Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 85. - Դարձյալ ծովափին

    (Հովհաննես 21.1-29)

    ՀԻՍՈՒՍԸ պայմանավորվել էր հանդիպել Իր աշակերտներին Գալիլեայում, և շուտով, Զատկի շաբաթվա ավարտից հետո, նրանք ճամփա ընկան այնտեղ: Տոնախմբության ընթացքում նրանց բացակայությունը Երուսաղեմից կդիտվեր որպես դժգոհություն և ուխտադրժություն, ուստի նրանք սպասեցին, մինչև այն ավարտվի, և ապա ուրախ վերադարձան տուն’ հանդիպելու Փրկչին, ինչպես Նա պատվիրել էր:ԴՓ 998.1

    Յոթ աշակերտներ, ձկնորսական համեստ շորեր հագած, քայլում էին միասին: Նրանք աշխարհիկ բարիքներ չունեին, բայց հարուստ էին ճշմարտության գիտությամբ և փորձով, որը նրանց’ որպես ուսուցիչների, Երկնքի աչքում ամենաբարձրն էր դասում: Նրանք կրթություն չէին ստացել մարգարեական դպրոցներում, բայց երեք տարի սովորել էին մեծագույն Ուսուցչի մոտ, ում երբևէ աշխարհը ճանաչել է: Նրա ուսուցման շնորհիվ նրանք ազնվացել, խոհեմացել, հղկվել էին և դարձել գործիքներ, որոնց միջոցով մարդիկ կարող էին ճանաչել ճշմարտությունը:ԴՓ 998.2

    Քրիստոսն Իր ծառայության մեծ մասն անց է կացրել Գա- լիլեայի ծովի մոտակայքում: Հավաքվելով այնտեղ, ուր ոչ ոք չէր խանգարի իրենց, աշակերտները տեսան, որ շուրջը ամեն ինչ հիշեցնում է Հիսուսին և Նրա զորավոր գործերը: Այս ծովի վրա էր հենց, երբ նրանք սարսափահար կարծում էին, թե կատաղի փոթորիկն ուր որ է կործանելու է իրենց, որ Հիսուսը, ալիքների վրայով քայլելով, օգնության հասավ նրանց: Այստեղ էր, որ Նա Իր խոսքով հանդարտեցրեց փոթորիկը: Ոչ հեռվում երևում էր ծովափը, որտեղ մի քանի փոքրիկ հացերով ու ձկներով կերակրվեցին ավե- լի քան տաս հազար մարդ: Հեռու չէր նաև Կափառնայու- մը, որտեղ այնքան մեծ հրաշքներ էին կատարվել: Նայելով այս տեսարաններին’ աշակերտները մտաբերում էին իրենց Փրկչի խոսքերն ու արարքները: [810]ԴՓ 998.3

    Մի հաճելի երեկո էր, և Պետրոսը, որ առաջվա պես դեռ սիրում էր նավով ձկնորսությունը, առաջարկեց դուրս գալ ծով և ուռկան նետել: Բոլորն էլ պատրաստ էին միանալու նրան, որովհետև սննդի և հագուստի կարիք էին զգում, որը կարող էին բավարարել հաջող գիշերային որսի շա- հույթից: Իրենց նավով նրանք ծով դուրս եկան, բայց ոչինչ չբռնեցին: Ամբողջ գիշեր նրանք չարչարվեցին, բայց’ ապարդյուն: Այդ ծանր ժամերին նրանք խոսում էին իրենց բացակա Տիրոջ մասին’ հիշելով այն հրաշք իրադարձությունները, որոնց ականատես էին եղել Նրա ծառայության ընթացքում ծովափին: Մտահոգված իրենց ապագայով’ նըրանք ավելի էին տխրում մռայլ կանխազգացումներից:ԴՓ 999.1

    Այդ ամբողջ ժամանակ միայնակ մի դիտորդ, մնալով անտեսանելի, ափից ուշադիր հետևում էր նրանց: Վերջապես արշալույսը ծագեց: Նավը շատ հեռու չէր ափից, և աշակերտները հանկարծ մի անծանոթ տեսան ծովեզրին կանգնած, որ նրանց հարցրեց. «Տղերք, ուտելու բան ունե՞ք”: Երբ նրանք պատասխանեցին’ «Ոչ», Նա «ասաց նրանց. Ուռկանը նավի աջ կողմը գցեցեք, և կգտնեք: Նրանք էլ գցեցին, և էլ չէին կարողանում քաշել’ ձկների շատության պատճառով»:ԴՓ 999.2

    Հովհաննեսը, ճանաչելով անծանոթին, Պետրոսին բա- ցականչեց. «Տերն է նա»: Պետրոսն ուրախությունից իրեն գցեց ծովը, և շուտով կանգնած էր իր Ուսուցչի կողքին: Մյուս աշակերտները մոտեցան նավակով’ քաշելով ձկնե- րով լի ցանցը: «Երբ որ դուրս եկան ցամաք, տեսան ածուխի կրակ վառած’ վրան դրած ձուկ և հաց”:ԴՓ 999.3

    Նրանք խիստ ապշած էին’ հարցնելու համար, թե որտեղից են կրակն ու սնունդը: «Հիսուսը նրանց ասեց. Բերեք այդ ձկներից, որ հիմա բռնեցիք»: Պետրոսը նետվեց դեպի նավը, և օգնեց իր եղբայրներին ուռկանը ցամաք քաշել: Երբ աշխատանքն արդեն ավարտված էր և ամեն ինչ’ պատրաստ, Հիսուսը հրավիրեց աշակերտներին ճաշելու: Նա կտրեց հացը և բաժանեց նրանց մեջ, և բոլոր յոթն էլ գիտեին, որ դա Տերն է: Նրանք հիշեցին հինգ հազարի կերակրման հրաշքը լեռան ստորոտին, բայց մի խորհրդավոր վախ կար նրանց սրտում, և նրանք լուռ նայում էին հարություն առած Փրկչին: [811]ԴՓ 999.4

    Նրանց առջև հստակ պատկերվեց այն տեսարանը ծովափին, երբ Հիսուսը պատվիրեց հետևել Իրեն: Նրանք հիշեցին, թե ինչպես Նրա հրամանով թիավարեցին դեպի խորքը և ուռկանը գցեցին, և որսն այնքան շատ էր, որ ցանցը պատռվում էր: Այն ժամանակ Հիսուսը կոչ էր արել նրանց թողնել իրենց ձկնորսական նավերը, և խոստացել էր նրանց մարդկանց որսորդներ դարձնել: Հենց այս տեսարանը հիշելու և դրա տպավորությունն ավելի խորացնելու համար է, որ Նա կրկին հրաշք գործեց: Դրանով Նա նորից հիշեցրեց աշակերտներին Իր հանձնարարությունը, և ցույց տվեց, որ իրենց Ուսուցչի մահը բնավ չի նվազեցրել Նրա հանձնարարությունը կատարելու պարտավո- րությունը: Թեև նրանք զրկված կլինեն Իր տեսանելի ներկայությունից և ապրուստի այն միջոցներից, որ ձեռք էին բերում իրենց նախկին զբաղմունքով, հարություն առած Փրկիչն, առաջվա պես, հոգ էր անելու նրանց մասին: Քանի դեռ կկատարեին Նրա գործը, Նա կապահովեր նրանց կարիքները: Եվ պատվիրելով նրանց իրենց ուռկանը գցել նավի աջ կողմը’ Հիսուսը հատուկ նպատակ ուներ: Հենց այդ կողմում էր Նա կանգնած ծովեզրին: Դա հավատի կողմն էր: Եթե նրանք աշխատեին Նրա հետ համատեղ’ միավորելով իրենց մարդկային ջանքերը Նրա աստվածային զորության հետ, ապա անհաջողության չէին հասնի:ԴՓ 1000.1

    Հիսուսը մի ուրիշ խրատ էլ ուներ տալու, որը հատկապես վերաբերվում էր Պետրոսին: Պետրոսի ուրացումն Իր Տիրոջը խայտառակ կերպով հակասում էր հավատարիմ լինելու նրա նախկին հավաստիացումներին: Նա անպատվել էր Քրիստոսին և արժանացել իր եղբայրների անվստահությանը: Նրանք կարծում էին, թե նրան այլևս թույլ չի տրվի զբաղեցնել իր նախկին տեղն իրենց շարքում, և հենց նա ինքն էլ զգում էր, որ կորցրել է իր վստահությունը: Նախքան իր առաքելական աշխատանքին նորից անցնելը’ նա պետք է նրանց բոլորի առջև վկայություն տա, որ ապաշխարել է: Այլապես նրա մեղքը, որի համար նա դառնագին զղջացել էր, կարող էր վնասել նրա հեղինակությանը’ որպես Քրիստոսի ծառայողի: Փրկիչը հնարավորություն տվեց նրան վերստին ձեռք բերել իր եղբայրների վստահությունը և, հնարավորին չափ, հեռացնել այն նախատինքը, որ նա բերել էր ավետարանի վրա:ԴՓ 1000.2

    Այստեղ խրատ կա Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Ավետարանը ոչ մի զիջման չի գնում չարի հետ: Այն չի կարող արդարացնել մեղքը: Ծածուկ մեղքերը գաղտնի պետք է խոստովանել Աստծուն, բայց բացահայտ մեղքերի համար բացահայտ խոստովանություն է պետք: Աշակերտի գործած մեղքի նախատինքն ընկնում է Քրիստոսի վրա: Դա սատանային ուրախություն է պատճառում և գայթակղում տատանվողներին: Վկայելով իր զղջումը’ աշակերտն իր ուժերի ներածին չափով պետք է հեռացնի այդ նախատինքը:ԴՓ 1001.1

    Երբ Քրիստոսն Իր աշակերտների հետ ուտում էր ծովափին, Նա Պետրոսին ասաց. «Սիմոն’ Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ նրանցից ավելի”‘ ցույց տալով նրա եղբայրներին: Մի անգամ Պետրոսը հայտարարել էր. «Թեև ամենքն էլ գայթակղվեն քեզանից, ես երբեք չեմ գայթակղվի” (Մատթեոս 26.33): Բայց հիմա նա ավելի սթափ էր գնահատում իրեն: «Այո, Տեր,- ասաց նա,- դու գիտես, որ ես սիրում եմ քեզ”: Ոչ մի կրքոտ հավաստիացում, որ իր սերն ավելի մեծ է, քան իր եղբայրներինը: Նա չի արտահայտում իր նվիրվածության մասին իր սեփական կարծիքը: Նա թողնում է իր անկեղծության մասին դա- տել Նրան, ով կարդում է սրտի բոլոր խորհուրդները’ «ու գիտես, որ ես սիրում եմ քեզ”: Եվ Հիսուսը պատվիրում է նրան. «Արածեցրու իմ գառներին”: [812]ԴՓ 1001.2

    Հիսուսը կրկին փորձում է Պետրոսին’ կրկնելով Իր նախկին հարցը. «Սիմոն’ Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ”: Այս անգամ Նա արդեն չի հարցնում նրան, թե սիրո՞ւմ է արդյոք Իրեն իր եղբայրներից ավելի: Երկրորդ պատասխանը նման էր առաջինին’ ազատ անխոհեմ հավաստիացումներից. «Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»: Հիսուսը նրան ասաց. «Արածեցրու իմ ոչխարներին»: Մի անգամ ևս Փրկիչը տալիս է նույն հարցը. «Սիմոն’ Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ”: Պետրոսը վշտացավ’ կարծելով, թե Հիսուսը կասկածում է իր սիրուն: Նա գիտեր, որ իր Տերը հիմք ուներ չվստահելու իրեն, և սրտի ցավով պատասխանեց. «Տեր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ”: Եվ դարձյալ Հիսուսն ասում է նրան. «Արածեցրու իմ ոչխարներին”:ԴՓ 1002.1

    Երեք անգամ Պետրոսը բացահայտ ուրացավ իր Տիրոջը, երեք անգամ էլ Հիսուսը դուրս քաշեց նրանից իր սիրո և հավատարմության հավաստիքը’ Իր սուր հարցով նետի պես խոցելով նրա վիրավոր սիրտը: Հավաքված աշակերտների առջև Հիսուսն ի հայտ բերեց Պետրոսի ապաշխարության խորությունը և ցույց տվեց, թե որքան է արդեն խոնարհվել երբեմնի պարծենկոտ աշակերտը:ԴՓ 1002.2

    Պետրոսը բնավորությամբ տաքարյուն էր և դյուրագրգիռ: Եվ սատանան, օգտվելով այդ թերություններից, կարողացավ հաղթել նրան: Պետրոսի ուրացումից անմիջապես առաջ Հիսուսն ասել էր նրան. «Սատանան ձեզ ուզեց, որ մաղի ցորենի պես, բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատը չպակասի, և դու, երբ որ դառնաս, եղբայրներիդ հաստատիր»: (Ղուկաս 22.31,32): Հիմա եկել էր այդ ժամանակը, և Պետրոսի մոտ վերածնունդն ակնհայտ էր: Տիրոջ կտրուկ, քննող հարցերը ոչ մի անխոհեմ, ինքնավստահ պատասխան չստացան, և իր նվաստացման ու ապաշխարության շնորհիվ Պետրոսն այժմ ավելի լավ էր պատրաստված որպես հովիվ արածեցնելու հոտը, քան երբևէ առաջ:ԴՓ 1002.3

    Առաջին գործը, որ Հիսուսը վստահեց Պետրոսին’ վերականգնելով նրան իր ծառայության մեջ, սա էր’ արածեցնել գառներին: Պետրոսը քիչ փորձ ուներ այս աշխատանքում: Այն ջերմ հոգատարություն և քնքշություն, մեծ համբերություն և տոկունություն էր պահանջում: Նա կոչված էր ծառայելու նրանց, ովքեր դեռ թույլ էին հավատի մեջ, սովորեցնելու տգետներին, հասկացնելու նրանց Գրքերը և պատրաստելու նրանց օգտակար լինել Քրիստոսի աշխատանքում: Մինչև այժմ Պետրոսը պատրաստ չէր դրան, և նույնիսկ չէր հասկանում դրա կարևորությունը: Բայց հիմա Հիսուսը հանձնարարեց նրան հենց այդ գործը: Այս աշխատանքին նրան պատրաստել էր վշտի և ապաշխարության իր սեփական փորձը:ԴՓ 1003.1

    Մինչև իր անկումը’ Պետրոսը միշտ խոսում էր առանց մտածելու’ պահի ազդեցության տակ: Նա միշտ պատրաստ էր ուղղելու մյուսներին և արտահայտելու իր կարծիքը’ գլուխ չհանելով ո’չ ինքն իրենից, ո’չ էլ իր ասած- ներից: Բայց վերածնված Պետրոսը բոլորովին այլ էր: Նա պահպանել էր իր նախկին ավյունը, բայց Քրիստոսի շնորհն էր այժմ կարգավորում նրա ջանասիրությունը: Հիմա նա ոչ թե տաքարյուն էր, ինքնավստահ և ինքնագոհ, այլ հավասարակշռված, զուսպ և հնազանդ: Հիմա նա կարող էր արածեցնել ոչ միայն Քրիստոսի հոտի ոչխարներին, այլ նաև գառներին: [813]ԴՓ 1003.2

    Փրկչի վերաբերմունքը Պետրոսի հանդեպ խրատական էր ինչպես նրա, այնպես էլ նրա եղբայրների համար: Այն սովորեցնում էր նրանց լինել համբերատար, կարեկից և ներողամիտ մեղսագործի նկատմամբ: Թեև Պետրոսն ուրացել էր իր Տիրոջը, Հիսուսի սերը նրա նկատմամբ չէր նվազել: Հենց այդպիսի սեր պետք է հովիվը տածի իր խնամքին հանձնված ոչխարների ու գառների հանդեպ: Հիշելով իր թուլությունն ու անկումը’ Պետրոսը պետք է նույնքան ջերմորեն վարվեր իր հոտի հետ, ինչպես Հիսու- սը վարվեց իր հետ:ԴՓ 1003.3

    Խորիմաստ էր Պետրոսին տրված Հիսուսի հարցը: Նա նշեց աշակերտության և ծառայության միակ պայմանը: «Սիրո՞ւմ ես ինձ”,- ասաց Նա: Սա է ամենակարևոր որակավորումը: Թեպետև Պետրոսն ունենար բոլոր մյուսները, սակայն, առանց Քրիստոսի սիրո, նա չէր կարող հավատարմորեն հովվել Տիրոջ հոտը: Գիտելիքները, բարությունը, պերճախոսությունը, երախտագիտությունն ու ջանասիրությունը օգնում են աշխատանքում, բայց եթե Հիսուսի սերը չվառվի սրտում, քրիստոնյա ծառայողի գործը կձա- խողվի:ԴՓ 1004.1

    Հիսուսը Պետրոսի հետ առանձին քայլեց, որովհետև ինչ-որ բան էր ուզում նրան հայտնել: Նախքան Իր մահը’ Հիսուսը նրան ասել էր. «Որտեղ որ ես եմ գնում, դու հիմա չես կարող հետևել ինձ, բայց հետո իմ հետևից կգաս”: Սրան Պետրոսը պատասխանել էր. «Տեր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո ետևից գալ, իմ կյանքը քեզ համար կդնեմ” (Հովհաննես 13.36,37): Ասելով այս խոսքերը’ նա գրեթե չէր պատկերացնում, թե ինչ բարձունքների ու խորությունների կհասցնի Քրիստոսի ճանապարհը: Պետրոսն ընկավ, երբ վրա հասավ փորձությունը, բայց նրան կրկին հնարավորություն տրվեց ապացուցելու իր սերը Քրիստոսի հանդեպ: Որպեսզի նա դիմանար իր հավատի վերջնական փորձությանը, Փրկիչը հայտնեց նրան իր ապագան: Նա պատմեց նրան, որ Աստծո գործին երկար տարիներ ծառայելուց հետո, երբ տարիքը կսպառի նրա ուժերը, նա իսկապես կհետևի իր Տիրոջը: Հիսուսն ասաց. «Երբ որ պատանի էիր, ինքդ էիր գոտիդ կապում և ման գալիս, ուր որ ուզում էիր, բայց երբ որ կծերանաս, ձեռքերդ կմեկնես, և ուրիշը գոտի կկապի և կտանի այնտեղ, ուր որ չես ուզի: Սա ասեց’ ցույց տալով, թե ինչ մահով նա կփառավորի Աստծուն”:ԴՓ 1004.2

    Այդպես Հիսուսը Պետրոսին իմացրեց, թե ինչ մահով պետք է նա մեռներ: Նա նույնիսկ հայտնեց, որ նա իր ձեռքերը կտարածի խաչի վրա: Եվ կրկին պատվիրեց Իր աշակերտին. «Հետևիր ինձ»: Փրկչի հայտնությունը չվա- խեցրեց Պետրոսին: Նա պատրաստ էր մեռնելու հանուն Տիրոջ, ինչ մահով էլ որ լինի: [816]ԴՓ 1005.1

    Մինչև այժմ Պետրոսը Քրիստոսին ճանաչել էր միայն մարմնով, ինչպես շատերն այսօր, բայց այսուհետև նա չպետք է այդքան սահմանափակ լիներ: Ծանոթ լինելով Նրան միայն Իր մարդկային բնությամբ’ նա ավելին չգիտեր Նրա մասին: Նա սիրել էր Նրան որպես մարդու, որպես երկնքից ուղարկված ուսուցչի, իսկ հիմա սիրում էր որպես Աստծո: Նա յուրացրել էր այն դասը, որ Քրիստոսն իր համար ամեն ինչ է ամեն բանում: Հիմա նա պատրաստ էր կիսելու իր Տիրոջ անձնազոհ ծառայությունը: Երբ վերջապես նրան պիտի մահապատժի ենթարկեին, նա խնդրեց, որ իրեն խաչեն գլխիվայր: Նա չափազանց մեծ պատիվ համարեց մեռնել իր Ուսուցչի պես:ԴՓ 1005.2

    Պետրոսի համար «Հետևիր ինձ” խոսքերը մեծ նշանակություն ունեին: Խրատը տրվեց ոչ միայն նրա մահվան, այլև նրա կյանքի ամեն մի քայլի համար: Առաջ Պետրոսը սովոր էր գործելու անկախ, նա փորձել էր ինքը ծրագրել Տիրոջ գործը’ Աստծո ծրագրին հետևելու փոխարեն: Բայց նա ոչնչի չէր հասնի’ առաջ վազելով իր Փրկչից: Հիսուսը պատվիրում է նրան. «Հետևիր ինձ»: Առաջ մի’ ընկիր Ինձանից, որպեսզի միայնակ չպայքարես սատանայի զորքի դեմ: Թող Ես գնամ քո առջևից, և թշնամին չի կարողանա հաղթել քեզ:ԴՓ 1005.3

    Քայլելով Հիսուսի հետ’ Պետրոսը նկատեց, որ Հովհաննեսը գալիս էր իրենց հետևից: Նրա մեջ ցանկություն արթնացավ իմանալու նաև նրա ապագան, և «Հիսուսին ասեց. Տեր, բայց սա՞ ինչ: Հիսուսը նրան ասեց. Եթե ես կամենում եմ, որ նա կենա, մինչև ես գամ, քե՞զ ինչ. դու հետևիր ինձ»: Պետրոսը պիտի հասկանար, որ Տերն իրեն հայտնե- լու էր այն ամենն, ինչ օգուտ կտար նրան: Յուրաքանչյուրի պարտականությունն է’ հետևել Քրիստոսին’ առանց անտեղի հետաքրքրության ուրիշներին հանձնարարված աշխատանքի հանդեպ: Հովհաննեսի մասին ասելով’ «Եթե ես կամենում եմ, որ նա կենա մինչև ես գամ», Հիսուսը նկատի չուներ, որ այդ աշակերտը պիտի ապրեր մինչև Իր երկրորդ գալուստը: Նա պարզապես հաստատեց Իր գերագույն իշխանությունը’ ցույց տալով, որ եթե նույնիսկ Ինքը կամենար էլ, որ այդպես լինի, դա ոչ մի կերպ չէր ազդելու Պետրոսի գործին: Ինչպես Հովհաննեսի, այնպես էլ Պետրոսի ապագան նրանց Տիրոջ ձեռքերում էր: Նրանցից յուրաքանչյուրի պարտքն էր’ հնազանդվել և հետևել Նրան:ԴՓ 1005.4

    Որքա՜ն շատերն են այսօր Պետրոսի նման: Նրանք հետաքրքրվում են ուրիշների գործերով և ուզում են իմանալ նրանց պարտականությունները, մինչդեռ իրենցը անտեսելու վտանգի մեջ են: Մեր գործն է’ նայել Քրիստոսին և հետևել Նրան: Ուրիշների կյանքում մենք կտեսնենք սխալներ, նաև թերություններ’ նրանց բնավորության մեջ: Մարդկային բնությունը սխալական է: Բայց Քրիս- տոսում մենք միայն կատարելություն կգտնենք: Նայելով Նրան’ մենք կվերափոխվենք:ԴՓ 1006.1

    Հովհաննեսն ապրեց մինչև խոր ծերություն: Նա ականատես եղավ Երուսաղեմի կործանմանն ու վեհասքանչ տաճարի ավերմանը, որ աշխարհի վերջնական կործանման նախապատկերն էր: Մինչև իր կյանքի վերջը Հովհաննեսը հավատարիմ մնաց իր Տիրոջը: Եկեղեցիներին ուղղված նրա վկայությունների գլխավոր միտքը սա էր. «Սիրելիներ, իրար սիրենք», «ով որ մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում, և Աստված’ նրանում” (Ա Հովհաննես 4.7,16): [817]ԴՓ 1006.2

    Պետրոսը վերականգնվեց որպես առաքյալ, բայց պատիվն ու հեղինակությունը, որ նա ստացավ Քրիստոսից, նրան գերազանցություն չէր տալիս իր եղբայրներից: Պետրոսի հարցին’ «Բայց սա՞ ինչ», Քրիստոսը պարզորոշ ցույց տվեց դա’ պատասխանելով. «Քե՞զ ինչ, դու հետևիր ինձ»: Պետրոսը չնշանակվեց որպես եկեղեցու գլուխ: Այն բարեհաճությունը, որ Քրիստոսը ցուցաբերեց նրա նկատմամբ’ ներելով նրա մեղքը և վստահելով նրան Իր հոտն արածեցնելու աշխատանքը, և հենց Պետրոսի հավատարմությունը Փրկչին հետևելու հարցում, շահեցին նրա համար իր եղբայրների վստահությունը: Նա մեծ ազդեցություն ուներ եկեղեցու վրա: Բայց այն դասը, որ Քրիստոսը տվեց Պետրոսին Գալիլեայի ծովի ափին, նա երբեք չմոռացավ իր ողջ կյանքի ընթացքում: Սուրբ Հոգով ներշնչված’ նա գրել է եկեղեցիներին. «Ձեր միջի երեցներին աղաչում եմ երեցընկերս, Քրիստոսի չարչարանքների վկաս և այն փառքի մասնակիցս, որ հայտնըվելու է, արածեցրեք Աստծո հոտը, որ ձեզ մոտ է’ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժար կամքով, ոչ թե պիղծ շահասիրությունով, այլ հոժարությամբ, ոչ թե իշխելով Աստծո ժառանգության վրա, այլ հոտին օրինակ լինելով: Եվ երբ որ Հովվապետը հայտնվի, փառքի անթառամ պսակը կընդունեք” (Ա Պետրոս 5.1-4): [818]ԴՓ 1006.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents