Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 49. - Տաղավարահարաց տոնին

    (Հովհաննես 7.1-15, 37-39)

    ՏԱՐԻՆ երեք անգամ հրեաներից պահանջվում էր կրոնական նպատակներով հավաքվել Երուսաղեմում: Այս տոների վերաբերյալ կարգադրությունները տվել էր Իսրայելի անտեսանելի Առաջնորդը’ պարուրված ամպի սյան մեջ: Գերության մեջ հրեաները չէին կարողացել նշել դրանք, բայց վերադառնալով իրենց երկիրը’ ժողովուրդը կրկին վերականգնեց այդ հիշարժան տոնախմբությունները: Աստված նախատեսել էր, որ դրանք մարդկանց հիշեցնեին Իր մասին: Բայց, աննշան բացառությամբ, քահանաներն ու առաջնորդներն այս նպատակը մոռացության էին մատնել: Նա, ով սահմանել էր այս ազգային հավաքույթները և հասկանում էր դրանց նշանակությունը, Իր աչքերով տեսավ, թե ինչպես էին դրանք խեղաթյուրվել:ԴՓ 543.1

    Տաղավարահարաց տոնը տարվա վերջին հավաքույթն էր: Աստծո նպատակն էր, որ այդ ժամանակ ժողովուրդը խորհեր Իր բարության ու ողորմածության մասին: Ամբողջ երկիրը գտնվում էր Նրա հսկողության տակ’ ընդունելով Նրա օրհնությունը: Գիշեր, թե ցերեկ’ Նրա մշտարթուն խնամքը չէր դադարել: Արևն ու անձրևները օգնել էին երկրին’ աճեցնելու իր պտուղները: Բերքն արդեն հավաքված էր Պաղեստինի հովիտներից ու դաշտերից: Ձիթապտղի քաղն արդեն ավարտված էր, թանկարժեք ձեթը’ լցված ամանների մեջ: Արմավենին նույնպես տվել էր իր պտուղը: Խաղողի մուգ կարմիր ողկույզներն արդեն ճզմված էին հնձաններում: [448]ԴՓ 543.2

    Տոնը տևում էր յոթ օր, և այն նշելու համար Պաղես- տինի բնակիչները, ինչպես նաև շատ օտարերկրացիներ, թողնում էին իրենց տներն ու գալիս Երուսաղեմ: Հեռու և մոտիկ վայրերից գալիս էին մարդիկ’ բերելով իրենց շնորհակալության ընծաները: Ահել, թե ջահել, հարուստ, թե աղքատ’ բոլորն էլ ինչ-որ ընծա էին բերում իբրև երախտագիտություն Նրան, ով Իր քաղցրությամբ էր սնել հողը’ առատ բերք պարգևելով ժողովրդին: Պուրակներից բերվում էր այն ամենը, ինչ կարող էր աչք շոյել և համընդհանուր ցնծություն առաջացնել, քաղաքն ասես վերածվում էր մի գեղեցիկ անտառի:ԴՓ 543.3

    Սա ոչ միայն շնորհակալության տոն էր առատ բերքի համար, այլև հիշատակ’ անապատում Իսրայելի հանդեպ Աստծո մշտարթուն հոգատարության: Ի հիշատակ իրենց վրանային կյանքի’ իսրայելցիները տոնի ընթացքում բնակվում էին կանաչ ոստերից պատրաստած տաղավարներում կամ վրաններում: Դրանք կանգնեցվում էին փողոցներում, տաճարի բակերում կամ տների կտուրների վրա: Երուսաղեմի շրջակա բլուրներն ու հովիտները նույնպես ծածկված էին լինում այս տերևազարդ կացարաններով, և ժողովուրդն աշխուժություն ու կյանք էր հաղորդում դրանց:ԴՓ 544.1

    Սրբազան երգերով ու գոհությամբ էին երկրպագուները տոնում այս հոբելյանը: Մի քանի օր առաջ նշվում էր Քավության օրը, երբ մեղքերի խոստովանությունից հետո ժողովուրդը հաշտվում էր Երկնքի հետ և այդպիսով’ պատրաստվում ուրախությամբ դիմավորելու տոնը: «Գոհացե՜ք Տերից, որ բարի է, որ Նրա ողորմությունը հավիտյան է” (Սաղմոս 106.1), թնդում էր հաղթական երգը, և ամեն տեսակի երաժշտություն, խառնվելով օվսաննաների գոչյունի հետ, նվագակցում էր համընդհանուր եր- գին: Համընդհանուր ուրախության կենտրոնը տաճարն էր: Այստեղ զոհաբերության շքեղ արարողություններ էին արվում: Այստեղ, սուրբ շինության մարմարե սպիտակ աստիճանների երկու կողմերում շարված, օրհներգում էր ղևտացիների երգչախումբը: Երկրպագուների բազմությունը, օրորելով արմավենու և մրտենու ճյուղերը և միա- նալով մեղեդուն, ձայնակցում էր երգչախմբին: Եվ կրկին հեռու և մոտ ձայները միանում էին երգին, մինչև որ շրջակա բլուրները սկսում էին թնդալ փառաբանությամբ:ԴՓ 544.2

    Գիշերը տաճարն ու նրա բակը լուսավորվում էին ջահերով: Երաժշտությունը, արմավենու ծածանվող ճյուղերը, ուրախ օվսաննաները, ժողովրդի վիթխարի բազմությունը’ լուսավորված ջահերի պայծառությամբ, քահանաների հանդերձանքն ու ծեսերի շքեղությունը’ այս ամենը մի այնպիսի տեսարան էր ստեղծում, որը խոր տպավորություն էր թողնում ականատեսների վրա: Սակայն տոնախմբության ամենաազդեցիկ արարողությունը, որ մեծագույն հրճվանք էր պատճառում, անապատի կյանքը հիշեցնող հանդիսությունն էր: [449]ԴՓ 545.1

    Արշալույսի առաջին շողերի հետ հնչում էր քահանաների արծաթե շեփորների զիլ ու երկարաշունչ ձայնը: Իրենց տաղավարներից ի պատասխան’ ժողովրդի շեփորները և ուրախ բացականչությունները, արձագանքելով բլուրներում և հովիտներում, ողջունում էին տոնական օրը: Այնուհետև քահանան Կեդրոնի վարար ջրերից մի սափոր ջուր էր վերցնում և սափորը բարձր պահած, շեփորների հնչյունների տակ, երաժշտությանը ներդաշնակող համաչափ ու հանդարտ քայլերով բարձրանում էր տաճարի լայն աստիճաններով’ երգը շուրթերին. «Մեր ոտները կկանգնեն քո դռներում, ո’վ Երուսաղեմ” (Սաղմոս 122.2):ԴՓ 545.2

    Նա սափորը տանում էր դեպի զոհասեղան, որը կենտրոնական դիրք էր զբաղեցնում քահանաների բակում: Այստեղ արծաթե երկու ավազան կար, որոնցից ամեն մեկի մոտ մի քահանա էր կանգնում: Սափորի ջուրը լցվում էր ավազաններից մեկի մեջ, իսկ մյուսի մեջ մի սափոր գինի էր լցվում: Երկու ավազանների պարունակությունը մի խողովակով գալիս խառնվում էր Կեդրոնի ջրերին և հոսում դեպի Մեռյալ ծով: Այդ սուրբ ջուրը խորհրդանշում էր այն աղբյուրը, որն Աստծո հրամանով դուրս էր ցայտել ժայռից’ Իսրայելի որդիների ծարավը հագեցնելու համար: Այնուհետև թնդում էր ցնծագին մեղեդին. «Իմ զորությունն ու գովասանքը Տեր Եհովան է”, «Եվ դուք ուրախությամբ ջուր կքաշեք փրկության աղբյուրներից» (Եսայիա 12.2,3): [450]ԴՓ 545.3

    Երբ Հովսեփի որդիները պատրաստվում էին գնալ Տա- ղավարահարաց տոնին, տեսան, որ Քրիստոսը չի պատրաստվում մեկնել: Նրանք մտահոգված նայում էին Նրան: Բեթհեզդայի հրաշքից ի վեր Նա չէր մասնակցել ազգային հավաքույթներին: Երուսաղեմի առաջնորդների հետ բախումից խուսափելով’ Հիսուսն աշխատում էր Գալիլեայի սահմաններում: Կրոնական մեծ տոնախըմբություններին մասնակցելու Նրա ակնհայտ մերժումը և Նրա նկատմամբ քահանաների ու վարդապետների թշնամությունը դժվարին կացության մեջ էր դնում Նրան շրջապատող մարդկանց և նույնիսկ Նրա աշակերտներին ու ազգականներին: Իր քարոզներում Նա հաճախ նշում էր Աստծո օրենքին հնազանդվելու օրհնությունների մասին, սակայն Ինքն անձամբ կարծես թե անտարբեր էր այն ծառայության նկատմամբ, որ Աստված Ինքն էր սահմանել: Նրա շփումները մաքսավորների և վատ համբավ ունեցող մարդկանց հետ, վարդապետների կանոնների Նրա անտեսումը և այն ազատությունը, որով Նա խախտել էր շաբաթին վերաբերող ավանդական պահանջները’ այս ամենը կարծես Նրա դեմ էր տրամադրում կրոնական առաջնորդներին և մեծ շփոթություն առաջացնում: Նրա եղբայրները կարծում էին, թե Նա սխալվում է’ օտարանալով ազգի ականավոր ու կրթված մարդկանցից: Նրանք համոզված էին, որ այս մարդիկ ճիշտ են, և որ Հիսուսը մեղավոր էր նրանց հակադրվելու մեջ: Բայց նրանք տեսել էին Նրա անբիծ կյանքը, ու թեև իրենց չէին դասում Նրա աշակերտների շարքը, խորապես ազդված էին Նրա գործերից: Նրա համբավը Գալիլեայում գրգռել էր նրանց փառասիրությունը, նրանք դեռ հույս ունեին, որ Նա կբացահայտի Իր զորությունը’ ստիպելով փարիսեցիներին համոզվել, որ Ինքը հենց Նա է, ինչպես ներկայացնում է: Իսկ եթե Նա իրոք Մեսիան է’ Իսրայելի Իշխանը: Նրանք հպարտ գոհունակությամբ էին փայփայում այս միտքը:ԴՓ 546.1

    Սա այնքան էր մտահոգում նրանց, որ սկսեցին համոզել Քրիստոսին գնալ Երուսաղեմ: «Այստեղից դու’րս եկ,- ասացին նրանք,- և գնա’ Հրեաստան, որ քո աշակերտներն էլ տեսնեն քո գործերը, որ գործում ես, որովհետև ոչ ոք չկա, որ թաքուն մի բան անի և ուզի ճանաչված լինել: Եթե դու այդ բաները գործում ես, քո անձը հայտնի’ր աշխարհին»: Այս «եթե”-ն կասկածանք ու անհավատություն էր արտահայտում: Նրանք վախկոտ և թույլ էին համարում Նրան: Եթե Նա գիտեր, որ Ինքը Մեսիան է, ինչի՞ համար են այս տարօրինակ զգուշությունն ու անգործությունը: Եթե Նա իրոք օժտված էր այդպիսի իշխանությամբ, ինչո՞ւ ուրեմն համարձակ չէր գնում Երուսաղեմ և հաստատում Իր հավակնությունը: Ինչո՞ւ Նա Երուսաղեմում չի գործում այն հրաշքները, որոնց մասին խոսում էր ողջ Գալիլեան: «Մի’ թաքնվիր մեկուսացած գավառներում”- ասացին նրանք,- և Քո հզոր գործերը մի’ արա տգետ գյուղացիների և ձկնորսների համար: Հայտնի’ր քեզ մայրաքաղաքում, նվաճի’ր քահանաների ու իշխանավորների աջակցությունը և միավորի’ր ազգը՝ նոր արքայություն հաստատելու համար”: [451]ԴՓ 547.1

    Այսպես էին դատում Հիսուսի եղբայրները’ եսասիրությունից դրդված, որն այնքան հաճախ է տեղ գտնում ցուցամոլ մարդկանց սրտերում: Այս ոգով էր տոգորված ամբողջ աշխարհը: Նրանք վիրավորված էին, որովհետև աշխարհիկ գահին ձգտելու փոխարեն’ Քրիստոսն Իրեն կյանքի հացն էր հռչակել: Նրանք մեծապես հիասթափ- վել էին, երբ Նրա աշակերտներից շատերը լքել էին Նրան: Նրանք իրենք էլ երես էին թեքել Նրանից’ չկամենալով կրել իրենց խաչը, այսինքն’ ճանաչել Նրան որպես Աստծո Որդի, ինչի մասին վկայում էին Նրա բոլոր գործերը:ԴՓ 547.2

    «Հիսուսն էլ ասաց նրանց. «Իմ ժամանակը դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է. աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որ ես նրա համար վկայում եմ, թե նրա գործերը չար են: Դուք գնացե’ք այն տոնին, ես դեռ չեմ գնում այն տոնին, որովհետև իմ ժամանակը դեռ լրացած չէ”: Սա որ նրանց ասաց, մնաց Գա- լիլեայում»“: Նրա եղբայրները հրամայական տոնով խոսեցին Նրա հետ’ կարգադրելով, թե ինչպես պետք է Նա վարվի: Նա էլ վերադարձրեց նրանց հանդիմանությունը’ դասելով նրանց ոչ թե Իր անձնուրաց աշակերտների, այլ աշխարհի հետ: «Աշխարհը չի կարող ձեզ ատել,- ասաց Նա,- բայց ինձ ատում է, որ ես նրա համար վկայում եմ, թե նրա գործերը չար են”: Աշխարհը չի ատում նրանց, ովքեր աշխարհիկ հոգի ունեն, այլ սիրում է նրանց, որովհետև իր սեփականությունն են:ԴՓ 547.3

    Քրիստոսի համար աշխարհը հանգստի և ինքնամեծարման տեղ չէր: Նա առիթ չէր փնտրում նվաճելու աշխարհիկ իշխանությունն ու փառքը: Նման պարգև աշխարհը չէր էլ առաջարկի Նրան: Նրան Իր Հայրն էր ուղարկել աշխարհ: Նա ուղարկվել էր’ կյանք տալու աշխարհին, որպեսզի իրագործի փրկության մեծ ծրագիրը: Նա կատարում էր ընկած ցեղի փրկության գործը: Բայց Նա չպետք է ինքնավստահ լիներ, չպետք է Իրեն վտանգի մեջ գցեր և ոչ էլ շտապեցներ ճգնաժամը: Նրա աշխատանքի ամեն մի փուլն իր նախորոշված ժամանակն ուներ: Նա պիտի համբերությամբ սպասեր: Նա գիտեր, որ աշխարհն ատելությամբ է ընդունելու Իրեն, գիտեր, որ Իր գործն ավարտվելու է Իր խաչելությամբ, սակայն ժամանակից շուտ Իրեն դրսևորելը կհակասեր Հոր կամքին:ԴՓ 548.1

    Քրիստոսի հրաշքների մասին լուրերը Երուսաղեմից տարածվել էին ամենուրեք, ուր սփռված էին հրեաները, ու թեև ամիսներ շարունակ Նա չէր ներկայացել տոներին, հետաքրքրությունը Նրա նկատմամբ չէր նվազել: Շատերն աշխարհի բոլոր ծայրերից եկել էին’ մասնակցելու Տաղա- վարահարաց տոնին’ հույս ունենալով տեսնել Նրան: Տո- նի սկզբում շատերը սկսել էին հարցուփորձ անել Նրա մասին: Փարիսեցիներն ու իշխանավորները սպասում էին, թե երբ պիտի Նա հայտնվի, որպեսզի դատապարտեն Նրան: Նրանք հուզված հարցնում էին. «Որտե՞ղ է Նա», բայց ոչ ոք չգիտեր: Բոլորի մտքերը զբաղված էին Նրանով: Վախենալով քահանաներից և իշխանավորներից’ ոչ ոք չէր համարձակվում ընդունել Նրան որպես Մեսիա, բայց ամենուր ցածրաձայն, սակայն տաք-տաք քննարկում էին Նրա հարցերը: Շատերը պաշտպանում էին Նրան’ որպես Աստծուց ուղարկվածի, մինչդեռ մյուսները Նրան խաբեբա էին համարում: [452]ԴՓ 548.2

    Իսկ այդ ժամանակ Հիսուսն աննկատ ժամանեց Երու- սաղեմ: Նա Իր համար ընտրել էր մի ոչ բանուկ ճանապարհ, որպեսզի խուսափի ամեն կողմից քաղաք գնացող ճամփորդներից: Եթե Նա միանար այն քարավաններից մեկին, որ ճամփա էին ընկել’ մասնակցելու տոնախմբությանը, քաղաք մտնելիս ամբողջ ժողովրդի ուշադրությունը կդառնար Նրա կողմը, և Նրա հանդեպ համընդհանուր համակրանքն Իր դեմ կհաներ իշխանություններին: Հենց դրանից խուսափելու համար է, որ Նա որոշեց միայնակ ճանապարհ ընկնել:ԴՓ 549.1

    Տոնակատարության կեսին, երբ Նրա շուրջ վիճաբա- նություններն իրենց գագաթնակետին էին հասել, Նա մտավ տաճարի բակը, որտեղ մեծ բազմություն էր հա- վաքվել: Նրա բացակայությունն այդ տոնին շատերը մեկնաբանում էին այնպես, թե իբր Նա վախեցել է քահանաների ու մեծավորների իշխանությունից: Դրա համար էլ բոլորն ապշեցին, երբ Նա հայտնվեց: Լռեցին բոլոր ձայները: Բոլորը զարմացած էին Նրա արժանապատվությունից ու խիզախ պահվածքից Իր հզոր թշնամիների մեջ, ովքեր ուզում էին վերջ տալ Նրա կյանքին: [453]ԴՓ 549.2

    Գտնվելով այդ վիթխարի ամբոխի ուշադրության կենտրոնում’ Հիսուսը սկսեց խոսել այնպես, ինչպես ոչ ոք երբևէ չէր խոսել: Նրա խոսքն ի հայտ բերեց Իսրայե- լի օրենքների և կարգերի, զոհաբերության ծառայության ու մարգարեների ուսմունքի մի այնպիսի իմացություն, որն անհամեմատ գերազանց էր քահանաների ու վարդապետների գիտելիքներից: Նա փշրեց ձևամոլության և ավանդապաշտության պատնեշը: Թվում էր, թե Նա պարզորոշ տեսնում է ապագան: Ինչպես մեկը, որ տեսնում է Աներևույթին, Նա գերմարդկային իշխանությամբ խոսեց երկրային և երկնային, մարդկային և աստվածային բաների մասին: Նա խոսում էր չափազանց պարզ ու համոզիչ, և ժողովուրդը, ինչպես Կափառնայումում, խիստ զարմացած էր Նրա ուսմունքի վրա, «որ նրա խոսքը իշխանությունով էր» (Ղուկաս 4.32): Նա ամենատարբեր օրինակներով նախազգուշացրեց Իր ունկնդիրներին, որ մեծ դժբախտություն կգա բոլոր նրանց վրա, ովքեր կմեր- ժեն այն օրհնությունները, որ Ինքը եկել է նրանց տալու: Նա արդեն բազմիցս ապացուցել էր, որ Աստծուց է եկել և հնարավոր ամեն ինչ արել էր, որ դրդի նրանց ապաշխա- րության: Նա չէր ուզում մերժվել ու սպանվել Իր իսկ ազգի կողմից, եթե միայն կարողանար փրկել նրանց նման հանցանքից:ԴՓ 549.3

    Բոլորն ապշած էին օրենքի և մարգարեությունների Նրա իմացության վրա, և մեկը մյուսին հարցնում էին. «Սա ինչպե՞ս գիտի գրքերը’ առանց սովորած լինելու»: Ոչ ոք չէր կարող կրոնական ուսուցիչ համարվել, եթե սովորած չլիներ վարդապետների որևէ դպրոցում: Ե’վ Յիսուսին, և’ Հովհաննես Մկրտչին ներկայացրել էին որպես տգետ մարդիկ, քանի որ նրանք այդպիսի կրթություն չէին ստացել: Նրանց լսողները զարմանում էին, որ նրանք այդպես գիտեին Գրքերը’ «առանց սովորած լինելու”: Նրանք, արդարև, մարդկանցից չէին սովորել, բայց երկնքի Աստվածն էր նրանց Ուսուցիչը, և Նրանից էին ստացել այդ բարձրագույն իմաստությունը:ԴՓ 550.1

    Երբ Հիսուսը խոսում էր տաճարի բակում, ժողովուրդն ապշած Նրան էր լսում: Նրա ամենամոլի հակառակորդ- ներն անգամ զգացին, որ անզոր են Նրան որևէ վնաս հասցնել: Միառժամանակ մյուս բոլոր հետաքրքրությունները մոռացվել էին:ԴՓ 550.2

    Օր օրի Նա սովորեցնում էր ժողովրդին, մինչև որ եկավ «տոնի վերջին մեծ օրը»: Այդ օրվա արշալույսը ժողովրդին հոգնած գտավ երկար տոնակատարությունից, երբ հանկարծ Հիսուսն այնպես բարձրացրեց Իր ձայնը, որ այն թնդաց տաճարի բոլոր բակերում:ԴՓ 551.1

    «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ինձ հավատացողի փորից, ինչպես գիրքն է ասում, կենդանի ջրերի գետեր կբխեն»: Այն վիճակում, որի մեջ ժողովուրդը գտնվում էր այդ պահին, այս կոչն է’լ ավելի համոզիչ հնչեց: Տոնախմբության երկարատև ու շքեղ տեսարանից հոգնած’ մարդկանց աչքերը շլացել էին լույսերից ու գույներից, նրանց լսողությունը շոյվել էր սքանչելի երաժշտությամբ, բայց արարողությունների այս ամբողջ շարքում ոչինչ չկար, որ բավարարեր սրտի կարիքները, որ հագեցներ հոգու ծարավը: Հիսուսը հրավիրեց նրանց գալու և խմելու կյանքի ակունքից, որն իր հերթին հավիտենական կյանքի համար բխող ջրի աղբյուր կդառնար նրանցում: [454]ԴՓ 551.2

    Այդ առավոտ քահանան կատարել էր այն արարողությունը, որ հիշեցնում էր անապատում ժայռից ջուր հանելը: Այդ ժայռը խորհրդանշում էր Նրան, ում մահը կյանքի աղբյուր պիտի դառնար բոլոր նրանց համար, ովքեր ծարավ էին փրկության: Կյանքի ջուրը Քրիստոսի խոսքերն էին: Այնտեղ հավաքված բազմության ներկայությամբ Նա պատրաստ էր Իր վրա ընդունելու հարվածը, որպեսզի կյանքի ջուրը հոսեր աշխարհի վրա: Խոցելով Քրիստո- սին’ սատանան հույս ուներ ոչնչացնել կյանքի Իշխանին, բայց հենց այդ հարվածն էր, որ ժայռից կենդանի ջուր հա- նեց: Երբ Հիսուսն այս խոսքերն ասաց ժողովրդին, տարօրինակ երկյուղ սողոսկեց նրանց սրտերը, և շատերը սա- մարիացի կնոջ պես պատրաստ էին բացականչել. «Տե’ր, տու’ր ինձ այդ ջուրը, որ չծարավեմ» (Հովհաննես 4.15):ԴՓ 551.3

    Հիսուսը գիտեր հոգու կարիքները: Պերճությունը, հարստությունն ու փառքը չեն կարող հագեցնել սրտի ծարավը: «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա»: Հարուստ, թե աղքատ, մեծ, թե փոքր’ բոլորն էլ սիրով կընդունվեն: Նա խոստանում է թեթևացնել հոգսաշատների բեռը, սփոփել դժբախտներին և հույս տալ վհատվածներին: Հիսուսի ունկնդիրներից շատերը ողբում էին իրենց խորտակված հույսերը, շատերին մի ծածուկ վիշտ էր տանջում, շատերն էլ ձգտում էին աշխարհիկ բաներով և մարդկային փառքով բավարարել իրենց հոգու փափագը, բայց այդ ամենը ձեռք բերելուց հետո պարզվում էր, որ ամբողջ կյանքում չարչարվել էին միայն լցնելու մի ջարդված տակառ, որից նրանք չեն կարող հագեցնել իրենց ծարավը: Համընդհանուր ցնծության մեջ նրանք կանգնել էին’ հիասթափված ու տխուր: «Եթե մեկը ծարավ է”‘ այս անակնկալ կոչը արթնացրեց նրանց իրենց թախծոտ մտորումներից, ու երբ լսեցին դրանից հետո ասված խոսքերը, հույսի մի նոր կրակ բոցավառվեց նրանց սրտերում: Սուրբ Հոգին հայտնեց նրանց այդ խորհրդանիշն այնքան ժամանակ, մինչև որ դրա մեջ նրանք տեսան փրկության անգին պարգևը:ԴՓ 552.1

    Ծարավ հոգիներին ուղղված Քրիստոսի կոչը դեռևս շարունակում է հնչել, և Նա մեզ ավելի ուժգին է կանչում, քան նրանց, ովքեր լսեցին այդ կոչը տաճարում’ տոնակատարության այն վերջին օրը: Աղբյուրը բաց է բոլորի համար: Հոգնած և ուժասպառ մարդկանց առաջարկվում է հավիտենական կյանքի զովացուցիչ ջուրը: Հիսուսը դեռ կանչում է. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի”: «Եվ նա, որ ծարավ է, թող գա, և նա, որ կամենում է, թող առնի կյանքի ջուրը ձրի»: «Ով որ խմի այն ջրից, որ ես կտամ նրան, հավիտյան չի ծարավի: Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի» (Հայտնություն 22.17, Հովհաննես 4.14): [455]ԴՓ 552.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents