Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 8. - Սյցելություն Զատկի տոնակատարությանը

    (Ղուկաս 2.41-51)

    ՀՐԵԱՆԵՐԻ մոտ կյանքի տասներկուերորդ տարին մանկությունը պատանեկությունից սահմանազատող տարիք էր համարվում: Այս տարիքում հրեա տղան արդեն կոչվում էր օրենքի որդի, ինչպես նաև Աստծո որդի: Նա հատուկ հնարավորություններ էր ստանում կրոնական ուսումնառության համար և արդեն կարող էր մասնակցել սրբազան տոներին ու ծեսերին: Հենց այդ ավանդույթի համաձայն էր, որ պատանի Հիսուսը Զատկին այցելեց Երուսաղեմ: Ինչպես բոլոր բարեպաշտ հրեաները, Հովսեփն ու Մարիա- մը նույնպես ամեն տարի գնում էին մասնակցելու Զատկի արարողությանը, ու երբ Հիսուսը հասավ սահմանված տարիքին, Նրան էլ վերցրին իրենց հետ:ԴՓ 65.1

    Ամենամյա երեք տոներ կային’ Զատիկը, Պենտեկոս- տեն և Տաղավարահարաց տոնը, որոնց ժամանակ բոլոր իսրայելցիները պետք է ներկայանային Տիրոջը Երուսա- ղեմում: Այս տոներից ամենամարդաշատը Զատիկն էր: Շատ հրեաներ եկել էին մասնակցելու տոնակատարությանը հեռավոր երկըրներից, ուր նրանք ցրված էին: Պա- ղեստինի բոլոր անկյուններից մեծ թվով երկրպագուներ էին գալիս: [76]ԴՓ 65.2

    Ուղևորությունը Գալիլեայից տևում էր մի քանի օր, և ճամփորդները մեծ խմբեր էին կազմում’ վտանգներից խուսափելու համար: Զառիվեր ու քարքարոտ ճանապարհները կանայք և ծերերը եզների ու ավանակների վրա էին անցնում, իսկ ուժեղ տղամարդիկ ու երիտասարդները ճամփորդում էին ոտքով: Զատկի տոնակատարությունն ընկնում էր մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, երբ ամբողջ երկիրը զարդարված էր ծաղիկներով ու լցված թռչունների ուրախ դայլայլով: Ճանապարհին ամենուրեք հանդիպում էին հիշարժան վայրեր’ կապված Իսրայելի պատմության հետ, և հայրերն ու մայրերն իրենց երեխաներին պատմում էին այն հրաշքների մասին, որ Աստված գործել էր անցյալում Իր ժողովրդի համար: Նրանք կարճում էին իրենց ճանապարհը երգերով ու երաժշտությամբ, ու երբ ի վերջո երևում էին Երուսաղեմի աշտարակները, բոլորի ձայները միաձուլվում էին հաղթական օրհներգով.ԴՓ 65.3

    «Մեր ոտքերը կկանգնեն
    Քո դռներում, ո’վ Երուսաղեմ...
    Թող խաղաղություն լինի քո պարիսպներում”
    Հաջողություն’ քո պալատներում” (Սաղմոս 122.2-7): [77]
    ԴՓ 66.1

    Զատիկը սահմանվել է հրեա ազգի պատմության արշալույսին: Եգիպտոսում իրենց գերության վերջին գիշերը, երբ թվում էր, թե ազատվելու ոչ մի հույս չկա, Աստված հրամայել էր նրանց անհապաղ պատրաստվել ազատագր- ման: Նա զգուշացրել էր փարավոնին եգիպտացիների վերջին դատաստանի մասին և հրեաներին կարգադրել, որ ամեն մի ընտանիք հավաքվի իր տանը: Իրենց դռների կողափայտերը ներկելով մորթված գառան արյունով’ նրանք պետք է ուտեին խորոված գառը’ բաղարջով և դառը խոտերով: «Եվ այսպես ուտեք նրան,- ասել էր Նա,- ձեր գոտիները ձեր մեջքին, և ձեր կոշիկները ձեր ոտքերին և ձեր ցուպերը ձեր ձեռքին լինելով, և նրան շտապելով ուտեք. նա զատիկ է Եհովային» (Ելից 12.11): Կեսգիշերին եգիպտացիների բոլոր առաջնեկները սպանվել էին: Հետո թագավորն ուղերձ էր հղել Իսրայելին. «Վե’ր կացեք, դու’րս ելեք իմ ժողովըրդի միջից... և գնացե’ք, պաշտեցե՜ք Եհովային, ինչպես որ ասացիք» (Ելից 12.31): Հրեաները դուրս եկան Եգիպտոսից որպես անկախ մի ազգ: Տերը հրամայել էր Զատիկը նշել ամեն տարի: «Եվ երբ որ կլինի,- ասել էր Նա,- որ ձեր որդիքը ձեզ կասեն’ ի՞նչ է ձեր այս պաշտոնը, այն ժամանակ ասեք, որ սա Զատկի զոհն է Եհովայի համար, որ Եգիպտոսի մեջ Իսրայելի որդիների տների վրայից անցավ եգիպտացիներին զարկելիս»: Այսպիսով’ հրաշք ազատագրության այս պատմությունը պետք է փոխանցվեր սերնդեսերունդ:ԴՓ 66.2

    Զատկին հաջորդում էր յոթօրյա բաղարջակերաց տոնը: Տոնի երկրորդ օրը տարվա բերքի առաջին պտուղները’ մի խուրձ գարի, նվիրաբերում էին Տիրոջը: Տոնի բոլոր արարողությունները խորհրդանշում էին Քրիստոսի ծառայությունը: Եգիպտոսից Իսրայելի ազատագրումը փրկության մի ակնառու դաս էր, որի մասին պետք է միշտ հիշեցներ Զատիկը: Մորթված գառը, բաղարջը և առաջին պտուղների խուրձը ներկայացնում էին Փրկչին:ԴՓ 67.1

    Քրիստոսի օրերում ժողովրդի մեծ մասի համար այս տոնակատարությունը վերածվել էր ձևականության: Բայց ի՜նչ նշանակություն ուներ դա Աստծո Որդու համար: [78]ԴՓ 67.2

    Առաջին անգամ մանուկ Հիսուսը տեսավ տաճարը: Նա տեսավ ճերմակազգեստ քահանաներին’ իրենց հանդիսավոր ծառայությունը կատարելիս: Նա տեսավ զոհասեղանի վրա արյունաքամ լինող զոհը: Երկրպագողնե- րի հետ Նա խոնարհվեց աղոթքի, երբ Աստծո առջև վեր էր ձգվում խունկի ամպը: Նա ականատես եղավ Զատկի ծառայության տպավորիչ արարողությանը: Օրեցօր Նա ավելի հստակ էր ըմբռնում դրա իմաստը: Թվում էր, թե ամեն մի գործողություն կապված է Իր սեփական կյանքի հետ: Նրա մեջ արթնանում էին ներքին նոր մղումներ: Լուռ և մտասուզված’ Նա կարծես խորհում էր մի մեծ խնդրի շուրջ: Փրկչի համար պարզվում էր Իր առաքելության խորհուրդը:ԴՓ 67.3

    Կլանված խորհելով այս տեսարանների շուրջ’ Նա առանձնացավ Իր ծնողներից’ ձգտելով միայնակ լինել: Երբ Զատկի արարողությունները վերջացան, Նա դեռ տաճարի սրահներում էր, ու երբ ուխտագնացներն արդեն մեկնել էին Երուսաղեմից, Նա բոլորից հետ էր մնացել:ԴՓ 67.4

    Այցելելով Երուսաղեմ’ Հիսուսի ծնողներն ուզում էին ծանոթացնել Նրան Իսրայելի անվանի ուսուցիչների հետ: Թեև Նա բոլոր հարցերում հնազանդ էր Աստծո խոսքին, բայց չէր համակերպվում վարդապետների ծեսերի ու սովորությունների հետ: Հովսեփն ու Մարիամը հույս էին փայփայում, որ Նա հարգանքով կլցվի կրթված ուսուցիչների նկատմամբ և ավելի մեծ ուշադրություն կդարձնի նրանց պահանջներին: Բայց տաճարում Հիսուսին սովորեցնում էր Ինքը’ Աստված: Եվ այն, ինչ Նա ստացել էր, անմիջապես սկսեց բաժանել:ԴՓ 68.1

    Այդ օրը տաճարին կից մի սրահ էր հատկացվել’ կրոնական դասեր անցկացնելու համար, ինչպես մարգարեական դպրոցներում: Այստեղ էին հավաքվել ճանաչված վարդապետներն իրենց աշակերտների հետ, և այստեղ էր եկել նաև մանուկ Հիսուսը: Տեղավորվելով այս հեղինակավոր, գիտուն մարդկանց ոտքերի մոտ’ Նա լսում էր նրանց դասերը: Ինչպես մեկը, որ ծարավ է իմաստության, Նա հարցեր էր տալիս այս ուսուցիչներին Մեսիայի գալստյանը վերաբերող մարգարեությունների և դրա հետ կապված իրադարձությունների մասին:ԴՓ 68.2

    Հիսուսն Իրեն ներկայացրեց որպես մեկը, ով տենչում է ճանաչել Աստծուն: Նրա հարցերը ստիպում էին մտածել այն խոր ճշմարտությունների մասին, որոնք երկար ժամանակ անհայտ էին մնացել, սակայն շատ կարևոր էին հոգիների փրկության համար: Ցույց տալով, թե որքան նեղ և մակերեսային է այդ գիտուն մարդկանց իմաստությունը’ յուրաքանչյուր հարց աստվածային մի դաս էր ներկայանում նրանց, և ճշմարտությունը դիտվում էր մի նոր լույսի ներքո: Վարդապետները խոսում էին այն մեծ փառքի մասին, որ Մեսիայի գալուստը պիտի բերեր հրեա ազգին, բայց Հիսուսը, նշելով Եսայիայի մարգարեությու- նը, հարցրեց նրանց այն տողերի նշանակության մասին, որոնք մատնանշում էին Աստծո Գառի չարչարանքներն ու մահը: [79]ԴՓ 68.3

    Դպիրներն էլ իրենց հերթին սկսեցին հարցեր տալ Նրան, և ապշում էին Նրա պատասխաններից: Մանկական համեստությամբ Նա կրկնում էր Գրքերի խոսքերը’ բացահայտելով այնպիսի խորություններ, որոնց մասին այս իմաստունները գաղափար անգամ չունեին: Եթե հետևեին այն ճշմարտություններին, որ Նա նշում էր, ապա այն ժամանակվա կրոնի մեջ հեղաշրջում տեղի կունենար: Մեծ հետաքրքրություն կարթնանար դեպի հոգևորը, ու երբ Հիսուսը սկսեր Իր ծառայությունը, շատերը պատրաստ կլինեին ընդունելու Նրան: [80]ԴՓ 69.1

    Վարդապետները գիտեին, որ Հիսուսն իրենց դպրոցներում չէր սովորել, սակայն Նա ավելի խորությամբ էր ըմբռնում մարգարեությունները, քան իրենք: Նրանք նկատեցին, որ գալիլեացի այս խելամիտ տղային մեծ հեռանկարներ են սպասում, և ուզում էին Նրան ուսանող դարձնել, որպեսզի ուսուցիչ դառնա Իսրայելում: Նրանք ցանկանում էին իրենց հսկողության տակ պահել Նրա կրթությունը’ կարծելով, որ նման յուրօրինակ միտքը պետք է ձևավորվի իրենց ազդեցության ներքո:ԴՓ 69.2

    Մարդկային շուրթերից նրանք երբեք այդքան սրտահույզ խոսքեր չէին լսել, որքան Հիսուսի խոսքերն էին: Աստված ձգտում էր լուսավորել Իսրայելի այդ առաջնորդներին, և օգտագործեց այն միակ միջոցը, որով կարելի էր գրավել նրանց: Լինելով հպարտ և ինքնահավան’ նրանք իրենց արժանապատվությունը ոտնահարված կհամարեին, եթե ինչ-որ մեկը սովորեցներ իրենց: Եթե Հիսու- սը ցույց տար, թե փորձում է սովորեցնել նրանց, նրանք կհրաժարվեին լսելուց: Բայց նրանք խաբում էին իրենց’ կարծելով, թե իրենք են Նրան սովորեցնում կամ էլ առնվազն ստուգում են, թե ինչ գիտի Նա Գրքերից: Հիսուսի պատանեկան պարզությունն ու շնորհը ցրել էին նրանց նախապաշարումները: Անգիտակցաբար նրանց մտքերը բացվել էին Աստծո խոսքի առջև, և Սուրբ Հոգին խոսում էր նրանց սրտերի հետ:ԴՓ 69.3

    Նրանք չէին կարող չտեսնել, որ Մեսիայի վերաբերյալ իրենց սպասելիքները չէին համապատասխանում մարգարեությանը, բայց չէին ուզում հրաժարվել այն տեսություններից, որոնք շոյում էին իրենց փառասիրությունը: Նրանք չէին ընդունի, որ սխալ են հասկացել Գրքերը, որոնց մեկնաբաններն էին իրենց համարում: Նրանք մեկը մյուսին հարցնում էին.«Այս պատանին որտեղի՞ց գիտի Գրքերն առանց սովորած լինելու»: Խավարի մեջ լույս էր շողում, բայց «խավարը չիմացավ նրան» (Հովհաննես 1.5):ԴՓ 70.1

    Իսկ այդ միջոցին Հովսեփն ու Մարիամը մեծ տագնապի ու վհատության մեջ էին: Երուսաղեմից դուրս գալիս’ նրանք աչքաթող էին արել Հիսուսին և չգիտեին, որ Նա հետ է մնացել: Երկիրն այն ժամանակ խիտ էր բնակեցված, և Գալիլեայի քարավանները շատ մեծ էին: Մեծ խառնաշփոթություն էր տիրում, երբ նրանք լքեցին քաղաքը: Ճանապարհին, ընկերների և ծանոթների հետ հաճելի զրույցով տարված, նրանք չնկատեցին Նրա բացակայությունը, մինչև վրա հասավ գիշերը: Ու երբ կանգ առան հանգստանալու, հանկարծ տեսան, որ Հիսուսն իրենց հետ չէ: Կարծելով, թե Նա իրենց բարեկամների հետ է, նրանք սկզբում չէին անհանգըստանում: Թեև Նա դեռ պատանի էր, նրանք լիովին վստահում էին Նրան’ իմանալով, որ Նա, կանխազգալով իրենց կարիքները, անհրաժեշտության դեպքում, ինչպես միշտ, պատրաստ կլինի օգնելու իրենց: Բայց հիմա նրանց համակեց երկյուղը: Սկսեցին փնտրել Նրան ամբոխի մեջ, բայց իզուր: Նրանք սարսուռով հիշեցին, թե ինչպես էր Հերովդեսը փորձում կործանել Նրան մանուկ հասակում: Նրանց սիրտը լցվեց մռայլ կանխազգացումներով, և նրանք դառնորեն նախատում էին իրենց:[81]ԴՓ 70.2

    Վերադառնալով Երուսաղեմ’ նրանք շարունակեցին որոնումները: Հաջորդ օրը, երբ նրանք երկրպագողների հետ մտան տաճար, մի հարազատ ձայն գրավեց նրանց ուշադրությունը: Նրանք չէին կարող սխալվել. ոչ ոք այնպիսի ձայն չուներ, ինչպես Նա’ այնքան լուրջ և ծանրակշիռ, բայց և այնքան քաղցրահնչյուն:ԴՓ 71.1

    Նրանք գտան Հիսուսին վարդապետների դպրոցում: Նրանց ուրախությունը շատ մեծ էր, բայց չէին կարողանում մոռանալ իրենց վիշտն ու հուզմունքը: Երբ Նա կրկին իրենց հետ էր, մայրը կշտամբելով դիմեց Նրան. «Որդյա’կ, ինչո՞ւ համար մեզ այսպես արիր. ահա հայրդ և ես ցավելով որոնում էինք քեզ»:ԴՓ 71.2

    «Ինչո՞ւ համար էիք ինձ որոնում,- պատասխանեց Հի- սուսը,- դուք չգիտեի՞ք, թե պետք է որ ես իմ Հոր գործին լինեմ”: Եվ քանի որ նրանք կարծես թե չհասկացան Իր խոսքերը, Նա ցույց տվեց երկինքը: Նրանք զարմացան’ տեսնելով Նրա դեմքին շողացող լույսը: Մարդկայինի մեջ արտացոլվում էր աստվածայինը£ Գտնելով Նրան տաճարում՝ նրանք լսել էին Նրա և վարդապետների միջև տեղի ունեցող խոսակցությունը և ապշել Նրա տված հարցերի ու պատասխանների վրա: Նրա խոսքերը մտքերի մի շղթա էին առաջացրել, որն անհնար էր երբևէ մոռանալ:ԴՓ 71.3

    Ծնողներին ուղղված Նրա հարցը նաև խրատական էր. «Դուք չգիտեի՞ք,- ասաց Նա,- թե պետք է որ ես իմ Հոր գործին լինեմ”: Հիսուսը զբաղված էր այն գործով, որի համար Նա աշխարհ էր եկել, իսկ Հովսեփն ու Մարիամը մոռացել էին իրենց պարտականությունը: Աստված այդ մարդկանց մեծ պատվի էր արժանացրել’ վստահելով նրանց Իր Որդուն: Սուրբ հրեշտակներն ուղղություն էին ցույց տվել Հովսեփին’ Հիսուսի կյանքը պահպանելու համար: Բայց մի ամբողջ օր նրանք աչքաթող էին արել Նրան, ում ոչ մի պահ չպետք է մոռանային: Իսկ երբ իրենց հուզմունքն անցել էր, նրանք, իրենց կշտամբելու փոխարեն, Նրան մեղադրեցին:ԴՓ 71.4

    Բնական է, որ Հիսուսի ծնողները Նրան իրենց երեխան էին համարում: Նա ամեն օր նրանց հետ էր, Նրա կյանքը շատ բանով նման էր մյուս երեխաների կյանքին, և նրանց համար դժվար էր գիտակցել, որ Նա Աստծո Որդին է: Վտանգ կար, որ նրանք կարող էին չգնահատել այն օրհնությունը, որ նրանց էր տրվել ի դեմս աշխարհի Փրկչի: Բաժանումից առաջացած վիշտն ու մեղմ հանդիմանությունը Հիսուսի խոսքերում նպատակ ունեին տպավորելու նրանց գիտակցության մեջ իրենց պարտքի սրբությունը: [82]ԴՓ 72.1

    Պատասխանելով Իր մորը’ Հիսուսն առաջին անգամ ցույց տվեց, որ գիտակցում է Իր կապն Աստծո հետ: Նախքան Նրա ծնունդը’ հրեշտակն ասել էր Մարիամին. «Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի. և Տեր Աստվածը նրա Դավիթ հոր աթոռը կտա նրան, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա” (Ղուկաս 1.32,33): Այս խոսքերի մասին Մարիամը հաճախ էր խորհել, ու թեև նա հավատում էր, որ իր երեխան պետք է լինի Իսրայելի Մեսիան, սակայն չէր ըմբռնում Նրա առաքելությունը: Մարիամը այդ պահին էլ չհասկացավ Նրա խոսքերը, բայց իմացավ, որ Նա ժխտում է Հովսեփի հետ Իր ազգակցությունը և միայն Աստծուն է համարում Իր Հայրը:ԴՓ 72.2

    Հիսուսը չէր արհամարհում Իր կապը երկրային ծնողների հետ: Նա Երուսաղեմից նրանց հետ վերադարձավ տուն և շարունակեց օգնել նրանց իրենց դժվարին կյան- քում: Նա սրտում թաքցրեց Իր առաքելության գաղտնի- քը’ համբերությամբ սպասելով, թե երբ է գալու Իր ծառայության համար որոշված ժամանակը: Սկսած այն պահից, երբ իմացավ, որ Ինքն Աստծո Որդին է, հետագա տասնութ տարիների ընթացքում Նա, գիտակցելով Իր կապը Նազա- րեթի տան հետ, հավատարմորեն կատարեց Իր պարտականությունները որպես որդի, եղբայր, ընկեր և քաղաքացի:ԴՓ 72.3

    Երբ տաճարում Հիսուսին հայտնի դարձավ Իր առաքե լությունը, Նա սկսեց խուսափել ամբոխի հետ շփվելուց: Նա ուզում էր Երուսաղեմից հանգիստ վերադառնալ տուն միայն նրանց հետ, ովքեր գիտեին Իր կյանքի գաղտնիքը: Զատկի ծառայության միջոցով Աստված ձգտում էր կտրել Իր ժողովրդին աշխարհիկ հոգսերից և հիշեցնել նրան, թե ինչ հրաշքով ազատվեց Եգիպտոսի գերությունից: Նա ցանկանում էր, որ այդ գործի մեջ նրանք տեսնեին մեղքից ազատվելու խոստումը: Ինչպես մորթված գառան արյունն էր պաշտպանել հրեաների տները, այնպես էլ Հիսուսի արյունը պետք է փրկեր նրանց հոգիները, բայց նրանք կարող էին փրկվել միայն Քրիստոսի միջոցով, երբ հավատով Նրա կյանքն իրենցը դարձնեին: Խորհրդանշական ծառայությունը միայն այն դեպքում էր արժեքավոր, երբ երկրպագուներին առաջնորդում էր ընդունելու Քրիստոսին որպես իրենց անձնական Փրկչի: Աստված կամենում էր, որ նրանք աղոթքով ուսումնասիրեն Գրքերն ու խորհեն Քրիստոսի առաքելության մասին: Բայց երբ ամբոխը լքեց Երուսաղեմը, ուղևորության լարվածությունը և տպավորությունների փոխանակումը շեղեցին նրանց ուշադրությունը, և ծառայությունը, որի վկաներն էին իրենք եղել, մոռացվեց: Փրկչին այլևս չէր գրավում նրանց ընկե- րակցությունը:ԴՓ 72.4

    Քանի որ Հովսեփն ու Մարիամը Երուսաղեմից միայնակ պիտի վերադառնային Հիսուսի հետ, Նա հույս ուներ նրանց մտքերը դարձնել դեպի Փրկչի տառապանքները ցույց տվող մարգարեությունները: Գողգոթայի վրա Նա ջանում էր թեթևացնել մոր վիշտը: Եվ այժմ էլ Նա մտածում էր մոր մասին: Մարիամը պետք է ականատես լիներ Նրա հոգեվարքին, և Հիսուսը ցանկանում էր, որ նա հասկանար Իր առաքելությունը, որպեսզի ուժ ունենար դիմանալու, երբ սուրն անցներ Իր սրտի միջով: Ինչպես այժմ Հիսուսը բաժանվել էր նրանից, և մայրը երեք օր վշտահար փնտրում էր Նրան, այնպես էլ, երբ Նա զոհաբերվեր աշխարհի մեղքերի համար, նա կրկին երեք օր կորցնելու էր իր որդուն: Ու երբ Նա դուրս գար գերեզմանից, մոր վիշտը կրկին ուրախության էր վերածվելու: Բայց որքա՜ն ավելի հեշտ կտաներ մայրը Նրա մահվան տառապանքը, եթե հասկանար Գրքերը, որոնց շուրջ Նա այժմ փորձում էր կենտրոնացնել մոր մտքերը: [83]ԴՓ 73.1

    Եթե Հովսեփն ու Մարիամը աղոթքների և մտորումների միջոցով կապի մեջ լինեին Աստծո հետ, նրանք կգիտակցեին իրենց պարտքի սրբությունն ու աչքաթող չէին անի Հիսուսին: Մեկ օրվա անփութության պատճառով նրանք կորցրին Փրկչին, բայց տագնապալից որոնումների երեք օր պահանջվեց’ Նրան կրկին գտնելու համար: Այդպես էլ մենք, տարվելով դատարկաբանությամբ և չարախոսություններով կամ արհամարհելով աղոթքը, կարող ենք մի օր զրկվել Փրկչի ներկայությունից, սակայն բազմաթիվ օրեր կարող են տևել մեր տանջալից որոնումները, որպեսզի կրկին գտնենք Նրան և վերադարձնենք մեր կորցրած խա- ղաղությունը:ԴՓ 74.1

    Շփվելով միմյանց հետ’ մենք պետք է զգույշ լինենք, որ հանկարծ չմոռանանք Հիսուսին և անմտորեն չկարծենք, թե Նա մեզ հետ չէ: Երբ մենք այնքան ենք խորասուզվում աշխարհիկ գործերի մեջ, որ ժամանակ չենք ունենում մտածելու Նրա մասին, ում վրա կենտրոնացած են հավերժական կյանքի մեր հույսերը, մենք բաժանում ենք մեզ Հիսուսից և երկնային հրեշտակներից: Այդ սուրբ էակները չեն կարող մնալ այնտեղ, որտեղ Փրկչի ներկայությունը ցանկալի չէ, իսկ բացակայությունը չի նկատվում: Ահա թե ինչու են այդքան հաճախ հիասթափություն ապրում Քրիստոսի կոչեցյալ հետևորդները:ԴՓ 74.2

    Շատերը հաճախում են կրոնական պաշտամունքների և թարմանում ու մխիթարվում Աստծո խոսքով, բայց, անտեսելով մտորումները, արթնությունն ու աղոթքը, կորցնում են օրհնությունը և ի վերջո իրենց ավելի լքված զգում, քան դրանից առաջ: Հաճախ նրանք կարծում են, որ Աստված դաժանորեն է վարվել իրենց հետ: Նրանք չեն տեսնում, որ հենց իրենք են մեղավոր: Հեռանալով Հիսու- սից’ նրանք զրկել են իրենց Նրա ներկայության լույսից:ԴՓ 74.3

    Լավ կլիներ, որ մենք ամեն օր մեկ ժամ խորհեինք Քրիստոսի կյանքի շուրջ: Մենք պետք է քայլ առ քայլ վերհիշենք Նրա կյանքի բոլոր դրվագները, և հատկապես վերջինները: Երբ մենք այսպես կենտրոնացնենք մեր ուշադրությունը Նրա մեծ զոհի վրա, մեր վստահությունն ավելի հաստատուն կլինի Նրա հանդեպ, մեր սերը կզորանա, և մենք ավելի խորապես կտոգորվենք Նրա ոգով: Եթե ի վերջո ցանկանում ենք փրկվել, ապա պետք է սովորենք ապաշխարել և խոնարհվել խաչի առջև:ԴՓ 75.1

    Երբ մենք հաղորդակցվում ենք իրար հետ, կարող ենք օրհնություն լինել մեկս մյուսի համար: Եթե մենք Քրիստոսինն ենք, ապա Նրա մասին կլինեն մեր ամենաքաղցր մտքերը: Մենք կսիրենք խոսել Նրա մասին: Ու երբ զրուցենք իրար հետ Նրա սիրո մասին, Աստծո Հոգին կփափ- կացնի մեր սրտերը: Տեսնելով Նրա բնավորության գեղեցկությունը’ «մենք նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք» (Բ Կորնթացիս 3.18): [84]ԴՓ 75.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents