեխային, որ կորցնի նրան»: Հով- սեփն առանց հապաղելու հնազանդվեց’ ապահովության համար ճանապարհ ընկնելով գիշերը:ԴՓ 51.3

    Իմաստունների միջոցով Աստված հրեա ազգի ուշադրությունը հրավիրել էր Իր Որդու ծննդյան վրա: Նրանց հարցուփորձը Երուսաղեմում, ժողովրդի հետաքրքրությունը և նույնիսկ Հերովդեսի կասկածամտությունը, որ քահանաներին ու վարդապետներին խորհելու առիթ էր տվել, բոլորի մտքերը դարձրել էին դեպի Մեսիային վերաբերող մարգարեությունները և վերջին օրերին տեղի ունեցած մեծ իրադարձությունը: [65]ԴՓ 51.4

    Սատանան ձգտում էր փակել աստվածային լույսի ճանապարհը դեպի երկիր և օգտագործում էր ամենախարդախ միջոցները’ Փրկչին կործանելու նպատակով: Բայց Նա, ով երբեք չի նիրհում և ոչ էլ քնում, արթուն հսկում էր Իր սի-րելի Որդուն: Նա, ով երկնքից մանանա էր թափել Իսրայելի համար և կերակրել Եղիային սովի ժամանակ, հեթանոսական երկրում ապաստան ապահովեց Մարիա- մի և մանուկ Հիսուսի համար: Եվ հեթանոս իմաստունների ընծաներով Տերը միջոցներ տրամադրեց նրանց’ ճամփորդելու Եգիպտոս և մնալու օտար երկրում:ԴՓ 52.1

    Մոգերն առաջիններից էին, որ ողջունել էին Փրկչին: Նրանք առաջինն էին ընծաներ դրել Նրա ոտքերի մոտ: Եվ այդ նվերներով ի՜նչ մեծ ծառայություն մատուցեցին: Աստված հաճույքով է ընդունում սիրող սրտից բխած նվիրատվությունը’ բարձր գնահատելով այն Իր ծառայության մեջ: Եթե մենք մեր սրտերը հանձնել ենք Հիսու- սին, ապա մեր ընծաներն էլ կբերենք Նրան: Մեր ոսկին ու արծաթը, մեր ամենաթանկ երկրային ունեցվածքը, մեր բարձրագույն մտավոր և հոգևոր ունակությունները սրտանց կնվիրենք Նրան, ով սիրեց մեզ և Իր կյանքը զոհեց մեզ համար£ԴՓ 52.2

    Երուսաղեմում Հերովդեսն անհամբեր սպասում էր մոգերի վերադարձին: Երբ ժամանակն անցավ, և նրանք չհայտնվեցին, նրա մեջ դարձյալ կասկածներ ծագեցին: Այն, որ վարդապետները չէին կամենում հայտնել Մեսիայի ծննդավայրը, կարծես ասում էր, որ նրանք հասկացել էին իր մտադրությունը, և որ մոգերը դիտավորյալ էին խույս տվել իրենից: Այս միտքը կատաղեցրեց նրան: Խորամանկությունը ձախողվեց, բայց նա կդիմի բռնությանը: Նա կպատժի այս մանուկ թագավորին’ ի խրատ մյուսների: Այդ ամբարտավան հրեաները կտեսնեն, թե ինչի կհասցնեն նոր միապետ կարգելու իրենց ջանքերը:ԴՓ 52.3

    Անմիջապես զինվորներ ուղարկվեցին Բեթլեհեմ’ մինչև երկու տարեկան բոլոր երեխաներին սպանելու հրամա- նով: Դավթի քաղաքի խաղաղ տները վկա դարձան սարսափի այն տեսարաններին, որ վեց հարյուր տարի առաջ բացվել էին մարգարեի առջև: «Ձայն լսվեց Ռամայի մեջ’ ողբ և լաց և կոծ. Ռաքելն իր որդկանց վրա լաց էր լինում և չէր կամենում մխիթարվել, որովհետև չկան”:ԴՓ 52.4

    Հրեաներն իրենք բերեցին այս դժբախտությունն իրենց գլխին: Եթե նրանք խոնարհ և հավատարիմ լինեին Աստծուն, Նա ինչ-որ կերպ կզգուշացներ աղետի մասին և կկասեցներ թագավորի ցասումը: Բայց նրանք իրենց մեղքերով հեռացրել էին իրենց Աստծուց և մերժել Սուրբ Հոգուն, ով իրենց միակ վահանն էր: Նրանք ուսումնասիրել էին Գրքերը’ առանց Աստծո կամքին ենթարկվելու ցանկության: Նրանք փնտրել էին այն մարգարեությունները, որոնք կարելի էր մեկնաբանել իրենց մեծարելու և ցույց տալու համար, թե ինչպես է Աստված արհամարհում մյուս բոլոր ազգերին: Նրանք գոռոզաբար պարծենում էին, որ Մեսիան պիտի գա որպես թագավոր’ հաղթելով Իր թշնամիներին և ցասման մեջ ոտնահար անելով հեթանոսներին: Այսպես նրանք միայն գրգռեցին իրենց տիրակալների ատելությունը: Քրիստոսի առաքելության մասին նրանց կեղծ վկայությունը սատանան մտադրվել էր օգտագործել Փրկչին ոչնչացնելու համար, բայց դրա փոխարեն ամեն ինչ շուռ եկավ հենց իրենց դեմ: [66]ԴՓ 53.1

    Այս ոճրագործությունը վերջիններից մեկն էր, որ մթագնեց Հերովդեսի գահակալության փառքը: Մանուկների կոտորածից շատ չանցած’ նա ինքը ստիպված էր անձնատուր լինել մի ճակատագրի, որը ոչ ոք չէր կարող կանխել: Նա մեռավ զարհուրելի մահով:ԴՓ 53.2

    Հովսեփը, որ դեռ Եգիպտոսում էր, Աստծո հրեշտակից հրահանգ ստացավ վերադառնալ Իսրայելի երկիրը: Հի- սուսին համարելով Դավթի աթոռի ժառանգ’ Հովսեփը ցանկանում էր բնակվել Բեթլեհեմում, բայց իմանալով, որ Հուդայի երկրում հոր փոխարեն այժմ թագավորում է Արքեղայոսը’ վախեցավ, որ հոր ծրագրերն ընդդեմ Քրիս- տոսի կարող է իրագործել որդին: Հերովդեսի բոլոր որդիներից Արքեղայոսն իր բնավորությամբ ամենից շատ էր նման հորը: Նա իր գահակալությունն արդեն հասցրել էր նշանավորել Երուսաղեմում տեղի ունեցած խռովություններով և հազարավոր հրեաների սպանությամբ’ կատարված հռոմեացի զինվորների ձեռքով:ԴՓ 53.3

    Հովսեփը դարձյալ մի ապահով տեղ է ուղարկվում: Նա վերադառնում է Նազարեթ’ իր նախկին տունը, և այստեղ էլ գրեթե երեսուն տարի ապրում է Հիսուսը, «որ կատարվի մարգարեների ձեռով ասվածը, թե Նազովրեցի կկոչվի»: Գալիլեայում իշխում էր Հերովդեսի որդիներից մեկը, բայց այնտեղ ավելի շատ օտարերկրացի բնակիչներ կային, քան Հուդայի երկրում, դրա համար էլ այնտեղ քիչ էին հետաքրքրվում զուտ հրեաներին վերաբերող հարցերով, և Հիսուսի հավակնությունները հազիվ թե արթնացնեին իշխանավորների նախանձըը: [67]ԴՓ 54.1

    Ահա թե ինչպես ընդունեցին Փրկչին, երբ Նա եկավ երկիր: Թվում էր, թե հանգիստ և ապահով ոչ մի տեղ չկա մանուկ Փրկչի համար: Աստված չէր կարող Իր սիրելի Որդուն վստահել մարդկանց նույնիսկ այն ժամանակ, երբ իրականացնում էր նրանց փրկությունը: Նա հրեշտակներին հանձնարարեց խնամել Հիսուսին և պաշտպանել Նրան, մինչև որ Նա ավարտի Իր առաքելությունը երկրի վրա և մեռնի նրանց ձեռքով, ում եկել էր փրկելու: [68]ԴՓ 54.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents