Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 11. - Մկրտությունը

    (Մատթեոս 3.13-17, Մարկոս 1.9-11, Ղուկաս 3.21,22)

    ԱՆԱՊԱՏԻ մարգարեի համբավն ու նրա սքանչելի հայտարարությունը տարածվեցին ամբողջ Գալիլեայում: Լուրը հասավ լեռնային քաղաքների բնակիչներին ու ծովափի ձկնորսներին և իր ամենաջերմ արձագանքը գտավ այս պարզ և անկեղծ սրտերում: Նազարեթում նույնպես սկսեցին խոսել այդ մասին, և հյուսնի արհեստանոցում, որը պատկանում էր Հովսեփին, Մեկը ճանաչեց այդ կանչը: Նրա ժամանակը եկել էր: Թողնելով Իր ամենօրյա ծանր աշխատանքը’ Նա հրաժեշտ տվեց Իր մորը և հետևեց Իր հայրենակիցներին, ովքեր շտապում էին դեպի Հորդանան:ԴՓ 104.1

    Հիսուսն ու Հովհաննես Մկրտիչը ազգականներ էին, և նրանց ծննդյան հանգամանքներն էլ ընդհանուր շատ բան ունեին, բայց իրար անմիջականորեն ծանոթ չէին: Հիսուսի կյանքն անցել էր Գալիլեայի Նազարեթում, իսկ Հովհաննեսինը’ Հրեաստանի անապատում: Նրանք ապրել էին առանձնության մեջ’ իրարից խիստ տարբեր միջավայրերում և երբեք չէին հաղորդակցվել միմյանց հետ: Նախախնամությունն էր այդպես որոշել: Ոչ մի առիթ չպետք է տրվեր մեղադրելու, թե նրանք գաղտնի պայմանավորվել էին աջակցել մեկը մյուսին:ԴՓ 104.2

    Հովհաննեսը տեղյակ էր Հիսուսի ծննդյան հետ կապված իրադարձություններին: Նա լսել էր այն մասին, թե ինչպես էր Նա պատանի հասակում այցելել Երուսաղեմ, և թե ինչ էր տեղի ունեցել վարդապետների դպրոցում: Նա գիտեր Նրա անմեղ կյանքի մասին և հավատում էր, որ Նա Մեսիան է, բայց ոչ մի դրական հավաստիացում չուներ այս առումով: Այն հանգամանքը, որ Հիսուսն այդքան երկար տարիներ մնացել էր անհայտության մեջ և ոչն- չով չէր ապացուցել Իր առաքելությունը, տեղիք էր տալիս կասկածելու, թե արդյո՞ք Նա է Խոստացվածը: Մկրտիչը, ինչևիցե, համբերությամբ սպասում էր’ հավատացած լինելով, որ ամեն ինչ պարզ կդառնա Աստծո նախորոշած ժամանակին: [110]ԴՓ 104.3

    Նրան հայտնվել էր, որ Մեսիան իր մոտ պիտի գա մկրտվելու, և որ այդ ժամանակ նշան կտրվի որպես ապացույց Նրա Աստվածային էության: Այդպես նա հնարավորություն կունենա ներկայացնելու Նրան ժողովրդին: [111]ԴՓ 105.1

    Երբ Հիսուսը եկավ մկրտվելու, Հովհաննեսը Նրա մեջ բնավորության մի այնպիսի մաքրություն տեսավ, որ նախկինում երբեք չէր հանդիպել որևէ մեկի մոտ: Նրա ներկայության մթնոլորտն իսկ սուրբ էր և ակնածանք ներշնչող: Հորդանանի ափին’ իրեն շրջապատող բազմության մեջ, Հովհաննեսը լսել էր հանցագործությունների մռայլ պատմություններ և հանդիպել բյուրավոր մեղքերի ծանրության տակ կքած մարդկանց, բայց երբեք առիթ չէր ունեցել տեսնելու մի այնպիսի մարդու, որից այդքան աստվածային շունչ բխեր: Այս ամենը լիովին համապատասխանում էր Մեսիայի վերաբերյալ Հովհաննեսին տրված հայտնությանը: Բայց նա, այնուամենայնիվ, չհամարձակվեց կատարել Հիսուսի խնդրանքը: Ինչպե՞ս կարող է նա’ մեղավորը, մկրտել Անմեղ Մեկին: Եվ ինչո՞ւ պիտի Նա, որ ապաշխարության կարիք չուներ, ենթարկվեր մի արարողության, որը խորհրդանշում էր խոստովանություն և մեղքերի լվացում:ԴՓ 105.2

    Երբ Հիսուսը խնդրեց մկրտել Իրեն, Հովհաննեսը ընկր- կեց’ գոչելով. «Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս»: Մեղմ, բայց հաստատուն հեղինակությամբ Հիսուսը պատասխանեց. «Թու’յլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք”: Եվ Հովհաննեսը ենթարկվելով’ Փրկչի հետ մտավ Հորդանան գետը և ընկղմեց Նրան ջրի մեջ: «Եվ շուտով դուրս գալով ջրից”‘ Հիսուսը «տեսավ երկինքը բացված, և Աստծո Հոգին, որ աղավնու պես իջնում էր Նրա վրա”:ԴՓ 105.3

    Իր մեղքերի խոստովանության համար չէ, որ Հիսուսն ընդունեց մկրտությունը: Նա Իրեն նմանեցրեց մեղավոր- ներին’ կատարելով այն քայլերը, որ մենք պետք է կատարենք, և անելով այն գործը, որ մենք պիտի անենք: Նրա համբերությունն ու տառապալից կյանքը մկրտությունից հետո նույնպես օրինակ են մեզ համար:ԴՓ 106.1

    Դուրս գալով ջրից’ Հիսուսը ծնկի եկավ’ աղոթելու գետափին: Նոր և կարևոր ժամանակաշրջան էր բացվում Նրա առջև: Հիմա Նա ավելի լայն ասպարեզում էր մղելու Իր կյանքի պայքարը: Թեև Նա Խաղաղության Իշխան էր, Նրա գալուստը պետք է լիներ որպես պատյանից հանած սուր: Արքայությունը, որ Նա եկել էր հիմնելու, բոլորովին այն չէր, ինչ սպասում էին հրեաները: Նա, ով Իսրայելի կրոնաքաղաքական համակարգի հիմքն էր, պետք է դիտվեր որպես դրա թշնամին և կործանողը: Նա, ով հռչակել էր օրենքը Սինայի վրա, պետք է դատապարտվեր որպես օրինազանց: Նա, ով եկել էր խորտակելու սատանայի իշխանությունը, պետք է մեղադրվեր որպես Բեհեզեբուղ: Երկրում ոչ ոք Նրան չէր հասկացել, և Իր ծառայությունն էլ Նա պիտի անցկացներ միայնակ: Նրա առաքելությունը չըմբռնեցին ո’չ մայրը, ո’չ էլ եղբայրները: Նույնիսկ աշակերտները չհասկացան Նրան: Բնակվելով հավիտենական լույսի մեջ’ Նա մեկ էր Աստծո հետ, բայց երկրի վրա Նրա կյանքը պիտի անցներ միայնության մեջ:ԴՓ 106.2

    Միանալով մեզ’ Նա պետք է կրեր մեր մեղքի և վշտի ծանրությունը: Անմեղ Մեկը պետք է զգար մեղքի նախա- տինքը: Խաղաղություն սիրողը պետք է անընդհատ պայքարի մեջ լիներ, ճշմարտությունը պիտի բնակվեր կեղծիքի հետ, մաքրությունը’ պղծության հետ: Անօրենության հանգեցնող ամեն մի մեղք, ամեն մի խարդախություն, ամեն մի ապականիչ կիրք տանջում էր Նրան:ԴՓ 106.3

    Նա միայնակ պետք է անցներ Իր ճանապարհը, միայնակ պետք է կրեր Իր բեռը: Նրա վրա, ով թողել էր Իր փառքը և ընդունել մարդկային թույլ էությունը, դրված էր աշխարհի փրկության պատասխանատվությունը: Նա տեսնում և զգում էր այդ բոլորը, սակայն չէր փոխում Իր նպատակը: Ընկած ցեղի փրկությունը կախված էր Նրանից, և Նա պարզել էր Իր ձեռքը’ բռնելու Ամենազոր Սիրո ձեռքից: [112]ԴՓ 107.1

    Փրկչի հայացքը կարծես երկինք է թափանցում, երբ Նա բացում է Իր հոգին աղոթքի մեջ: Նա լավ գիտեր, թե ինչպես է մեղքը խստացրել մարդկանց սրտերը, և որքան դժվար կլինի նրանց համար հասկանալ Իր առաքելությունը և ընդունել փրկության պարգևը: Նա զորություն է աղերսում Հորից’ հաղթահարելու նրանց անհավատությունը, փշրելու այն կապանքները, որոնցով սատանան գերել էր նրանց, և հանուն նրանց’ հաղթելու կործանիչին: Նա վկայություն է խնդրում Աստծուց, որ Հայրն ընդունի մարդկությանը’ հանձին Իր Որդու:ԴՓ 107.2

    Հրեշտակները նախկինում երբեք այդպիսի աղոթք չէին լսել: Նրանք տենչում են հույսի և մխիթարության լուր հասցնել իրենց սիրելի Հրամանատարին: Բայց ոչ, Հայրն Ինքն է պատասխանելու Իր Որդու աղաչանքին: Ուղիղ Աստծո գահից փառքի ճառագայթներ են ելնում: Երկինքները բացվում են, և Փրկչի վրա մաքրագույն մի լույս է իջնում աղավնու կերպարանքով’ խորհրդանիշ, որը շատ է համապատասխանում հեզ ու խոնարհ Մե- կին:ԴՓ 107.3

    Հորդանանի ափին հավաքված հոծ բազմության մեջ Հովհաննեսից բացի քչերը նկատեցին երկնային տեսիլքը: Բայցևայնպես, աստվածային ներկայության հանդիսավորություն իջավ հավաքվածների վրա: Մարդիկ լուռ կանգ առան’ հայացքները հառելով Քրիստոսին: Նրա կերպարանքը ողողված էր այն լույսով, որ միշտ շրջապատում է Աստծո գահը: Դեպի վեր ուղղված Նրա դեմքն այնպիսի փառք էր ճառագում, որպիսին նրանք երբեք չէին տեսել մարդկային դեմքի վրա: Բաց երկնքից մի ձայն է լսվում. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավա- նեցի»:ԴՓ 107.4

    Երկնքի այս վկայությունը տրվեց’ ականատեսներին հավատ ներշնչելու, ինչպես նաև Փրկչին Իր առաքելության մեջ ամրապնդելու նպատակով: Չնայած Քրիստոսի վրա էին դրված հանցավոր աշխարհի մեղքերը, չնայած Նա նվաստանալով Իր վրա առավ մեր անկյալ էությունը, երկնային ձայնը հռչակեց Նրան Հավերժական Աստծո Որդի:ԴՓ 108.1

    Հովհաննեսը խորապես ցնցվեց’ տեսնելով, թե ինչպես է Հիսուսը խոնարհվել և արցունքներն աչքերին աղերսում Հոր բարեհաճությունը: Ու երբ Աստծո փառքը պարուրեց Նրան, և լսվեց երկնքից եկող ձայնը, Հովհաննեսը ճանաչեց այն նշանը, որ Աստված խոստացել էր: Նա հասկացավ, որ աշխարհի Փրկչին է մկրտել: Սուրբ Հոգին իջավ Նրա վրա, և ձեռքը պարզելով դեպի Հիսուսը’ նա բացա- կանչեց. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»:ԴՓ 108.2

    Լսողներից ոչ մեկը, և անգամ ինքը’ խոսողը, չըմբռնեց «Աստծո Գառը» խոսքերի նշանակությունը: Մորիա սարում Աբրահամը լսել էր իր որդու հարցը. «Հա’յր իմ, ո՞ւր է ողջակեզի համար գառը”: Հայրը պատասխանել էր. «Աստված կտեսնի իր գառը ողջակեզի համար, որդյա’կս» (Ծննդոց 22.7,8): Եվ աստվածային նախախնամությամբ Իսահակին փոխարինած խոյի մեջ Աբրահամը տեսել էր Նրա խորհրդանիշը, ով պետք է մեռներ մարդկանց մեղքերի համար: Սուրբ Հոգին’ օգտագործելով նույն խորհդան- շանը, Եսայիայի միջոցով մարգարեացել է Փրկչի մասին. [113] «Ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում”, «Եվ Տերը նրա վրա դրեց մեր ամենքի մեղքը” (Եսայիա 53.7.6) , բայց Իսրայելի ժողովուրդը չէր հասկացել այս դասը: Նրանցից շատերը հեթանոսների նման էին ընկալում զոհերի նշանակությունը, այսինքն’ որպես ընծաներ, որոնցով իրենք պիտի շարժեին Աստվածության գթասրտությունը: Աստված կամենում էր սովորեցնել նրանց, որ Իր իսկ սիրուց է տրվում այն պարգևը, որ հաշտեցնում է նրանց Իր հետ:ԴՓ 108.3

    Եվ Հորդանանի ափին Հիսուսին ասված խոսքը’ «Սա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի”, ուղղված է նաև մարդկությանը: Աստված խոսեց Հիսուսի’ որպես մեր ներկայացուցչի հետ: Մեր բոլոր մեղքերով և թուլություններով հանդերձ’ մենք լքված չենք որպես անարժաններ: «Նա շնորհ ցույց տվեց մեզ այն Սիրելիով» (Եփեսացիս1.6) : Քրիստոսի վրա իջած փառքը գրավականն է մեր հանդեպ ունեցած Աստծո անփոփոխ սիրո: Այն վկայում է մեզ աղոթքի ուժի մասին, թե ինչպես կարող է մարդկային ձայնը հասնել Աստծո ականջին, և ինչպես մեր խնդրանքները կարող են ընդունվել երկնային պալատներում: Մեղքը բաժանել էր երկիրը երկնքից և խախտել հաղորդակցությունը նրա հետ, բայց Հիսուսը կրկին վերականգնեց այդ կապը փառքի աշխարհի հետ: Նրա սերը պարուրեց մարդուն և հասավ մինչև երկինք: Այն լույսը, որ բաց շքա- մուտքերից իջավ մեր Փրկչի վրա, կընկնի նաև մեզ վրա, եթե մենք աղոթքով օգնություն խնդրենք’ փորձությանը դիմակայելու համար: Նույն ձայնը, որ խոսեց Հիսուսի հետ, ասում է ամեն մի հավատացյալի. «Սա է Իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»:ԴՓ 109.1

    «Սիրելինե՜ր, հիմա Աստծո որդիք ենք, և տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ որ նա հայտնվի, նրան նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է” (Ա Հովհաննես 3.2): Մեր Փրկիչը ճամփա է բացել բոլորի համար, այնպես որ ամենամե- ղավորը, ամենակարիքավորը, ամենաճնշվածն ու արհամարհվածն անգամ կարող է ընդունելություն գտնել Հոր մոտ: Ամենքն էլ կարող են տուն ունենալ այն ապարանքներում, որ Հիսուսը գնաց պատրաստելու: «Սա է ասում Սուրբը’ ճշմարիտը, որ Դավթի բանալիներն ունի, որ բացում է, և ոչ ոք չի փակում, և փակում է, և ոչ ոք չի բացում... ահա քո առջև մի բացված դուռ դրի, և այն ոչ ոք չի կարող փակել” (Հայտնություն 3.7,8): [114] ԴՓ 109.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents