Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 79. - «Կատարված է”

    ՔՐԻՍՏՈՍԸ կյանքից չհեռացավ, մինչև որ չավարտեց այն գործը, որ եկել էր կատարելու, և Իր վերջին շնչում Նա բացականչեց. «Կատարված է” (Հովհաննես 19.30): Մարտը շահված էր: Նրա աջ ձեռքն ու Նրա սուրբ բազուկը հաղթանակ էին բերել Նրան: Որպես Հաղթող’ Նա Իր դրոշը կանգնեցրեց հավերժական բարձունքների վրա: Ինչպե՞ս չցնծային հրեշտակները: Ամբողջ երկինքը տոնում էր Փրկչի հաղթանակը: Սատանան պարտված էր և գիտեր, որ կորցրեց իր թագավորությունը:ԴՓ 939.1

    «Կատարված է” բացականչությունը խոր նշանակություն ուներ հրեշտակների և չընկած աշխարհների համար: Ինչպես նրանց, այնպես էլ մեզ համար դա նշանակում էր, որ փրկագնման մեծ գործն ավարտված է: Նրանք մեզ հետ միասին կիսում են Քրիստոսի հաղթանակի պտուղները:ԴՓ 939.2

    Մինչև Քրիստոսի մահը սատանայի բնավորությունը պարզորոշ հայտնի չէր հրեշտակներին կամ չընկած աշ- խարհներին: Վաղեմի խռովարարն այնպես էր քողարկել իրեն խաբեությամբ, որ նույնիսկ սուրբ հրեշտակները չէին հասկացել նրա էությունը: Նրանք հստակորեն չէին ըմբռնել նրա ապստամբության բնույթը:ԴՓ 939.3

    Դա մի փառավոր և հրաշալի էակ էր, որ ապստամբել էր Աստծո դեմ: Արուսյակի մասին Տերն ասում է. «Դու կատարելության կնիքն ես’ լիքն իմաստությամբ և գեղեցկությամբ կատարյալ» (Եզեկիել 28.12): Արուսյակը մի փայլուն քերովբե էր’ կանգնած Աստծո ներկայության լույսի մեջ: Նա բոլոր արարածներից ամենաբարձրն էր, և առաջինն էր տիեզերքին հայտնում Աստծո ծրագրերը: Երբ նա մեղանչեց, նրա խաբեության ուժը շատ վտանգավոր դարձավ, և չափազանց դժվար էր մերկացնել նրա բնավորությունը, քանի որ նա բարձր դիրք էր զբաղեցնում Հոր առջև: [759]ԴՓ 939.4

    Աստված կարող էր այնպիսի հեշտությամբ ոչնչացնել սատանային և նրա համախոհներին, ինչպես մեկը քար կգցեր հողին, բայց Նա չարեց այդ: Ապստամբությունը չպետք է ճնշվեր ուժով: Բռնությունը բնորոշ է միայն սատանայի կառավարությանը, իսկ Տիրոջ սկզբունքները բոլորովին այլ են: Նրա հեղինակությունը հիմնված է բարության, գթասրտության և սիրո վրա, և Նա միայն այդպես կարող էր պայքարել չարի դեմ: Աստծո կառավարությունը բարոյական է, և ճշմարտությունն ու սերը պետք է լինեն դրա շարժիչ ուժը:ԴՓ 940.1

    Աստծո նպատակն էր, որ ամեն բան հավիտենական հիմք և ապահովություն ունենա, և երկնային խորհուրդը որոշեց, որ սատանային պետք է ժամանակ տրվի զարգացնելու այն սկզբունքները, որոնք ընկած կլինեն նրա կառավարության հիմքում: Նա պնդում էր, որ դրանք Աստծո սկզբունքներից ավելի գերազանց են: Սատանային ժամանակ տրվեց գործադրելու իր իշխանությունը, որպեսզի նրա բնավորությունը բացահայտվի երկնային տիեզերքին:ԴՓ 940.2

    Այն բանից հետո, երբ սատանան մարդկանց դրդեց մեղանչել, անմիջապես սկսեց գործել փրկության ծրագիրը: Չորս հազարամյակների ընթացքում Քրիստոսն աշխատում էր վեհացնել մարդուն, իսկ սատանան ձգտում էր ամեն ինչ փչացնել և կործանել: Եվ ամբողջ տիեզերքը տեսավ այդ ամենը:ԴՓ 940.3

    Երբ Հիսուսն աշխարհ եկավ, սատանան Նրա դեմ ուղղեց իր բոլոր ուժերը: Սկսած այն պահից, երբ Նա ծնվեց Բեթլեհեմում, զավթիչն ամեն կերպ ուզում էր ոչնչացնել Նրան: Նա ոչ մի հնարավորություն բաց չէր թողնում’ խանգարելու Հիսուսի մանկական կատարելությանը, Նրա անբիծ երիտասարդությանը, սուրբ ծառայությանն ու անարատ զոհաբերությանը: Բայց նա պարտվեց: Նա չկա- րողացավ մեղքի դրդել Հիսուսին: Նրան չհաջողվեց վհատեցնել Նրան կամ շեղել այն գործից, որ Նա աշխարհ էր եկել կատարելու: Անապատից մինչև Գողգոթա սատանայի վայրագ փոթորիկները պայթել էին Նրա գլխին, բայց որքան ավելի անողորմ էին դրանք, այնքան ավելի ամուր էր Աստծո Որդին բռնել Իր Հոր ձեռքից և քայլել առաջ արյունալի ճանապարհով: Նրան ճնշելու և պարտության մատնելու սատանայի բոլոր ջանքերը միայն ավելի վառ լույս սփռեցին Նրա անբիծ բնավորության վրա:ԴՓ 940.4

    Ամբողջ երկինքն ու չմեղանչած աշխարհներն ականատես եղան այդ պայքարին: Ինչպիսի՜ լարված հետաքրքրությամբ էին նրանք հետևում պայքարի եզրափակիչ տեսարաններին: Նրանք տեսան Փրկչին Գեթսեմանի պարտեզում, տեսան, թե ինչպես էր Նրա հոգին նվաղել մեծ խավարի սարսափից: Նրանք լսեցին դառնագին աղաղակը. «Հա՜յր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի” (Մատթեոս 26.39): Երբ Հոր ներկայությունը լքեց Նրան, նրանք տեսան Փրկչին մի այնպիսի խոր վշտի մեջ, որպիսին Նա չէր զգացել նույնիսկ խաչի վրա մեռնելիս: Քրտինքի արյունոտ կաթիլները ծորում էին Նրա քունքերից և ընկնում հողին: Երեք անգամ Նրա շուրթերից աղոթք պոկվեց’ ազատվելու համար այդ տառապանքից: Երկինքն, այլևս չկարողանալով տանել այդ տեսարանը, մխիթարության լուր ուղարկեց Աստծո Որդուն փառավոր լրաբերի միջոցով: [760]ԴՓ 941.1

    Երկինքը տեսավ Զոհին’ մատնված արյունարբու ամբոխի ձեռքը, որ ծաղրելով ու բռնանալով Նրան’ շտապում էր մի դատարանից մյուսը: Երկինքը լսեց, թե ինչպես էին ծիծաղում Նրա համեստ ծագման վրա, լսեց, թե ինչպես Նրա ամենասիրված աշակերտներից մեկը անեծքով ու երդումով ուրացավ Նրան: Տեսավ նաև սատանայի ավերիչ աշխատանքը և նրա իշխանությունը մարդկանց սրտերի վրա: Օ՜ սարսափելի տեսարան: Կեսգիշերին բռնելով Փրկչին Գեթսեմանում’ դատարանից դատարան են քարշ տալիս, երկու անգամ մեղադրելով քահանաների առջև, երկու անգամ Ատյանի, երկու անգամ’ Պիղատոսի և մեկ անգամ’ Հերովդեսի առջև’ ծաղրում, հայհոյում և դատապարտում են: Նրան տանում են խաչելության’ ստիպելով կրել խաչի ծանր բեռը’ Երու- սաղեմի աղջիկների լացուկոծի և ծաղրող խաժամուժի աղմուկի ուղեկցությամբ:ԴՓ 941.2

    Երկինքը վշտացած և ցնցված էր’ տեսնելով Քրիստոսին գամված խաչի վրա, երբ արյունը ծորում էր Նրա վիրավոր քունքերից, և քրտինքի արյունոտ կաթիլներ էին հայտնվում Նրա ճակատին: Կաթիլ առ կաթիլ Նրա ձեռքերից ու ոտքերից արյունը թափվում էր այն քարի վրա, որ հենել էին խաչի ներքնամասին: Մեխերից առաջացած վերքերը սոսկալի խորը բացվում էին Նրա ձեռքերի վրա մարմնի ծանրության պատճառով: Նրա շնչառությունն ավելի ծանր ու արագ էր դառնում, և Նրա հոգին տանջվում էր աշխարհի մեղքերի ծանրությունից: Ամբողջ երկինքը ցնցվեց, երբ Քրիստոսն Իր սոսկալի հոգեվարքի պահին աղոթեց. «Հա՜յր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում” (Ղուկաս 23.34): Բայց այնտեղ կանգնած մարդիկ’ ստեղծված Աստծո պատկերով, հավաքվել էին կործանելու Նրա միածին Որդուն: Ինչպիսի՜ զարհուրելի տեսարան երկնային տիեզերքի համար:ԴՓ 942.1

    Խավարի իշխանության զորքերը հավաքվել էին խա- չի շուրջ’ դժոխային անհավատության ստվեր գցելով մարդկանց սրտերին: Երբ Տերը ստեղծել էր այս էակնե- րին կանգնելու Իր գահի առջև, նրանք շատ գեղեցիկ էին և փառավոր: Նրանց ազնվությունն ու սրբությունը ներդաշնակ էին իրենց մեծարված դիրքին: Աստված առատորեն իմաստություն էր շնորհել նրանց և հագցրել երկնային սպառազինությունը: Նրանք Եհովայի սպասավորներն էին: Բայց ո՞վ կարող էր հիմա անկյալ հրեշտակների մեջ ճանաչել այն փառավոր սերովբեին, որ մի ժամանակ ծառայում էր երկնային պալատներում:ԴՓ 942.2

    Սատանայական ուժերը, միաբանվելով չարագործ մարդկանց հետ, ժողովըրդին դրդել էին հավատալ, որ Քրիստոսը մեղավորներից մեծագույնն է’ ջանալով նողկանքի առարկա դարձնել Նրան: Նրանք, ովքեր ծաղրում էին խաչից կախված Քրիստոսին, լցված էին առաջին մեծ խռովարարի ոգով: Այդ նա էր պիղծ և գարշելի խոսքեր ասում նրանց շուրթերից, նա էր դրդում ծաղրանքի, բայց այդպես էլ ոչնչի չհասավ: [761]ԴՓ 943.1

    Եթե միայն մի մեդք գործեր Քրիստոսը, եթե գեթ մեկ բանում Նա զիջեր սատանային’ սոսկալի տառապանքներից խուսափելու համար, Աստծո և մարդու թշնամին հաղթանակ կտոներ: Քրիստոսն Իր գլուխը խոնարհեցրեց և մեռավ, բայց ամուր պահեց Իր հավատն ու հնազանդությունն առ Աստված: «Եվ մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքում. Հիմա փրկությունը, զորությունն ու թագավորությունը եղավ մեր Աստծուն, և իշխանությունը եղավ նրա Օծյալին, քանի որ վայր գցվեց մեր եղբայրների չարախոսը, որ ցերեկ և գիշեր չարախոսում էր նրանցից Աստծո առաջին» (Հայտնություն 12.10):ԴՓ 943.2

    Սատանան տեսավ, որ իր դիմակը պատռված է: Նրա կառավարման բնույթը բացահայտվեց բոլոր անմեղ հրեշտակների և աշխարհների առջև: Նա իրեն դրսևորեց որպես մարդասպան: Թափելով Աստծո Որդու արյունը’ նա իրեն զըրկեց երկնային էակների կարեկցանքից: Այդ պահից սկսած’ նրա գործունեությունը սահմանափակվեց: Եվ ինչքան էլ որ նա ձևացներ, այլևս չէր կարող, սպասելով հրեշտակներին, երբ նրանք կիջնեին երկնային պալատներից, չարախոսել Քրիստոսի եղբայրներից’ ցույց տալով նրանց կեղտոտ և մեղքից պղծված հանդերձները: Կտրվեց կարեկցանքի վերջին կապը սատանայի և երկնային աշխարհի միջև:ԴՓ 943.3

    Բայց սատանան էլի չոչնչացվեց: Նույնիսկ այդ ժամանակ էլ հրեշտակները լիովին չհասկացան մեծ պայքարի իսկական բնույթը: Հակադիր կողմերի սկզբունքներն է’լ ավելի հստակ պիտի բացահայտվեին և, հանուն մարդու, սատանայի գոյությունը պետք է շարունակվեր: Մարդիկ, ինչպես նաև հրեշտակները, պետք է տեսնեն տարբերությունը լույսի Իշխանի և խավարի իշխանի միջև: Նրանք պետք է ընտրեն, թե ում են ծառայելու:ԴՓ 943.4

    Մեծ պայքարի սկզբում սատանան հայտարարել էր, որ անհնար է հնազանդվել Աստծո օրենքին, որ արդարադատությունն անհամատեղելի է ողորմածության հետ, և որ օրենքը խախտելու դեպքում մեղավորին չպետք է ներում շնորհվի: Յուրաքանչյուր մեղք պետք է իր արժանի պատիժը ստանա, պնդում էր սատանան, և եթե Աստված ների մեղքը, ուրեմն Նա ճշմարիտ և արդար Աստված չէ: Երբ մարդիկ խախտեցին Աստծո օրենքը, չենթարկվելով Նրա կամքին, սատանան ցնծում էր: Տեսա՞ք, հայտարարեց նա, որ անհնար է հնազանդվել Աստծո օրենքին, և մարդը չի կարող ներվել: Քանի որ իր ապստամբության պատճառով դուրս էր գցվել երկնքից, սատանան պահանջում էր, որ մարդկային ցեղը նույնպես ընդմիշտ զրկվի Աստծո ողոր- մությունից: Աստված չի կարող արդար լինել, պնդում էր նա, և միաժամանակ խղճալ մեղավորին: [762]ԴՓ 944.1

    Բայց նույնիսկ մեղավոր վիճակում էլ մարդը բոլորովին այլ դրության մեջ էր, քան սատանան: Արուսյակը երկնքում մեղանչել էր Աստծո փառքի լույսի մեջ: Ոչ մի արարածի այնպես չէր տրվել Աստծո սիրո հայտնությունը, ինչպես նրան: Հասկանալով Աստծո բնավորությունն ու իմանալով Նրա քաղցրությունը’ սատանան, այնուամենայնիվ, որոշեց հետևել իր անկախ, եսասեր կամքին: Սա նրա վերջնական ընտրությունն էր: Աստված ոչինչ չէր կարող անել նրան փրկելու համար: Բայց մարդը խաբվեց, նրա միտքը խավարեց սատանայի ճարպիկ փիլի- սոփայությամբ: Նա չգիտեր Աստծո սիրո մեծությունն ու խորությունը, ուստի դեռ հույս կար, որ նա կճանաչի այդ սերը: Տեսնելով Աստծո բնավորությունը’ մարդը կարող էր կրկին դառնալ դեպի Նա:ԴՓ 944.2

    Աստծո ողորմությունը մարդկանց հայտնվեց Հիսուսի միջոցով, բայց ողորմությունը չի բացառում արդարադատությունը: Օրենքը ցույց է տալիս Աստծո բնավորության հատկանիշները, և դրանից ոչ մի կետ կամ նշանագիր չէր կարող փոխվել, որպեսզի հարմարեցվի մարդու անկյալ դրությանը: Աստված չփոխեց Իր օրենքը, այլ զոհաբերեց Իրեն հանձին Քրիստոսի’ հանուն մարդկու փրկության: «Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց իր հետ” (Բ Կորընթացիս 5.19):ԴՓ 945.1

    Օրենքը արդարություն է պահանջում’ արդար կյանք և կատարյալ բնավորություն, ինչը մարդ չունի: Նա չի կարող բավարարել Աստծո սուրբ օրենքի պահանջները: Բայց Քրիստոսը, երկիր գալով որպես մարդ, ապրեց սուրբ կյանքով, և կատարյալ բնավորություն դրսևորեց: Եվ Նա ձրիաբար առաջարկում է դրանք բոլոր նրանց, ովքեր կընդունեն Իրեն: Մեր կյանքի փոխարեն առաջարկվում է Նրա կյանքը: Այդպես մենք թողություն ենք ստանում անցյալ մեղքերի համար Աստծո երկայնամտության շնորհիվ: Ավելին’ Քրիստոսը մարդկանց օժտում է Աստծո բնավորության հատկանիշներով: Նա մարդկային բնավորությունը կերտում է աստվածայինի նմանությամբ’ դարձնելով այն հոգևոր ուժի և գեղեցկության մի հրաշալի կառույց: Այդպես օրենքի արդարությունը կատարվում է քրիստոնյայի կյանքում, որ Աստված «Ինքը լինի արդար և արդարացնող նրան, ով Հիսուսի հավատից է” (Հռոմեացիս 3.26):ԴՓ 945.2

    Աստծո սերն արտահայտվում է Նրա արդարության մեջ ոչ պակաս, քան Նրա գթասրտության: Արդարությունը Նրա աթոռի հիմքն է և Նրա սիրո պտուղը: Սատանայի նպատակն էր ողորմությունը բաժանել ճշմարտությունից և արդարադատությունից: Նա ձգտում էր ապացուցել, որ Աստծո օրենքի արդարությունը թշնամի է խաղաղությանը: Բայց Քրիստոսը ցույց է տալիս, որ Աստծո ծրագրում դրանք անբաժան են իրարից. մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի: «Ողորմությունն ու ճշմարտությունը իրար կհանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը իրար կհամբուրեն» (Սաղմոս 85.10):ԴՓ 945.3

    Ինչպես Իր կյանքով, այնպես էլ Իր մահով Քրիստոսն ապացուցեց, որ Աստծո արդարությունը չի բացառել Նրա ողորմությունը, որ մեղքը կարող է ներվել, որ օրենքը արդար է, և դրան կարելի է կատարելապես հնազանդվել: Սատանայի մեղադրանքները հերքվեցին: Աստված մարդուն անսխալ վկայություն է տվել Իր սիրո մասին: [763]ԴՓ 946.1

    Հիմա էլ մեկ այլ մոլորություն առաջ եկավ: Սատանան հայտարարեց, որ ողորմոթյունը բացառում է արդարադատությունը, որ Քրիստոսի մահը վերացրեց Հոր օրենքը: Եթե հնարավոր լիներ վերացնել կամ փոխել օրենքը, ապա Քրիստոսը կարիք չէր ունենա մեռնելու: Բայց վերացնել օրենքը’ կնշանակեր հավերժացնել մեղքը և աշխարհը հանձնել սատանայի տիրապետությանը: Հիսուսը խաչ բարձրացվեց հենց այն պատճառով, որ օրենքն անփոփոխելի է, և որ մարդը կարող է փրկվել միայն հնազանդվելով դրա պահանջներին: Սակայն հենց այն միջոցները, որոնց շնորհիվ Քրիստոսը հաստատեց օրենքը, սատանայի կողմից ներկայացվում են որպես օրենքը ոչնչացնող: Եվ հենց այս հարցն է ընկած լինելու Քրիստոսի և սատանայի միջև վերջին պայքարի հիմքում:ԴՓ 946.2

    Սատանան այսօր պնդում է, որ անձամբ Աստծո կողմից հռչակված օրենքը անկատար է, որ դրա պահանջներից մի քանիսն արդեն վերացվել են: Հենց սա է լինելու այն վերջին մեծ մոլորությունը, որ նա պիտի բերի աշխարհի վրա: Նրան պետք չէ վերացնել ամբողջ օրենքը. եթե նա մարդկանց կարողանա դրդել խախտելու միայն մեկ պատվիրանը, ապա կհասնի իր նպատակին: Որովհետև «ով որ ամբողջ օրենքը պահի, բայց մեկում մեղանչի, ողջ օրենքին եղավ պարտական» (Հակոբոս 2.10): Համաձայնվելով խախտել մեկ պատվիրանը’ մարդիկ ընկնում են սատանայի իշխանության տակ: Աստծո օրենքը փոխա- րինելով մարդկային օրենքով’ սատանան կաշխատի իր հսկողության տակ առնել ողջ աշխարհը: Սա կանխագուշակված է մարգարեության մեջ: Մի մեծ ապստամբ իշխանության մասին, որի միջոցով գործում է սատանան, այնտեղ ասվում է. «Եվ Բարձրյալի դեմ խոսքեր է խոսելու, և Բարձրյալի սուրբերին հարստահարելու է, և խորհելու է, որ ժամանակներն ու օրենքները փոխի. և նրանք պիտի նրա ձեռքը տրվեն” (Դանիել 7.25):ԴՓ 946.3

    Մարդիկ, ի հակադրություն Աստծո օրենքի, անպայման առաջ կքաշեն իրենց օրենքները: Նրանք կփորձեն ճնշել մյուսների խիղճը, և այդ կեղծ օրենքները մտցնելու իրենց վճռականության մեջ կոտնահարեն մյուսների իրավունք- ները:ԴՓ 947.1

    Աստծո օրենքի դեմ երկնքում սկսված պատերազմը կշարունակվի մինչև ժամանակի վերջը: Ամեն մարդ պետք է փորձվի: Ամբողջ աշխարհը պետք է կանգնի ընտրության առջև’ հնազանդվե՞լ օրենքին, թե՞ ոչ: Բոլորը ստիպած կլինեն ընտրություն կատարելու Աստծո օրենքի և մարդկային օրենքների միջև: Այստեղ հստակ սահմանագիծ է քաշվելու, որը մարդկանց կբաժանի երկու խմբի: Կբա- ցահայտվի յուրաքանչյուր մարդու իսկական էությունը, և ամենքն էլ պետք է ցույց տան, որ ընտրել են կա’մ հնազանդության, կա’մ էլ ապստամբության ճանապարհը:ԴՓ 947.2

    Այն ժամանակ կգա վերջը: Աստված կվերականգնի Իր օրենքի հեղինակությունը և կազատագրի Իր ժողովրդին: Սատանան և բոլոր նրանք, ովքեր միացել են նրան ապստամբության մեջ, կոչնչացվեն: Մեղքն ու մեղավորը կկորչեն, Նա «արմատ և ոստ պիտի չթողնի» (Մաղաքիա 4.1): Սատանան արմատն է, իսկ նրա հետևորդները’ ոստերը: Կկատարվի այն խոսքը, որ ասվել է խավարի իշխանին. «Որովհետև դու քո սիրտը Աստծո սրտի նման շինեցիր ... Ես քեզ կփչացնեմ, ով ծածկող քերովբե, կրակի քարերի միջից: ... Դու սոսկում կլինես և կոչնչանաս հավիտյան»: Այն ժամանակ «ամբարիշտն էլ չի լինի, և երբ որ նրա տեղին մտիկ տաս’ նա չկա”, «նրանք պիտի... չեղածի պես դառնան» (Եզեկիել 28.6-19, Սաղմոս 37.10, Աբդիա 16): [764]ԴՓ 947.3

    Սա մի բռնի գործողություն չէ Աստծո կողմից: Նրա ողորմությունը մերժողները կհնձեն այն, ինչ ցանել են: Աստված կյանքի աղբյուր է, ու երբ ինչ-որ մեկը ընտրում է մեղքի ստրկությունը, նա իրեն բաժանում է Աստծուց’ այսինքն կտրում է իրեն կյանքից: Նա «օտար է Աստծո կյանքից”: Քրիստոսն ասում է. «Բոլոր ինձ ատողները մահն են սիրում» (Եփեսացիս 4.18, Առակաց 8.36): Աստված նրանց ժամանակ է տալիս, որ զարգացնեն իրենց բնավորությունը և ի հայտ բերեն իրենց սկզբունքները: Երբ դա ավարտվի, նրանք կստանան իրենց ընտրության արդյունքը: Ապստամբ կյանքը այնքան է հեռացրել սատանային և նրա համախոհներին Աստծուց, որ Նրա ներկայությունն իսկ լափող կրակ կլինի նրանց համար: Նրա փառքը, ով ամբողջովին սեր է, կոչնչացնի նրանց:ԴՓ 948.1

    Մեծ պայքարի սկզբում հրեշտակները սա չէին հասկանում: Եթե սատանան և նրա զորքերը թողնվեին այն ժամանակ քաղելու իրենց մեղքի պտուղը, ապա նրանք կկործանվեին, բայց երկնաբնակների համար պարզ չէր լինի, որ դա մեղքի անխուսափելի հետևանքն է: Կասկածն Աստծո բարությանը’ որպես չար սերմ, կմնար նրանց սրտերում, և արդյունքում’ մեղքի ու դժբախտության մահացու պտուղներ կբերեր:ԴՓ 948.2

    Բայց ամեն բան բոլորովին այլ կլինի, երբ մեծ պայքարն ավարտվի: Այն ժամանակ, երբ փրկության ծրագիրը կատարվի, Աստծո բնավորությունը կբացահայտվի բոլոր բանական արարածներին: Նրանք կտեսնեն, որ Նրա օրենքն անխախտելի է և կատարյալ: Կբացահայտվի նաև մեղքի էությունը և սատանայի բնավորությունը: Մեղքի ոչնչացումն, այն ժամանակ, կհաստատի Աստծո սիրո արդարությունն ու Նրա պատիվը երկնային բոլոր էակների առջև, ովքեր ցնծությամբ են կատարում Նրա կամքը, և ում սրտերում գրված է Նրա օրենքը:ԴՓ 948.3

    Ուստի հրեշտակները, նայելով Փրկչի խաչին, չէին կարող չցնծալ: Թեպետև այդ ժամանակ նրանք ամեն բան չէին հասկանում, բայց գիտեին, որ մեղքին ու սատանային հավիտյան վերջ է տրվելու, որ մարդու փրկագնումն արդեն հաստատված է, և որ ընդմիշտ ապահովվեց տիեզերքի անվտանգությունը: Քրիստոսն Ինքը ամբողջովին գիտակցում էր Գողգոթայում մատուցած Իր զոհաբերության արդյունքը: Նա արդեն նախօրոք տեսել էր դա, երբ խաչի վրա բացականչեց’ «Կատարված է»: [765]ԴՓ 949.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents