Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 86. - «Գնացե’ք և աշակերտեցէք բոլոր ազգերը»

    (Մատթեոս 28.16-20)

    ԿԱՆԳՆԱԾ Իր երկնային գահից ընդամենը մեկ քայլի վրա՝ Քրիստոսը հանձնարարություն տվեց Իր աշակերտներին. «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում և երկ- րում”,- ասաց Նա: «Ուրեմն գնացեք բոլոր աշխարհ, և ավետարանը քարոզեք ամեն արարածի” (Մարկոս 16.15): Կրկին ու կրկին ասվեցին այս խոսքերը, որպեսզի աշակերտները կարողանային ըմբռնել դրանց նշանակությունը: Երկնային լույսը պայծառ և ուժեղ պիտի շողար երկրի բոլոր բնակիչների’ հարուստների և աղքատների, մեծերի և փոքրերի վրա: Աշակերտները պետք է իրենց Փրկչի աշխատակիցները լինեին աշխարհի փրկության գործում:ԴՓ 1008.1

    Այս առաջադրանքը տրվել էր տասներկուսին, երբ Քրիստոսը հանդիպեց նրանց հետ վերնատանը, բայց հիմա այն ավելի շատերին պիտի տրվեր: Գալիլեայի սարում՝ պայմանավորված տեղը, հավաքվել էին բոլոր հավատացյալները, ում հնարավոր էր եղել կանչել: Այս հանդիպման ժամն ու վայրը Քրիստոսն Ինքն էր Իր մահից առաջ նշանակել: Հրեշտակը գերեզմանի մոտ աշակերտներին հիշեցրեց Գալիլեայում իրենց հետ հանդիպելու Նրա խոստումը: Երուսաղեմում Զատկի շաբաթվա ընթացքում հավաքված հավատացյալներին նույնպես կրկնվել էր այս խոստումը, և նրանց միջոցով էլ դա հասել էր այն խեղճերին, ովքեր միայնակ ողբում էին իրենց Տիրոջ մահը: Լարված հետաքրքրությամբ բոլորը սպասում էին այդ հանդիպմանը: Նրանք հանդիպման վայր էին գալիս զարտուղի ճանապարհներով՝ տարբեր կողմերից, որ- պեսզի չհարուցեին մոլեռանդ հրեաների կասկածը: Ճամ- փին նրանք զարմացած զրուցում էին այն լուրերի մասին, որ հասել էին իրենց Քրիստոսի վերաբերյալ: [819]ԴՓ 1008.2

    Նշանակված ժամին մոտ հինգ հարյուր հավատացյալներ’ փոքր խմբերով, հավաքվել էին սարալանջին’ ցանկանալով կատարվածի մասին լսել նրանցից, ովքեր տեսել էին Քրիստոսին հարություն առնելուց հետո: Աշակերտները, մի խմբից մյուսն անցնելով, պատմում էին բոլորը, ինչ տեսել և լսել էին Հիսուսի մասին’ հաստատելով դրանք Սուրբ Գրքերից, ինչպես Նա էր արել: Թովմասը պատմում էր իր անհավատության մասին և թե ինչպես ցրվեցին նրա կասկածները, երբ հանկարծ նրանց մեջ հայտնվեց Հիսու- սը: Ոչ ոք չիմացավ, թե որտեղից և ինչպես Նա եկավ: Ներկաներից շատերը, ովքեր երբեք չէին տեսել Նրան, Նրա ձեռքերին ու ոտքերին նկատեցին խաչելության հետքերը: Նրա դեմքը Աստծո դեմքի պես էր, և տեսնելով’ նրանք երկրպագեցին Նրան:ԴՓ 1009.1

    Բայց ոմանք երկմտեցին: Միշտ էլ այդպես է լինելու: Կան այնպիսիք, ովքեր դժվարանում են հավատալ և անցնում են կասկածամիտների կողմը: Նրանք շատ բան են կորցնում իրենց անհավատության պատճառով:ԴՓ 1009.2

    Իր հարությունից հետո սա Հիսուսի միակ հանդիպումն էր հավատացյալների բազմության հետ: Նա, հայտնվելով նրանց մեջ, ասաց. «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում և երկրում»: Նա դեռ չէր խոսել, երբ աշակերտները երկրպագեցին Նրան, բայց այն խոսքերը, որ դուրս եկան Նրա շուրթերից, ով մեռելներից հարություն էր առել, տարօրինակ կերպով ցնցեցին նրանց: Այո, դա կենդանացած Փրկիչն էր: Ներկաներից շատերը տեսել էին, թե ինչպես էր Նա դրսևորել Իր զորությունը’ բուժելով հիվանդներին և ազատելով դիվահարներին: Նրանք հավատում էին, որ Նա իշխանություն ունի Երուսաղեմում հիմնադրելու Իր թագավորությունը, իշխանություն, որով կարող էր ճնշել ամեն մի ընդդիմություն և զսպել բնության արհավիրքնե- րը: Նա հանդարտեցրել էր մոլեգնած ծովը, Նա քայլել էր փրփրադեզ ալիքների վրայով, Նա կյանքի էր կոչել մեռածին: Եվ հիմա էլ հռչակեց, որ «ամեն իշխանություն» էր տրված Իրեն: Նրա խոսքերն Իր ունկնդիրների մտքերը շեղեցին երկրային և անցողիկ բաներից դեպի երկնայինն ու հավերժականը: Նրանք հասան Նրա արժանապատվության ու փառքի բարձրագույն հասկացողությանը:ԴՓ 1009.3

    Սարալանջին ասված Քրիստոսի խոսքերն ազդարարեցին, որ Նրա զոհը հանուն մարդու լիարժեք և կատարյալ էր: Փրկագնման պայմանները կատարված էին, և այն գործը, հանուն որի Նա աշխարհ էր եկել, ավարտված էր: Հիմա Նա պատրաստվում էր բարձրանալ դեպի Աստծո գահը, որպեսզի պատիվ առներ հրեշտակներից, տերություններից ու իշխանություններից: Նա անցնում էր Իր միջնորդական ծառայությանը, և օժտված անսահման իշխանությամբ’ Նա աշակերտներին հանձնարարեց. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք’ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենն, ինչ որ ձեզ պատվիրեցի. և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր’ մինչև աշխարհի վերջը” (Մատթեոս 28.19,20): [820]ԴՓ 1010.1

    Հրեա ժողովուրդն ընտրված էր որպես սրբազան ճշմարտության պահապան, բայց փարիսեցիությունը նրան դարձրել էր բոլոր ազգերից ամենաբացառիկն ու ամենամոլեռանդը: Քահանաների ու իշխանների հագուստը, ավանդույթները, ծիսակատարություններն ու սովորությունները’ այս ամենն անպիտան էր դարձրել նրանց աշխարհի լույսը լինելու համար: Նրանց կարծիքով ամբողջ աշխարհն իրենք էին և հրեա ժողովուրդը: Բայց Քրիստոսն Իր աշակերտներին պատվիրեց հռչակել մի այնպիսի հավատ և պաշտամունք, որոնք ընդհանուր ոչինչ չունեին կաստայականության կամ ազգամոլության հետ, հավատ, որը մատչելի է բոլոր ժողովուրդներին, ազգերին և դասա- կարգերին:ԴՓ 1010.2

    Աշակերտներին թողնելուց առաջ’ Քրիստոսը պարզորոշ բացատրեց նրանց Իր թագավորության բնույթը: Նա հիշեցրեց նրանց, ինչ որ արդեն ասել էր այդ մասին: Նա հռչակեց, որ Իր նպատակն էր’ հիմնել այս երկրում ոչ թե աշխարհիկ, այլ հոգևոր թագավորություն: Նա չպետք է նստեր Դավթի աթոռին որպես երկրային տիրակալ: Նա կրկին մեկնաբանեց նրանց Գրքերը’ ցույց տալով, որ այն ամենն, ինչի միջով Ինքն անցել էր, հաստատված է եղել երկնքում’ Իր և Հոր միջև կայացած խորհրդում: Այդ ամենը կանխագուշակվել է Սուրբ Հոգով լցված մարդկանց մի- ջոցով: Տեսնո՞ւմ եք, ասաց Նա, որ կատարվեց բոլորը, ինչ Ես հայտնել էին ձեզ այն մասին, որ Ինձ չեն ընդունի որպես Մեսիա: Այն, որ Ես պատմել էի, թե ինչպես պետք է անարգվեմ և ինչ մահով պետք է մեռնեմ, իրականացավ: Երրորդ օրը Ես հարություն առա: Ավելի եռանդուն ուսումնասիրեք Գրքերը, և կտեսնեք, որ Իմ մասին գրված բոլոր մարգարեությունները կատարվել են:ԴՓ 1011.1

    Քրիստոսն Իր աշակերտներին պատվիրեց կատարել այն գործը, որ հանձնարարել էր նրանց’ սկսելով Երուսա- ղեմից: Երուսաղեմն այն տեղն էր, ուր Նա Իր զարմանալի ներողամտությունը դրսևորեց մարդկային ցեղի հանդեպ: Այստեղ Նա չարչարվել, մերժվել և դատապարտվել էր: Հրեաստանի երկիրը Նրա ծննդավայրն էր: Այստեղ, մարդկային բնություն առած, Նա բնակվել էր մարդկանց հետ, և միայն քչերը տեսան, թե որքան էր երկինքը մոտեցել երկրին, երբ Հիսուսը նրանց մեջ էր: Աշակերտներն իրենց գործը պիտի սկսեին Երուսաղեմից:ԴՓ 1011.2

    Հաշվի առնելով այստեղ կրած Քրիստոսի տառապանքները և Նրա աշխատանքը, որ ժողովուրդը չգնահատեց, աշակերտները կարող էին գործունեության համար ավելի խոստումնալից տեղ խնդրել, սակայն այդպես չարեցին: Նրանք պետք է մշակեին հենց այն հողը, որտեղ Նա ցանել էր ճշմարտության սերմերը, և սերմը կծլեր ու առատ բերք կտար: Իրենց աշխատանքում աշակերտները պի- տի բախվեին հրեաների ատելությանն ու մոլեռանդությանը, բայց դա իրենց Ուսուցչի անցած ճանապարհն էր, և նրանք չպետք է վախենային դրանից: Ողորմությունը նախ և առաջ պետք է առաջարկվեր նրանց, ովքեր հանցավոր էին Փրկչի սպանության մեջ: [821]ԴՓ 1011.3

    Երուսաղեմում կային նաև այնպիսիք, ովքեր ծածուկ հավատում էին Հիսուսին, և ում մոլորեցրել էին քահանաներն ու իշխանները: Սրանց նույնպես պետք էր հասցնել բարի լուրը: Նրանց ապաշխարության կոչ պիտի արվեր: Պարզորոշ պիտի հռչակվեր այն հրաշալի ճշմարտությունը, որ միայն Քրիստոսի շնորհիվ կարելի է մեղքերի թողություն ստանալ: Եվ քանի որ վերջին մի քանի շաբաթվա իրադարձությունները հուզել էին ողջ Երուսաղեմը, ավետարանի քարոզն ամենախոր տպավորությունն էր թողնելու:ԴՓ 1012.1

    Բայց միայն գործունեության այս դաշտով չպետք է սահմանափակվեր աշակերտների աշխատանքը: Այն պետք է հասներ մինչև երկրի ամենահեռավոր ծայրերը: Դուք վկա եք, ասաց Քրիստոսն իր աշակերտներին, որ Ես զոհեցի Իմ կյանքը հանուն աշխարհի, դուք տեսել եք այն գործերը, որ Ես արել եմ Իսրայելի համար: Ու թեև նրանք չեն ուզում Ինձ մոտ գալ, որ կյանք ունենան, թեև քահանաներն ու իշխաններն Ինձ հետ արեցին այն, ինչ ծրագրել էին, թեև նրանք մերժեցին Ինձ, ինչպես գուշակված էր Գրքերում, նրանց մեկ հնարավորություն ևս պետք է տրվի’ ընդունելու Աստծո Որդուն: Դուք տեսաք, որ Ես ազատ ընդունում եմ բոլորին, ովքեր Ինձ մոտ են գալիս’ խոստովանելով իրենց մեղքերը: Ինձ մոտ եկողին Ես երբեք դուրս չեմ անի: Բոլոր ցանկացողները կարող են հաշտվել Աստծո հետ և հավիտենական կյանք ստանալ: Ողորմության այս լուրը Ես վստահում եմ ձեզ’ Իմ աշակերտներին: Այն առաջին հերթին պետք է տրվի Իսրայելին, և ապա բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին: Այն պետք է տրվի հրեաներին և հեթանոսներին: Բոլոր նրանք, ովքեր կհավատան, պետք է միավորվեն մեկ եկեղեցու մեջ:ԴՓ 1012.2

    Ընդունելով Սուրբ Հոգու պարգևը’ աշակերտները պետք է օժտվեին ապշեցուցիչ զորությամբ: Նրանց վկայությունը պիտի հաստատվեր հրաշքներով ու նշաններով: Զորություններ պետք է գործեին ոչ միայն աշակերտները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր կընդունեին նրանց լուրը: Հիսուսն ասաց. «Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, օձեր վեր կառնեն, և եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան» (Մարկոս 16.17,18):ԴՓ 1013.1

    Այն ժամանակ թունավորման դեպքեր հաճախ էին լինում: Խարդախ մարդիկ չէին երկմտում այդ կերպ վերացնել նրանց, ովքեր կկանգնեին իրենց փառքի ճանապարհին: Հիսուսը գիտեր, որ Իր աշակերտների կյանքը այդպիսով վտանգվելու էր: Շատերը պիտի կարծեին, թե մահվան ենթարկելով Աստծո վկաներին’ ծառայություն են մատուցում Նրան: Եվ Նա խոստացավ պաշտպանել նրանց այս վտանգից:ԴՓ 1013.2

    Աշակերտները պետք է նույն իշխանությունն ունենային, ինչ որ Հիսուսը’ բժշկելու «ժողովրդի մեջ եղած ամեն հիվանդություն և ամեն ցավ»: Նրա անունով բուժելով մարմնական հիվանդությունները’ նրանք պետք է վկայեին հոգին բուժելու Նրա զորության մասին (Մատթեոս 4.23, 9.6): Հիմա էլ մի ուրիշ պարգև խոստացվեց: Այլ ազգերի մեջ քարոզելու համար նրանք պետք է զորություն ստանային’ խոսելու օտար լեզուներով: Առաքյալներն ու նրանց օգնականները անգրագետ մարդիկ էին, սակայն Պենտեկոստեի օրը’ Հոգու հեղումից հետո, նրանց խոսքը’ լիներ դա մայրենի կամ օտար լեզվով, դարձավ հստակ, պարզ և անսխալ: [822]ԴՓ 1013.3

    Այսպիսով’ Քրիստոսն առաջադրանք տվեց Իր աշակերտներին: Նա անհրաժեշտ ամեն ինչով նրանց ապահովեց գործն առաջ տանելու համար, և դրա հաջողության պատասխանատվությունը վերցրեց Իր վրա: Քանի դեռ նրանք կհնազանդվեին Նրա խոսքին և կհամագործակցեին Նրա հետ, անհաջողության չէին հասնի: Գնացեք և աշակերտեցեք բոլոր ազգերը, պատվիրեց Նա: Գնացեք աշխարհի ամենահեռավոր բնակավայրերը, բայց հիշեք, որ այնտեղ էլ Ես ձեզ հետ եմ լինելու: Գործեք հավատով և վստահությամբ, որովհետև Ես երբեք չեմ թողնելու ձեզ:ԴՓ 1013.4

    Աշակերտներին տրված Փրկչի հանձնարարությունը վերաբերում էր բոլոր հավատացյալներին, բոլոր քրիստոնյաներին մինչև ժամանակի վերջը: Ճակատագրական սխալ է կարծել, թե հոգիների փրկության գործը միայն ձեռնադըրված ծառայողների պարտականությունն է: Բոլոր նրանց, ում այցելել է երկնային ոգեշնչումը, վստահված է նաև բարի լուրը: Ովքեր ընդունում են Քրիստոսի կյանքը, կոչված են աշխատելու իրենց մերձավորների փրկության համար: Հենց այս գործի համար է ստեղծվել եկեղեցին, և բոլոր նրանք, ովքեր իրենց վրա են վերցնում դրա սրբազան խոստումները, ըստ այդմ պարտավորվում են լինել Քրիստոսի համագործակիցները:ԴՓ 1014.1

    «Հոգին և հարսն ասում են’ Եկ: Եվ լսողը թող ասի’ Եկ» (Հայտնություն 22.17): Ամեն ոք, ով լսում է, պետք է կրկնի հրավերը: Մարդը կյանքում ինչ կոչում էլ որ ունենա, նրա առաջնահերթ խնդիրը պետք է լինի հոգիներ շահելը Քրիստոսի համար: Գուցե նա չկարողանա քարոզել բեմահարթակից, բայց կարող է աշխատել առանձին մարդկանց համար’ հաղորդելով նրանց այն խրատները, որ ստացել է Փրկչից: Ծառայությունը չի սահմանափակվում միայն քարոզչությամբ: Ծառայում են նաև նրանք, ովքեր օգնում են հիվանդներին և դժբախտներին, հոգում են չքավորների կարիքները և մխիթարության խոսքեր են ասում հուսահատվածներին ու թերահավատներին: Շուրջբոլորը հոգիներ են’ մեղքի բեռան տակ կքված: Դժվարությունները, ծանր աշխատանքը կամ աղքատությունը չէ, որ այլասերում են մարդկությունը, այլ մեղքն ու անիրավությունը: Սա անհանգստություն և դժգոհություն է պատճառում: Քրիստոսն ուզում է, որ Իր հետևորդները ծառայեն մեղքի գերության մեջ ընկած հոգիներին:ԴՓ 1014.2

    Աշակերտներն իրենց աշխատանքը պետք է սկսեին հենց այնտեղից, որտեղ գտնվում էին: Նրանք չպետք է շրջանցեին նույնիսկ ամենադժվար և անխոստումնալից վայրերը: Այդպես էլ Քրիստոսի յուրաքանչյուր ծառայող պետք է սկսի այնտեղից, որտեղ գտնվում է: Հենց մեր ընտանիքներում կարող են լինել հոգիներ, որոնք ծարավ են կարեկցանքի և կարոտ’ կենաց հացի: Երեխաներ կլինեն, որոնց պետք է դաստիարակել Քրիստոսի համար: Եկեք հավատարմորեն կատարենք այն աշխատանքը, որ ամե- նամոտն է մեզ, հետո արդեն գնանք այնտեղ, ուր որ ցույց կտա մեզ Աստծո ձեռքը: Կարող է թվալ, թե հանգամանքները խանգարում են շատերի գործին, բայց, որտեղ էլ որ դա լինի, նրանց ազդեցությունը, եթե աշխատեն հավատով ու ջանասիրությամբ, կհասնի մինչև երկրի ամենահեռա- վոր անկյունները: Երկրի վրա Քրիստոսի գործունեության ոլորտը սահմանափակ էր թվում, բայց բոլոր երկրներից բազմաթիվ մարդիկ լսեցին Նրա լուրը: Հաճախ մեծագույն արդյունքների հասնելու համար Աստված օգտագործում է ամենահասարակ միջոցները: Նրա ծրագիրն է, որ Իր աշխատանքի մի մասը կապված լինի մյուսի հետ, ինչպես անիվն անիվի մեջ, երբ բոլորը միասին ներդաշնակ գործում են: Սուրբ Հոգով առաջնորդվող ամենահամեստ աշխատողը կդիպչի անտեսանելի լարերի, որոնց արձագանքը կլսվի երկրի բոլոր ծայրերում և մեղեդի կդառնա, որը երբեք չի դադարի հնչել հավիտենական դարերի ընթաց- քում: [823]ԴՓ 1015.1

    Բայց չպետք է անտեսել նաև այս հրամանը. «Գնացեք բոլոր աշխարհ»: Մենք կոչված ենք ուղղելու մեր հայացքը դեպի ամենահեռու երկրները: Քրիստոսը փշրում է բաժանման պատը’ ազգային նախապաշարմունքը, և սովորեցնում է սիրել մարդկային ողջ ընտանիքը: Նա բարձրացնում է մարդկանց իրենց եսասիրության նեղ շրջա- նակներից և վերացնում է հասարակության տարածքային սահմաններն ու արհեստական բոլոր բաժանումները: Նա տարբերություն չի դնում տեղացիների և օտարականների, ընկերների և թշնամիների միջև: Նա մեզ սովորեցնում է ամեն մի կարիքավոր հոգու մեջ տեսնել մեր եղբորը և ամբողջ աշխարհը համարել մեր տունը:ԴՓ 1015.2

    Երբ Փրկիչն ասաց’ «Գնացեք և աշակերտեցեք բոլոր ազգերը”, Նա ավելացրեց նաև’ «Նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, օձեր վեր կառնեն, և եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան»: Այս խոստումը նույնքան հեռահար է, որքան բուն հանձնարարությունը: Հոգին բաժանում է «ամեն մեկին, ... ինչպես կամենում է” (Ա Կորնթացիս 12.11): Բայց Հոգու պարգևները խոստացված են ամեն մի հավատացյալի այն չափով, որ նրան անհրաժեշտ են Տիրոջ գործում: Խոստումն այսօր էլ ուժի մեջ է, ինչպես առաքյալների օրերում: «Նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն»: Սա Տիրոջ զավակների առավելությունն է, և մենք պետք է օգտվենք այն ամենից, ինչ կարող է հաստատել մեր հավատը:ԴՓ 1016.1

    «Հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան»: Այս աշխարհը մի վիթխարի բորոտանոցի է նման, բայց Քրիստոսը եկավ բուժելու հիվանդներին և ազատություն քարոզելու սատանայի գերիներին: Նա Ինքն ամբողջովին առողջության և ուժի մարմնացում էր, և Իր կյանքը տալիս էր հիվանդներին, դժբախտներին ու դիվահարներին: Նա ոչ ոքի չէր մերժում, ովքեր գալիս էին Նրանից բժշկվելու: Նա գիտեր, որ այդ մարդիկ, ովքեր Իրենից օգնություն էին խնդրում, իրենք էին այդ հիվանդություններն իրենց վրա բերել, սակայն չէր հրաժարվում բժշկել նրանց: Եվ հենց որ Քրիստոսի շնորհը թափանցում էր այդ խեղճ հոգիների սիրտը, նրանք գիտակցում էին իրենց մեղավորությունը, և շատերը բժշկվում էին ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր հիվանդություններից: Ավետարանը դեռևս պահպանում է իր զորությունը, ինչո՞ւ, ուրեմն, այսօր էլ չհասնենք նման արդյունքների:ԴՓ 1016.2

    Քրիստոսը զգում է յուրաքանչյուր տառապյալի վիշտը: Երբ չար ոգիները ներխուժում են մարդու մեջ, Քրիստոսը զգում է այդ ցավը: Երբ տենդը բռնկվում է մարդու ներսում, Նա զգում է այդ հոգեվարքը: Եվ Նա այսօր էլ պատրաստ է բուժելու հիվանդներին, ինչպես այն ժամանակ, երբ Ինքն անձամբ երկրում էր: Քրիստոսի ծառաները Նրա ներկայացուցիչներն են, Նրա գործակալները: Նա փափագում է նրանց միջոցով դրսևորել Իր բուժիչ զորությունը: [824]ԴՓ 1017.1

    Փրկչի բժշկության ձևերը խրատական են Նրա աշակերտների համար: Մի անգամ Նա, ցեխ քսելով կույր մարդու աչքերին, պատվիրեց նրան. «Գնա լվացվիր Սիլովամի ավազանում: ...Եվ նա գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր» (Հովհաննես 9.7): Բժշկությունը կարող էր կատարվել միայն Մեծ Բժշկի զորությամբ, սակայն Քրիստոսն օգտագործեց ամենահասարակ բնական միջոցները: Հավանություն չտալով թմրացնող դեղանյութերի օգտագործմանը’ Նա առաջարկել է օգտվել հասարակ բնական դեղամիջոց- ներից:ԴՓ 1017.2

    Շատ տառապյալների, ովքեր առողջացել են, Քրիստոսն ասում է. «Այլևս չմեղանչես, որ ավելի չար բան չպատահի քեզ” (Հովհաննես 5.14): Այդպիսով Նա սովորեցրեց, որ հիվանդությունը Աստծո օրենքների խախտման հետևանք է’ ինչպես բնական, այնպես էլ հոգևոր: Աշխարհն այսքան ողորմելի վիճակում չէր հայտնվի, եթե միայն մարդիկ ապրեին Արարչի ծրագրին ներդաշնակ:ԴՓ 1017.3

    Քրիստոսն է եղել հին Իսրայելի առաջնորդն ու ուսուցիչը, և սովորեցրել է նրանց, որ առողջությունն Աստծո օրենքներին հնազանդվելու վարձքն է: Մեծ Բժիշկը, որ առողջացնում էր Պաղեստինի հիվանդներին, ամպի սյունի միջից դիմել է Իր ժողովրդին’ ասելով, թե ինչպես պետք է նրանք ապրեն, և ինչ կանի Աստված նրանց համար: «Ե- թե իրավ լսես քո Տեր Աստծո ձայնը,- ասել է Նա,- և ինչ որ նրա աչքին ուղիղ է’ այն անես, և նրա պատվիրաններին հետևես և նրա բոլոր կանոնները պահես, այն հիվանդություններից ոչ մեկը քեզ վրա չեմ բերի, որոնք եգիպտացիների վրա բերեցի, որովհետև ես եմ Տերը’ քո բժիշկը» (Ելից 15.26): Քրիստոսը հստակ ցուցումներ է տվել Իսրայելին, թե ինչպես պետք է ապրել, և հավաստիացրել է նրանց. «Եվ Տերը վեր կառնի քեզանից բոլոր հիվանդությունները” (Երկրորդ օրինաց 7.15): Երբ նրանք կատարում էին պայմանները, խոստումը հաստատվում էր: «Նրանց ցեղերում վատառողջ մարդ չըկար” (Սաղմոս 105.37):ԴՓ 1017.4

    Այս դասերը մեզ համար են: Կան պայմաններ, որոնց պետք է հետևեն բոլոր նրանք, ովքեր ուզում են պահպանել իրենց առողջությունը: Բոլորը պետք է իմանան, թե որոնք են այդ պայմանները: Տիրոջը հաճելի չէ, երբ տեղյակ չեն լինում Նրա օրենքներից’ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր: Մենք պետք է համագործակցենք Աստծո հետ’ վերականգնելու ինչպես մարմնի, այնպես էլ հոգու առողջությունը:ԴՓ 1018.1

    Պետք է սովորեցնել նաև ուրիշներին, թե ինչպես պահպանեն և վերականգնեն առողջությունը: Հիվանդներին մենք պետք է առաջարկենք բնական դեղամիջոցներ’ հիշեցնելով նրանց, որ միայն Աստված կարող է բժշկել: Մեր գործն է’ հավատի ձեռքերով Քրիստոսին ներկայացնել հիվանդներին ու տառապյալներին’ սովորեցնելով նրանց հավատալ Մեծ Բժշկին: Մենք պետք է կառչենք Նրա խոստումից և աղերսենք, որ Նա դրսևորի Իր զորությունը: Ապաքինումը ավետարանի բուն էությունն է, և Փրկիչը ցանկանում է, որ մենք հիվանդներին, հուսալքվածներին ու դժբախտներին դրդենք կառչել Նրա զորությունից: [825]ԴՓ 1018.2

    Քրիստոսի բոլոր բուժումների մեջ դրսևորվում էր սիրո ուժը, և միայն այն դեպքում, երբ հավատի միջոցով մասնակից կլինենք այդ սիրուն, կարող ենք համագոր- ծակցել Նրա հետ: Եթե մենք հրաժարվում ենք աստվածային կապի միջոցով միանալ Քրիստոսին, Նրա կենսատու էներգիան չի կարող մեր միջոցով հաղորդվել ժողովրդին: Տեղեր կային, որ Փրկիչն Ինքը չէր կարողանում հրաշքներ գործել մարդկանց անհավատության պատճառով: Այդպես էլ այսօր անհավատությունը բաժանում է եկեղեցին իր աստվածային Օգնականից: Նրա հավատը դեպի հավերժական իրողությունները թույլ է: Հավատի պակասությունը վշտացնում և պատվազրկում է Աստծուն:ԴՓ 1018.3

    Միայն Քրիստոսի աշխատանքը կատարելու դեպքում կարող է եկեղեցին հավակնել Նրա ներկայության խոստմանը: Գնացեք և աշակերտեցեք բոլոր ազգերը, ասում է Նա, «և ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր’ մինչև աշխարհի վերջը»: Վերցնել նրա լուծը’ ահա Նրա զորությունը ստանալու առաջին պայմաններից մեկը: Եկեղեցու կյանքը կախված է Տիրոջ հանձնարարությունը կատարելու իր հավատարմությունից: Այս գործի անտեսումն, անշուշտ, հոգևոր տկարություն և քայքայում կբերի: Որտեղ ակտիվ աշխատանք չի տարվում այլոց համար, սերը նվազում է, հավատը’ թուլանում:ԴՓ 1019.1

    Քրիստոսը փափագում է, որ Իր ծառայողները եկեղեցու ուսուցիչները լինեն ավետարանչական աշխատան- քում: Նրանք պետք է սովորեցնեն ժողովրդին, թե ինչպես գտնել և փրկել կորածին: Բայց արդյո՞ք նրանք զբաղված են դրանով: Ավա՜ղ, որքա՜ն շատերն են ջանում վառել կյանքի կայծը մի եկեղեցում, որը պատրաստ է մեռ- նելու: Որքա՜ն շատ համայնքներ կան հիվանդ գառների պես, որոնց մասին ստիպված են հոգ տանել նրանք, ովքեր պետք է այդ ժամանակ փնտրեին կորած ոչխարնե- րին: Իսկ այդ ընթացքում միլիոնավոր մարդիկ կորչում են առանց Քրիստոսի:ԴՓ 1019.2

    Աստվածային սերն իր անսահման խորությամբ է հայտնվել մարդկանց, և հրեշտակներն ապշում են’ տեսնելով, թե ինչպես են միայն թեթևակի շնորհակալությամբ պատասխանում այդ մեծ սիրուն: Հրեշտակները զարմանում են, թե որքան քիչ է մարդը գնահատում Աստծո սերը: Երկինքը վրդովված է մարդկային հոգիների հանդեպ դրսևորվող անտարբերությունից: Կուզե՞ք իմանալ, թե ինչպես է Քրիստոսը նայում դրան: Ինչպե՞ս իրենց կզգային հայրն ու մայրը, եթե իմանային, որ ձյան և ցրտի մեջ կորած իրենց երեխային թողել են մեռնելու նրանք, ովքեր կարող էին նրան փրկել: Մի՞թե սաստիկ չէին վրդովվի և չէին զայրանա: Չէի՞ն դատապարտի արդյոք այդ մարդասպաններին նույն դառնությամբ, ինչպես իրենց արցունքներն են, և նույնքան ուժգին բարկությամբ, որքան իրենց սերն է երեխայի հանդեպ: Յուրաքանչյուր մարդու տառապանքը Աստծո զավակի տառապանքն է, և նրանք, ովքեր օգնության ձեռք չեն մեկնում փրկելու իրենց մեռնող դրացիներին, հարուցում են Աստծո արդարացի զայրույթը: Սա Գառան բարկությունն է: Նրանց, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, սակայն անտարբեր են իրենց դրացիների կարիքների նկատմամբ, Նա կհայտարարի դատաստանի մեծ օրը. «Ես չեմ ճանաչում, թե որտեղից եք դուք, հեռացեք ինձանից, բոլոր անիրավություն գործողներ” (Ղուկաս 13.27): [826]ԴՓ 1019.3

    Հանձնարարություն տալով աշակերտներին’ Քրիստոսը ոչ միայն ցույց տըվեց նրանց աշխատանքը, այլ վստահեց նաև բարի լուրը: Ժողովրդին սովորեցրեք, ասաց Նա, «որ պահեն այն ամենն, ինչ ես պատվիրեցի ձեզ”: Աշակերտները պետք է սովորեցնեին այն, ինչ սովորել էին Քրիստոսից: Դա ընդգրկում է ոչ միայն այն, ինչ Նա խոսել է անձամբ, այլև այն ամենը, ինչ ասվել է Հին Կտակարանի մարգարեների և ուսուցիչների միջոցով: Մարդկային ուսմունքը բացառվում է: Այստեղ ավանդության, մարդկային տեսությունների և եզրակացությունների, ինչպես նաև եկեղեցական դրվածքների համար տեղ չկա: Այդ հանձնարարության մեջ չեն մտնում եկեղեցու հեղինակությամբ սահմանված օրենքները: Քրիստոսի ծառանե- րը չպետք է սովորեցնեն սրանցից և ոչ մեկը: «Օրենքն ու մարգարեները” և Նրա անձնական խոսքերի ու արարքների գրառումներն են այն գանձը, որ Նա աշակերտներին է վստահել’ աշխարհին տալու համար: Քրիստոսի անունն է նրանց նշանաբանը և տարբերիչ նշանը, նրանց միաբանության գրավականն ու հեղինակությունը և նրանց հաջողության աղբյուրը: Այն ամենն, ինչ հաստատված չէ Քրիստոսի հեղինակությամբ, չի ընդունվելու Նրա արքայության մեջ:ԴՓ 1020.1

    Ավետարանը պետք է ներկայացվի ոչ թե որպես մեռած տեսություն, այլ որպես կենդանի ուժ’ ընդունակ վերափոխելու մարդու կյանքը: Աստված կամենում է, որ բոլոր Իր շնորհն ընդունողները վկայեն այդ զորության մա- սին: Նա միշտ պատրաստ է ընդունել նաև նրանց, ովքեր իրենց կյանքով մեծ վիրավորանքներ են հասցրել Նրան, եթե ապաշխարում են: Օժտելով նրանց Իր աստվածային Հոգով’ Նա վստահում է նրանց ամենապատասխանատու պաշտոնները և ուղարկում անհնազանդների բանակը’ հռչակելու Իր անսահման ողորմությունը: Նա ուզում է Իր ծառաների միջոցով ապացուցել, որ Իր շնորհիվ մարդիկ կարող են Քրիստոսանման բնավորություն ձեռք բերել և ցնծալ, որ ունեն Նրա մեծ սիրո հավաստիքը: Նրա կամքն է, որ մենք վկայենք այն փաստը, որ Աստված չի բավարարվի, մինչև որ մարդկային ցեղը վերականգնվի և վերահաստատվի Նրա որդիներն ու դուստրերը կոչվելու իր սրբազան արտոնության մեջ:ԴՓ 1021.1

    Քրիստոսի մեջ ակնհայտ են հովվի զգայունությունը, ծնողական սերը և կարեկից Փրկչի անզուգական շնորհը: Նա Իր օրհնությունները ներկայացնում է ամենահրապու- րիչ խոսքերով: Նա համաձայն չէ, որ պարզապես հռչակենք այդ օրհնությունները: Դրանք պետք է ներկայացվեն ամենագրավիչ ձևով, որպեսզի մարդիկ ցանկություն ունենան տիրանալու դրանց: Այդպես էլ Նրա ծառաները պետք է ներկայացնեն երկնային Պարգևի փառքի հարս- տությունները: Քրիստոսի հրաշալի սերը կփշրի և կեն- թարկեցնի սրտերը, այն ժամանակ, երբ դավանության կետերի չոր կրկնությունը ոչ մի օգուտ չի տա: «Մխիթա- րեցեք, մխիթարեցեք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստվածը»: «Ով Սիոնի ավետաբեր, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղեմի ավետաբեր, մի վախենա, ասիր Հուդայի քաղաքներին’ Ահա ձեր Աստվածը: ... Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր բազուկի վրա է ժողովելու իր գառներին, և Իր գրկում է կրելու նրանց” (Եսայիա 40.1,9-11): Պատմեցեք մարդկանց Նրա մասին, ով «բյուրերից գերազանց է” և մի այնպիսին, որ «բոլորովին ցանկալիք է” (Երգ երգոց 5.10,16): Դա հնարավոր չէ անել լոկ խոսքերով: Թող դա արտացոլվի կյանքում և բնավորության մեջ: Քրիստոսն Իր պատկերն է կերտում ամեն մի աշակերտի մեջ: Ամեն մեկին Աստված նախասահմանել է «իր Որդու պատկերին կերպարանակից լինելու” (Հռոմեացիս 8.29): Մեզնից յուրաքանչյուրն աշխարհին պետք է հայտնի Քրիստոսի երկայնամիտ սերը, Նրա սրբությունը, հեզությունը, գթասրտությունն ու ճշմարտությունը: [827]ԴՓ 1021.2

    Առաջին աշակերտները գնացին քարոզելու խոսքը: Նրանք իրենց կյանքով հայտնեցին Քրիստոսին, և Տերը գործակցում էր նրանց’ «խոսքը հաստատելով այն նշաններով, որ հետևում էին” (Մարկոս 16.20): Այս աշակերտները նախապես էին պատրաստվել իրենց աշխատանքին: Մինչև Պենտեկոստեի օրը նրանք հավաքվել էին մեկտեղ, մի կողմ էին դրել բոլոր տարաձայնությունները և միա- բանվել: Նրանք հավատով խնդրում էին այն օրհնությունը, որ Քրիստոսը խոստացել էր ուղարկել: Նրանք այդ օրհնությունը չէին խնդրում միայն իրենց համար, նրանց ճնշում էր հոգիների փրկության բեռը: Ավետարանը պետք էր հասցնել մինչև երկրի բոլոր ծայրերը, և նրանք աղերսում էին Քրիստոսին խոստացված զորությունը: Այն ժամանակ թափվեց Սուրբ Հոգին, և հազարավոր մարդիկ դարձի եկան մեկ օրում:ԴՓ 1022.1

    Նույնը կարող է կրկնվել նաև այսօր: Մարդկային տեսությունների փոխարեն եկեք քարոզենք Աստծո խոսքը: Թող քրիստոնյաները թողնեն իրենց տարաձայնությունները և անձնատուր լինեն Աստծուն’ կորչող հոգիների փրկության համար: Թող նրանք հավատով աղաչեն օրհնությունը, և այն կտրվի: Հոգու հեղումը առաքյալների օրերում «առաջին անձրևն» էր, և ի՜նչ փառավոր եղավ արդյունքը, բայց «վերջին անձրևն» է’լ ավելի առատ կլինի (Հովել 2.23):ԴՓ 1023.1

    Բոլոր նրանք, ովքեր իրենց հոգին, մարմինն ու շունչը նվիրում են Աստծուն, մշտապես ֆիզիկական և մտավոր թարմ ուժեր կստանան: Երկնքի անսպառ գանձերը նրանց տրամադրության տակ կլինեն: Քրիստոսը նրանց պարգևում է Իր հոգու շունչը, Իր կյանքն է տալիս նրանց: Սուրբ Հոգին ամբողջ զորությամբ ներգործում է սրտի և մտքի վրա: Աստծո շնորհը ընդլայնում և բազմապատկում է դրանց կարողությունները, և աստվածային բնության կատարելությունն օգնության է հասնում նրանց հոգիների փրկության գործում: Համագործակցելով Քրիստոսի հետ’ նրանք լցվում են Նրա լիությամբ, և իրենց մարդկային թուլության մեջ ընդունակ են դառնում կատարելու Ամենակարողի գործերը: [828]ԴՓ 1023.2

    Փրկիչը փափագում է դրսևորել Իր շնորհը և Իր բնավորությունը դրոշմել համայն մարդկության մեջ: Ամբողջ աշխարհը Նրա փրկագնած սեփականությունն է, և Նա ուզում է մարդկանց դարձնել ազատ, մաքուր և արդար: Ու թեև սատանան ձգտում է խանգարել դրան, սակայն աշխարհի համար թափված արյան շնորհիվ հաղթանակներ կտարվեն, որոնք կփառավորեն Աստծուն և Գառա- նը: Քրիստոսը չի բավարարվի, մինչև հաղթանակը լիակատար չլինի, և Նա «իր հոգու աշխատության պտուղը պիտի տեսնի ու կշտանա» (Եսայիա 53.11): Երկրի բոլոր ազգերը պետք է լսեն Նրա շնորհի ավետարանը: Ոչ բոլորը կընդունեն Նրա շնորհը, բայց մի «սերունդ կծառայի Նրան, և այն Տիրոջը ազգ կհամարվի» (Սաղմոս 22.30): «Թագավորությունն ու իշխանությունը և ամբողջ երկնքի տակ եղած թագավորությունների մեծությունը պիտի տրվի Բարձրյալի սուրբերի ժողովրդին», և «երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտությամբ, ինչպես որ ջրերը ծածկում են ծովը»: «Եվ պիտի վախենան Տիրոջ անունից արևմուտքում, և Նրա փառքից’ արևելքում” (Դանիել 7.27, Եսայիա 11.9, 59.19):ԴՓ 1023.3

    «Ի՜նչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, բարիք ավետում, փրկություն հռչակում, որ ասում է Սիոնին’ քո Աստվածը թագավոր է: ... Աղաղակեցե՜ք, բարձրաձայն ցնծացե՜ք միասին, ով... փլատակներ, որ Տերը մխիթարեց իր ժողովրդին: .Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջին, և երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստծո փրկությունը” (Եսայիա 52.7-10): [829] ԴՓ 1024.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents