Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 19. - Հակոբի ջրհորի մոտ

    (Հովհաննես 4.1-42)

    ԳԱԼԻԼԵԱ գնալիս’ Հիսուսն անցնում էր Սամարիայի միջով: Կեսօր էր, երբ Նա հասավ Սյուքարի գեղատեսիլ հովիտը: Այս հովտի հենց սկզբին գտնվում էր Հակոբի ջրհորը: Ճանապարհորդությունից հոգնած’ Նա նստեց այստեղ հանգըստանալու, իսկ աշակերտները գնացին ուտելիք գնելու:ԴՓ 200.1

    Հրեաներն ու սամարիացիները երդվյալ թշնամիներ էին և ամեն գնով խուսափում էին իրար հետ շփվելուց: Վարդապետներն, անհրաժեշտության դեպքում, օրինավոր էին համարում առևտուրը սամարիացիների հետ, սակայն մյուս բոլոր դեպքերում շփումը նրանց հետ դատապարտվում էր: Հրեան ո’չ կարող էր պարտք անել սամարիա- ցուց, ո’չ ընդունել որևէ շնորհ, ո’չ էլ նրա ձեռքից վերցնել նույնիսկ մի կտոր հաց կամ մի բաժակ ջուր: Ուստի աշակերտները, սնունդ գնելով, չէին խախտում իրենց ազգի սովորությունը: Սակայն դրանից ավել ոչինչ չարեցին: Քրիստոսի աշակերտների մտքով անգամ չէր անցնում, որ կարելի է որևէ բան խնդրել սամարիացիներից, կամ էլ ինչ-որ ձևով օգտակար լինել նրանց:ԴՓ 200.2

    Քաղցից և ծարավից թուլացած’ Հիսուսը նստեց ջրհորի եզրին: Վաղ առավոտից Նա երկար ճանապարհ էր կտրել, հիմա էլ կեսօրվա արևն էր Նրան կիզում: Այն մտքից, որ սառը, զովացուցիչ ջուրն այդքան մոտ է, բայց Ինքը չի կարող հասնել դրան, քանի որ ո’չ պարան ունի, ո’չ էլ սափոր, իսկ ջրհորը խորն է, Նրա ծարավն ավելի սաստկա- ցավ: Մարդկային բախտ էր վիճակված Նրան, և Նա սպասում էր, որ ինչ-որ մեկը գա և ջուր հանի ջրհորից: [184]ԴՓ 200.3

    Մոտեցավ սամարիացի մի կին և կարծես չզգալով Նրա ներկայությունը’ իր կուժը լցրեց ջրով: Երբ շուռ եկավ, որ հեռանա, Հիսուսը նրանից ջուր խնդրեց: Արևելքում ոչ ոք չէր մերժի նման խնդրանքը, որովհետև ջուրն այստեղ Աստծո պարգև էր համարվում: Ծարավ ճամփորդին ջուր մատուցելն այնպիսի մի սուրբ պարտականություն էր, որ անապատի արաբներն իրենց ճանապարհից անգամ կշեղվեին այդ անելու համար: Հրեաների և սամարիացիների միջև ատելությունը թույլ չտվեց այդ կնոջը ծառայություն մատուցել Հիսուսին, բայց Փրկիչը ձգտում էր գտնել նրա սրտի բանալին, և աստվածային սիրուն բնորոշ նրբանկատությամբ Նա ոչ թե առաջարկեց, այլ խնդրեց հոգատարություն ցուցաբերել: Սիրալիր առաջարկը կարող էր մերժվել, բայց վստահությունը փոխադարձ վստահություն է արթնացնում: Երկնքի Թագավորը եկել էր այս արհամարհված հոգու մոտ’ նրանից ծառայություն խնդրելու: Նա, ով ստեղծել է օվկիանոսը, ով պահում է մեծ անդունդի ջրերը, ով արարել է երկրի աղբյուրներն ու գետերը, հոգնած հանգստանում էր Հակոբի ջրհորի մոտ’ սպասելով որևէ մեկին, որ ջուր տար Իրեն խմելու:ԴՓ 200.4

    Կինը տեսավ, որ Հիսուսը հրեա է: Զարմանքից նա մոռացավ կատարել խնդրանքը, բայց փորձեց իմանալ պատ- ճառը: «Դու որ հրեա ես,- ասաց նա,- ինչպե՞ս ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի սամարիացի կին եմ»:ԴՓ 201.1

    Հիսուսը պատասխանեց, «Եթե Աստծո պարգևը գիտենայիր, և թե ով է նա, որ քեզ ասում է, թե տուր ինձ խմել, ապա դու նրանից կխնդրեիր, և նա կենդանի ջուր կտար քեզ»: Դու զարմանում ես, որ քեզանից խնդրում եմ մի փոքրիկ ծառայություն մատուցել’ ընդամենը մի ումպ ջուր տալ այս ջրհորից: Եթե դու ինձ խնդրեիր, Ես քեզ հավիտենական կյանքի աղբյուրից կտայի խմելու:ԴՓ 201.2

    Կինը չըմբռնեց Քրիստոսի խոսքերը, բայց զգաց դրանց կարևորությունը: Նրա անհոգ, կատակային տոնը սկսեց փոխվել: Կարծելով, թե Հիսուսը խոսում է իրենց առջև գտնվող ջրհորի մասին’ նա ասաց. «Տե’ր, դու դույլ էլ չու- նես, և հորը խորն է, ապա որտեղի՞ց ունես կենդանի ջուրը: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվեց մեզ, և ինքը սրանից խմեց»: Նա իր առջև տեսնում էր միայն ճանապարհից հոգնած և փոշոտված մի ծարավ ճամփորդի: Իր մտքում նա համեմատում էր Նրան պատվարժան նահապետ Հակոբի հետ: Նա մտածում էր, և դա բնական է, որ ուրիշ ոչ մի ջրհոր չի կարող հավասարվել հայրերի փորած ջրհորի հետ: Նա մտովի տեղափոխվում էր դեպի անցյալը, իսկ առջևում Մեսիայի գալուստն էր ակնկալում, մինչդեռ հայրերի Հույսը’ Ինքը Մեսիան, իր կողքին էր, և կինը չէր ճանաչում Նրան: Որքա՜ն շատ ծարավ հոգիներ են այսօր կանգնած կենդանի աղբյուրի մոտ, սակայն հեռուներում են որոնում կյանքի ակունքը: «Չասես քո սրտում, ո՞վ վեր կելնի երկինք, այսինքն’ Քրիստոսին վայր բերելու համար: Կամ ո՞վ կիջնի անդունդը, այսինքն’ Քրիստոսին մեռելների միջից հանելու համար... Մոտիկ է քեզ խոսքը, քո բերանում ու քո սրտում է... եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից, կապրես» (Հռոմեացիս 10.6-9): [185]ԴՓ 201.3

    Հիսուսն անմիջապես չպատասխանեց Իրեն տված հարցին, բայց հանդիսավոր լրջությամբ ասաց. «Ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի: Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի»:ԴՓ 202.1

    Նա, ով ձգտում է հագեցնել իր ծարավն այս աշխարհի աղբյուրներից, դարձյալ կծարավի: Ամենուրեք մարդիկ անբավարարություն են զգում: Նրանք տենչում են ինչ- որ բանով հագեցնել հոգու ծարավը, բայց այդ պակասը միայն Մեկը կարող է լրացնել: Աշխարհի Հույսը’ «Բոլոր ազգերի Փափագը”, Քրիստոսն է: Աստվածային շնորհը, որ միայն Նա կարող է տալ, նման է կենդանի ջրին’ մաքրող, կազդուրող և հոգին թարմացնող:ԴՓ 202.2

    Հիսուսը նկատի չուներ, թե կյանքի ջրի սոսկ մի կումը կարող է բավարարել խմողին: Նա, ով ճաշակում է Քրիստոսի սերը, կշարունակի անընդհատ ավելին փափագել, և ուրիշ ոչինչ նրան այլևս պետք չէ: Աշխարհի հարստությունները, փառքը և հաճույքները չեն գրավի նրան: Նրա սրտի մշտական ճիչը կլինի. «Ավելի’ն տուր Քեզանից»: Եվ Նա, ով հայտնում է, թե ինչ է անհրաժեշտ մեր հոգու համար, պատրաստ է բավարարելու նրա քաղցն ու ծարավը: Մարդկային բոլոր ջանքերն ու միջոցները կձախողվեն, ջրամբարները կդատարկվեն, ավազանները կչորանան, բայց մեր Փրկիչն անսպառ աղբյուր է: Մենք կարող ենք անընդհատ խմել ու խմել, բայց միշտ թարմ պաշար ունենալ: Նա, ում մեջ Քրիստոսն է ապրում, օրհնության աղբյուր ունի իրենում՝ «ջրի աղբյուր,... որ հավիտենական կյանքի համար կբխի»: Այս աղբյուրից նա ուժ և շնորհ կարող է ստանալ՝ իր բոլոր պահանջները բավարարելու համար:ԴՓ 203.1

    Երբ Հիսուսը խոսում էր կենդանի ջրի մասին, կինը զարմացած Նրան էր նայում: Նա գրգռել էր կնոջ հետաքրքրությունը և նրա մեջ ցանկություն արթնացրել ունենալու այն պարգևը, որի մասին խոսել էր: Կինը, իհարկե, հասկացավ, որ Նա նկատի չուներ Հակոբի ջրհորի ջուրը, որովհետև այդ ջրից նա միշտ խմել, բայց նորից ծարավել էր: «Տե’ր,- ասաց կինը,- տու’ր ինձ այն ջուրը, որ չծարավեմ և չգամ այստեղ ջուր հանելու”:ԴՓ 203.2

    Հիսուսը միանգամից փոխեց խոսակցության նյութը: Այդ կինը, Հիսուսի առաջարկած պարգևը ստանալուց առաջ, նախ պիտի ճանաչեր իր մեղքերը և իր Փրկչին: «Հի- սուսը նրան ասաց. «Գնա’ կանչիր քո մարդին և ե’կ այս- տեղ»“: Կինը պատասխանեց. «Ես մարդ չունեմ»: Սրանով նա հույս ուներ խուսափել այդ նյութին վերաբերող հար- ցերից: Բայց Փրկիչը շարունակեց. «Լավ ասացիր, թե մարդ չունեմ, որովհետև դու հինգ մարդ ես ունեցել, և նա, որին հիմա ունես, քո մարդը չի, դա ճշմարիտ ասացիր»: [188]ԴՓ 203.3

    Կինը ցնցվեց: Մի խորհրդավոր ձեռք թերթում էր իր կենսագրության էշերը’ ի հայտ բերելով այն ամենը, ինչ նա հույս ուներ առհավետ գաղտնի պահել: Ո՞վ էր Նա, որ կարողանում էր կարդալ իր կյանքի գաղտնիքները: Նա մտածեց հավերժության և գալիք դատաստանի մասին, երբ բոլոր ծածուկ գործերը պիտի բացահայտվեն, և նրա խիղճն արթնացավ այդ լույսի ներքո:ԴՓ 204.1

    Կինը չկարողացավ ոչինչ հերքել, բայց փորձեց ամեն կերպ փոխել իր համար այնքան տհաճ խոսակցության հունը: Խոր ակնածանքով նա ասաց. «Տե’ր, տեսնում եմ, որ դու մարգարե ես»: Այնուհետև, հուսալով լռեցնել խղճի ձայնը, նա դարձավ կրոնական վիճահարույց հարցերի: Եթե Նա իրոք մարգարե է, ապա, անշուշտ, կկարողանա պարզաբանել այն հարցերը, որոնք երկար ժամանակ վեճի առարկա էին եղել:ԴՓ 204.2

    Հիսուսը համբերությամբ թույլ տվեց, որ նա վարի խոսակցությունն այնպես, ինչպես կամենում է: Միևնույն ժամանակ Նա հարմար պահի էր սպասում՝ կնոջ սրտին հասցնելու ճշմարտությունը: «Մեր հայրերն այս սարում երկրպագություն արին,- ասաց նա,- իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, ուր պետք է երկրպագություն անել»: Ուղիղ նրանց առջև Գարիզին սարն էր, որի վրա տաճարն ավերվել, և միայն զոհասեղանն էր մնացել: Այն հարցը, թե որտեղ պետք է երկրպագություն անել, վիճաբանության առարկա էր դարձել հրեաների և սամարիացի- ների միջև: Սամարիացիների նախահայրերից ոմանք մի ժամանակ պատկանում էին Իսրայելին, բայց իրենց մեղքերի պատճառով Տերը նրանց մի կռապաշտ ազգության հպատակ էր դարձրել: Սերնդեսերունդ նրանք խառնվել էին կռապաշտներին, որոնց կրոնն աստիճանաբար ապականել էր նրանց հավատը: Սկզբում նրանք կարծում էին, թե իրենց կուռքերը պետք է սոսկ հիշեցնեն կենդանի Աստ- ծուն’ տիեզերքի Տիրակալին, բայց հետո սկսեցին երկրպագել իրենց քանդակած պատկերներին:ԴՓ 204.3

    Երբ Եզրասի օրոք վերակառուցվեց Երուսաղեմի տաճարը, սամարիացիներն ուզում էին միանալ հրեաներին տաճարի կառուցման աշխատանքներում: Սակայն մերժում ստացան, և դաժան թշնամություն ծագեց երկու ժո- ղովուրդների միջև: Եվ սամարիացիները որոշեցին իրենց տաճարը կառուցել Գարիզին սարի վրա: Այստեղ նրանք երկրպագություն էին անում Մովսեսի միջոցով տրված ծիսական օրենքի համաձայն, թեև դեռ լիովին չէին հրաժարվել կռապաշտությունից: Բայց աղետներ եկան նրանց գլխին, նրանց տաճարն ավերվեց թշնամիների կողմից: Սամարիացիները կարծես անեծքի տակ լինեին, բայց- ևայնպես շարունակում էին կառչած մնալ իրենց ավանդույթներից և ձևական պաշտամունքից: Նրանք չէին ուզում Երուսաղեմի տաճարն Աստծո տունը համարել և չէին ընդունում, որ հրեաների կրոնն ավելի գերազանց է իրենց կրոնից: [189]ԴՓ 205.1

    Ի պատասխան’ Հիսուսն ասաց այդ կնոջը. «Հավատա’ ինձ, ժամանակ կգա, որ ոչ ա’յս սարում կերկրպա- գեք Հորը, և ո’չ էլ Երուսաղեմում: Դուք երկրպագում եք նրան, որ դուք չգիտեք, մենք երկրպագում ենք նրան, որ գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է”: Հիսուսը ցույց տվեց, որ Ինքն ազատ է սամարիացիների հանդեպ հրեական նախապաշարմունքից: Հիմա Նա ձգտում էր այս սամարիացուն ազատել հրեաների հանդեպ իր ունեցած նախապաշարմունքից: Հիշատակելով այն փաստը, որ սամարիացիների հավատն ապականված էր կռապաշտությամբ՝ Նա հայտարարեց, որ փրկության մեծ ճշմարտությունները հանձնված են եղել հրեաներին, և որ նրանց միջից պետք է հայտնվի Մեսիան: Սրբազան Գրքերում նրանց պարզորոշ ներկայացված են եղել Աստծո բնավորությունն ու Նրա կառավարման սկզբունքները: Հիսուսն Իրեն դասեց հրեաների շարքը, որոնց Աստված գիտություն էր տվել Իր մասին:ԴՓ 205.2

    Նա ցանկանում էր Իր ունկնդրի մտքերը վեր բարձրաց- նել ձևականություններից, ծեսերից և թշնամությունից: «Բայց ժամանակ կգա,- ասաց Նա,- և հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով ու ճշմարտությունով կերկրպա- գեն Հորը, որովհետև Հայրն էլ այդպիսի երկրպագողներ է փնտրում իրեն: Աստված Հոգի է, և նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն”:ԴՓ 205.3

    Սա, ըստ էության, այն նույն ճշմարտությունն է, որ Հիսուսը հայտնել էր Նիկոդեմոսին’ ասելով. «Եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել» (Հովհաննես 3.3): Սուրբ սար կամ սուրբ տաճար փնտրելով չէ, որ մարդիկ հաղորդակցության մեջ են մտնում երկնքի հետ: Կրոնը չպետք է սահմանափակվի սոսկ արտաքին ձևականությամբ և ծեսերով: Միայն Աստծուց տրված կրոնը կարող է առաջնորդել դեպի Աստված: Նրան ճիշտ ծառայելու համար մենք պետք է ծնվենք աստվածային Հոգուց: Սա կմաքրի սիրտը և կնորոգի միտքը’ ընդունակ դարձնելով մեզ ավելի լավ ճանաչելու և սիրելու Աստծուն: Դա մեր մեջ ցանկություն կարթնացնի հնազանդվելու Նրա բոլոր պահանջներին: Սա է ճշմարիտ երկրպագությունը: Այն Սուրբ Հոգու աշխատանքի պտուղն է: Ամեն մի անկեղծ աղոթք արվում է Հոգու ներգործությամբ, և այսպիսի աղոթքն ընդունելի է Աստծուն: Ամեն անգամ, երբ հոգին տենչում է Աստծուն, դրսևորվում է Հոգու աշխատանքը, և Աստված կհայտնի Իրեն այդ մարդուն: Ահա թե ինչպիսի երկրպագուներ է Նա փնտրում’ պատրաստ ընդունելու և Իր որդիներն ու դուստրերը դարձնելու նրանց:ԴՓ 206.1

    Հիսուսի խոսքերը մեծապես հուզել էին սամարիացի կնոջը: Այսպիսի մտքեր նա ո’չ իր ժողովրդի քահանաներից էր լսել, ո’չ էլ հրեաներից: Մտաբերելով իր անցած կյանքը’ նա սկսեց գիտակցել իր մեծագույն կարիքը: Նա հասկացավ, որ իր հոգու ծարավը երբեք չէր կարող հագենալ Սյուքարի ջրհորից: Նախկինում երբեք ավելի վսեմ փափագ չէր արթնացել Նրա մեջ այսքան ուժգնորեն: Հի- սուսը հավաստիացրեց, որ կարդում է նրա կյանքի գաղտ- նիքները: Կինը, սակայն, զգաց, որ Նա իր բարեկամն է, որ խղճում և սիրում է իրեն: Թեև Նրա ներկայության մաքրությունն ինքնին դատապարտում էր կնոջ մեղքը, Նա մեղադրանքի ոչ մի խոսք չասաց, այլ պատմեց նրան Իր շնորհի մասին, որ կարող էր նորոգել հոգին: Կինը կարծես սկսեց հասկանալ, թե ում հետ է խոսում: Նրա մտքում մի հարց ծագեց. սա արդյոք երկար սպասված Մեսիան չէ՞: Կինն ասաց Նրան. «Գիտեմ, որ Մեսիան պիտի գա (որ Քրիստոս է կոչվում). երբ որ նա կգա, ամեն բան կպատմի մեզ”: Հիսուսը պատասխանեց. «Ես եմ, որ քեզ հետ խոսում եմ»: [190]ԴՓ 206.2

    Երբ կինը լսեց այս խոսքերը, նրա սրտում ծագեց հա- վատ: Նա ընդունեց հրաշալի լուրը աստվածային Ուսուցչի շուրթերից:ԴՓ 207.1

    Այս կինը գնահատող միտք ուներ: Նա պատրաստ էր ընդունելու ամենավսեմ հայտնությունը, քանի որ հետաքրքրվում էր Գրքերով, և Սուրբ Հոգին նախապատրաստել էր նրա միտքն ավելի մեծ լույս ընդունելու հա- մար: Նա ուսումնասիրել էր Հին Կտակարանի խոստումը. «Քո Եհովա Աստվածը քո միջից, քո եղբայրներից ինձ պես մի մարգարե վեր կկացնի քեզ համար. նրա’ն լսեցեք» (Երկրորդ Օրինաց 18.15): Նա շատ էր ուզում հասկանալ այս մարգարեությունը: Լույսն արդեն փայլատակում էր նրա մտքում: Կյանքի ջուրը’ այն հոգևոր կյանքը, որ Քրիստոսը տալիս է ամեն մի ծարավ հոգու, սկսել էր արագորեն բխել նրա սրտում: Տիրոջ Հոգին կատարել էր Իր գործը:ԴՓ 207.2

    Այս պարզ ճշմարտությունը, որ բացվեց սամարիացի կնոջը, Քրիստոսը չէր կարող նույն ձևով հայտնել ինքնահավան հրեաներին: Նրանց հետ Հիսուսը շատ ավելի զգույշ էր խոսում: Այն, ինչ ծածկված էր հրեաներից և ավելի ուշ առաքյալներին հրամայվեց գաղտնի պահել, հայտնվեց այս կնոջը: Հիսուսը տեսավ, որ նա, ճանաչելով Իրեն, ուրիշներին էլ կօգնի ընդունելու Իր շնորհը:ԴՓ 207.3

    Վերադառնալով իրենց հանձնարարությունը կատարելուց հետո’ աշակերտները զարմացան’ տեսնելով, որ իրենց Տերը զրուցում է այդ կնոջ հետ: Նա զովացնող ջուրը չէր խմել, և ոչ էլ դադարեցրեց Իր զրույցը’ աշակերտների բերած կերակուրն ուտելու համար: Երբ կինը գնաց, աշակերտները խնդրեցին Նրան ուտել, բայց ապարդյուն: Նա, ամբողջովին խորասուզված մտքերի մեջ, լուռ խորհրդածում էր ինչ-որ բանի մասին: Նրա դեմքը լույս էր ճառագում, և նրանք վախեցան ընդհատել Նրա հաղորդակցությունը երկնքի հետ: Բայց նրանք գիտեին, որ Նա թույլ է և հոգնած, և իրենց պարտքն էին համարում հիշեցնել Նրան Իր մարմնական պահանջների մասին: Հասկանալով նրանց սիրալիր անհանգըստությունը’ Հիսուսն ասաց. «Ես կերակուր ունեմ ուտելու, որ դուք չգիտեք”: [191]ԴՓ 208.1

    Աշակերտները զարմացան, թե ով կարող էր Նրա համար ուտելիք բերել, բայց Նա բացատրեց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ և նրա գործը կատարեմ” (Հովհաննես 4.34): Հիսուսի սիրտը լցվեց բերկրանքով, երբ Նրան հաջողվեց արթնացնել կնոջ խիղճը: Նա տեսավ, թե ինչպես է կինը խմում կյանքի ջուրը, և Իր սեփական քաղցն ու ծարավը հագեցան: Կատարելով այն առաքելությունը, որի համար թողել էր երկինքը’ Փրկիչը զորանում և մոռանում էր Իր մարդկային կարիքները: Նրա համար ավելի կարևոր էր ծառայել ճշմարտության ծարավ հոգուն, քան թե ուտել կամ խմել: Դա Նրան մխիթարում և կազդուրում էր: Բարեգործությունը կյանք էր տալիս Նրա հոգուն:ԴՓ 208.2

    Փրկիչը փափագում էր, որ Իրեն ճանաչեն: Նա այն մարդկանց կարեկցանքի և սիրո կարիքն ունի, ում փրկագնել է Իր սեփական արյունով: Անհնար է նկարագրել, թե ինչպես է Նա տենչում, որ նրանք գան Իր մոտ և կյանք ունենան: Ինչպես մայրն է անհամբեր սպասում, թե երբ պիտի իր փոքրիկը ժպտա’ ցույց տալով բանականության առաջին նշանները, այնպես էլ Քրիստոսն է սպասում երախտապարտ սիրո արտահայտությանը, որ վկայում է հոգում նոր կյանքի առկայության մասին:ԴՓ 208.3

    Կինը ցնծության մեջ էր’ լսելով Քրիստոսի խոսքերը: Հրաշալի հայտնությունը կարծես ճնշում էր նրան անհաղթահարելի մի ուժով: Թողնելով ջրի սափորը’ նա շտապեց քաղաք’ լուրը հայտնելու մյուսներին: Հիսուսը գիտեր, թե որն էր նրա գնալու նպատակը: Այն, որ նա թողել էր ջրի սափորը, անկասկած վկայում էր, որ նա ազդվել էր Իր խոսքերից: Նրա հոգին տենչում էր ձեռք բերել կյանքի ջուրը, և նա մոռացավ, թե ինչու էր եկել ջրհորի մոտ’ մոռանալով նաև ջուր մատուցել Փրկչին’ հագեցնելու համար Նրա ծարավը: Ուրախությունից ցնծալով’ նա շնչակտուր ճանապարհ ընկավ’ մյուսներին էլ լուսավորելու այն լույսով, որ ստացել էր ինքը:ԴՓ 209.1

    «Եկե’ք տեսեք մի մարդ, որ ինձ ասաց բոլորը, ինչ որ գործել եմ,- պատմում էր նա քաղաքի բնակիչներին,- նա չէ՞ արդյոք Քրիստոսը”: Նրա խոսքերը հուզեցին մարդկանց սրտերը: Կնոջ դեմքը մի նոր արտահայտություն էր ստացել, նրա ամբողջ կերպարանքը փոխված էր: Մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացավ տեսնելու Հիսու- սին: «Եվ դուրս ելան քաղաքից ու նրա մոտ էին գալիս»:ԴՓ 209.2

    Հիսուսը, նստած ջրհորի մոտ, նայում էր Իր առջև փռված ցորենի արտերին, որոնք մեղմ ծփում էին արևի ոսկեգույն ճառագայթների տակ: Իր աշակերտներին ցույց տալով այդ տեսարանը’ Նա օգտագործեց այն որպես խորհրդանիշ. «Մի՞թե դուք չեք ասում, թե դեռ չորս ամիս կա, և հունձքը կգա, ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրե՜ք ձեր աչքերը և տեսե՜ք արտերը, որ սպիտակացել են և արդեն հնձին հասել”: Խոսելիս Նա նայում էր մարդկանց այն խմբերին, որոնք մոտենում էին ջրհորին: Մինչև հացահատիկի բերքահավաքը դեռ չորս ամիս կար, բայց այստեղ բերք կար’ պատրաստ հնձվորի համար: [192]ԴՓ 209.3

    «Եվ հնձողը,- ասաց Նա,- վարձք է առնում և հավիտենական կյանքի մեջ պտուղ ժողովում, որ սերմողը և հն- ձողը իրար հետ ուրախանան: Որովհետև սրանում ճշմարիտ է այն խոսքը, թե ուրիշ է սերմողը, և ուրիշ է հնձողը”: Այստեղ Քրիստոսը մատնանշում է այն սուրբ ծառայությունը, որ պետք է մատուցեն Աստծուն բոլոր նրանք, ովքեր ընդունում են Ավետարանը: Նրանք պետք է Նրա կենդանի անոթները լինեն: Նա անհատական ծառայություն է պահանջում նրանցից: Եվ անկախ նրանից’ ցանում ենք, թե հնձում, մենք Աստծո համար ենք աշխա- տում: Մեկը ցանում է սերմը, մյուսը’ հավաքում հունձքը, և ցանողն էլ, հնձողն էլ ստանում են իրենց վարձքը: Նրանք միասին են ուրախանում’ վայելելով իրենց աշխատանքի պտուղները:ԴՓ 209.4

    Հիսուսն ասաց աշակերտներին. «Ես ուղարկեցի ձեզ հնձել այն, որ դուք չաշխատեցիք, ուրիշներն աշխատեցին, և դուք նրանց աշխատանքի մեջ մտաք»: Փրկիչն այստեղ նայում է դեպի ապագան, դեպի Պենտեկոս- տեի օրվա մեծ բերքահավաքը: Աշակերտները չպետք է դա իրենց սեփական ջանքերի արդյունքը համարեին: Նրանք մտնում էին ուրիշ մարդկանց աշխատանքի մեջ: Ադամի անկումից ի վեր Քրիստոսն Իր ընտրյալ ծառա- ներին էր հանձնել խոսքի սերմը’ ցանելու մարդկանց սրտերում: Եվ անտեսանելի մի ձեռք, ամենակարող մի զորություն, լուռ, բայց ջերմեռանդորեն պատրաստել էր ամեն ինչ հունձքի համար: Իսկ որպեսզի ճշմարտության սերմն աճեր և սնունդ ստանար, տրվել էին աստվածային շնորհի ցողը, անձրևն ու արևի լույսը: Քրիստոսը շուտով պիտի ջրեր այդ սերմն Իր սեփական արյունով: Նրա աշակերտներին արտոնություն էր տրված Աստծո համագործակիցները լինելու: Նրանք Քրիստոսի և անցյալում ապրած սուրբ մարդկանց գործի շարունակողներն էին: Պենտեկոստեի ժամանակ Սուրբ Հոգու թափման շնորհիվ հազարավոր մարդիկ պիտի դարձի գային մեկ օրվա մեջ: Սա էր Քրիստոսի ցանքի արդյունքը’ Նրա աշխատանքի հունձքը:ԴՓ 210.1

    Ջրհորի մոտ կնոջն ասված խոսքերը բարի սերմեր էին, և ինչպիսի՜ արագությամբ հունձքը հասավ: Սամարիացի- ները եկան, լսեցին Հիսուսին և հավատացին Նրան: Ջրհորի մոտ խմբվելով Նրա շուրջը’ նրանք հարցերի տարափ տեղացին Նրա վրա և անկեղծորեն ընդունեցին Նրա բացատրություններն այն բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք անհասկանալի էին իրենց: Լսելու ընթացքում նրանց շփոթությունը սկսեց աստիճանաբար ցրվել: Նրանք նման էին մարդկանց, ովքեր մեծ խավարի մեջ հանկարծ լույսի մի շող էին նկատել, և հետևելով դրան’ դուրս եկել լույս աշխարհ: Բայց նրանք չբավարարվեցին այս կարճատև զրույցով: Նրանք ծարավ էին ավելին իմանալու և շատ էին ուզում, որ իրենց բարեկամները նույնպես լսեին այս հրաշալի Ուսուցչին: Նրանք հրավիրեցին Նրան իրենց քաղաքը և աղերսեցին մնալ իրենց հետ: Երկու օր Նա մնաց Սամարիայում, և շատ շատերը հավատացին Նրան:ԴՓ 211.1

    Փարիսեցիներն արհամարհում էին Հիսուսի պարզությունը: Նրանք անտեսում էին Նրա հրաշքները և պահանջում նշանով ապացուցել, որ Ինքն Աստծո Որդին է: Բայց սամարիացիները ոչ մի նշան չպահանջեցին, և Հիսուսը նրանց մեջ ոչ մի հրաշք չգործեց’ բացի նրանից, որ ջրհորի մոտ հայտնել էր այդ կնոջը նրա կյանքի գաղտնիքնե- րը: Եվ չնայած դրան, Նրան շատերն ընդունեցին: Ուրախ- ուրախ նրանք ասացին այդ կնոջը. «Այլևս քո խոսքերի պատճառով չենք հավատում, որովհետև մենք ինքներս լսեցինք և գիտենք, որ ճշմարտապես սա է աշխարհի Փր- կիչը’ Քրիստոսը”: [193]ԴՓ 211.2

    Սամարիացիները հավատում էին, որ Մեսիան պիտի գար որպես Փրկիչ ոչ միայն հրեաների, այլև ամբողջ աշխարհի համար: Սուրբ Հոգին Մովսեսի միջոցով կանխագուշակել էր, որ Նա հայտնվելու է որպես Աստծո կողմից ուղարկված մարգարե: Հակոբը մարգարեացել էր, որ Նրան են հնազանդվելու ժողովուրդները, իսկ Աբրահամին աս վել էր, որ Նրանով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը: Սամարիայի ժողովուրդն այս գրվածքների վրա էր հիմնել իր հավատը Մեսիայի հանդեպ: Այն հանգամանքը, որ հրեաները սխալ էին մեկնաբանել ավելի ուշ ժամանակների մարգարեներին’ Քրիստոսի առաջին գալստյանը վերագրելով Նրա երկրորդ գալստյան փառքը, սամարիացի- ներին դրդել էր հրաժարվել բոլոր սուրբ գրություններից, բացի Մովսեսի հնգամատյանից: Բայց, երբ Փրկիչը հեր- քեց այդ կեղծ մեկնաբանությունները, շատերն ընդունեցին ավելի ուշ կատարված մարգարեությունները և հենց Քրիստոսի խոսքերն Աստծո արքայության վերաբերյալ:ԴՓ 211.3

    Հիսուսը սկսել էր քանդել հրեաներին հեթանոսներից բաժանող միջնապատը և փրկություն քարոզել աշխարհին: Լինելով հրեա’ Նա ազատ շփվում էր սամարիացինե- րի հետ’ արհամարհելով Իր ազգի փարիսեցիական սովորույթները: Հակառակ նրանց նախապաշարումներին’ Նա օգտվում էր այս արհամարհված ժողովրդի հյուրասիրութ- յունից: Քնում էր նրանց հարկի տակ, ուտում նրանց հետ միևնույն սեղանից, սովորեցնում նրանց փողոցներում և մեծագույն սիրով ու բարությամբ վերաբերվում նրանց:ԴՓ 212.1

    Երուսաղեմի տաճարում արտաքին բակը սուրբ շինության մյուս մասերից բաժանված էր մի ցածր պատով: Այս պատի վրա տարբեր լեզուներով գրված էր, որ հրեաներից բացի’ ուրիշ ոչ ոք իրավունք չունի անցնելու այս սահմա- նը: Եթե հանկարծ հեթանոսն այդ սահմանից ներս անցներ, նա կպղծեր տաճարը և որպես տուգանք’ պետք է վճարեր իր կյանքը: Բայց Հիսուսը’ տաճարի և դրա ծառայության հիմնադիրը, մարդկային սիրո կապերով դեպի Իրեն էր ձգում հեթանոսներին: Նրա աստվածային շնորհը նրանց բերեց փրկություն, որը հրեաները մերժեցին:ԴՓ 212.2

    Հիսուսի մնալը Սամարիայում նախատեսված էր օրհնություն լինելու Իր աշակերտներին, ովքեր դեռևս հրեական մոլեռանդության ազդեցության տակ էին: [194] Նրանք կարծում էին, թե իրենց հայրենասիրական պարտ- քը պահանջում է, որ թշնամանքով վերաբերվեն սամա- րիացիներին: Նրանց զարմացրեց Հիսուսի վարքը: Նրանք չէին կարող չհետևել Նրա օրինակին, և Սամարիայում անցկացրած երկու օրվա ընթացքում հավատարմությունը Հիսուսի հանդեպ ստիպում էր նրանց զսպել իրենց նախապաշարումները, բայց սրտի խորքում նրանք դեռևս հաշտ չէին: Նրանք դժվարությամբ էին սովորում, որ արհամարհանքն ու ատելությունը պետք է իրենց տեղը զիջեն խղճահարությանն ու կարեկցանքին: Բայց Տիրոջ համբարձվելուց հետո սկսեցին նորովի ըմբռնել Նրա դասերը: Երբ հեղվեց Սուրբ Հոգին, նրանք վերհիշեցին Փրկչի հայացքը, Նրա խոսքերը, հարգանքն ու նրբանկատ վերաբերմունքն այս արհամարհված օտարականների նկատմամբ: Երբ Պետրոսը քարոզելու գնաց Սամարիա, իր աշխատանքում նա դրսևորեց այդ նույն ոգին: Երբ Հովհաննեսը կանչվեց Եփեսոս և Զմյուռնիա, նա հիշեց Սյուքարի դեպքը և երախտագիտությամբ լցվեց աստվածային Ուսուցչի հանդեպ, ով, կանխատեսելով գալիք դժվարությունները, օգնել էր իրենց Իր սեփական օրինակով:ԴՓ 212.3

    Փրկիչն այսօր էլ շարունակում է այդ նույն գործը, ինչպես այն ժամանակ, երբ կյանքի ջուրն էր առաջարկում սամարիացի կնոջը: Նրանք, ովքեր իրենց Քրիստոսի հետևորդներ են համարում, հաճախ արհամարհում են թշվառներին և իրենց հեռու պահում նրանցից, բայց ոչ ծագումն ու ազգությունը, ոչ էլ հասարական դիրքը չեն կարող նվազեցնել Նրա սերը մարդկանց որդիների հանդեպ: Ամեն մարդու, որքան էլ նա մեղավոր լինի, Հիսուսն ասում է. «Եթե դու ինձ խնդրեիր, ես քեզ կտայի կյանքի ջուրը»:ԴՓ 213.1

    Ավետարանի հրավերը չպետք է սահմանափակվի և ներկայացվի միայն այն մի քանի ընտրյալներին, ովքեր, մեր կարծիքով, պատիվ կանեն մեզ’ ընդունելով այն: Լուրը պետք է հասցնել բոլորին: Որտեղ էլ մարդկանց սրտերը բաց լինեն ընդունելու ճշմարտությունը, Քրիստոսը պատրաստ է սովորեցնելու նրանց: Նա ներկայացնում է նրանց Իր Հորը, ցույց է տալիս, թե որն է ընդունելի երկրպագությունը Նրա համար, ով կարդում է բոլորի սրտերը: Այսպի- սիների հետ Նա առակներով չի խոսում: Նրանց, ինչպես այն կնոջը ջրհորի մոտ, Նա ասում է. «Ես եմ, որ քեզ հետ խոսում եմ”:ԴՓ 213.2

    Երբ Հիսուսը Հակոբի ջրհորի մոտ նստեց հանգստանալու, գալիս էր Հրեաստանից, որտեղ Նրա ծառայությունն այնքան էլ արգասաբեր չէր եղել: Քահանաներն ու վարդապետները մերժել էին Նրան, և նույնիսկ նրանք, ովքեր իրենց Նրա աշակերտն էին համարում, ի վիճակի չեղան ըմբռնելու Նրա աստվածային էությունը: Թեև Նա թույլ էր և հոգնած, բայց հարմար առիթը բաց չթողեց զրուցելու օտարազգի մի կնոջ հետ, ով ապրում էր բացահայտ մեղքի մեջ:ԴՓ 214.1

    Փրկիչը չէր սպասում, որ բազմություն հավաքվի Իր շուրջը: Հաճախ Նա սկսում էր քարոզել միայն մի քանի հոգու, բայց անցորդները մեկ առ մեկ կանգ էին առնում լսելու, մինչև որ մի ամբողջ բազմություն էր հավաքվում և զարմանքով ու ակնածանքով լսում Աստծո խոսքերը երկնային Ուսուցչի շուրթերից: Քրիստոսի հետևորդը չպետք է կարծի, թե չի կարող նույնպիսի եռանդով խոսել մի քանի հոգու հետ, ինչպես մեծ բազմության առջև: Կարող է միայն մեկ հոգի լսել լուրը, բայց ո՞վ գիտի, թե որքան հեռուն կտարածվի դրա ազդեցությունը: Նույնիսկ աշակերտներն էին զարմանում, թե արժե՞ր արդյոք այդքան ժամանակ ծախսել մի սամարիացի կնոջ վրա: Բայց Նա այդ կնոջ հետ ավելի լուրջ ու անկաշկանդ էր խոսում, քան թե թագավորների, խորհրդականների կամ քահանայա- պետերի հետ: Այդ կնոջը տրված Նրա դասերը կրկնվեցին երկրի ամենահեռավոր անկյուններում: [195]ԴՓ 214.2

    Փրկչին գտնելուն պես սամարիացի կինը Նրա մոտ բերեց ուրիշներին’ ցույց տալով, որ ինքն ավելի գործուն ավետարանիչ է, քան Քրիստոսի աշակերտները, որոնց մտքով անգամ չէր անցնում, թե Սամարիայում կարող են ընդունել Ավետարանը: Նրանց մտքերը կենտրոնացած էին ապագա մեծ աշխատանքի վրա, և չէին տեսնում, որ հենց իրենց շուրջը հասել է հունձքը: Բայց մի կնոջ միջոցով, ում նրանք արհամարհում էին, ամբողջ քաղաքը եկավ լսելու Փրկչին: Առանց հապաղելու’ նա լույսը հասցրեց իր հայրենակիցներին:ԴՓ 214.3

    Այս կնոջ օրինակը ցույց է տալիս Քրիստոսի հանդեպ ունեցած գործնական հավատի ուժը: Ամեն մի ճշմարիտ աշակերտ ծնվում է Աստծո արքայության համար որպես ավետարանիչ: Նա, ով խմում է կենդանի ջուրը, կյանքի աղբյուր է դառնում: Ընդունողը դառնում է տվող: Քրիստոսի շնորհը հոգու մեջ նույնն է, ինչ ակնաղբյուրը անապատում, որ բխում է բոլորին զովացնելու համար, և կործանման եզրին կանգնածների հոգում ցանկություն է առաջացնում խմելու կյանքի ջուրը: [196]ԴՓ 215.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents