Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 69. - Ձիթենյաց սարում

    (Մատթեոս 24, Մարկոս 13, Ղուկաս 21.5-38)

    ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ ու իշխաններին ուղղված Քրիստոսի խոսքերը’ «Ահա ձեր տունն ավերված կթողնվի ձեզ” (Մատթեոս 23.38), սարսափով լցրին նրանց սրտերը: Նրանք անտարբեր ձևացան, բայց այդ խոսքերը խորապես հուզել էին նրանց: Մի անտեսանելի տագնապ էր ասես նրանց համակել: Հնարավո՞ր էր արդյոք, որ իրենց հոյակերտ տաճարը’ ազգի պարծանքը, շուտով ավերակների վերածվեր: Չար կանխազգացումները կիսում էին նաև աշակերտները, և նրանք անհամբեր սպասում էին, որ Հիսուսը ավելի պարզորոշ խոսի: Նրա հետ միասին դուրս գալով տաճարից’ նրանք Փրկչի ուշադրությունը հրավիրեցին այդ կառույցի հզորության ու գեղեցկության վրա: Տաճարի քարերը մաքուր և ճերմակ մարմարից էին, որոնցից մի քանիսը վիթխարի չափսեր ունեին: Պատերի մի մասը դիմացել էր Նաբուգոդոնոսորի բանակի պաշարմանը: Իր կատարյալ որմնադրությամբ այն մի ամբողջական խոշոր քարից կերտված շինություն էր հիշեցնում: Ինչպե՞ս կարող էին այս հզոր պատերն ավերվել’ աշակերտները չէին հասկանում:ԴՓ 771.1

    Ի՜նչ էր մտածում Անարգված Մեկը’ նայելով տաճարի պերճությանը: Նրա առջև իրոք հիասքանչ տեսարան էր, բայց Նա տխուր ասաց. «Ես տեսնում եմ այդ ամենը: Դա իրոք հրաշալի կառույց է: Դուք ուզում եք ասել, որ այն անհնար է փլուզել, բայց լսեք Իմ խոսքերը, օր կգա, երբ «այդտեղ քարը քարի վրա չի թողնվի, որ չքանդվի»“: [628]ԴՓ 771.2

    Քրիստոսն այս խոսքերն ասաց բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, բայց երբ Նա մենակ նստած էր Յիթեն- յաց սարին, Պետրոսը, Հովհաննեսը, Հակոբոսն ու Անդ- րեասը եկան Նրա մոտ: «Ասիր մեզ,- ասացին նրանք,- այդ ե՞րբ կլինի, և ի՞նչ կլինի քո գալստյան և աշխարհիս վերջի նշանը”: Հիսուսը, պատասխանելով հարցին, իրարից չբաժանեց այդ երկու իրադարձությունները’ Երուսաղե- մի ավերումն ու Իր գալստյան մեծ օրը: Եթե Նա Իր աշակերտներին հայտներ ապագան այնպես, ինչպես Ինքն էր այն տեսնում, նրանք չէին կարող տանել այդ տեսարանը: Խղճալով նրանց’ Նա այդ երկու մեծ իրադարձությունները նկարագրեց որպես մեկը’ թողնելով, որ աշակերտներն իրենք հասկանան դրա նշանակությունը: Երբ Նա խոսում էր Երուսաղեմի ավերման մասին, Նրա մարգարեական հայացքը տեսնում էր ավելի հեռավոր մի իրադարձություն’ վերջին օրվա մեծ հրդեհը, երբ Տերը դուրս պիտի գա Իր տեղից’ պատժելու աշխարհն իր անօրենության համար, երբ երկիրը պիտի հայտնի իր ընդունած արյունները և պիտի չծածկի այլևս իր սպանվածներին: Այս բոլոր խոսքերն ասվեցին ոչ միայն աշակերտների, այլ նաև նրանց համար, ովքեր ապրելու են երկրի պատմության վերջին օրերում:ԴՓ 771.3

    Դառնալով աշակերտներին’ Քրիստոսն ասաց. «Զգույշ կացեք, որ մեկը ձեզ չխաբի: Որովհետև շատերը կգան Իմ անունով և կասեն’ Ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեց- նեն»: Շատ կեղծ մեսիաներ կհայտնվեն’ հավաստիացնելով, որ հրաշքներ են գործում, և հայտարարելով, թե հրեա ժողովրդի ազատագրման ժամը հասել է: Սրանք կմոլո- րեցնեն շատերին: Քրիստոսի խոսքերն իրականացան: Նրա խաչելությունից մինչև Երուսաղեմի պաշարումն ընկած ժամանակամիջոցում շատ մեսիաներ հայտնվեցին: Բայց այս նախազգուշացումը վերաբերում է նաև նրանց, ովքեր ապրում են աշխարհի պատմության մեր դարաշր- ջանում: Այն նույն մոլորությունները, որոնք առկա էին նախքան Երուսաղեմի ավերումը, գործի են դրվել բոլոր դարերի ընթացքում, և դրանք նորից կկրկնվեն: [629]ԴՓ 772.1

    «Պատերազմներ և պատերազմի համբավներ կլսեք, զգույշ կացեք, որ չշփոթվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ»: Երուսաղեմի ավերումից առաջ մարդիկ պայքարում էին իշխանության համար: Սպանվում էին կայսրեր: Նրանց, ովքեր պիտի ժառանգեին արքայական գահը, մեռցնում էին: Պատերազմներ և պատերազմի լուրեր էին լսվում: «Այդ ամենը պետք է լինի,- ասաց Քրիստոսը,- բայց դեռ [որպես ազգ հրեա ժողովրդի] վերջը չէ: Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, և թագավորություն’ թագավորության վրա, և սովեր, համաճարակներ ու տեղ-տեղ երկրաշարժեր կլինեն: Բայց այս ամենը ցավերի սկիզբն է”: Քրիստոսն ասաց’ Երբ որ վարդապետները տեսնեն այս նշանները, կասեն, թե Աստծո դատաստաններն են թափվում ազգերի վրա’ Նրա ընտրյալ ժողովրդին գերության մեջ պահելու համար: Նրանք կհայտարարեն, թե այս երևույթները Մեսիայի գալստյան նախանշանն են: Մի խաբվեք, դա Նրա պատիժների սկիզբն է: Մարդիկ կմտածեն միայն իրենց մասին: Նրանք չեն զղջա և դարձի չեն գա, որ Ես նրանց բժշկեմ: Այն նշանները, որ նրանք ներկայացնում են որպես իրենց ազատագրման կանխազդարարումը գերությունից, նրանց կործանման նախանշաններն են:ԴՓ 773.1

    «Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն և ձեզ կսպանեն, և Իմ անունի համար բոլոր ազգերից ատված կլինեք: Այն ժամանակ շատերը կգայթակղվեն, և իրար կմատնեն ու իրար կատեն”: Այս ամենը պատահել է քրիստոնյաների հետ: Հայրերն ու մայրերը մատնել են իրենց երեխաներին: Երեխաները մատնել են իրենց ծնողներին: Ընկերները դատի են տվել իրենց ընկերներին: Հալածողները հասել են իրենց նպատակին’ սպանելով Հակոբոսին, Ստե- փանոսին և շատ ուրիշ քրիստոնյաների: [630]ԴՓ 773.2

    Իր ծառաների միջոցով Աստված վերջին հնարավորությունը տվեց հրեա ազգին ապաշխարելու: Նա Իրեն հայտնում էր Իր վկաների միջոցով, որոնց ձերբակալում, դատապարտում և բանտերն էին նետում: Դատավորները, սակայն, մահվան դատավճիռ էին կայացնում նրանց վրա: Դրանք այն մարդիկ էին, ում աշխարհն արժանի չէր, և սպանելով նրանց’ հրեաները կրկին խաչ էին հանում Աստծո Որդուն: Այդ ամենը նորից կկրկնվի: Իշխանություններն օրենքներ կհանեն, որոնք կսահմանափակեն կրոնական ազատությունը: Նրանք իրենց իրավունքներ կվերապահեն, որոնք միայն Աստծուն են պատկանում: Նրանք կխորհեն ճնշել մարդկանց խիղճը, որ միայն Աստված պետք է հսկի: Նրանք հիմա արդեն սկսել են անել առաջին քայլերը, և շարունակելու են առաջ տանել այդ գործը, մինչև չհասնեն այն սահմանին, որից այն կողմ չեն կարող անցնել: Աստված կմիջամտի պաշտպանելու Իր հավատարիմ ծառաներին, ովքեր պահում են պատվիրանները:ԴՓ 773.3

    Ամեն անգամ, երբ հալածանքներ են սկսվում, ականատեսները վճիռ են կայացնում կամ Քրիստոսի օգտին, կամ’ Նրա դեմ: Ովքեր կարեկցում են նրանց, ում անարդարացիորեն դատապարտում են, իրենց նվիրվածությունն են ցույց տալիս Քրիստոսին: Մյուսները վրդովվում են, որովհետև ճշմարտության սկզբունքներն ուղղակիորեն հակասում են նրանց սովորություններին: Շատերը սայթաքում և ընկնում են’ ուրանալով այն հավատը, որ մի ժամանակ դավանել են: Նրանք, ովքեր կուրանան Փրկչին դատարաններում, ովքեր կնահանջեն փորձության ժամին, իրենց կյանքը փրկելու համար սխալ վկայություն կտան և կմատնեն իրենց եղբայրներին: Քրիստոսը նախազգուշացրել է մեզ այս ամենից, որպեսզի չզարմանանք նրանց անմարդկային, դաժան վերաբերմունքից, ովքեր մերժում են լույսը:ԴՓ 774.1

    Քրիստոսն Իր աշակերտներին հայտնեց Երուսաղեմի կործանման նախանշանները, և բացատրեց նրանց, թե ինչպես փրկվեն. «Երբ որ տեսնենք Երուսաղեմը զորքերով շրջապատված, այն ժամանակ իմացեք, որ նրա ավերումը մոտ է: Հետո նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն սարերը, և նրանք, որ նրա միջում են, թող հեռանան, և նրանք, որ նրա գավառներում են, թող չմտնեն նրա մեջ: Որովհետև այն օրերը վրեժխնդրության օրեր են, որ բոլոր գրվածները կատարվեն”: Այս նախազգուշացումը տրվեց, որպեսզի պատրաստվեն Երուսաղեմի ավերմանը, որը տեղի էր ունենալու քառասուն տարի անց: Քրիստոնյաները ենթարկվեցին նախազգուշացմանը, և նրանցից ոչ մեկը չմեռավ քաղաքի կործանման ժամանակ:ԴՓ 774.2

    «Եվ աղոթք արեք,- ասաց Քրիստոսը,- որ ձեր փախուստը չլինի ձմռանը, ոչ էլ շաբաթ օրը»: Նա, ով ստեղծել էր Շաբաթը, չվերացրեց այն’ գամելով Իր խաչափայտին: Նրա մահից հետո Շաբաթը չէր կորցրել իր ուժը: Խաչելությունից քառասուն տարի հետո էլ այն պետք է սուրբ պահվեր: Քառասուն տարի շարունակ աշակերտները պիտի աղոթք անեին, որ իրենց փախուստը չլիներ շաբաթ օրը: [631]ԴՓ 775.1

    Երուսաղեմի ավերումից Քրիստոսն անմիջապես անցավ մի ավելի մեծ իրադարձության, որ վերջին օղակն է այս երկրի պատմության շղթայի մեջ’ Աստծո Որդու գալստյանը զորությունով և մեծ փառքով: Այս երկու իրադարձությունների միջև Քրիստոսը տեսավ խավարի երկար հարյուրամյակներ, ամբողջ դարեր, որոնց ընթացքում Նրա հետևորդներին միայն հալածանքներ, վիշտ և մահ էր սպասվում: Աշակերտները չէին դիմանա այդ տեսարաններին, ուստի Հիսուսը շատ համառոտակի հիշատակեց դրանք: «Այն ժամանակ մեծ նեղություն կլինի,- շարունակեց Նա,- որի նմանը աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի: Եվ եթե այն օրերը չկարճացվեին, ոչ մի մարմին չէր փրկվի, բայց ընտրյալների համար այն օրերը կկարճացվեն»: Ավելի քան հազար տարիների ընթացքում Քրիստոսի հետևորդների վրա պիտի գար մի այնպիսի նեղություն, որպիսին աշխարհը երբեք չէր տեսել: Նրա հավատարիմ ծառաներից միլիոնավորները պիտի սպան- վեին: Եթե Աստծո բազուկը չմեկնվեր պաշտպանելու Իր ժողովրդին, բոլորն էլ պիտի մեռնեին: «Բայց ընտրյալների համար,- ասաց Նա,- այն օրերը կկարճացվեն”:ԴՓ 775.2

    Այսօր մեր Տերը պարզ և հասկանալի լեզվով խոսում է Իր երկրորդ գալըստյան մասին’ նախազգուշացնելով այն վտանգներից, որոնք կնախորդեն Իր այցելությանը: «Այն ժամանակ եթե մեկն ասի ձեզ’ Ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ, չհավատաք: Որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ վեր կկենան, և մեծ հրաշքներ ու նշաններ կտան, մինչև որ եթե կարելի լիներ, ընտրյալներին էլ կմոլորեցնեին: Ահա նախօրոք ասեցի ձեզ: Ուրեմն, եթե ձեզ ասեն’ Ահա անապատում է, դուրս չգնաք, կամ’ Ահա ներսի սենյակում է, չհավատաք: Որովհետև ինչպես կայծակն է դուրս գալիս արևելքից և երևում մինչև արևմուտք, այնպես էլ կլինի Մարդի Որդու գալուստը”: Երուսաղեմի ավերման նախանշաններից մեկի մասին Քրիստոսն ասել էր. «Շատ սուտ մարգարեներ վեր կկենան և շատերին կմոլորեցնեն”: Սուտ մարգարեներ իսկապես հայտնըվե- ցին’ մոլորեցնելով ժողովրդին և բազմաթիվ մարդկանց հեռացնելով անապատ: Մոգերն ու կախարդները’ հավաստիացնելով, թե օժտված են հրաշագործ զորությամբ, շատերին իրենց հետևից տարան սարերը: Այս մարգարեությունը, սակայն, վերաբերում էր նաև վերջին օրերին: Դա երկրորդ գալստյան նախանշաններից էր: Նույնիսկ հիմա էլ սուտ քրիստոսներն ու սուտ մարգարեները նշաններ ու հրաշքներ են ցույց տալիս, որպեսզի մոլորեցնեն աշակերտներին: Մի՞թե չենք լսում աղաղակը’ «Ահա նա անապատում է»: Մի՞թե հազարավորները դուրս չեն եկել անապատ’ հուսալով գտնել Քրիստոսին: Եվ հազարավոր ժողովներից, որտեղ հայտարարում են, թե հաղորդակցվում են մեռածների հոգիների հետ, չի՞ լսվում արդյոք կոչը’ «Ահա նա ներսի սենյակում է»: Հենց դա են պնդում ոգեհարցության հետևորդները: Բայց ի՞նչ է ասում Քրիստոսը. «Չհավատաք: Որովհետև ինչպես կայծակն է դուրս գալիս արևելքից և երևում մինչև արևմուտքը, այնպես էլ կլինի Մարդի Որդու գալուստը”: [632]ԴՓ 776.1

    Փրկիչը տալիս է Իր գալստյան նշանները, և դեռ ավելին’ Նա նշում է այն ժամանակը, երբ կհայտնվի դրան- ցից առաջինը. «Եվ շուտով այն նեղության օրերից հետո արեգակը կխավարի, և լուսինն իր լույսը չի տա, աստ- ղերը վայր կընկնեն երկնքից, և երկնքի զորությունները կշարժվեն: Եվ այն ժամանակ կերևա մարդի Որդու նշանը երկնքում, և կոծ կանեն երկրի բոլոր ազգերը, և կտեսնեն մարդի Որդուն’ գալիս երկնքի ամպերի վրա զորությունով ու մեծ փառքով: Եվ Նա կուղարկի Իր հրեշտակներին մեծաձայն փողով, և նրանք կհավաքեն Նրա ընտրյալներին չորս հողմերից’ երկնքի ծայրերից մինչև նրա մյուս ծայ- րերը»:ԴՓ 777.1

    Քրիստոսը հայտարարեց, որ պապական մեծ հալածանքների վերջում արեգակը կխավարի, և լուսինն իր լույսը չի տա: Հետո աստղերը կթափվեն երկնքից: Եվ Նա ասում է. «Թզենուց սովորեցեք առակը. երբ որ նրա ճյուղերն արդեն փափկացել են, և տերևը բուսնել է, գիտեք, որ մոտ է ամառը: Այնպես էլ դուք’ երբ որ տեսնեք այս ամենը, իմացեք, որ մոտ է’ դռներին” (Մատթեոս 24.32,33):ԴՓ 777.2

    Թվելով Իր գալստյան նշանները’ Քրիստոսը հայտարարում է, որ մենք կարող ենք իմանալ, թե երբ է դա մոտ’ դռներին: Նրանց մասին, ովքեր տեսնում են այս նշանները, Նա ասում է. «Այս սերունդը չի անցնի, մինչև որ ամենը կատարվի”: Այս նշանները հայտնվել են: Հիմա մենք հաստատ համոզված ենք, որ Տիրոջ գալուստը շատ մոտ է: «Երկինքն ու երկիրը կանցնեն,- ասում է Նա,- բայց իմ խոսքերը չեն անցնի»:ԴՓ 777.3

    Քրիստոսը գալիս է ամպերով և մեծ փառքով: Շողշողացող հրեշտակների բազմություն է ուղեկցելու Նրան: Նա գալիս է հարություն տալու մեռածներին, և կենդանի սուրբերին փոխելու փառքից դեպի փառք: Նա գալիս է փառավորելու նրանց, ովքեր սիրել են Նրան և պահել Նրա պատվիրանները, և վերցնելու նըրանց Իր մոտ: Նա չի մոռացել Իր խոստումը: Շուտով կրկին կմիանա ընտանեկան շղթան: Նայելով մեռածներին’ մենք կարող ենք մտածել այն առավոտվա մասին, երբ «մեռելները հարություն կառնեն անապականելի, իսկ մենք կփոխվենք» (Ա Կորնթացիս 15.52): Եվս մի քիչ, և մենք կտեսնենք Արքային Իր գեղեցկության մեջ: Եվս մի քիչ, և Նա կսրբի արտասուքը մեր աչքերից: Եվս մի քիչ, և Նա անարատ կկանգնեցի մեզ «իր փառքի առաջին’ անբիծ ցնծությունով» (Հուդա 24): Ահա թե ինչու, տալով Իր գալստյան նշանները, Նա ասաց. «Երբ որ այս բաները կսկսեն լինել, վեր նայեցեք և բարձրացրեք ձեր գլուխները, որ ձեր փրկությունը մոտ է”:ԴՓ 777.4

    Սակայն Քրիստոսը չհայտնեց Իր գալստյան օրն ու ժա- մը: Նա պարզ ասաց Իր աշակերտներին, որ Ինքն էլ անձամբ չի կարող իմացնել Իր երկրորդ գալըստյան օրն ու ժամը: Եթե Նա ազատ լիներ հայտնելու դա, ապա ի՞նչ կարիք կար հորդորելու նրանց մնալ մշտական սպասումների մեջ: Ոմանց թվում է, թե իրենք գիտեն Տիրոջ հայտնության ճշգրիտ օրն ու ժամը: Նրանք շատ ջերմեռանդորեն ուրվագծում են ապագան: Բայց Տերը նախազգուշացրել է նրանց, որ հրաժարվեն այդ մտքերից: Մարդի Որդու երկրորդ գալստյան ճշգրիտ ժամը Աստծո գաղտնիքն է: [633]ԴՓ 778.1

    Նկարագրելով աշխարհի իրավիճակն Իր գալստյան ժամանակ’ Քրիստոսը շարունակում է. «Եվ ինչպես Նոյի օրերն էին, այնպես էլ կլինի մարդի Որդու գալուստը: Որովհետև ինչպես ջրհեղեղից առաջ եղած օրերն ուտում էին և խմում, կին էին առնում և մարդի գնում, մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապանը, և չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ, և ամենքին վեր առավ. Այդպես էլ կլինի մարդի Որդու գալուստը»: Քրիստոսն այստեղ չի նկարագրում հազարամյա ժամանակամիջոց, որում բոլորը պիտի պատրաստվեն հավերժությանը: Նա ասում է, որ ինչպես Նոյի օրերն էին, այնպես էլ կլինի այն ժամանակ, երբ կվերադառնա մարդու Որդին:ԴՓ 778.2

    Իսկ ինչպե՞ս էր Նոյի օրերում: «Աստված տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր» (Ծննդոց 6.5): Մինչջրհեղեղյան աշխարհի բնակիչները երես թեքեցին Եհովայից’ հրաժարվելով կատարել Նրա սուրբ կամքը: Նրանք հետևեցին իրենց պիղծ գաղափարներին ու այլասերված բանականությանը: Նրանք կործանվեցին իրենց իսկ ամբարշտության պատճառով: Եվ աշխարհն այսօր հետևում է նրանց օրինակին: Այն մեզ չի ներկայացնում հազարամյա փառքի հաճելի հեռանկարը: Աստծո օրենքը խախտողները երկիրը լցնում են ամբարշտությամբ: Իրենց գրազներով, ձիարշավներով ու թղթախաղերով, իրենց շվայտ ու անառակ կրքերով նրանք աշխարհն արագորեն բռնությամբ են լցնում:ԴՓ 779.1

    Երուսաղեմի կործանման մարգարեության մեջ Քրիստոսն ասաց. «Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի: Բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի: Եվ արքայության այս ավետարանը ամբողջ տիեզերքում կքարոզվի բոլոր հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը»: Այս մարգարեությունը նորից կկատարվի: Այն սերնդի գերիշխող անօրենության կրկնապատկերը մենք տեսնում ենք այ- սօր: Այդպես էլ կկրկնվի ավետարանի քարոզումը: Մինչև Երուսաղեմի ավերումը, Պողոսը’ ներշնչված Սուրբ Հոգով, գրել է, որ ավետարանը «երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզվեց» (Կողոսացիս 1.23): Այդպես էլ հիմա, մինչև մարդի Որդու գալուստը, հավիտենական ավետիսը պետք է քարոզվի «ամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի» (Հայտնություն 14.6,14): Աստված «մեկ օր հաստատեց, որում աշխարհս արդարությամբ պիտի դատի» (Գործք 17.31): Քրիստոսն ասում է մեզ, թե երբ վրա կհասնի այդ օրը: Նա չի ասում, որ ամբողջ աշխարհը դարձի կգա, այլ որ «արքայության այս ավետարանը կքարոզվի ամբողջ տիեզերքում բոլոր հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը”: Ավետարանը հռչակելով աշխարհին’ մենք կարող ենք արագացնել Տիրոջ օրվա գալուստը (Բ Պետրոս 3.12): Եթե Քրիստոսի եկեղեցին իրեն հանձնարարված աշխատանքը կատարեր այնպես, ինչպես Տերն է պատվիրել, աշխարհին արդեն տրված կլիներ նախազգուշացումը, և Տեր Հիսուսն արդեն եկած կլիներ երկիր զորությունով ու մեծ փառքով: [634]ԴՓ 779.2

    Իր գալստյան նախանշանները տալուց հետո Քրիստոսն ասաց. «Երբ որ այս բոլոր բաները եղած տեսնեք, իմացեք, որ երկնքի արքայությունը մոտ է”: «Զգուշացեք, արթուն կացեք և աղոթք արեք”: Աստված միշտ էլ նախազգուշացրել է մարդկանց գալիք դատաստաններից: Նրանք, ովքեր ընդունել են նախազգուշացման լուրը և, հնազանդվելով Նրա պատվիրաններին, գործով ցույց են տվել իրենց հավատը, խուսափել են պատուհասներից, որ թափվել են անհնազանդների ու անհավատների վրա: Նոյին ասվել էր. «Մտիր դու և քո բոլոր տունը տապանի մեջ, որովհետև այս դարի մեջ քեզ արդար տեսա Իմ առա- ջին»: Նոյը հնազանդվեց և փրկվեց: Ղովտին նույնպես հրամայվել էր. «Վեր կացեք դուրս եկեք այս տեղից, որովհետև Եհովան պետք է կործանի այս քաղաքը» (Ծննդոց 7.1, 19.14): Ղովտը ենթարկվեց երկնային լրաբերներին և փրկվեց: Այդպես էլ Քրիստոսի աշակերտներն էին զգուշացվել Երուսաղեմի ավերումից: Նրանք, ովքեր հետևեցին մոտեցող կործանման նշաններին ու քաղաքից փախան, խուսափեցին ոչնչացումից: Այդպես էլ հիմա. Քրիստոսի երկրորդ գալստյան և աշխարհի սպասվող կործանման մասին մեզ նախազգուշացում է տրված: Ովքեր ուշադրություն կդարձնեն դրան, կփրկեն իրենց կյանքը:ԴՓ 780.1

    Քանի որ մենք չգիտենք Նրա գալստյան ճշգրիտ ժամը, մեզ հրամայված է արթուն մնալ. «Երանի այն ծառա- ներին, որ Տերը գալիս’ արթուն կգտնի նրանց” (Ղուկաս 12.37): Տիրոջ ծառաները պարապ նստած չեն սպասում նրա գալըստյանը, այլ կոչ են անում մարդկանց վախենալ Աստծուց և Նրա դատաստաններից, օգնում են նրանց գիտակցելու Նրա ողորմության պարգևը մերժելու իրենց մեծ մեղքը: Տիրոջը սպասողները, ճշմարտությանը հնազանդվելով, սրբում են իրենց հոգիները’ համատեղելով լուրջ աշխատանքը մշտական արթնության հետ: Գիտակցելով, որ Տերն արդեն դռներին է, նրանք էլ ավելի եռանդուն են համագործակցում երկնային գործակալների հետ հոգիների փրկության աշխատանքում: Սրանք այն հավատարիմ և իմաստուն ծառաներն են, որ Տիրոջ գերդաստանին տալիս են «իրենց կերակուրը ժամանակին” (Ղուկաս 12.42): Նրանք հռչակում են այն լուրը, որ հատկապես ուղղված է ներկա սերնդին: Ինչպես Ենոքը, Նոյը, Աբրահամն ու Մով- սեսն էին հռչակում ճշմարտությունն իրենց ժամանակվա համար, այնպես էլ Քրիստոսի ծառաները կհռչակեն նախազգուշացման լուրն իրենց ժամանակակիցներին:ԴՓ 780.2

    Բայց Քրիստոսը խոսում է նաև այլ կարգի մարդկանց մասին. «Բայց եթե այն չար ծառան իր սրտում ասի. Իմ տերը գալն ուշացնում է, և սկսի իր ծառայակիցներին ծեծել, և հարբեցողների հետ ուտել և խմել, այն ծառայի տերը մի օր կգա, որ նա չի սպասում»: [635]ԴՓ 781.1

    Չար ծառան իր սրտում ասում է’ «Իմ տերը գալն ուշացնում է»: Նա չի ասում, որ Քրիստոսը չի գալու: Նա չի ծաղրում երկրորդ գալստյան գաղափարը: Բայց իր սրտում և իր գործերով ու խոսքերով վկայում է, որ Տիրոջ գալուստը հեռու է: Նա ուրիշների մտքից հանում է այն համոզմունքը, որ Տերը գալիս է շուտով: Նրա ազդեցությունը մարդկանց դրդում է ինքնավստահության ու անհոգության: Նրանք ընկղմվում են ունայնության ու թմրության մեջ: Աշխարհիկ կրքերն ու անսուրբ մտքերը սկսում են իշխել նրանց: Չար ծառան ուտում և խմում է հարբեցողների հետ, միանում է աշխարհին’ իր հաճույքները բավարա- րելու համար: Նա ծեծում է իր ծառայակիցներին, մեղադ- րում և դատապարտում է նրանց, ովքեր հավատարիմ են իրենց Տիրոջը: Նա խառնվում է աշխարհին’ նմանվելով նրանց, ովքեր սիրում են անօրենությունը: Այդ միաձուլումը սարսափելի է: Աշխարհի հետ միասին նա ընկնում է թակարդը: «Այն ծառայի տերը կգա... մի ժամ, որ նա չգիտի, և նրան միջից կկտրի, ու նրա բաժինը կեղծավորների հետ կդնի”:ԴՓ 781.2

    «Ապա եթե չարթնանաս, ես կգամ քեզ վրա գողի պես, և չես իմանա, թե որ ժամում քեզ մոտ կգամ» (Հայտնություն 3.3): Քրիստոսի գալուստը հանկարծակիի կբերի սուտ վարդապետներին: Նրանք ասում են’ «Խաղաղություն և անվտանգություն”: Ինչպես քահանաներն ու վարդապետները Երուսաղեմի անկումից առաջ, նրանք սպասում են, որ եկեղեցին հասնի աշխարհիկ փառքի ու բա- րեկեցության: Ժամանակի նշանները, մեկնաբանում են նրանք, կանխազդարարում են այդ բարգավաճումը: Բայց ի՞նչ է ասում Ոգեշունչ խոսքը: «Հանկարծակի նրանց վրա կհասնի կորուստը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.3): Բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են երկրի երեսին, ովքեր իրենց տունն են դարձրել այս աշխարհը, Տիրոջ օրը կհասնի որոգայթի պես: Այն կգա անսպասելի, ինչպես գիշերվա գողը:ԴՓ 782.1

    Անառակ ու անաստված հաճույքներով լցված աշխարհը քնած է, քնած’ մարմնավոր ապահովության մեջ: Մարդկանց կարծիքով, Տիրոջ գալուստը դեռ շատ հեռու է: Նրանք ծաղրում են նախազգուշացման լուրը: Նրանք հպարտ ու գոռոզամտորեն պնդում են. «Ամեն բան նույնն է մնում աշխարհի ստեղծագործությունից հետո”: «Վաղվա օրն էլ է այսպես լինելու, և շատ առավել մեծ” (Բ Պետրոս 3.4, Եսայիա 56.12): Մենք է’լ ավելի խորը կսուզվենք հաճույքների մեջ: Բայց Քրիստոսն ասում է. «Ահա գալիս եմ գողի նման» (Հայտնություն 16.15): Հենց այն ժամանակ, երբ աշխարհն արհամարհանքով հարցնում է’ «Ո՞ւր է Նրա գալստյան խոստումը», նշանները կատարվում են: Մինչ նրանք կբացականչեն’ «Խաղաղություն և անվ- տանգություն”, հանկարծակի վրա կհասնի կորուստը: Երբ ճշմարտությունը ծաղրողն ու մերժողը կգոռոզանա, երբ մարդիկ կզբաղվեն դրամաշորթությամբ’ առանց հաշվի նստելու իրենց խղճի հետ, երբ գիտունը կուսումնասիրի ամեն ինչ, բացի իր Աստվածաշնչից, Քրիստոսը կգա գողի նման: [636]ԴՓ 782.2

    Աշխարհն այսօր խառնաշփոթության մեջ է: Ժամանակի նշաները չարագուշակ են: Գալիք իրադարձություններն արդեն իրենց ստվերն են գցում: Աստծո Հոգին վեր է առնվում երկրից, և աղետները’ մեկը մյուսի ետևից, հաջորդում են իրար ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում: Փոթորիկները, երկրաշարժերը, հրդեհները, ջրհեղեղներն ու ամեն տեսակի սպանությունները սովորական երևույթ են դարձել: Ո՞վ կարող է կարդալ ապագան: Ո՞ւր է անվտանգությունը: Անվստահելի է այն ամենն, ինչ մարդկային է կամ աշխարհիկ: Մարդիկ արագորեն հավաքվում են այն դրոշի տակ, որն ընտրել են: Նրանք անհանգիստ հետևում են իրենց առաջնորդների գործողություններին: Կան այնպիսիք, ովքեր մշտարթուն աշխատում են’ սպասելով Տիրոջ հայտնությանը: Մյուսներն անցնում են առաջին մեծ խռովարարի բանակի շարքերը: Միայն քչերն են ամբողջ սրտով հավատում, որ կա դժոխք, որից պետք է խուսափենք, և երկինք, ուր պիտի ձգտենք:ԴՓ 783.1

    Ճգնաժամն աստիճանաբար մոտենում է մեզ: Արեգակը շողում է երկնքում’ սովորականի պես կատարելով իր շրջանը, և երկինքները դեռ հռչակում են Աստծո փառ- քը: Մարդիկ առաջվա պես ուտում են և խմում, տնկում են և կառուցում, մարդի են գնում և կին առնում: Առևտրականներն առաջվա պես առնում են և ծախում: Մարդիկ հրմշտում են իրար’ ձգտելով ավելի բարձր դիրքեր զբաղեցնել: Հաճույքների սիրահարները դեռ հավաքվում են թատրոններում, ձիարշավարաններում և խաղատնե- րում: Ամենուրեք ծայրաստիճան գրգռվածություն է տիրում, փորձության ժամը, սակայն, արագորեն մոտենում է իր ավարտին, և յուրաքանչյուրի գործն ուր որ է կվճռվի առհավետ: Սատանան տեսնում է, որ քիչ ժամանակ ունի: Նա իր բոլոր ուժերը գործի է դրել, որպեսզի խաբի, գայթակղի, մոլորեցնի և թմրեցնի մարդկանց, մինչև որ ավարտվի փորձության ժամանակը, և շնորհաց դռները փակվեն հավիտյան:ԴՓ 783.2

    Դարերի խորքից մեզ են հասնում Տիրոջ հանդիսավոր խոսքերն’ ասված Յիթենյաց սարի վրա: «Զգույշ կացեք անձերիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանան շատակեր- տությամբ, հարբեցողությամբ և ապրուստի հոգսերով, և այն օրը հանկարծ հասնի ձեզ վրա”: «Ուրեմն արթուն կացեք և ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինեն, և կանգնել մարդի Որդու առաջին»: [637] ԴՓ 784.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents