Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 74. - Գեթսեման

    (Մատթեոս 26.36-56, Մարկոս 14.32-50, Ղուկաս 22.39-53, Հովհաննես 18.1-12)

    ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ուղեկցությամբ Փրկիչը դանդաղ ճանապարհ ընկավ դեպի Գեթսեմանի պարտեզը: Անամպ երկնքում շողում էր զատկական լիալուսինը: Ուխտագնացների բանակը նիրհում էր գիշերային լռության մեջ:ԴՓ 843.1

    Հիսուսը լրջորեն զրուցում էր աշակերտների հետ և խրատներ էր տալիս նրանց, բայց մոտենալով Գեթսեմա- նին’ անսպասելիորեն լռեց: Նա հաճախ էր գալիս այստեղ մտորելու և աղոթելու, բայց երբեք այնքան խորը վշտացած չէր եղել, որքան Իր հոգեվարքի այս վերջին գիշերը: Իր ողջ կյանքի ընթացքում Նա մշտապես քայլել էր Աստծո ներկայության լույսի ներքո: Բախվելով այնպիսի մարդկանց հետ, ովքեր ներշնչված էին սատանայի ոգով, Նա կարող էր ասել. «Ինձ ուղարկողն ինձ հետ է. Ինձ մենակ չի թողել Հայրը, որովհետև ես միշտ Նրան հաճելի բաներն եմ անում” (Հովհաննես 8.29): Բայց հիմա Նրան կարծես լքել էր Աստծո ներկայության պաշտպանիչ լույսը: Հիմա Նա դասված էր հանցագործների շարքը: Նա պետք է կրի անկյալ մարդկության մեղքը: Նրա ուսերին, ով մեղք չգիտեր, պետք է դրվի մեր ամենքիս անօրենությունը: Մեղքն այնքան զարհուրելի է թվում Նրան, այնքան մեծ է հանցանքի ծանրությունը, որ Նա պետք է կրի, որ Նա սկսում է վախենալ, թե այն Իրեն ընդմիշտ կբաժանի Հոր սիրուց: Զգալով, թե որքան սարսափելի է Աստծո բարկությունն ընդդեմ անօրենության, Նա բացականչում է. «Հոգիս մեռնելու չափ տրտմած է»: [686]ԴՓ 843.2

    Մոտենալով պարտեզին’ աշակերտները նկատեցին իրենց Ուսուցչի հետ կատարված փոփոխությունը: Առաջ նրանք երբեք այդքան տխուր և լռակյաց չէին տեսել Նրան: Այդ տխրությունը գնալով խորանում էր, աշակերտները, սակայն, չէին համարձակվում Նրան հարցնել պատճառը: Նա երերում էր, ասես ուր որ է պիտի վայր ընկներ: Հասնելով պարտեզին’ աշակերտներն անհանգիստ սկսեցին փնտրել այն տեղը, ուր իրենց Ուսուցիչը սովորաբար մեկուսանում էր, որպեսզի կարողանար հանգստանալ: Նա մեծ դժվարությամբ էր անում Իր յուրաքանչյուր քայլը, և բարձրաձայն տնքում էր’ ասես սարսափելի բեռան ծանրության տակ: Երկու անգամ Նրա աշակերտները ստիպված էին բռնել Նրան, որպեսզի վայր չընկներ:ԴՓ 843.3

    Պարտեզի մուտքի մոտ Հիսուսը թողեց բոլոր աշակերտներին, բացի երեքից’ պատվիրելով նրանց աղոթք անել և’ իրենց, և’ Իր համար: Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ Նա մտավ այգու մի գողտրիկ անկյուն: Այլակերպության սարի վրա նրանք տեսել էին Նրա փառքը, տեսել էին Մովսեսին ու Եղիային’ զրուցելիս Նրա հետ, նրանք լսել էին երկնքից եկած ձայնը, և հիմա, Իր մեծ հոգեվարքի ժամին, Քրիստոսը կամեցավ, որ նրանք Իր կողքին լինեն: Նրանք այստեղ հաճախ էին գիշերել Նրա հետ: Նման դեպքերում, որոշ ժամանակ անցկացնելով արթնության ու աղոթքների մեջ, նրանք, սովորաբար, հանգիստ նիրհում էին իրենց Ուսուցչից քիչ հեռու, մինչև որ Նա առավոտյան արթնացնում էր նրանց, որպեսզի կրկին գնան աշխատելու: Բայց հիմա Նա ուզում էր, որ նրանք Իր հետ միասին գիշերն անցկացնեն աղոթքի մեջ: Սակայն Նա, իհարկե, չէր ցանկանա, որ նույնիսկ այս երեքը ականատես լինեն Իր հոգեվարքին:ԴՓ 844.1

    «Այստեղ մնացեք,- ասաց Նա,- և ինձ հետ արթուն կացեք”:ԴՓ 844.2

    Նա մի քիչ հեռացավ նրանցից, այնպես որ նրանք կարող էին տեսնել և լսել Նրան, և ուժասպառ փռվեց գետնին: Նա զգում էր, որ մեղքն Իրեն բաժանում է Հորից: Անդունդն այնքան մեծ էր, այնքան մռայլ և այնքան խոր, որ Նրա հոգին ցնցվում էր: Նա չէր կարող գործի դնել Իր աստվածային ուժը այս հոգեվարքից խուսափելու համար: Որպես մարդ Նա պիտի կրեր մարդկային մեղքի հետևանքները: Որպես մարդ Նա պետք է տաներ Աստծո բարկությունն ընդդեմ անօրենության:ԴՓ 844.3

    Առաջ Քրիստոսը երբեք չէր ընկել այնպիսի իրադրության մեջ, ինչպես հիմա: Նրա տառապանքը լավագույն կերպով կարող է նկարագրվել մարգարեի խոսքերով. «Ով սուր, վեր կաց իմ հովվի վրա և իմ ընկեր մարդու վրա, ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 13.7): Որպես մեղավոր մարդու փոխանորդ և երաշխավոր’ Քրիստոսը տառապում էր Աստծո արդարադատության համաձայն: Նա տեսավ, թե ինչ էր նշանակում այդ արդարադատությունը: Մինչ այդ Նա էր բարեխոսել ուրիշների համար, իսկ հիմա Ինքն էր բարեխոսի կարիք զգում: [687]ԴՓ 845.1

    Զգալով, որ Իր միությունը Հոր հետ ընդհատվում է, Քրիստոսը վախեցավ, որ Իր մարդկային բնությամբ անկարող կլինի դիմանալ մոտեցող պայքարին խավարի ուժերի դեմ: Փորձության անապատում վճռվում էր մարդկային ցեղի ճակատագիրը: Այն ժամանակ Քրիստոսը հաղթեց: Այժմ փորձիչը գալիս էր վերջին սոսկալի մարտի համար: Այս պայքարին նա պատրաստվել էր Քրիստոսի ծառայության երեք տարիների ընթացքում: Դա նրա համար նշանակում էր ամեն ինչ: Եթե նա հիմա պարտություն կրի, գերիշխանության հասնելու նրա բոլոր հույսերը կխորտակվեն, աշխարհի թագավորություններն, ի վերջո, Քրիստոսին կտրվեն, իսկ ինքը կտապալվի և դուրս կշպրտվի: Բայց եթե Քրիստոսը հաղթվի, երկրում կհաստատվի սատանայի թագավորությունը, և մարդկությունն ընդմիշտ կմնա նրա իշխանության տակ: Խորհելով Իրեն սպասվող պայքարի մասին’ Քրիստոսը սարսափում էր այն մտքից, որ պետք է բաժանվի Աստծուց: Սատանան Նրան ներշնչում էր, որ եթե Ինքը երաշխավոր դառնա մեղավոր աշխարհի համար, այդ բաժանումը հավիտե- նական կլինի: Նա կդառնա սատանայի թագավորության հպատակը և այլևս երբեք չի միանա Աստծո հետ:ԴՓ 845.2

    Եվ ինչի՞ կարելի է հասնել այդ զոհաբերությամբ: Որքա՜ն անուղղելի էր թվում մարդկության հանցանքն ու անշնորհակալությունը: Սատանան ամենամռայլ գույներով էր ներկայացնում Փրկչի իրավիճակը: Այն ժողովուրդը, որն, ի տարբերություն մյուսների, օժտված է եղել աշխարհիկ և հոգևոր բոլոր արտոնություններով, մերժեց Քեզ: Նրանք ուզում են ոչնչացնել Քեզ’ ընտրյալ ժողովրդին տրված խոստումների Հիմքին, Կենտրոնին և Դրոշ- մին: Քո աշակերտներից մեկը, որ միշտ ունկնդրել է Քո խրատներին և ակտիվորեն մասնակցել եկեղեցու գործունեությանը, կդավաճանի Քեզ: Քո ամենաջերմեռանդ հետևորդներից մեկը Քեզ կուրանա, և բոլորը կլքեն Քեզ: Քրիստոսի ողջ էությունն ընդդիմացավ այս շշնջոցին: Նրա սիրտը պատռվում էր այն մտքից, որ նրանք, ում Նա եկել էր փրկելու, ում Նա այնքան շատ էր սիրում, պիտի իրագործեին սատանայի ծրագրերը: Պայքարը սարսափելի էր: Դրա լարվածությունը չափվում էր Նրա ազգի, Նրան մեղադրողների ու Նրա մատնիչի, հանցանքի և անօրենության մեջ թաղված աշխարհի մեղքի ծանրությամբ: Մարդկության մեղքը ծանր բեռի պես ճնշում էր Քրիստոսին, և մեղքի դեմ Աստծո բարկությունը փշրում էր Նրա սիրտը:ԴՓ 846.1

    Նայեցեք Նրան’ խորհելիս այն խնդրի շուրջը, թե ինչ գին պետք է վճարվի մարդկային հոգու համար: Հոգեվարքի մեջ Նա ամուր կառչում է ցուրտ հողից’ ասես կամենալով կանխել հետագա բաժանումը Աստծուց: Գիշերային սառը ցողն իջնում է Նրա փռված մարմնին, բայց Նա այդ չի զգում: Նրա գունատ շուրթերից ցավագին աղաղակ է պոկվում. «Իմ Հա՜յր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու”: [688]ԴՓ 846.2

    Տառապանքի ժամին մարդկային սիրտը սփոփանքի կարիք է զգում: Իր ողջ էությամբ այդ փափագը զգում էր հիմա Քրիստոսը: Ծանրագույն հոգեվարքի պահին Նա Իր աշակերտների մոտ եկավ’ նրանցից մխիթարության մի քանի խոսք լսելու անզուսպ ցանկությամբ, նրանցից, ում Նա այնքա՜ն հաճախ էր օրհնել, մխիթարել և պաշտպանել վշտերի ու նեղությունների մեջ: Նա, ով միշտ նրանց համար կարեկցանքի խոսքեր էր գտնում, հիմա, գերմարդկային հոգեվարքի մեջ, փափագում էր տեսնել նրանց աղոթելիս ինչպես իրենց, այնպես էլ Իր համար: Ի՜նչ չարագուշակ էր թվում մեղքը: Սոսկալի էր փորձությունը’ թողնելու, որ մարդկային ցեղն ինքը կրի իր մեղքի հետևանքները, իսկ Նա անմեղ կանգնած կլիներ Իր Հոր առաջին: Եթե միայն իմանար, որ Իր աշակերտները հասկանում և գնահատում են դա, Նա զորություն կստանար դիմանալու:ԴՓ 846.3

    Նա վեր կացավ ցավագին ջանքերով, և օրորվելով’ ուղղվեց դեպի այն տեղը, ուր թողել էր Իր ուղեկիցներին: Բայց «նրանց քնի մեջ է գտնում”: Եթե նրանց գտներ աղոթելիս, Նա մեծ թեթևություն կզգար: Եթե նրանք ապաստան փնտրեին Աստծո մեջ, որպեսզի սատանայական ուժերը չհաղթեին իրենց, Նա կմխիթարվեր նրանց ամուր հա- վատով: Բայց նրանք ուշադրություն չդարձրին կրկնակի նախազգուշացմանը’ «Արթուն կացեք և աղոթք արեք”: Սկզբում նրանք խիստ անհանգստացած էին’ տեսնելով, որ իրենց Ուսուցիչը, ով սովորաբար այնքան հանդարտ էր և լի արժանապատվությամբ, հիմա պայքարում է իրենց համար անհասկանալի վշտի դեմ: Նրանք աղոթում էին’ լսելով տառապյալի բարձր աղաղակները, և միտք էլ չունեին թողնելու իրենց Տիրոջը, բայց հետո ընկան մի տարօրինակ թմրության մեջ, որից կարող էին խուսափել, եթե շարունակեին աղոթել Աստծուն: Նրանք չէին գիտակցում արթնության և ջերմեռանդ աղոթքի անհրաժեշտությունը, որպեսզի դիմանային փորձությանը: [689]ԴՓ 847.1

    Դեռ մինչև պարտեզ մտնելը’ Հիսուսն Իր աշակերտներին ասել էր. «Դուք ամենքդ այս գիշեր կգայթակղվեք ին- ձանից”: Նրանք հաստատակամորեն հավաստիացրել էին, որ Նրա հետ պատրաստ են գնալու բանտ և, մինչև անգամ, մեռնելու: Իսկ խեղճ, ինքնահավան Պետրոսն ավելացրել էր. «Թեև ամենքն էլ գայթակղվեն, բայց ես’ ոչ» (Մարկոս 14.27,29): Աշակերտները, սակայն, իրենց վրա հույս դրեցին: Նրանք չնայեցին իրենց հզոր Օգնականին, ինչպես Քրիստոսն էր նրանց խորհուրդ տվել: Այդպիսով, հենց այն ժամանակ, երբ Փրկիչն ամենաշատն էր զգում նրանց կարեկցության կարիքը, նրանք քնած գտնվեցին: Նույնիսկ Պետրոսն էր քնած:ԴՓ 847.2

    Եվ Հովհաննեսը’ սիրելի աշակերտը, որ հաճախ իր գլուխը խոնարհեցնում էր Հիսուսի կրծքին, նույնպես ննջում էր: Հովհաննեսի սերն իր Ուսուցչի հանդեպ, անշուշտ, պիտի արթուն պահեր նրան: Նրա ջերմեռանդ աղոթքները պիտի միախառնվեին իր սիրելի Փրկչի աղոթքներին’ Նրա գերագույն վշտի պահին: Փրկիչը ամբողջ գիշերներ էր աղոթքի մեջ անցկացրել Իր աշակերտների համար, որպեսզի նրանց հավատը չթուլանա: Եթե հիմա Հիսուսը նորից Հովհաննեսին ու Հակոբոսին տար այն հարցը, որ մի անգամ արդեն տվել էր’ «Կարո՞ղ եք այն բաժակը խմել, որ ես եմ խմելու, կամ այն մկրտությունով մկրտվել, որ ես եմ մկրտվելու”, նրանք չէին համարձակվի պատասխա- նել’ «Կարող ենք” (Մատթեոս 20.22):ԴՓ 848.1

    Հիսուսի ձայնից աշակերտներն արթնացան, բայց հազիվ ճանաչեցին Նըրան. տառապանքն այնպե՜ս էր աղավաղել Նրա դեմքը: Դիմելով Պետրոսին’ Հիսուսն ասաց. «Սիմոն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մեկ ժամ արթուն մնալ: Արթուն կացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, մարմինը’ տկար”: Աշակերտների թուլությունն արթնացրեց Հիսուսի կարեկցանքը: Նա վախեցավ, որ նրանք չեն դիմանա իրենց սպասվող փորձությանը, երբ Իրեն կմատնեն և կսպանեն: Բայց Նա չկշտամբեց նրանց, այլ միայն ասաց. «Արթուն կացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք”: Իր մեծ հոգե- վարքի մեջ անգամ Նա փորձում էր արդարացնել նրանց թուլությունը: «Հոգին հոժար է,- ասաց Նա,- մարմինը’ տկար”:ԴՓ 848.2

    Եվ նորից, գերմարդկային հոգեվարքի մեջ, Աստծո Որդին երերալով, հյուծված և ուժասպառ’ վերադարձավ տառապանքի Իր նախկին տեղը: Հիմա Նրա չարչարանքն ավելի մեծ էր, քան առաջ: Սոսկալի հոգեկան տանջանքի մեջ «Նրա քրտինքն էր ինչպես արյան կաթիլներ, որ թափվում են գետնին”: Նոճիներն ու արմավենիները Նրա չարչարանքի անխոս վկաներն էին: Դրանց տերևներից Նրա ցնցվող մարմնի վրա էին թափվում ցողի ծանր կաթիլները, կարծես ողջ բնությունն էր ողբում իր Արարչի վրա, ով միայնակ պայքարում էր խավարի ուժերի դեմ: [690]ԴՓ 849.1

    Ընդամենը մի քանի օր առաջ Հիսուսը, հզոր մայրիի նման, դիմացավ ընդդիմության այն փոթորկին, որը կատաղությամբ փլվեց Նրա վրա: Կամակոր մարդիկ’ լցված չարությամբ ու նենգությամբ, զուր տեղը ջանում էին խռովեցնել և տապալել Նրան: Նա կանգնած էր աստվածային վեհափառությամբ որպես Աստծո Որդի: Իսկ հիմա Նա նման էր կատաղի քամուց օրորվող եղեգի: Ամեն քայլափոխի հաղթանակ տանելով խավարի ուժերի նկատմամբ’ Նա մոտենում էր Իր հաղթական ծառայության ավարտին: Որպես արդեն փառավորված մեկը’ Նա հռչակել էր Աստծո հետ Իր միությունը: Անհողդողդ ձայնով Նա երգել էր Իր փառաբանության երգերը: Նա կարեկցանքի և մխիթարության խոսքեր էր ասել Իր աշակերտներին: Հիմա եկել էր խավարի իշխանության ժամը: Հիմա Նրա ձայնը գիշերային լռության մեջ ոչ թե ցնծություն, այլ մարդկային վիշտ ու տառապանք էր արտահայտում: Քնաթաթախ աշակերտների ականջներին հասան Փրկչի խոսքերը. «Իմ Հա՜յր, եթե կարելի չէ այս բաժակն ինձանից անցնի, որ ես չխմեմ այն, քո կամքը թող լինի”:ԴՓ 849.2

    Աշակերտների առաջին մղումն էր’ գնալ Նրա մոտ, բայց Նա պատվիրել էր մնալ տեղում և արթուն կենալ աղոթքներում: Երբ Հիսուսը նրանց մոտ եկավ, դարձյալ քնած գտավ նրանց: Եվ դարձյալ Նա փափագում էր Իր աշակերտներից կարեկցանքի ու մխիթարության մի քանի խոսք լսել, որոնք թեթևություն կբերեին Նրա ճնշված սրտին և կցրեին խավարի այն կախարդանքը, որ գրեթե տիրել էր Նրան: Բայց նրանց աչքերը ծանրացած էին, «և չգիտեին, թե ինչ պատասխանեն նրան”: Նրա ներկայությունից աշակերտներն արթնացան և, տեսնելով Նրա դեմքին քրտինքի արյունոտ կաթիլները, խիստ վախեցան: Նրա հոգեկան տառապանքը նրանք չէին կարող հասկանալ: «Այնպե՜ս խանգարված էր նրա տեսքը մարդու տեսքից, և նրա կերպարանքը’ մարդու որդկանց կերպարանքից” (Եսայիա 52.14):ԴՓ 849.3

    Շրջվելով’ Հիսուսը կրկին վերադարձավ Իր տեղը և փլվեց գետնին’ պաշարված մեծ խավարի սարսափով: Աստծո Որդու մարդկային բնությունը ցնցվում էր փորձության այդ ժամին: Հիմա Նա աղոթում էր ոչ թե Իր աշակերտների համար, որ նրանց հավատը չթուլանա, այլ’ Իր փորձվող և տանջվող հոգու: Եկավ սարսափելի պահը, մի պահ, որը պիտի վճռեր աշխարհի ճակատագիրը: Մարդկության բախտը նժարների վրա էր դրված: Նույնիսկ հիմա էլ Քրիստոսը կարող էր հրաժարվել խմել այն բաժակը, որ մեղավոր մարդու բաժինն էր: Դեռևս շատ ուշ չէր: Նա կարող էր սրբել արյունոտ քրտինքն Իր ճակատից և թողնել մարդուն մեռնելու իր անօրենության մեջ: Նա կարող էր ասել’ թող մեղավորն ինքը ընդունի իր մեղքի պատիժը, իսկ Ես կվերադառնամ Իմ Հոր մոտ: Կխմի՞ արդյոք Աստծո Որդին անարգանքի ու տառապանքի դառը գավաթը: Կկրի՞ արդյոք անմեղը մեղքի անեծքը’ որպեսզի փրկի մեղսագործին: Քրիստոսի գունատ և դողդոջուն շուրթերից պոկվեցին այս խոսքերը. «Իմ Հա՜յր, եթե կարելի չէ այս բաժակն ինձանից անցնի, որ ես չխմեմ այն, քո կամքը թող լինի»: [691]ԴՓ 850.1

    Երեք անգամ Նա ասաց այդ աղոթքը: Երեք անգամ Նրա մարդկային էությունն ընկրկեց վերջին զոհաբերության մտքից: Բայց ահա մարդկային ցեղի պատմությունն անցնում է աշխարհի Փրկչի առջևով: Նա տեսնում է, որ եթե մեղավորները թողնվեն կրելու իրենց պատիժը, նրանք պետք է մեռնեն: Նա տեսնում է մարդու անօգնական վիճակը, տեսնում է մեղքի զորությունը: Նրա առջև ծառանում են դատապարտված աշխարհի ողբն ու դժբախտությունը: Նա տեսնում է դրա անխուսափելի կործանումը, և Նրա որոշումն ընդունված է: Նա կփըրկի մարդուն, ինչ գնով էլ որ լինի: Նա կընդունի արյան մկրտությունը, որպեսզի Իր շնորհիվ միլիոնավոր կորչողներ հավիտենական կյանք ունենան: Նա թողեց երկնային ապարանքները, որտեղ կատարյալ մաքրություն է, երջանկություն և փառք, որպեսզի փրկի մեկ կորած ոչխարին’ մեկ աշխարհ, որն ընկել էր անօրենության մեջ: Եվ Նա ետ չի կանգնի Իր նպատակից: Նա քավություն կդառնա այն ցեղի համար, որն ընտրել էր մեղքի ճանապարհը: Նրա աղոթքը հիմա միայն խոնարհություն է արտահայտում. «Եթե կարելի չէ այս բաժակն ինձանից անցնի, որ ես չխմեմ այն, քո կամքը թող լինի”:ԴՓ 851.1

    Կայացնելով Իր վճիռը’ Նա մեռածի պես ընկավ գետ- նին, որից մասամբ բարձրացել էր: Որտե՞ղ էին այս պահին Նրա աշակերտները: Ինչո՞ւ նրանք իրենց ձեռքերը չդրին իրենց տանջվող Ուսուցչի գլխի տակ և չսրբեցին Նրա այլայլված դեմքը, որն իսկապես խանգարված էր մարդու որդկանց կերպարանքից: Փրկիչը միայնակ կոխրճեց հնձանը, և մարդկանցից ոչ ոք չկար Նրա հետ:ԴՓ 851.2

    Բայց Աստված տառապում էր Իր Որդու հետ միասին: Հրեշտակները հետևում էին Փրկչի հոգեվարքին: Նրանք տեսան իրենց Տիրոջը’ շրջապատված սատանայական ուժերի լեգեոններով: Մի խորհրդավոր սարսափ ցնցում էր Նրա ողջ էությունը: Երկնքում լռություն էր տիրում: Չէր հնչում ոչ մի քնար: Եթե մահկանացուները տեսնեին հրեշտակների զորքը, որ ցնցված ու անխոս վշտի մեջ հետևում էր, թե ինչպես է Հայրն Իր սիրելի Որդուն բաժանում լույսի, սիրո և փառքի Իր շողերից, նրանք ավելի լավ կհասկանային, թե որքան վիրավորական է Նրա համար մեղքը:ԴՓ 851.3

    Չընկած աշխարհներն ու երկնային հրեշտակները լարված հետաքրքրությամբ հետևում էին, թե ինչով կավարտվի պայքարը: Սատանան և նրա չար գործակալները’ ապստամբ հրեշտակների լեգեոնները, նույնպես լարված հետևում էին փրկագնման գործընթացի այս մեծ ճգնաժա- մին: Չարի և բարու ուժերը սպասում էին տեսնելու, թե ինչ պատասխան պիտի տրվի Քրիստոսի եռակի աղոթքին: Հրեշտակներն ուզում էին անմիջապես օգնություն հասցնել աստվածային տառապյալին, բայց դա արգելված էր: Խույս տալու ոչ մի ճամփա չգտնվեց Աստծո Որդու համար: Եվ ահա այդ սոսկալի պահին, երբ որոշվում էր ամեն ինչ, երբ տառապյալի ձեռքում դողում էր խորհրդավոր բաժակը, երկինքը բացվեց, ճգնաժամի փոթորկոտ մթության մեջ լույս շողաց, և մի զորավոր հրեշտակ, որ կանգնում է Աստծո առաջին’ զբաղեցնելով այն դիրքը, որից վայր էր ընկել սատանան, իջավ ու կանգնեց Քրիստոսի կողքին: Հրեշտակը եկավ ոչ թե վերցնելու բաժակը Փրկչի ձեռքից, այլ զորացնելու Նրան, որ խմի’ հավաստիացնելով Հոր սիրո մեջ: Նա եկավ ուժ տալու աղոթող Աստվածամարդուն’ ցույց տալով Նրան բաց երկինքը և հիշեցնելով այն հոգիների մասին, ովքեր պիտի փրկվեին Նրա չարչարանքների գնով: Նա հավաստիացրեց, որ Նրա Հայրը սատանայից ավելի մեծ է ու ավելի հզոր, որ Նրա մահը վերջ կդնի սատանայի իշխանությանը, և որ աշխարհի թագավորությունները կտրվեն Ամենաբարձրյալի սուրբերին: Նա ասաց Հիսուսին, որ Նա կկշտանա’ տեսնելով Իր հոգու աշխատության պտուղը, որովհետև Նա ընդմիշտ փրկված կտեսնի մարդկանց մի ամբողջ բազ- մություն: [694]ԴՓ 852.1

    Քրիստոսի հոգեվարքը դեռ շարունակվում էր, սակայն ճնշվածությունն ու հիասթափությունը լքեցին Նրան: Փոթորիկը դեռ չէր հանդարտվել, բայց Նա, ում գլխավերևում այն մոլեգնում էր, զորացավ’ դիմակայելու դրա կատաղությանը: Հիմա Նա հանգիստ էր և անվրդով: Երկնային խաղաղություն էր իջել Նրա արյունոտ դեմքին: Նա կրեց այն, ինչ մարդկային ոչ մի էակ չէր կարող երբևէ կրել, որովհետև Նա մահվան տառապանքներ ճաշակեց ամեն մարդու համար:ԴՓ 853.1

    Քնած աշակերտներին անսպասելիորեն արթնացրել էր Փրկչին շրջապատող լույսը: Նրանք տեսան հրեշտակին’ խոնարհված իրենց փռված Ուսուցչի վրա: Տեսան, թե ինչպես նա Փրկչի գլուխը դրեց իր կրծքին և ցույց տվեց Նրան երկինքը: Նրանք լսեցին նրա քաղցրահնչյուն ձայնը, որ հույսի և մխիթարության խոսքեր էր ասում: Եվ աշակերտները հիշեցին այլակերպության սարի տեսարանը: Նրանք հիշեցին այն փառքը, որ շրջապատել էր Հիսուսին տաճարում, և Աստծո ձայնը, որ խոսեց ամպի միջից: Հիմա կրկին հայտնվել էր նույն փառքը, և նրանք այլևս չէին վախենում իրենց Ուսուցչի համար: Նա Աստծո խնամքի տակ էր, և զորավոր հրեշտակն ուղարկվել էր պաշտպանելու Նրան: Եվ նորից տարօրինակ մի թմրություն հաղթահարեց հոգնած աշակերտներին: Հիսուսը դարձյալ նրանց քնած է գտնում:ԴՓ 853.2

    Տխուր նայելով նրանց’ Նա ասում է. «Այսուհետև քնե- ցեք և հանգստացեք, որ ահա հասել է ժամը, և մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը”:ԴՓ 853.3

    Նա դեռ չէր հասցրել վերջացնել այս խոսքերը, երբ լսեց Իրեն փնտրող ամբոխի ոտնաձայները, և ասաց. «Վեր կացեք գնանք, ահա հասավ ինձ մատնողը»:ԴՓ 853.4

    Քիչ առաջվա հոգեվարքից հետք անգամ չէր մնացել Հիսուսի դեմքին, երբ Նա ընդառաջ գնաց Իր մատնիչին: Կանգնելով Իր աշակերտների առաջին’ Նա հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում”: Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն”: Հիսուսը նրանց ասեց. «Ես եմ»: Այս խոսքի վրա նույն հրեշտակը, որ քիչ առաջ ծառայում էր Հիսու- սին, կանգնեց Նրա և ամբոխի միջև: Աստվածային լույս ցոլաց Փրկչի դեմքին, և աղավնու մի կերպարանք շրջա- պատեց Նրան: Մարդասպանների ամբոխը մի ակնթարթ անգամ չդիմացավ աստվածային այս փառքի ներկայությանը: Նրանք հետ ընկրկեցին: Քահանաները, ծերերը, զինվորները և նույնիսկ Հուդան մեռածի պես վայր ընկան գետնին: [695]ԴՓ 853.5

    Հրեշտակը չքացավ, և լույսը մարեց: Հիսուսը հնարավորություն ուներ հեռանալու, բայց Նա մնաց կանգնած’ հանգիստ և անվրդով: Հիմա Նա փառավորված էր Իր ոտքերի առջև անօգնական փռված խուժան ամբոխի ներկայությամբ: Աշակերտները հետևում էին այդ ամենին’ զարմանքից ու սարսափից պապանձված:ԴՓ 854.1

    Բայց ահա պատկերն արագորեն փոխվեց: Ամբոխը վեր կացավ. հռոմեական զինվորները, քահանաներն ու Հուդան մոտեցան Քրիստոսին: Նրանք, ասես, ամաչեցին իրենց թուլությունից’ վախենալով, որ Նա կարող էր իրենց ձեռքից դուրս պրծնել: Փրկիչը կրկնեց հարցը. «Ո՞ւմ եք փնտրում»: Նրանք վկայություն էին ստացել, որ իրենց առջև կանգնածը Աստծո Որդին է, բայց չէին ուզում հա- մոզվել: Երբ նրանք կրկին պատասխանեցին’ «Հիսուս Նազովրեցուն», այնժամ Փրկիչն ասաց’ «Ձեզ ասեցի’ Ես եմ. ուրեմն եթե ինձ եք փնտրում, թողեք դրանց, որ գնան”‘ ցույց տալով աշակերտներին: Նա գիտեր, թե որքան թույլ է նրանց հավատը, և ուզում էր պաշտպանել նրանց փորձությունից: Հանուն նրանց Նա պատրաստ էր զոհաբերելու Իր կյանքը:ԴՓ 854.2

    Հուդան’ մատնիչը, չէր մոռացել այն դերը, որ պիտի խաղար: Պարտեզ մտնելիս’ նա քայլում էր ամբոխի առջ- ևից, իսկ նրան կրնկակոխ հետևում էր քահանայապետը: Հիսուսին որոնողներին նա նշան էր տվել’ ասելով. «Ում որ համբուրեմ’ նա է, նրան բռնեցեք” (Մատթեոս 26.48): Հիմա նա ձևացնում է, թե նրանց հետ ոչ մի գործ չունի: Մոտենալով Հիսուսին’ նա, մտերիմ ընկերոջ նման, բռնում է Նրա ձեռքը: «Բարև, Վարդապետ» ասելով’ մի քանի անգամ համբուրում է Նրան և ձևացնում, թե արտասվում է’ ասես կարեկցելով Նրան Իր վշտի մեջ: [696]ԴՓ 854.3

    Հիսուսը նրան ասում է. «Ընկեր, ինչո՞ւ համար եկար”: Նրա ձայնը դողաց հուզմունքից, երբ ավելացրեց. «Հուդա, համբույրո՞վ ես մատնում մարդի Որդուն”: Այս խոսքերը պետք է որ արթնացնեին դավաճանի խիղճը և փշրեին նրա խարդախ սիրտը, բայց պատիվը, հավատարմությունն ու մարդկային կարեկցանքը լքել էին նրան: Նա կանգնած էր հադուգն ու ինքնավստահ’ զղջումի նշույլ անգամ ցույց չտալով: Նա հանձնվել էր սատանային և այլևս ուժ չուներ դիմադրելու նրան: Հիսուսն Իր երեսը չթեքեց Հուդայի համբույրից:ԴՓ 855.1

    Ամբոխն ավելի համարձակ դարձավ’ տեսնելով, որ Հուդան դիպավ Նրան, ով հենց քիչ առաջ փառավորվել էր իրենց առջև: Բռնելով Հիսուսին’ նրանք կապեցին այն թանկագին ձեռքերը, որոնք միշտ բարություն էին գործել:ԴՓ 855.2

    Աշակերտներին թվում էր, թե իրենց Ուսուցիչը թույլ չի տա, որ Իրեն բռնեն: Նույն զորությունը, որ ամբոխին ստիպեց մեռածի պես վայր ընկնել, կարող էր, նրանց կարծիքով, այդպես անօգնական էլ թողնել նրանց, մինչև որ Հիսուսն իրենց հետ միասին թաքնվեր: Նրանք հիաս- թափվեցին ու վրդովվեցին’ տեսնելով, թե ինչպես են կապում Նրա ձեռքերը, ում նրանք այնքան շատ էին սիրում: Պետրոսը բարկացած դուրս քաշեց իր սուրը’ փորձելով պաշտպանել իր Տիրոջը, բայց նա ընդամենը կտրեց քահանայապետի ծառայի ականջը: Տեսնելով այդ’ Հիսուսն ազատեց Իր ձեռքերը, թեև դրանք ամուր բռնել էին հռոմեացի զինվորները, և ասելով’ «Թող տվեք մինչ այս”, դիպավ վիրավորի ականջին, և այն անմիջապես բժշկվեց: Հետո, դառնալով Պետրոսին, ասաց. «Սուրդ տեղը դիր, որովհետև բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կոր- չեն: Կամ կարծում ես, թե չե՞մ կարող հիմա Հորն աղաչել, որ հասցնի ինձ ավելի քան տասներկու գունդ հրեշտակներ”, ամեն մի աշակերտի փոխարեն մի գունդ: Օ՜, ինչո՞ւ, մտածում էին աշակերտները, Նա չի փրկում Իրեն և մեզ: Պատասխանելով նրանց չարտահայտված մտքին’ Նա ավելացրեց. «Բայց ինչպե՞ս կկատարվեն գրքերը, թե այսպես պետք է լինի»: «Այն բաժակը, որ իմ Հայրը տվեց ինձ, ես չխմե՞մ”:ԴՓ 855.3

    Հրեա առաջնորդների պաշտոնական արժանապատվությունը չխանգարեց նրանց մասնակցել Հիսուսի հետապնդմանը: Նրա ձերբակալությունը չափազանց կարևոր գործ էր, որպեսզի վստահեին ստորադասներին: Խարդախ քահանաներն ու ծերերը, տաճարի ոստիկանների և խուժան ամբոխի հետ միասին, հետևել էին Հուդային դեպի Գեթսեման: Եվ ի՞նչ բազմության էին միացել այս բարձրաստիճան պաշտոնյաները. մի դյուրաբորբոք ամ- բոխի’ զինված ամեն տեսակի գործիքներով’ ասես վայրի գազան որսալիս: [697]ԴՓ 856.1

    Շրջվելով դեպի քահանաներն ու ծերերը’ Քրիստոսը զննող հայացքով նայեց նրանց: Այն խոսքերը, որ Նա ասաց, նրանք չէին մոռանալու մինչև իրենց կյանքի վեր- ջը: Դրանք նման էին Ամենակարողի սուր նետերին: Մեծ արժանապատվությամբ Հիսուսն ասաց. Ինչպես մի ավազակի վրա՞ դուրս եկաք Իմ դեմ սրերով և բիրերով: Ամեն օր Ես սովորեցնում էի տաճարում, դուք ամեն հնարավորություն ունեիք Ինձ ձերբակալելու, բայց չարեցիք: Գիշերն ավելի հարմար է ձեր գործի համար: «Սա ձեր ժամն է և խավարի իշխանությունը»:ԴՓ 856.2

    Աշակերտները սարսափահար եղան’ տեսնելով, թե ինչպես Հիսուսը թույլ տվեց, որ Իրեն բռնեն և կապկպեն: Նրանք վիրավորվեցին, որ Նա այդպես նվաստացրեց և’ Իրեն, և’ իրենց: Չհասկանալով, թե ինչու Նա այդպես վարվեց, Նրանք մեղադրում էին Նրան, որ հանձնվեց ամբո- խին: Վրդովված և վախեցած’ Պետրոսն առաջարկեց բո- լորին փախչել: Հետևելով այդ առաջարկությանը’ «ամենքը Նրան թողեցին ու փախան»: Բայց Քրիստոսը նախօրոք ասել էր այդ մասին: «Ահա,- ասել էր Նա,- ժամանակ կգա, և հիմա արդեն եկել է, որ ամեն մեկդ կցրվեք ձեր տեղը և ինձ մենակ կթողնեք, բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է” (Հովհաննես 16.32): [698]ԴՓ 856.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents