Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 47. - Ծառայություն

    (Մատթեոս 17.9-21, Մարկոս 9.9-29, Ղուկաս 9.37-45)

    ԱՄԲՈՂՋ գիշերն անցկացնելով սարի վրա’ արևածագին Հիսուսն ու Իր աշակերտներն իջան հարթավայր: Մտքերով տարված’ աշակերտները լուռ էին ու երկյուղած: Նույնիսկ Պետրոսը խոսք չուներ ասելու: Նրանք հաճույքով կմնային այն սուրբ վայրում, որին դիպել էր երկնային լույսը, և որտեղ Աստծո Որդին հայտնել էր Իր փառքը, բայց դեռ աշխատանք կար անելու ժողովրդի համար, որն արդեն ամենուրեք փնտրում էր Հիսուսին:ԴՓ 520.1

    Լեռան ստորոտին մարդկանց մի մեծ խումբ էր հավաքվել, որին այստեղ էին առաջնորդել ցածում մնացած աշակերտները, ովքեր գիտեին, թե Հիսուսն ուր էր գնացել: Նրանց մոտենալիս’ Հիսուսն Իր երեք ուղեկիցներին կարգադրեց լուռ մնալ այն ամենի մասին, ինչին նրանք ականատես էին եղել’ ասելով. «Ոչ ոքի չասեք այս տեսիլքը, մինչև որ մարդի Որդին մեռելների միջից հարություն առնի»: Աշակերտներին արված հայտնությունը պետք է թաքցվեր նրանց սրտերում և ոչ թե հրապարակվեր ամե- նուրեք: Այդ մասին պատմելը միայն ծաղր ու անմիտ զարմանք կառաջացներ բազմության մեջ: Եվ նույնիսկ մյուս ինը առաքյալները չէին հասկանա այդ տեսարանը, մինչև Քրիստոսը հարություն չառներ մեռյալներից: Թե որքան դժվար էին ըմբռնում նույնիսկ այս երեք արտոնյալ աշակերտները, երևում է այն փաստից, որ նրանք իրար հարցուփորձ էին անում, թե ինչ է նշանակում հարություն մեռյալներից, թեև Քրիստոսը պատմել էր նրանց այն ամենը, ինչ սպասվում էր Իրեն առջևում: Սակայն նրանք բացատրություն չխնդրեցին Հիսուսից: Ապագայի վերաբերյալ Նրա խոսքերը վշտացրել էին նըրանց, և նրանք չէին ուզում ավելի հստակ պատկերացում կազմել այն մասին, ինչը երբեք, նրանց կարծիքով, տեղի չէր ունենալու: [427]ԴՓ 520.2

    Հիսուսին տեսնելուն պես’ հարթավայրում հավաքված ժողովուրդը վազեց դիմավորելու’ ողջունելով Նրան հարգանքի և ցնծության արտահայտություններով: Սակայն Նրա զննող հայացքից չվրիպեց այն, որ նրանք մեծ շփոթության մեջ էին: Աշակերտներն անհանգստացած էին թվում: Հենց նոր տեղի ունեցած ինչոր միջադեպից նրանք դառնապես հիասթափված ու ամոթահար էին:ԴՓ 521.1

    Մինչ նրանք սպասում էին լեռան ստորոտին, մի հայր նրանց մոտ էր բերել իր որդուն, որպեսզի ազատեին նրան չարաչար տանջող լուսնոտությունից: Տասներկուսին ուղարկելով քարոզելու Գալիլեայում’ Հիսուսն իշխանություն էր տվել նրանց պիղծ ոգիների վրա: Ու մինչ նրանք ուժեղ էին հավատով, դևերը հնազանդվում էին նրանց խոսքին: Իսկ հիմա, երբ նրանք Քրիստոսի անունով հրամայել էին պիղծ ոգուն լքել իր զոհին, նա միայն ծաղրել էր նրանց և էլ ավելի ուժեղ դրսևորել իր ուժը: Աշակերտները, ի վիճակի չլինելով հասկանալ իրենց պարտության պատճառը, զգացել էին, որ անարգանք են բերում իրենց և իրենց Տիրոջը: Եվ ամբոխի մեջ գտնվող դպիրները, առիթից օգտվելով, սկսել էին նվաստացնել նրանց: Շրջապատելով աշակերտներին’ նրանք հարցերի տարափ էին տեղացել նրանց գլխին’ ձգտելով ապացուցել, որ նրանք իրենց Ուսուցչի հետ միասին խաբեբաներ են: «Ահա մի չար ոգի,- ցնծագին հայտարարում էին վարդապետները,- որին ո’չ աշակերտները կարող էին հաղթել, ո’չ էլ Ինքը’ Քրիստոսը”: Ժողովուրդը սկսել էր շրջվել դեպի դպիրները, և արհամարհանքն ու ծաղրը համակել էր ամբոխին:ԴՓ 521.2

    Բայց հանկարծ մեղադրանքները դադարեցին: Երևաց մոտեցող Հիսուսն Իր երեք աշակերտների հետ, և ժողովուրդը, անսպասելիորեն մտափոխված, շտապեց դիմավորել նրանց: Երկնային փառքի հայտնության գիշերն իր դրոշմն էր թողել Փրկչի և Նրա ուղեկիցների վրա: Տեսնե- լով նրանց դեմքին շողացող լույսը’ ժողովուրդն ակնածանքով լցվեց: Դպիրներն ահով հետ գնացին, իսկ ամբոխը ողջունեց Հիսուսին:ԴՓ 521.3

    Փրկիչը մոտեցավ վիճողներին, ասես ականատես էր եղել տեղի ունեցածին, և Իր հայացքն ուղղելով դպիրներին’ հարցրեց. «Ի՞նչ էիք վիճում նրանց հետ»:ԴՓ 522.1

    Քիչ առաջ այդքան հանդուգն ու արհամարհական հնչող ձայներն այժմ լռեցին: Լուռ էր նաև ողջ բազմությունը: Ահա, ճեղքելով ամբոխը, մոտենում է դժբախտ հայրը և, Հիսուսի ոտքերն ընկնելով, պատմում իր ցավն ու հուսահատությունը: [428]ԴՓ 522.2

    «Վարդապե՜տ,- ասաց Նա,- իմ որդին քեզ մոտ բերի, որ համր ոգի ունի: Եվ որտեղ որ նրան հասնում, գետնով է տալիս... և քո աշակերտներին ասացի, որ հանեն նրան, բայց չկարողացան»:ԴՓ 522.3

    Նայելով Իր շուրջը’ Հիսուսը տեսավ սարսափահար ամբոխին, մանրախնդիր դպիրներին ու շփոթված աշակերտներին: Նա անհավատություն տեսավ բոլորի սրտերում և վշտաբեկ ձայնով բացականչեց. «Ո՜վ անհավատ ազգ, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչև ե՞րբ պիտի ձեզ համբերեմ”: Ապա, դառնալով թշվառ հորը, պատվի- րեց. «Այստե՜ղ բեր քո որդուն»:ԴՓ 522.4

    Տղային բերեցին, և հենց որ Փրկչի հայացքը կանգ առավ նրա վրա, չար ոգին նրան գետին նետեց սոսկալի ցնցումների մեջ: Նա թավալվում էր’ փրփուրը բերանին’ օդը լցնելով անմարդկային աղաղակներով:ԴՓ 522.5

    Եվ նորից մարտադաշտում հանդիպեցին կյանքի Արքան և խավարի իշխանը. Քրիստոսը’ «գերիներին թողություն քարոզելու և խոցվածներին ազատ արձակելու” (Ղուկաս 4.19) Իր առաքելությունը կատարելիս, սատանան’ իր զոհին իր հսկողության տակ պահելու ջանքերի մեջ: Լույսի հրեշտակներն ու չար հրեշտակների զորքերն անտեսանելիորեն առաջ էին մղվում’ դիտելու բախումը: Մի պահ Հի- սուսը թույլ տվեց չար ոգուն դրսևորելու իր զորությունը, որպեսզի դիտողները կարողանային հասկանալ, թե ինչից է Նա պատրաստվում ազատել այդ թշվառին:ԴՓ 522.6

    Մարդիկ այդ տեսարանին հետևում էին շունչները պահած, իսկ հայրը’ հույսի ու սարսափի ապրումների մեջ: Հիսուսը հարցրեց. «Որքա՞ն ժամանակ է, որ այդ եղավ նրան”: Հայրը պատմեց իր կրած երկարատև տառապանքի պատմությունը և ապա, կարծես այլևս չհամբերելով, գոչեց. «Եթե մի բան կարող ես, օգնի’ր մեզ’ գթալով մեզ վրա”: «Եթե մի բան կարո՜ղ ես”: Նույնիսկ հիմա էլ հայրը կասկածում էր Քրիստոսի զորությանը:ԴՓ 523.1

    Հիսուսը պատասխանում է. «Եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին”: Քրիստոսի կողմից զորության պակասություն չկար, որդու բուժումը կախված էր հոր հավատից: Արցունքն աչքերին և գիտակցելով իր անզորությունը’ հայրն անձնատուր եղավ Քրիստոսի ողորմությանը’ բացականչելով. «Հավատում եմ, Տե’ր, իմ անհավատությանն օգնիր»:ԴՓ 523.2

    Դառնալով դեպի տառապյալը’ Հիսուսն ասում է. «Համր և խու’լ ոգի, ես հրամայում եմ քեզ, նրանից դու’րս եկ և այլևս նրա մեջ չմտնես»: Մի սուր ճիչ է լսվում, սկսվում է ճակատագրական պայքար: Դուրս գալով’ դևն ասես պոկում է կյանքը իր զոհից: Տղան անշարժ պառկած է մեռածի նման: Մարդիկ շշնջում են. «Մեռավ»: Բայց Հիսուսը, բռնելով նրա ձեռքը և բարձրացնելով, ամբողջովին գիտակից և առողջ վիճակում հանձնում է նրան իր հորը: Հայր ու որդի փառաբանում են իրենց Ազատարարի անունը: Բազմությունը զարմանում է «Աստծո մեծափառության վրա», իսկ դպիրները’ պարտված ու ընկճված, մռայլ հեռանում են: [429]ԴՓ 523.3

    «Եթե մի բան կարող ես, օգնի’ր մեզ’ գթալով մեզ վրա”: Մեղքի տակ կքած որքա՜ն շատ մարդիկ են կրկնել այս աղոթքը: Եվ գթասիրտ Փրկիչը բոլորին էլ պատասխանում է. «Եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին”: Այդ հավատն է, որ մեզ կապում է երկնքի հետ և ուժ տալիս’ հաղթահարելու թշնամու զորությունը: Աստված նախատեսել է, որ Քրիստոսի միջոցով կարողանանք հաղթահարել ամեն մի մեղք, դիմակայենք ամեն մի փորձության, որքան էլ այն ծանր լինի: Բայց շատերին թվում է, թե իրենք թերահավատ են, դրա համար էլ հեռու են մնում Քրիստոսից: Թող այսպիսիք, գիտակցելով իրենց անզորությունն ու անարժանությունը, ապավինեն իրենց բարեգութ Փրկչի ողորմությանը: Նայեք ոչ թե ինքներդ ձեզ, այլ Քրիստոսին: Նա, ով բուժում էր հիվանդներին և վտարում դևերին’ գտնվելով մարդկանց մեջ, այսօր էլ նույն հզոր Փրկիչն է: Հավատն Աստծո խոսքից է: Ուրեմն կառչե’ք Նրա խոստումից. «Ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի» (Հովհաննես 6.37): Ընկե’ք Նրա ոտքերն ու աղաչե’ք. «Հավատում եմ, Տե’ր, իմ անհավատությանն օգնիր»: Դուք երբեք չեք կորչի, եթե այսպես վարվեք: Եր- բեք:ԴՓ 523.4

    Կարճ ժամանակամիջոցում երեք աշակերտները գերագույն փառքի և ամենախոր անկման ականատեսներ եղան: Նրանք տեսան մարդուն ինչպես այլակերպված Աստծո նմանությամբ, այնպես էլ քայքայված մինչև սատանայի պատկերը: Նրանք տեսան Հիսուսին սարի վրա, որտեղ Նա զրուցել էր երկնային լրաբերների հետ, և որտեղ այն բոցավառ փառքի միջից լսված ձայնն Աստծո Որդի էր հռչակել Նրան: Տեսան, թե ինչպես իջնելով սարից’ Նա ականատես եղավ ամենավշտալի ու ամենանողկալի տեսարանին, տեսավ այլայլված կերպարանքով դիվա- հար տղային, որ կրճտացնում էր ատամները և ցնցվում այնպիսի սոսկալի ջղաձգություններով, որ մարդկային ոչ մի զորություն չէր կարող բուժել նրան: Եվ այս զորավոր Փրկիչը, ով ընդամենը մի քանի ժամ առաջ փառավորված կանգնած էր Իր ապշահար աշակերտների առջև, կռանում է’ բարձրացնելու գետնի վրա թավալվող սատանայի զոհին և նրան’ առողջ հոգով ու մարմնով, վերադարձնում իր հորն ու իր ընտանիքին:ԴՓ 524.1

    Դա փրկության մի ակնառու դաս էր. Հոր փառքից դուրս եկած Աստվածային Էակը կռանում է’ փրկելու կորածին: Դա ցույց էր տալիս նաև աշակերտների առաքելությունը: Քրիստոսի ծառաներն իրենց կյանքը չպետք է անցկացնեն միայն սարի գագաթին’ իրենց Տիրոջ հետ հոգևոր լուսավորության մեջ: Նրանց համար գործ կա նաև ստորոտում: Սատանայի կողմից գերված հոգիներն անհամբեր սպասում են հավատի այն խոսքերին ու աղոթքին, որ ազատություն կբերեն նրանց: [430]ԴՓ 525.1

    Ինը աշակերտները դեռ շարունակում էին խորհել իրենց դառն անհաջողության մասին, ու երբ Հիսուսը կրկին առանձնացավ նրանց հետ, նրանք հարցրին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»: Հիսուսը պատասխանեց նրանց. «Ձեր թերահավատության պատճառով, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք’ փոխադրվի՜ր այստեղից այնտեղ, և այն կփոխադրվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար: Բայց այս ցեղը դուրս չի գա, եթե ոչ աղոթքով և ծոմով»: Անհավատությունը, որ խանգարել էր նրանց ավելի սերտ հաղորդակցության մեջ մտնել Քրիստոսի հետ, և իրենց հանձնարարված սրբազան գործի հանդեպ ցուցաբերած անփույթ վերաբերմունքն էր նրանց անհաջողության պատճառը խավարի ուժերի դեմ մըղված պայքարում: [431]ԴՓ 525.2

    Իր մահվանը վերաբերող Քրիստոսի խոսքերը վշտով ու կասկածներով էին լցրել նրանց սրտերը: Այն, որ Հիսու- սը միայն երեք աշակերտներին էր Իր հետ վերցրել սարը, գրգռել էր մնացած իննի նախանձը: Իրենց հավատն աղոթքներով ու Քրիստոսի խոսքերի շուրջ խորհելու փո- խարեն’ նրանք սուզվել էին իրենց վշտերի ու անձնական վիրավորանքների մեջ: Այսպիսի մռայլ վիճակում էլ նրանք պայքարի մեջ էին մտել սատանայի հետ:ԴՓ 525.3

    Որպեսզի հաջողության հասնեին նման պայքարում, նրանք պետք է այլ ոգով մոտենային իրենց գործին: Նրանց հավատը պիտի զորանար ջերմեռանդ աղոթքներով, ծոմով և սրտի խոնարհեցումով: Նրանք պիտի ուրանային իրենց «ես»-ը և լցվեին Աստծո Հոգով ու զորությամբ: Միայն անկեղծ, կայուն հավատն է, որ կարող է մարդկանց հասցնել Սուրբ Հոգու օգնությունը իշխանությունների և պետությունների, այս աշխարհի խավարի տիրակալների և երկնային չար հոգիների դեմ մղվող պայքարում, հավատ, որ մղում է դեպի լիակատար կախվածություն Աստծուց և անմնացորդ նվիրում Նրա գործին:ԴՓ 525.4

    «Եթե մանանեխի հատի չափ հավատ ունենաք,- ասաց Հիսուսը,- այս սարին կասեք’ փոխադրվի՜ր այստեղից այնտեղ, և այն կփոխադրվի»: Չնայած մանանեխի հատիկը չափազանց փոքր է, նրա մեջ գործում է կյանքի այն նույն խորհրդավոր սկզբունքը, որն աճեցնում է ամենա- վիթխարի ծառը: Երբ մանանեխի սերմն ընկնում է հողի մեջ, սկսում է կլանել այն բոլոր տարրերը, որոնք Աստված նախատեսել է սերմի սնուցման համար, և արագորեն կայուն աճ է տալիս: Եթե դուք այդպիսի հավատ ունեք, ապա կապավինեք Աստծո խոսքին և կօգտագործեք Նրա նախատեսած բոլոր օժանդակ միջոցները: Այդպես ձեր հավատը կամրանա և ձեզ կհասցնի երկնային ուժերի օգնությունը: Ձեր ճանապարհին հայտնված սատանայի արգելքները, որքան էլ անհաղթահարելի թվան, ինչպես հավիտենական լեռները, կանհետանան հավատի պահանջով: «Ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար»: [432]ԴՓ 526.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents