Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 68. - Արտաքին գավիթում

    (Հովհաննես 12.20-43)

    «ԵՎ կային ոմանք Հելլենացիք’ նրանցից, որ եկել էին այնտեղ երկըրպագելու այն տոնում: Նրանք եկան Փիլիպ- պոսի մոտ, որ Գալիլեայի Բեթսայիդայից էր, և խնդրեցին ու ասացին. Տեր, կամենում ենք Հիսուսին տեսնել: Փիլիպ- պոսը գալիս է Անդրեասին ասում. Անդրեասն ու Փիլիպ- պոսը ասում են Հիսուսին”:ԴՓ 762.1

    Այդ ժամանակ թվում էր, թե Քրիստոսի գործը դաժան պարտություն է կրել: Նա հաղթող էր դուրս եկել քահա- նեների և փարիսեցիների դեմ մղվող պայքարում, բայց ակնհայտ էր, որ նրանք երբեք չէին ընդունի Նրան որպես Մեսիա: Մոտեցել էր վերջնական բաժանման ժամանակը: Նրա աշակերտներին գործն անհուսալի էր թվում, բայց Քրիստոսը մոտենում էր Իր աշխատանքի ավարտին: Շուտով տեղի էր ունենալու այն մեծ իրադարձությունը, որը չափազանց կարևոր նշանակություն ուներ ոչ միայն հրեա ազգի, այլ նաև ողջ աշխարհի համար: Երբ Քրիստոսը լսեց անկեղծ խնդրանքը’ «Կամենում ենք Հիսուսին տեսնել», որ աղաղակն էր ծարավ աշխարհի, Նրա դեմքը շողաց, և Նա ասեց. «Ժամը հասավ, որ Մարդու Որդին փառավորվի»: Հույների խնդրանքի մեջ Նա տեսավ Իր մեծ զոհաբերության առաջին պտուղները:ԴՓ 762.2

    Ինչպես սկզբում մոգերն էին եկել արևելքից, այնպես էլ այս մարդիկ եկել էին արևմուտքից’ Փրկչին գտնելու Նրա կյանքի վերջում: Քրիստոսի ծննդյան ժամանակ հրեա ժողովուրդն այնպես էր կլանված իր փառատենչ ծրագրերով, որ չնկատեց Նրա գալուստը: Մոգերը հեթանոս երկրից իրենց ընծաներով եկան մսուր’ երկրպագելու Փրկչին: Այդպես էլ այս հույները, ներկայացնելով աշխարհի ազգե- րը, ցեղերն ու ժողովուրդները, եկան տեսնելու Հիսուսին: Այդպես էլ Փրկչի խաչը իրեն էր քաշելու բոլոր երկրների և բոլոր դարերի ժողովուրդներին: Այդպես «շատերը կգան արևելքից և արևմուտքից, և Աբրահամի, Իսահակի ու Հա- կոբի հետ կնստեն երկնքի արքայությունում” (Մատթեոս 8.11): [622]ԴՓ 762.3

    Հույները լսել էին, թե ինչպես էր Քրիստոսը հաղթականորեն մուտք գործել Երուսաղեմ: Ոմանք լսել էին, որ Նա տաճարից դուրս էր վռնդել քահանաներին ու իշխաններին, և պատրաստվում էր տիրել Դավթի աթոռին և իշխել Իսրայելում որպես թագավոր: Հույներն ուզում էին ճշմարտությունը իմանալ Նրա առաքելության մասին: «Կամենում ենք Հիսուսին տեսնել»,- ասացին նրանք: Եվ նրանց ցանկությունը պարգևատրվեց: Երբ խնդրանքը հասցրին Հիսուսին, Նա գտնվում էր տաճարի այն մասում, որտեղ հրեաներից բացի բոլորի մուտքն արգելվում էր, բայց Նա դուրս եկավ արտաքին բակը’ տեսնելու հույներին, և անձամբ զրուցեց նրանց հետ:ԴՓ 763.1

    Եկել էր Քրիստոսի փառավորման ժամը: Նա արդեն կանգնած էր խաչի ստվերի տակ, և հույների խնդրանքը ցույց տվեց Նրան, որ Իր մոտալուտ զոհաբերությունը շատ որդիներ ու աղջիկներ կբերի Աստծո մոտ: Նա գիտեր, որ հույները շուտով տեսնելու էին իրեն այնպիսի վիճակում, որ նրանց մտքով անգամ չէր անցնի: Նրանք տեսնելու էին Նրան Բարաբբայի կողքին, մի ավազակի և մարդասպանի, որին պետք է ազատեին Աստծո Որդու փոխարեն: Նրանք լսելու էին, թե ինչպես է ժողովուրդը, քահանաների ու իշխանների ոգով ներշնչված, կատարում իր ընտրությունը: Եվ այս հարցին’ «Ապա ի՞նչ անեմ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում”, պատասխան էր տրվելու’ «Թող խաչվի” (Մատթեոս 27.22): Քրիստոսը, քավելով մարդկանց մեղքերը, գիտեր, որ Իր արքայությունը պիտի աճեր ու հաստատվեր ամբողջ աշխարհում: Նա գործելու էր որպես Վերականգնիչ, և Նրա Հոգին պետք է հաղթա- նակեր: Մի պահ նայելով դեպի ապագան’ Նա լսեց ձայներ, որոնք երկրի բոլոր ծայրերում հռչակում էին’ «Ահա Աստծո Գառը, որն Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): Այս օտարերկրացիների մեջ Նա մեծ հունձքի գրավականը տեսավ, երբ քանդվելու էր բաժանման պատը հրեաների ու հեթանոսների միջև, և բոլոր ազգերը, լեզուներն ու ժողովուրդները լսելու էին փրկության լուրը: Կանխատեսելով սա’ Իր հույսերի իրականացումը, Հիսուսը ասաց. «Ժամը հասավ, որ մարդու Որդին փառավորվի”: Բայց թե ինչպես պիտի կատարվեր այս փառավորումը, Քրիստոսի մտքից երբեք դուրս չէր գալիս: Նրա մոտեցող մահվանը հաջորդելու էր հեթանոսների դարձը: Միայն Նրա մահը կարող էր փրկել աշխարհը: Մարդու Որդին, ցորենի հատի պես, պետք է ընկնի հողի մեջ ու մեռնի և թաղվի աչքից հեռու, բայց Նա դարձյալ կվերակենդա- նանա: [623]ԴՓ 763.2

    Քրիստոսն Իր ապագան լուսաբանում էր բնությունից վերցրած օրինակներով, որպեսզի աշակերտները կարողանային հասկանալ: Միայն Նրա մահը կարող էր բերել Նրա առաքելության անհրաժեշտ արդյունքը: «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ,- ասաց Նա,- եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի և մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի’ շատ պտուղ կբերի»: Ցորենի հատը, ընկնելով հողի մեջ ու մեռնելով, ծլում է և պտուղ բերում: Այդպես էլ Քրիստոսի մահը պետք է պտուղներ բերի երկնքի արքայության համար: Բուսական աշխարհի օրենքների համաձայն’ կյանքը տրվում է մեզ միայն Նրա մահվան շնորհիվ:ԴՓ 764.1

    Նրանք, ովքեր հող են մշակում, միշտ տեսնում են այդ օրինակը: Տարեցտարի մարդը հավաքում է ցորենի իր բերքը’ դեն նետելով, կարծես, դրա ամենաընտիր մասը: Որոշ ժամանակ այն պետք է թաքնված լինի ակոսների տակ’ հանձնված Տիրոջ խնամքին: Հետո հայտնվում է ցողունը, հետո’ հասկը, հետո’ լցված ցորեն հասկի մեջ: Բայց այս զարգացումը տեղի ունենալ չի կարող, եթե հատիկը չթաղվի հողի մեջ, չծածկվի ամեն աչքից և չմեռնի:ԴՓ 764.2

    Հողի մեջ թաղված սերմը պտուղ է բերում, հետո դա էլ իր հերթին ցանվում է, և այդպես բերքը շատանում է: Այդպես էլ Քրիստոսի մահը Գողգոթայի խաչի վրա իր պտուղը կբերի հավիտենական կյանքի համար: Այս զոհաբերության մասին են խորհելու բոլոր նրանք, ովքեր, որպես դրա պտուղներ, կապրեն հավերժական դարերի ընթացքում:ԴՓ 765.1

    Ցորենի հատիկը, որ պահպանում է իր կյանքը, չի կարող պտուղ բերել: Այն մենակ է մնում: Քրիստոսը, եթե ուզեր, կարող էր փրկել Իրեն մահից: Բայց եթե Նա այդպես վարվեր, մենակ կմնար: Նա չէր կարող որդիներ և դուստրեր բերել Աստծո մոտ: Միայն զոհելով Իր կյանքը’ Նա կարող էր կյանք պարգևել մարդկությանը: Միայն հողի մեջ ընկնելով ու մեռնելով’ Նա կարող էր սերմ դառնալ, որն առատ պտուղներ կբերեր’ փրկվածների մի հսկայական բազմություն բոլոր ազգերից, ցեղերից, լեզուներից և ժողովուրդներից:ԴՓ 765.2

    Այս ճշմարտության հետ է Քրիստոսը կապում անձնազոհության այն դասը, որ ամենքը պետք է սովորեն. «Իր անձը սիրողը կկորցնի այն, իսկ իր անձն այս աշխարհում ատողը հավիտենական կյանքի մեջ կպահի այն”: Բոլոր նրանք, ովքեր, որպես Քրիստոսի գործակիցներ, պտուղներ կբերեն, նախ պետք է ընկնեն հողի մեջ ու մեռնեն: Կյանքը պետք է գցվի աշխարհի կարիքների ակոսի մեջ: Եսասիրությունն ու շահախնդրությունը պիտի չքանան: Ինքնազոհության օրենքը ինքնապահպանման օրենքն է: Հողագործը պահպանում է իր ցորենը’ գցելով այն արտի մեջ: Այդպես է նաև մարդկային կյանքում: Տալ’ նշանակում է ապրել: Այն կյանքը, որ կպահպանվի, պետք է անմնացորդ ծառայության տրվի Աստծուն և մարդկանց: Նրանք, ովքեր հանուն Քրիստոսի կզոհեն իրենց կյանքն այս աշխարհում, կպահպանեն այն հավիտենական կյանքի համար: [624]ԴՓ 765.3

    Նրա կյանքը, ով միայն իր համար է ապրել, նման է կերած ցորենի: Այն չքանում է, բայց չի շատանում: Մարդը որքան ուզի, կարող է կուտակել իր համար, կարող է ապրել, մտածել և գործել միայն իր համար, բայց նրա կյանքն անցնում է, և նա ոչինչ չունի: Ինքնածառայության օրենքը ինքնակործանման օրենքն է:ԴՓ 766.1

    «Եթե մեկը ծառայի ինձ, թող իմ ետևից գա,- ասաց Հի- սուսը,- և ուր որ ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլի- նի: Եթե մեկը ծառայի ինձ, Հայրը կպատվի նրան”: Ովքեր Հիսուսի հետ կրել են անձնազոհության խաչը, Նրա հետ էլ կկիսեն Նրա փառքը: Ստորացման ու վշտի պահին Քրիստոսի ուրախությունն այն էր, որ Իր աշակերտները պիտի փառավորվեին Իր հետ միասին: Նրանք Իր անձնազոհության պտուղն են: Նա կպարգևատրվի և կուրախանա ամբողջ հավերժության ընթացքում’ տեսնելով նրանց մեջ Իր բնավորության նմանությունը: Նրանք կկիսեն այս ուրախությունը Հիսուսի հետ, երբ իրենց աշխատանքի ու անձնազոհության պտուղը տեսնեն ուրիշների կյանքում և սրտերում: Նրանք Քրիստոսի աշխատակիցներն են, և Հայրը կպատվի նրանց այնպես, ինչպես Իր Որդուն է պատվում:ԴՓ 766.2

    Հույների լուրը, կանխազդարարելով հեթանոսների դարձը, Փրկչին հիշեցրեց Իր ողջ առաքելությունը: Փրկագնման գործը անցավ Նրա աչքերի առջևով’ սկսած այն պահից, երբ երկնքում ծրագիր մշակվեց, մինչև Իր մահը, որն արդեն այնքան մոտ էր: Խորհրդավոր մի ամպ կարծես պատեց Աստծո Որդուն: Նրան մոտ գտնվողները զգացին այդ մթությունը: Մտքերով տարված’ Նա նստեց: Վերջապես Նրա ողբալի ձայնը խախտեց լռությունը. «Հիմա իմ անձը խռովված է, և ի՞նչ ասեմ: Հայր, ազատիր ինձ այս ժամից”: Մոտեցող իրադարձությունները կանխազգալով’ Քրիստոսն արդեն խմում էր դառնության բաժակը: Նրա մարդկային բնությունը ցնցվեց լքվածության տեսարանից, երբ թվում էր, թե նույնիսկ Հայրն է թողնելու Իրեն, և ամենքը տեսնելու էին Նրան խոցված, Աստծուց զարկված և պատժված: Նա ընկրկեց ամենքի առջև խայտառակվելուց, որ Իր հետ պիտի վարվեին ինչպես հանցագործներից ծանրագույնի հետ, որ պիտի մեռներ ամոթալի և անպատիվ մահով: Խավարի ուժերի դեմ պայքարի կանխազգացումը, մարդկային մեղքի սոսկալի ծանրության գիտակցումն ու Հոր զայրույթը մեղքի հանդեպ թուլացրին Հիսուսի ոգին, և Նրա դեմքին մեռելային գունատություն իջավ:ԴՓ 766.3

    Բայց ահա Նրա աստվածային բնությունը հնազանդվեց Հոր կամքին: «Սակայն իսկ,- ասաց Նա,- այս ժամի համար ես եկա: Հայր, փառավորիր քո անունը»: Միայն Քրիստոսի մահվան միջոցով կարող էր տապալվել սատանայի իշխանությունը: Միայն այդպես կարող էր մարդ փրկագնվել, և Աստված’ փառավորվել: Հիսուսը համաձայնեց չարչարանքներ կրել և պատրաստ էր զոհաբերելու Իրեն: Երկնքի Պայծառափայլությունը համաձայնվեց չարչարվել որպես Մեղսակիր: «Հայր, փառավորիր քո անունը»,- ասաց Նա: Երբ Քրիստոսն ասաց այս խոսքերը, Նրա գլխավերևում գտնվող ամպի միջից պատասխան եկավ. «Փառավորեցի էլ, և դարձյալ կփառավորեմ”: Իր ամբողջ կյանքում’ մսուրից մինչև այն պահը, երբ ասվեցին այս խոսքերը, Քրիստոսը փառավորել էր Աստծուն, և գալիք փորձության մեջ Նրա աստվածամարդկային տառապանքներն իրոք պիտի փառավորեին Նրա Հոր անունը: [625]ԴՓ 767.1

    Երբ լսվեց ձայնը, ամպի միջից մի լույս շողաց և պա- րուրեց Քրիստոսին, ասես Անսահման Զորության ձեռքերը կրակե պատի պես շրջապատեցին Նրան: Ժողովուրդն այս տեսարանից զարհուրեց ու ապշեց: Ոչ ոք չհամարձակվեց խոսել: Բերանները խուփ և շունչները պահած կանգնած էին բոլորը’ աչքերը հառած Հիսուսին: Հոր վկայությունը տրված էր: Ամպը բարձրացավ և ցրվեց երկնքում: Որոշ ժամանակով Հոր և Որդու միջև տեսանելի հաղորդակցությունն ավարտվեց:ԴՓ 767.2

    «Եվ ժողովուրդը, որ կանգնած և լսում էր, ասաց’ Որոտմունք եղավ, ուրիշներն էլ ասում էին’ Հրեշտակ խոսեց Նրա հետ»: Բայց Հիսուսին փնտրող հույները տեսան ամպը, լսեցին ձայնը, հասկացան դրա նշանակությունը և իրոք տեսան Քրիստոսին: Նա բացահայտվել էր նրանց որպես Աստծո Առաքյալ:ԴՓ 768.1

    Աստծո ձայնը լսվել էր Հիսուսի մկրտության ժամանակ’ Նրա ծառայության սկզբում, և դարձյալ’ այլակերպության սարի վրա: Եվ հիմա’ Նրա ծառայության վերջում, այն լսվեց երրորդ անգամ’ ավելի շատ մարդկանց ներկայությամբ և ավելի յուրահատուկ պարագաներում: Քիչ առաջ Հիսուսն ամենահանդիսավոր ճշմարտությունն էր ասել հրեաների վիճակի մասին: Նա արել էր Իր վերջին կոչը և ազդարարել նրանց կործանումը: Հիմա Աստված կրկին կնիք դրեց Իր Որդու առաքելության վրա: Նա ճանաչեց Նրան, ում մերժել էր Իսրայելը: «Այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ,- ասաց Հիսուսը,- այլ ձեզ համար”: Դա Նրա Մեսիական առաքելության վերջնական ապացույցն էր’ Հորից տրված այն ազդանշանը, որ Հիսուսը ճշմարտությունն էր խոսում և Աստծո Որդին էր:ԴՓ 768.2

    «Հիմա դատաստան է այս աշխարհի,- շարունակեց Քրիստոսը,- հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի: Եվ ես, երբ որ բարձրանամ այս երկրից, ամենքին կքաշեմ ինձ մոտ: Եվ սա ասում էր’ ցույց տալով, թե ինչ մահով պիտի մեռնի”: Աշխարհը հիմա ճգնաժամի մեջ է: Եթե Ես քավություն դառնամ մարդկանց մեղքերի համար, աշխարհը կլուսավորվի: Սատանայի իշխանությունը մարդկանց հոգիների վրա կխափանվի: Աստծո աղավաղված պատկերը մարդկության մեջ կվերականգնվի, և հավատացյալ սուրբերի ընտանիքը վերջապես կժառանգի երկնային արքայությունը: Սա կլինի Քրիստոսի մահվան արդյունքը: [626] Փրկիչն ամբողջովին խորասուզված է մտորումների մեջ’ Իր առջև պատկերված գալիք հաղթության տեսարանի շուրջ: Նա տեսնում է խաչը’ դաժան, ամոթալի խաչն իր բոլոր սարսափներով’ շողալիս երկնային պայծառությամբ:ԴՓ 768.3

    Բայց մարդկության փրկագնման գործը չէ միայն, որ կկատարվի խաչի վրա: Աստծո սերը կբացահայտվի ամբողջ տիեզերքին: Այս աշխարհի իշխանը դուրս կգցվի: Աստծո դեմ սատանայի ներկայացրած մեղադրանքները կհերքվեն: Անպատվությունը, որ նա հասցրել էր երկնքին, հավիտյան կհեռացվի: Փրկիչն Իր մոտ կքաշի ինչպես մարդկանց, այնպես էլ հրեշտակներին: «Եվ ես, երբ որ բարձրանամ երկրից,- ասաց Նա,- ամենքին կքաշեմ Ինձ մոտ”:ԴՓ 769.1

    Շատ մարդիկ կային հավաքված Քրիստոսի շուրջը, երբ Նա ասաց այս խոսքերը, և նրանցից մեկը հարցրեց. «Մենք օրենքից լսեցինք, թե Քրիստոսը հավիտյան կկենա, և դու ինչպե՞ս ես ասում, թե պետք է Մարդու Որդին բարձրանա, ո՞վ է այն Մարդու Որդին: Հիսուսն էլ ասեց նրանց’ Մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է, գնացեք, քանի դեռ լույս ունեք, որ խավարը ձեզ չհասնի. և խավարում գնացողը չգիտի, թե ուր է գնում: Քանի դեռ լույսն ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդիներ լինեք»:ԴՓ 769.2

    «Եվ թեպետ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջին, նրանք չէին հավատում նրան»: Մի անգամ նրանք հարցրել էին Փրկչին. «Ապա դու ի՞նչ նշան ես անում, որ տեսնենք ու հավատանք» (Հովհաննես 6.30): Բազմաթիվ նշաններ էին տրվել, բայց նրանք փակել էին իրենց աչքերն ու խստացրել իրենց սրտերը: Հիմա, երբ Հայրն Ինքն էր խոսել, և այլևս նշան չէին պահանջում, նրանք, միևնույնն է, հրաժարվեցին հավատալ:ԴՓ 769.3

    «Բայց և այնպես իշխաններից շատերը հավատացին նրան, սակայն Փարիսեցիների պատճառով չէին դավանում, որ ժողովարանից դուրս չգցվեն»: Նրանք մարդկանց փառքն ավելի սիրեցին, քան Աստծո հավանությու- նը: Ամոթից ու անարգանքից խուսափելու համար նրանք արհամարհեցին Քրիստոսին ու մերժեցին իրենց առա- ջարկված հավիտենական կյանքը: Եվ որքա՜ն շատերն են գալիք դարերի ընթացքում կրկնել այդ նույն բանը: Հենց նրանց են վերաբերում Փրկչի նախազգուշացման այս խոսքերը. «Իր անձը սիրողը կկորցնի այն”: «Ինձ անարգողը,- ասաց Հիսուսը,- և իմ խոսքերը չընդունողը ունի իրեն դատողին. այն խոսքը, որ ես խոսեցի, կդատի նրան վերջին օրը” (Հովհաննես 12.48):ԴՓ 769.4

    Վա՜յ նրանց, որ չիմացան իրենց այցելության օրը: Դանդաղ ու ափսոսանքով’ Քրիստոսն ընդմիշտ լքեց տաճարի շրջակայքը: [627] ԴՓ 770.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents