Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 65. - Նորից սրբված տաճարը

    (Մատթեոս 21.12-16, 23-46, Մարկոս 11.15-19, 27-33, 12.1-12, Ղուկաս 19.45-48, 20.1-19)

    ԻՐ ծառայության սկզբում Քրիստոսը տաճարից վտարել էր նրանց, ովքեր իրենց անսուրբ գործարքներով պղծում էին այն, և Նրա խիստ ու աստվածային պահվածքը սարսափ էր ներշնչել խարդախ առևտրականներին: Իր առաքելության վերջում Նա կրկին եկավ տաճար, և այն գտավ նույն սրբապղծված վիճակում, ինչ որ առաջ: Իրավիճակը նույնիսկ առաջվանից ավելի վատ էր: Տաճարի արտաքին գավիթը նման էր մի մեծ անասնանոցի: Կենդանիների բառաչներին ու մետաղադրամների զրնգոցին միախառնվում էին առևտրականների զայրացկոտ վիճաբանութ- յունները, և այդ ժխորի մեջ լսվում էին նաև քահանաների ձայները: Տաճարի ծառայողներն իրենք էլ ներքաշված էին առևտրի և փողի փոխանակման գործարքների մեջ: Նրանք այն աստիճան էին տրվել իրենց ագահությանը, որ Աստծո աչքին ավելի վատն էին, քան ավազակները:ԴՓ 715.1

    Քահանաներն ու առաջնորդները գրեթե չէին գիտակցում իրենց ծառայության հանդիսավորությունը: Ամեն անգամ Զատկին և Տաղավարահարաց տոնին հազարավոր կենդանիներ էին մորթվում, և քահանաները դրանց արյունը բերում ու թափում էին զոհասեղանի վրա: Հրեաների համար զոհաբերություններն արդեն սովորական երևույթ էին դարձել, և նրանք գրեթե մոռացել էին, որ հենց մեղքի պատճառով է թափվում այդ անմեղ կենդանիների արյունը: Նրանք չէին հասկանում, որ դա Աստծո սիրելի Որդու արյան խորհըրդանիշն է, որ պիտի թափվեր աշխարհի համար, և որ զոհեր մատուցելով’ մարդկանց մտքերը պետք է ուղղվեին դեպի խաչյալ Փրկիչը: [590]ԴՓ 715.2

    Հիսուսը նայեց այդ անմեղ զոհերին, և տեսավ, թե ինչպես էին հրեաներն այս հանդիսավոր հոգևոր արարողությունները վերածել արյունահեղության ու դաժանության տեսարանների: Խոնարհությամբ մեղքերից ապաշխարելու փոխարեն’ նրանք ավելացնում էին զոհաբերվող կենդանիների թիվը, կարծես թե Աստծուն պատիվ էր բերում անսիրտ ծառայությունը: Եսասիրությունն ու ագահությունը խստացրել էին քահանաների ու առաջնորդների սրտերը: Խորհըրդանիշերը, որոնք մատնանշում էին Աստծո Գառանը, նրանք հարստություն ձեռք բերելու միջոց էին դարձրել: Այդպիսով ժողովրդի աչքերում զոհաբերության ծառայությունը զգալիորեն կորցրել էր իր սուրբ նշանա- կությունը: Հիսուսը խորապես վրդովված էր: Նա գիտեր, որ Իր արյունը, որն այնքան շուտով պիտի թափվեր աշխարհի մեղքերի համար, նույնքան քիչ է գնահատվելու քահանաների ու ծերերի կողմից, որքան կենդանիներինը, որ նրանք անդադար թափում էին:ԴՓ 716.1

    Քրիստոսը մարգարեների միջոցով նախազգուշացրել էր այս ամենի համար: Սամուելն ասել էր. «Մի՞թե Տերն այնքան է հավանում ողջակեզներն ու զոհերը, որքան Տիրոջ ձայնին լսելուն. ահա հնազանդությունը զոհից լավ է, և ականջ դնելը’ խոյերի ճարպից»: Եսայիան էլ, մարգարեական հայացքով տեսնելով հրեաների ուրացությունը, դիմել էր նրանց որպես Սոդոմի և Գոմորի իշխանների. «Լսեցեք Տիրոջ խոսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրեք մեր Աստծո օրենքին, ով Գոմորի ժողովուրդ: Ի՞նչ պետք է ինձ ձեր զոհերի շատությունը, ասում է Տերը. Ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից և պարարտների ճարպից, և հորթերի, ոչխարների ու այծերի արյունը չեմ ախորժում, երբ որ գալիս եք իմ երեսը տեսնելու: Ձեզանից ո՞վ է պահանջում կոխոտել իմ սրահները»: «Լվացվե- ցեք, մաքրվեցեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առաջից, դադարեցեք չարություն գործելուց, սովորեցեք բարություն անել, որոնեցեք իրավունք, ուղղութ- յուն ցույց տվեք զրկվածին, որբի դատը տեսեք, որբևայրու դատը պաշտպանեցեք” (Ա Թագավորաց 15.22, Եսայիա 1.10-12,16,17):ԴՓ 716.2

    Նա, ով Ինքն էր տվել այս մարգարեությունները, հիմա վերջին անգամ կըրկնեց նախազգուշացումը: Կատարելով մարգարեությունը’ ժողովուրդը Հիսուսին Իսրայելի թագավոր հռչակեց: Նա ընդունեց նրանց երկրպագությունը և Իր արքայական պաշտոնը: Նա հիմա պետք է գործի որպես Արքա: Նա գիտեր, որ ապականված քահանայությունը բարեփոխելու Իր ջանքերն իզուր կլինեն, և, այնուամենայնիվ, Նա պետք է կատարի Իր գործը, անհավատ ժողովրդին պետք է տրվի Իր աստվածային առաքելության վկայությունը: [591]ԴՓ 717.1

    Հիսուսը կրկին զննող հայացքով չափեց տաճարի պղծված բակը: Բոլոր աչքերը դարձան դեպի Նա: Քահանա թե առաջնորդ, փարիսեցի թե հեթանոս’ ամենքը զարմանքով ու սարսափով նայում էին Նրան, ով կանգնած էր նրանց առջև երկնային Արքայի վեհապանծությամբ: Մարդկային բնության միջից արտացոլվեց Աստվածությունը’ օժտելով Քրիստոսին մի այնպիսի արժանապատվությամբ ու փառքով, որ Նա առաջ երբեք չէր դրսևորել: Նրա կողքին կանգնածները, որքան թույլ կտար ամբոխը, ետ ընկրկեցին: Չհաշված Նրա մի քանի աշակերտներին’ Փրկիչը կանգնած էր միայնակ: Բոլոր ձայները դադարեցին: Քար լռությունն անտանելի էր թվում: Քրիստոսը խոսեց մի այնպիսի իշխանությամբ, որից ժողովուրդը ցնցվեց’ ասես շանթահարված կայծակի փայլատակումից. «Գրված է’ Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների այր եք դարձրել այն»: Նրա ձայնը փողի պես հնչեց ամբողջ տաճարով մեկ: Նրա դեմքի դժգոհությունն ասես լափող կրակ լիներ: Մեծ իշխանությամբ Նա հրամայեց. «Սրանք վեր առեք այստեղից» (Հովհաննես 2.16):ԴՓ 717.2

    Երեք տարի առաջ տաճարի ծառայողները խայտառակվել էին’ փախչելով Հիսուսի հրամանից: Այն ժամա- նակվանից նրանք զարմացած էին, թե ինչու էին վախեցել և անխոս հնազանդվել այդ հասարակ, սովորական Մարդուն: Նրանք կարծում էին, թե իրենց ամոթալի հնազանդությունն այլևս չի կրկնվի: Բայց հիմա նրանք ավելի սարսափած էին, քան առաջ, և ավելի շտապ ենթարկվեցին Նրա հրամանին: Ոչ ոք չհամարձակվեց վիճարկել Նրա հեղինակությունը: Քահանաներն ու առևտրականները փախան Նրա ներկայությունից’ շտապ դուրս քշելով իրենց անասուններին: [592]ԴՓ 717.3

    Դուրս գալով տաճարից’ ճամփին նրանք հանդիպեցին մի խումբ մարդկանց, ովքեր բերում էին իրենց հիվանդներին’ հարցուփորձ անելով Մեծ Բժշկի մասին: Փախչող ժողովրդի պատասխանը սրանցից մի քանիսին ստիպեց ետ դառնալ: Նրանք վախեցան հանդիպել այդքան զորեղ Մեկին, ում հայացքը միայն ստիպել էր քահանաներին ու առաջնորդներին փախչել Նրա ներկայությունից: Շատերն էլ, ճեղքելով խուճապահար ամբոխը, շտապեցին դեպի Նա, ով իրենց միակ հույսն էր: Երբ բազմությունը դուրս փախավ տաճարից, շատերը դեռ մնացել էին այնտեղ, և հիմա նրանց միացան նոր եկողները: Դարձյալ տաճարի բակը լցվեց հիվանդներով ու մեռնողներով, և Հիսուսը նորից սկսեց ծառայել նրանց:ԴՓ 718.1

    Որոշ ժամանակ անց քահանաներն ու իշխանները որոշեցին վերադառնալ տաճար: Երբ խուճապն արդեն անցել էր, նրանք անհամբեր ուզում էին իմանալ, թե ինչ է անելու Հիսուսը դրանից հետո: Նրանք ակնկալում էին, որ Նա գրավելու է Դավթի աթոռը: Զգուշորեն վերադառնալով տաճար’ նրանք տղամարդկանց, կանանց և երեխաների ձայներ լսեցին, որ փառաբանում էին Աստծուն: Ներս մտնելով բակ’ նրանք կանգ առան’ ցնցված հրաշալի տեսարանից: Նրանք տեսան բուժված հիվանդների, տեսողությունը գտած կույրերի, խուլերի, որոնց ականջները բացվել էին, և ուրախությունից ցատկոտող հաշման- դամների: Բայց ամենից շատ ուրախ էին երեխաները: Հի- սուսը բուժել էր նրանց հիվանդությունները: Նա գրկում էր նրանց, ընդունում նրանց շնորհակալության համբույրները, և փոքրիկներից ոմանք նույնիսկ քնել էին Նրա կրծքին, երբ Նա ժողովրդին սովորեցնում էր: Եվ հիմա ուրախ ձայներով երեխաները փառաբանում էին Նրան: Կրկնելով անցած օրվա օվսաննաները’ նրանք հաղթականորեն արմավենու ճյուղեր էին թափահարում Փրկչի առջև: Տաճարի կամարների տակ դղրդում էր նրանց բացականչությունների արձագանքը. «Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»: «Ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, Նա արդար և փրկագործ է” (Սաղմոս 18.26, Զա- քարիա 9.9): «Օվսա՜ննա Դավթի Որդուն”: [593]ԴՓ 718.2

    Այս երջանիկ, անզուսպ գոչյուններից վիրավորվեցին տաճարի ծառայողները, և որոշեցին վերջ տալ այդ ամենին: Նրանք ժողովրդին ասացին, որ ցնծության բացականչություններն ու երեխաների ներկայությունը պղծում են Աստծո տունը: Տեսնելով, որ իրենց խոսքերը ոչ մի ազդեցություն չեն գործում մարդկանց վրա, նրանք դիմեցին Քրիստոսին. «Լսո՞ւմ ես, սրանք ինչ են ասում: Հիսուսն էլ ասեց նրանց. Այո, դուք երբեք չե՞ք կարդացել, թե’ Մանուկների և կաթնակերների բերանից օրհնություն կատարեցիր»: Մարգարեությունն ասում էր, որ Քրիստոսը թագավոր է հռչակվելու, և այդ խոսքը պետք է իրականանար: Իսրայելի քահանաներն ու իշխանները հրաժարվեցին ազդարարել Նրա փառքը, Աստված էլ երեխաներին ընտրեց լինելու Իր վկաները: Եթե երեխաների ձայները լռեին, տաճարի սյուներն էին փառք տալու Փրկչին:ԴՓ 719.1

    Փարիսեցիները ծայրաստիճան շփոթվել և գլուխները կորցրել էին: Այնպիսի Մեկն էր իրադրության տերը, ում նրանք չէին կարող վախեցնել: Հիսուսն Իր դիրքն էր գրավել որպես տաճարի պահապան: Առաջ Նա երբեք նման արքայական իշխանություն չէր դրսևորել: Նա երբեք այսպիսի զորությամբ չէր խոսել կամ գործել: Շատ հրաշք- ներ էր Նա գործել Երուսաղեմում, բայց դրանք դեռ երբեք այսքան հանդիսավոր և ազդեցիկ չէին եղել: Ժողովրդի ներկայությամբ, որն ականատես էր եղել Նրա հրաշագործություններին, քահանաներն ու իշխանավորները չհամարձակվեցին բացահայտ թշնամություն ցույց տալ Նրա հանդեպ: Ու թեև կատաղած ու շփոթված էին Նրա պատասխանից, այդ օրը նրանք այլևս ի վիճակի չէին որևէ բան ձեռնարկելու:ԴՓ 719.2

    Հաջորդ առավոտյան Ատյանը կրկին հավաքվեց որոշելու, թե ինչպես վարվել Հիսուսի հետ: Երեք տարի առաջ նրանք նշան էին պահանջել Նրանից’ ապացուցելու, որ Ինքը Մեսիան է: Այն ժամանակից ի վեր Նա մեծ հրաշքներ էր գործել ամբողջ երկրով մեկ: Նա բուժել էր հիվանդների, հրաշք ձևով կերակրել էր հազարավոր մարդկանց, քայլել էր ալիքների վրայով և հանդարտեցրել փոթորկված ծովը: Նա շատ անգամ բաց գրքի պես կարդացել էր մարդկանց սրտերը, ազատել էր դիվահարներին և հարություն տվել մեռածներին: Իշխանները շատ ապացույցներ էին ունեցել համոզվելու, որ Նա իսկապես Մեսիան է: Հիմա նրանք որոշեցին Նրա իշխանությունը հաստատող ոչ մի նշան չպահանջել, այլ դուրս կորզել Նրանից մի այնպիսի խոստովանություն կամ հայտարարություն, որը հնարավորություն կտար դատապարտելու Նրան:ԴՓ 720.1

    Վերադառնալով տաճար, որտեղ Նա սովորեցնում էր, նրանք հարցրին Նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ բաները, և ո՞վ տվեց Քեզ այդ իշխանությունը”: Նրանք սպասում էին, որ Նա պիտի ասեր, թե Իր իշխանությունն Աստծուց է, և մտադիր էին հերքել նման հայտարարությունը: Հիսուսը նրանց դիմավորեց մի այլ հարցով, որը կարծես բոլորովին կապ չուներ խնդրի հետ, և ասաց, որ կպատասխանի նրանց մի պայմանով, եթե նրանք, իրենց հերթին, պատասխանեն Իր հարցին: «Հովհաննեսի մկրտությունը,- ասաց Նա,- որտեղի՞ց էր, երկնքի՞ց, թե՞ մարդկանցից”:ԴՓ 720.2

    Քահանաները տեսան, որ հայտնվել են մի այնպիսի դժվարին կացության մեջ, որից մարդկային ոչ մի իմաստություն չէր օգնի դուրս պրծնելու: Եթե ասեին, թե Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր, ապա կբացահայտ- վեր նրանց անհավատությունը, և Քրիստոսը կասեր’ «Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան»: Հովհաննեսը վկայել էր Քրիստոսի մասին. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): Եթե քահանաները հավատային Հովհաննեսի վկայությանը, ինչպե՞ս կարող էին ժխտել, որ Քրիստոսն է Մեսիան: Բայց եթե ասեին’ Հովհաննեսի մկրտությունը մարդկանցից է, ապա դժգո- հության ալիք կբարձրացնեին իրենց դեմ, որովհետև ժողովուրդը Հովհաննեսին ընդունում էր որպես մարգարե: [594]ԴՓ 721.1

    Ամբոխն անհամբեր սպասում էր որոշմանը: Նրանք գիտեին, որ քահանաներն, իրենց ասելով, ընդունում են Հովհաննեսի ծառայությունը, և ակնկալում էին, որ նրանք, անկասկած, կխոստովանեին, որ նա Աստծուց է ուղարկված: Բայց, իրար հետ գաղտնի խորհրդակցելուց հետո, քահանաները որոշեցին չվարկաբեկել իրենց: Ձևացնելով, թե անտեղյակ են, նրանք ասացին. «Չգիտենք»: «Ես էլ չեմ ասի ձեզ,- ասաց Քրիստոսը,- թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները”:ԴՓ 721.2

    Դպիրները, քահանաներն ու իշխանները’ բոլորն էլ լուռ էին: Շփոթված և հիասթափված’ նրանք մռայլ կանգնած էին’ չհամարձակվելով այլևս հարցեր տալ Հիսուսին: Իրենց վախկոտության ու անվճռականության պատճառով նրանք զգալիորեն կորցրին ժողովրդի հարգանքը, որը հիմա զարմացած կանգնած էր’ տեսնելով այս գոռոզ, ինքնարդար մարդկանց պարտությունը:ԴՓ 721.3

    Քրիստոսի այս բոլոր խոսքերն ու գործերը շատ կարևոր էին, և դրանց ազդեցությունն անընդհատ աճելու էր Նրա խաչելությունից ու համբարձումից հետո: Նրանցից շատերը, ովքեր անհամբեր սպասել էին Հիսուսի հարցի պատասխանին, հետագայում դառնալու էին Նրա աշակերտները, ովքեր առաջին անգամ համակրել էին Նրան այն խոսքերի շնորհիվ, որ Նա արտասանել էր այդ հիշարժան օրը: Տաճարի բակում տեղի ունեցած դեպքը երբեք չէր ջնջվելու նրանց հիշողությունից: Տարբերությունը Քրիստոսի և քահանայապետի միջև, երբ նրանք խոսում էին իրար հետ, ակնհայտ էր: Տաճարի գոռոզ ծառայողը հարուստ և թանկարժեք շորեր էր հագել: Նրա գլխին շողշողում էր խույրը: Նա հպարտ պահվածք ուներ, նրա արծաթագույն մազերն ու երկար մորուքը վկայում էին պատկառելի տարիքի մասին: Նրա կերպարանքը երկյուղ էր ներշնչում նայողներին: Այս պատկառելի անձնավորության առջև կանգնած էր երկնքի Պայծառափայլությունը’ առանց որևէ զարդարանքի կամ պճնության: Նրա հանդերձները մաշված էին երկար ճամփորդություններից, Նրա գունատ դեմքը, որ խաղաղություն ու թախիծ էր արտահայտում, բայց շողում էր արժանապատվությամբ և բարյացակամությամբ, տարօրինակ կերպով տարբերվում էր քահանայապետի հպարտ, ինքնավստահ և ջղային տեսքից: Նրանցից շատերը, ովքեր տաճարում ականատես եղան Քրիստոսի խոսքերին ու գործերին, այդ օրվանից Նրան սրտանց ընդունեցին որպես Աստծո մարգարե: Բայց երբ հասարակության կարծիքը շուռ եկավ Քրիստոսի օգտին, Նրա հանդեպ քահանաների ատելությունը սաստ- կացավ: Իմաստությունը, որով Նա խուսափում էր Իր ճամփին լարած թակարդներից’ մեկ անգամ ևս վկայելով Նրա աստվածության մասին, ավելի էր բորբոքում նրանց կատաղությունը: [595]ԴՓ 721.4

    Վիճելով վարդապետների հետ’ Քրիստոսը նպատակ չուներ նսեմացնելու նրանց: Նա չէր հրճվում’ տեսնելով Իր հակառակորդներին ծանր կացության մեջ: Նա կարևոր դաս ուներ սովորեցնելու: Նա նվաստացրել էր Իր թշնամիներին’ թողնելով նրանց ընկնել այն նույն ծուղակը, որը սարքել էին Իր համար: Ասելով, թե անտեղյակ են Հովհաննեսի մկրտության բնույթից, նրանք հնարավորություն տվեցին Հիսուսին խոսելու, և Նա օգտվեց այդ առավելությունից’ նրանց հայտնելով իրենց իսկական վիճակը և արդեն շատ անգամ տրված նախազգուշացումներին ավելացնելով ևս մեկը:ԴՓ 722.1

    «Ինչպե՞ս է երևում ձեզ,- ասաց Նա,- Մի մարդ երկու որդի ուներ, և եկավ առաջինին ասեց. Որդի, գնա այսօր իմ այգում գործ արա: Նա էլ պատասխանեց ու ասեց’ Չեմ կամենում, բայց հետո զղջաց և գնաց: Եվ մյուսի մոտ գնաց և նույնն ասեց: Նա էլ պատասխանեց ու ասեց’ Կգնամ, տեր, բայց չգնաց: Հիմա այս երկուսից ո՞ր մեկը կատարեց հոր կամքը”:ԴՓ 723.1

    Այս անսպասելի հարցը հանկարծակիի բերեց Նրա ունկնդիրներին: Նրանք շատ ուշադիր էին լսել առակը, և հիմա իսկույն պատասխանեցին. «Առաջինը»: Իր զննող հայացքը գամելով նրանց վրա’ Հիսուսը խիստ ու հանդիսավոր տոնով ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծո արքայությունը: Որովհետև Հովհաննեսը եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով, և չհավատացիք նրան, բայց մաքսավորներն ու պոռնիկները հավատացին. և դուք, տեսնելով, չզղջացիք հետո, որ հավատաք նրան»:ԴՓ 723.2

    Քահանաներն ու իշխանները չէին կարող սխալ պատասխանել Քրիստոսի հարցին, և այդպիսով հավանություն տվին առաջին որդուն: Այս որդին խորհըրդանշում էր մաքսավորներին, որոնց Փարիսեցիներն արհամարհում և ատում էին: Մաքսավորները շատ գռեհիկ և անբարոյական մարդիկ էին: Նրանք, իրոք, ոտնահարում էին Աստծո օրենքը’ իրենց ողջ կյանքում բացահայտորեն հակառակվելով Նրա պահանջներին: Նրանք անշնորհակալ և անսուրբ էին: Երբ նրանց ասվեց, որ գնան և աշխատեն Տիրոջ այգում, նրանք արհամարհանքով հրաժարվեցին: Բայց երբ եկավ Հովհաննեսը’ քարոզելով ապաշխարութ-յուն և մկրտութ- յուն, մաքսավորներն ընդունեցին նրա կոչն ու մկրտվեցին:ԴՓ 723.3

    Երկրորդ որդին ներկայացնում էր հրեա ազգի առաջնորդներին: Փարիսեցիներից ոմանք ապաշխարել և ընդունել էին Հովհաննեսի մկրտությունը, բայց առաջնորդները չէին կամենում հավատալ, որ նա Աստծուց էր եկել: Նրա նախազգուշացումներն ու հանդիմանությունները չդրդեցին նրանց բարեփոխման: Նըրանք «անարգեցին Աստծո խորհուրդն իրենց անձերի համար’ նրանից չմկրտվելով» (Ղուկաս 7.30): Նրանք արհամարհեցին նրա կոչը: Երկրորդ որդու նման, որ կանչվելով ասաց’ «Կգնամ, տեր», բայց չգնաց, քահանաներն ու իշխանները միայն ձևացրին, թե հնազանդվում են, սակայն իրականում չենթարկ- վեցին: Նրանք իրենց խիստ բարեպաշտ էին համարում’ հավաստիացնելով, որ ենթարկվում են Աստծո օրենքին, բայց նրանց հնազանդությունն ընդամենը կեղծիք էր: Փարիսեցիներն արհամարհում և նզովում էին մաքսավորներին որպես դավաճանների, բայց վերջիններս, իրականում, իրենց հավատով ու գործերով ցույց տվեցին, որ այդ ինքնարդար մարդկանցից առաջ են գնում երկնքի արքայությունը, որոնց մեծ լույս էր տրված, սակայն նրանց գործերը չէին համապատասխանում իրենց բարեպաշտության հավակնությանը: [596]ԴՓ 724.1

    Քահանաներն ու իշխանները չէին ուզում ընդունել այս սուր ճշմարտությունները, սակայն լուռ սպասում էին’ հուսալով, որ Հիսուսը մի այնպիսի բան կասի, որով հնարավոր կլինի դատապարտել Նրան: Բայց ամենավատը նրանց համար դեռ առջևում էր:ԴՓ 724.2

    «Մի ուրիշ առակ լսեցեք,- ասաց Քրիստոսը,- Մի տանուտեր մարդ կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց, մեջը հնձան փորեց և աշտարակ շինեց, և տալով այն մշակներին’ գնաց հեռու աշխարհ: Եվ երբ որ պտղի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ’ պտուղներն առնելու: Մշակներն էլ նրա ծա- ռաներին բռնեցին, մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին քարկոծեցին: Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց’ առաջիններից շատ, և նրանց էլ այդպես արին: Վերջապես իր որդուն նրանց մոտ ուղարկեց, ասելով’ իմ որդուց կամաչեն: Բայց մշակները, որդուն տեսնելով, իրենք իրենց ասեցին. Սա է ժառանգը, եկեք սրան սպանենք և տիրենք նրա ժառանգությանը: Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Հիմա’ երբ որ այդ այգու տերը գա, ի՞նչ կանի այն մշակներին»:ԴՓ 724.3

    Հիսուսի հարցն ուղղված էր բոլոր ներկաներին, բայց պատասխանեցին քահանաներն ու իշխանները: «Չարերին չարաչար կկորցնի,- ասացին նրանք,- իսկ այգին կտա ուրիշ մշակների, ովքեր պտուղները ժամանակին նրան կտան»: Սկզբում պատասխանողները չըմբռնեցին, թե ում էր վերաբերում առակը, բայց հիմա տեսան, որ կայացրել են իրենց սեփական դատավճիռը: Առակում տանուտերը խորհրդանշում էր Աստծուն, այգին’ հրեաներին, իսկ ցանկապատը’ աստվածային օրենքը, որ պաշտպանում էր նրանց: Աշտարակը տաճարն էր խորհըրդանշում: Այգու տերն անհրաժեշտ ամեն ինչ արել էր, որ այն բար- գավաճի: «Է՞լ ինչ կար անելու իմ այգուն,- ասում է նա,- որ ես չեմ արել» (Եսայիա 5.4): Այսպես էր նկարագրված Աստծո անդուլ հոգատարությունը Իսրայելի նկատմամբ: Եվ ինչպես մշակները պիտի տիրոջը վերադարձնեին նրա բաժին պտուղները, այնպես էլ Աստծո ժողովուրդը պետք է պատվեր Նրան’ ապրելով իրենց տրված սրբազան առավելությունների համաձայն: Բայց ինչպես մշակները սպանեցին այն ծառաներին, որոնց տերը նրանց մոտ էր ուղարկել’ պտուղների հետևից, այնպես էլ հրեաներն էին սպանել մարգարեներին, ում Աստված նրանց մոտ էր ուղարկել ապաշխարության կոչով: Մեկը մյուսի հետևից նրանք սպանել էին լրաբերներին: Մինչև այստեղ առակի իմաստը հասկանալի էր, և այն, ինչ հետևում էր, պակաս ակնհայտ չէր: Սիրելի որդու մեջ, ում այգու տերը վերջում ուղարկեց իր անհնազանդ ծառաների մոտ, և ում նրանք բռնեցին ու սպանեցին, քահանաներն ու իշխանավորները պարզ տեսան Հիսուսի պատկերը և Նրա անխուսափելի ճակատագիրը: Նրանք արդեն խորհում էին, թե ինչպես սպանեն Նրան, ում Հայրը նրանց մոտ էր ուղարկել’ վերջին անգամ կոչ անելու ապաշխարության: Արդարացի պատիժը, որն իրենց վրա էին բերել երախտամոռ մշակները, ցույց էր տալիս նրանց ճակատագիրը, ովքեր պիտի մահապատժի ենթարկեին Քրիստոսին: [597]ԴՓ 725.1

    Ցավագին նայելով նրանց’ Փրկիչը շարունակեց. «Դուք երբեք չե՞ք կարդացել գրքում. այն քարը, որ շինողներն անարգեցին, անկյունի գլուխ եղավ. սա Տիրոջ արածն է, և մեր աչքին զարմանալի է: Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծո արքայությունը ձեզանից վեր կառնվի և մի ազգի կտրվի, որ նրա պտուղները կբերի: Եվ այս քարի վրա ընկնողը կփշրվի, և ում վրա էլ որ այն ընկնի’ կջարդի նրան»:ԴՓ 726.1

    Այս մարգարեությունը հրեաները հաճախ էին կրկնում ժողովարաններում’ վերագրելով այն Մեսիայի գալստյանը: Քրիստոսն ինչպես հրեաների կրոնաքաղաքական համակարգի, այնպես էլ փրկության ողջ ծրագրի անկյունաքարն էր: Հրեա շինարարները’ Իսրայելի քահանաներն ու իշխանները, հենց այդ հիմնաքարն էին հիմա մերժում: Փրկիչը նրանց ուշադրությունը հրավիրեց այն մարգարեությունների վրա, որոնք նրանց ցույց կտային իրենց սպառնացող վտանգը: Նա ձգտում էր հնարավոր բոլոր միջոցներով ցույց տալ նրանց այն արարքի բնույթը, որ նրանք պատրաստվում էին գործել:ԴՓ 726.2

    Նրա խոսքերը նաև ուրիշ նպատակ ունեին: Հարցնե- լով’ «Երբ որ այն այգու տերը գա, ի՞նչ կանի այն մշակներին», Քրիստոսը նախատեսել էր, որ փարիսեցիները կպատասխանեն ճիշտ այնպես, ինչպես պատասխան- ցին, որ նրանք կդատապարտեն իրենց: Նրա նախազգուշացումները, որոնք չկարողացան նըրանց դրդել ապաշ- խարության, պետք է կնքեին նրանց ճակատագիրը, և Նա ուզում էր, որպեսզի նրանք տեսնեն, որ հենց իրենք են իրենց մատնել կորստյան: Նա մտադիր էր ցույց տալու նրանց Աստծո արդարադատությունը’ նրանց ազգային արտոնություններից զրկելու մեջ, որն արդեն սկսվել էր և ավարտվելու էր ոչ միայն նրանց տաճարի և քաղաքի ավերումով, այլև ամբողջ ազգի ցրումով:ԴՓ 726.3

    Լսողները հասկացան այդ նախազգուշացումը: Բայց չնայած այն դատավճռին, որ նրանք հենց իրենք էին կայացրել, քահանաներն ու իշխանները պատրաստ էին լրացնելու պատկերն’ ասելով. «Սա է ժառանգը, եկեք սրան սպանենք”: «Եվ ուզում էին բռնել Նրան, բայց ժողովրդից վախեցան”, որովհետև հասարակության կարծիքը Քրիստոսի օգտին էր: [598]ԴՓ 727.1

    Մերժված քարի մասին մարգարեությունը վկայակոչելով’ Քրիստոսը նկատի ուներ իսկական իրադարձություն Իսրայելի պատմության մեջ: Դա կապված էր առաջին տաճարի կառուցման հետ: Թեև այն հատկապես վերաբերում էր Քրիստոսի առաջին գալստյանը և ավելի ուժեղ ազդեցություն պետք է ունենար հատկապես հրեաների վրա, նրանում խրատ կա նաև մեզ համար: Երբ կառուցվում էր Սողոմոնի տաճարը, պատերի և հիմքերի համար վիթխարի քարերն ամբողջությամբ պատրաստվում էին քարհանքում, հետո դրանք բերվում էին շինարարության տեղը, և ոչ մի գործիք այլևս չպետք է դիպչեր դրանց, շինարարները միայն պետք է դրանք տեղադրեին: Հիմքի համար արտասովոր չափսի և յուրահատուկ ձևի մի քար էին բերել, բայց աշխատողները տեղ չէին գտել դրա համար, և չէին ցանկացել ընդունել այն: Չօգտագործված այդ քարը, ընկած նրանց ճանապարհին, միայն ձանձրույթ էր պատ- ճառում: Երկար ժամանակ այն մերժված էր մնացել: Բայց երբ պետք է դնեին անկյունաքարը, շինարարները համապատասխան չափսի, ամրության և յուրահատուկ ձև ունեցող մի քար էին փնտրել երկար ժամանակ, որ զբա- ղեցներ իր հատուկ տեղը և կրեր այն մեծ ծանրությունը, որ պիտի ընկներ դրա վրա: Եթե նրանք սխալ ընտրություն կատարեին այդ կարևոր տեղի համար, ամբողջ շինության ապահովությունը վտանգի կենթարկվեր: Նրանք պետք է մի այնպիսի քար գտնեին, որն ի վիճակի կլիներ դիմանալու արևին, ցրտին և փոթորկին: Տարբեր ժամանակներում մի քանի քարեր էին ընտրել, բայց հսկայական ծանրությունների ճնշման տակ դրանք ջարդուփշուր էին եղել: Մյուսները չէին դիմացել մթնոլորտային կտրուկ փոփոխություններին: Եվ վերջապես ուշադրություն էին դարձրել այն քարի վրա, որն այնքան երկար ժամանակ մերժված էր մնացել: Այն դիմացել էր խոնավությանը, արեգակին և փոթորկին’ չնչին վնաս անգամ չկրելով: Երբ շինարարները զննել էին այս քարը, այն, մեկ բացառությամբ, դիմացել էր բոլոր քննություններին: Եթե այն կարողանար դիմանալ նաև սաստիկ ճնշմանը, նրանք որոշել էին ընդունել այն որպես անկյունաքար: Փորձն արվել էր, քարն ընդունվել և բերվել էր իր նշանակված տեղը, և պարզվել էր, որ դա հենց այն է, ինչ որ պետք էր: Մարգարեական տեսիլքում Եսայիային ցույց էր տրվել, որ այդ քարը Քրիստոսի խորհրդանշանն էր: Նա ասում է. «Զորաց Տիրոջը, այո, նրան սրբեցեք, և նա թող լինի ձեր երկյուղն ու ձեր զարհուրանքը: Եվ նա ձեզ համար սրբարան կլինի, իսկ գայթակղության քար և գլորման վեմ’ Իսրայելի երկու տների, և թակարդ ու որոգայթ’ Երուսաղեմի բնակիչների համար: Եվ նրանցում շատերը կգլորվեն, որոգայթը կընկնեն ու կբռնվեն”: Եսայիա մարգարեին տեսիլքում հայտնվել էր, որ առաջին գալստյան ժամանակ Քրիստոսը պետք է կրի այն փորձությունները, որոնց խորհրդանշում էին Սողոմոնի տաճարի անկյունաքարի վրա արված փորձերը: «Այսպես է ասում Եհովա Տերը. Ահա Ես եմ, որ Սիոնում դրել եմ վեմը, ընտիր վեմ, պատվական անկյուն, հաստատահիմն հիմունք. ով որ հավատա նրան, չի փախչի” (Եսայիա 8.13-15, 28.16):ԴՓ 727.2

    Անսահման իմաստությամբ Աստված ընտրեց անկյունաքարը, և Ինքն էլ տեղադրեց այն: Նա այն «հաստատահիմն հիմունք” անվանեց: Ողջ աշխարհը կարող էր դրա վրա դնել իր բեռներն ու վշտերը, այն կդիմանար ամեն ինչի: Կատարյալ ապահովությամբ կարելի էր կառուցել դրա վրա: Քրիստոսը «ընտիր վեմ է»: Ովքեր հավատում են Նրան, երբեք չեն հիասթափվի: Նա դիմացել է բոլոր փորձություններին: Նա կրել է Ադամի, նրա հետնորդների հանցանքի ծանրությունը, և ավելի քան հաղթող է դուրս եկել չար ուժերի դեմ պայքարում: Նա Իր վրա է կրել յուրաքանչյուր ապաշխարող մեղավորի բեռը: Մեղավոր սիրտը թեթևություն է զգում Քրիստոսում: Նա հաստատ հիմունք է: Բոլոր նրանք, ովքեր Նրան դարձնում են իրենց ապավենը, կատարյալ ապահովության մեջ կլինեն: [599]ԴՓ 729.1

    Եսայիան իր մարգարեության մեջ Քրիստոսին հռչակում է և’ որպես հաստատ հիմունք, և’ որպես գայթակղության քար: Պետրոս առաքյալը, ներշնչված Սուրբ Հոգով, պարզ ցույց է տալիս, թե ում համար է Քրիստոսը հիմնաքար, ում համար’ գլորման վեմ. «Եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է: Որին մոտեցել եք, այն կենդանի Վեմին, որ թեև մարդկանցից անարգված, բայց Աստծո մոտ ընտրված և պատվական է: Դուք էլ կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարագներ մատուցեք’ Աստծուն ընդունելի’ Հիսուս Քրիստոսի ձեռով: Որովհետև գրքում էլ կա, թե’ Ահա Սիոնում անկյունի գլուխ’ ընտիր պատվական քար եմ դնում, և նրան հավատացողը չի ամաչի: Հետևապես ձեզ’ հավատացյալներիդ, պատվականություն է, իսկ անհավատների համար այն քարը, որ շինողներն անարգեցին, անկյունի գլուխ եղավ, և գլորման քար և գայթակղության վեմ, որ գայթակղվում են’ խոսքին չհավատալով» (Ա Պետրոս 2.3-8):ԴՓ 729.2

    Հավատացողների համար Քրիստոսը ամուր հիմնաքար է: Այդ նրանք են, որ ընկնում են Ժայռի վրա և փշրվում: Այստեղ ներկայացված են հավատն առ Քրիստոս և հնա- զանդությունը Նրան: Ընկնել ժայռի վրա և փշրվել’ նշանակում է թողնել մեր ինքնարդարությունը և գալ Քրիստոսի մոտ երեխայի խոնարհությամբ’ խոստովանելով մեր մեղքերը և հավատալով Նրա ներողամիտ սիրուն: Այդպես’ մենք էլ հավատով ու հնազանդությամբ է, որ կառուցում ենք Քրիստոսի վրա, որպես մեր հիմնաքարի:ԴՓ 729.3

    Այս կենդանի քարի վրա հավասարապես կարող են կառուցել հրեաներն ու հեթանոսները: Սա միակ հիմքն է, որի վրա մենք կարող ենք ապահով կառուցել: Այն բավականաչափ լայն է բոլորի համար և բավականին ամուր’ իր վրա կրելու ամբողջ աշխարհի բեռն ու ծանրությունը: Եվ հաղորդակցվելով Քրիստոսի’ կենդանի քարի հետ, բոլոր նրանք, ովքեր կառուցում են այս հիմքի վրա, իրենց հերթին կենդանի քարեր են դառնում: Շատերն իրենց ուժերով տաշում, հղկում և փայլեցնում են իրենց, բայց նրանք չեն կարող «կենդանի քարեր” դառնալ, որովհետև կապված չեն Քրիստոսի հետ: Առանց այս կապի ոչ ոք չի կարող փրկվել: Եթե Քրիստոսի կյանքը մեզանում չլինի, մենք չենք կարող դիմակայել փոթորիկներին ու փորձություններին: [600] Մեր հավերժական անվտանգությունը կախված է հաստատուն հիմնաքարի վրա կառուցելուց: Շատերն այսօր կառուցում են այնպիսի հիմքերի վրա, որոնք փորձված չեն եղել: Երբ գան անձրևները, մոլեգնեն փոթորիկներն ու թափվեն հեղեղները, նրանց տունը կփլվի, որովհետև այն հիմնըված չի եղել հավիտենական Ժայռի’ գլխավոր անկյունաքարի վրա, որն է Հիսուս Քրիստոսը:ԴՓ 730.1

    Նրանց համար, ովքեր «գայթակղվում են’ խոսքին չհավատալով», Քրիստոսը գլորման վեմ է: Բայց «այն քարը, որ շինողներն անարգեցին, անկյունի գլուխ եղավ»: Մերժված քարի նման, Քրիստոսն Իր երկրային առաքելության ընթացքում արհամարհված և անարգված էր: Նա’ «անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ, ... անարգված էր , և մենք նրան ոչինչ էինք համարում» (Եսայիա 53.3): Բայց մոտ էր այն ժամը, երբ Նա պետք է փառավորվեր: Հառնելով մեռելներից’ Նա «Աստծո Որդի սահմանվեց զորությունով» (Հռոմեացիս 1.4): Երկրորդ անգամ Նա գալու է որպես երկնքի և երկրի Տեր: Նրանք, ովքեր հիմա պատրաստ էին խաչելու Նրան, պիտի ճանաչեին Նրա մեծությունը: Տիեզերքի առջև մերժված քարը անկյունի գլուխ էր դառնալու:ԴՓ 730.2

    «Եվ ում վրա որ այն ընկնի, կջարդի նրան”: Ժողովուրդը, որ մերժեց Քրիստոսին, շուտով տեսնելու էր իր քաղաքի և իր ազգի կործանումը: Նրանց փառքը մարելու և ցրվելու էր, ինչպես փոշին’ քամուց քշված: Եվ ի՞նչն էր, որ կործանեց հրեաներին: Դա այն վեմն էր, որի վրա եթե նրանք կառուցեին, նրանց ապահովությունը կդառնար: Նրանք անտեսեցին Աստծո բարությունը, արհամարհեցին արդարությունը և մերժեցին ողորմությունը: Մարդիկ ընդդիմացան Աստծուն, և այն ամենն, ինչ նրանց փրկությունը պիտի լիներ, շրջվեց նրանց դեմ’ տանելով կորստ- յան: Այն, ինչ Աստված նախատեսել էր նրանց կյանքի համար, տարավ նրանց դեպի մահ: Քրիստոսի խաչելությունը հրեաների կողմից պատճառ դարձավ Երուսաղեմի ավերմանը: Գողգոթայի վրա թափված արյան ծանրությունը խորտակեց նրանց և’ այս, և’ գալիք աշխարհի համար: Այդպես կլինի նաև վերջին մեծ օրը, երբ պատուհասները կթափվեն նրանց վրա, ովքեր մերժում են Աստծո շնորհը: Քրիստոսը’ նրանց գլորման վեմը, այն ժամանակ կհայտնվի նրանց որպես վրիժառության լեռ: Նրա դեմքի պայծառությունը, որ կյանք է արդարների համար, ամբարիշտների համար լափող կրակ կլինի: Սերը մերժելու և շնորհն արհամարհելու պատճառով մեղավորը պետք է ոչնչացվի:ԴՓ 731.1

    Բազմաթիվ օրինակներով ու նախազգուշացումներով Հիսուսը ցույց տվեց, թե ինչի կհանգեցնի Աստծո Որդու մերժումը հրեաների կողմից: Այդ խոսքերով Նա դիմում էր բոլոր դարերի բոլոր մարդկանց, ովքեր հրաժարվում են ընդունել Նրան որպես իրենց Փրկիչը: Ամեն մի նախազգուշացումը նրանց համար է: Սրբապղծված տաճարը, անիրավ մշակներն ու արհամարհող շինարարները իրենց կրկնապատկերն են ունենում յուրաքանչյուր մեղավորի կյանքում: Հատուցումը, որ նրանք իրենց վրա բերեցին, կհասնի բոլորին, եթե չապաշխարեն: [601]ԴՓ 731.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents