Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Գլուխ 21. - Բեթհեզդա և ատյան

    (Հովհաննես 5)

    «ԵՎ Երուսաղեմում Ոչխարաց դռան մոտ մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որ հինգ սրահ ունի: Նրանցում խիստ շատ հիվանդներ կային պառկած’ կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում»:ԴՓ 222.1

    Ժամանակ առ ժամանակ այս ավազանի ջրերն ալեկոծվում էին, և տարածված կարծիք կար, որ դա գերբնական ուժի ազդեցության հետևանք է, և ով որ այդ ալեկոծությունից հետո առաջինը մտնի ավազանի ջրերի մեջ, կբուժվի, ինչ հիվանդություն էլ ունենա: Հարյուրավոր տառապյալներ էին գալիս այդ վայրը, բայց բազմությունն այնքան խիտ էր, որ երբ ջրերն ալեկոծվում էին, նրանք, առաջ նետվելով, ոտնատակ էին անում իրենցից ավելի թույլ տղամարդկանց, կանանց և երեխաներին: Շատերը չէին հասցնում մոտենալ ավազանին: Շատերն էլ, ում հաջողվում էր մոտենալ, մեռնում էին դրա եզրին: Ավազանի մոտ պատսպարաններ էին կառուցված, որպեսզի հիվանդները կարողանային պաշտպանվել ցերեկվա շոգից և գիշերվա ցրտից: Կային այնպիսիք, ովքեր գիշերներն անց էին կացնում այդ պատսպարաններում’ իզուր փորձելով ամեն անգամ սողալով հասնել ավազանի եզրին’ ապաքինվելու հույսով:ԴՓ 222.2

    Հիսուսը կրկին Երուսաղեմում էր: Միայնակ քայլելով, ընկղմված մտորումների և աղոթքների մեջ’ Նա մոտեցավ ավազանին: Նա տեսավ թշվառ տառապյալների, ովքեր սպասում էին’ իրենց կարծիքով, իրենց բուժվելու միակ հնարավորությանը: Նա փափագում էր գործադրել Իր բուժիչ զորությունը և առողջացնել բոլոր տառապյալներին, բայց օրը շաբաթ էր: Մեծ բազմություններով մարդիկ տաճար էին գնում երկրպագության, և Նա գիտեր, որ այդ օրը հիվանդների բժշկությունն այնքան կբորբոքեր հրեաների նախապաշարումները, որ նրանք միանգամից վերջ կտային Իր գործունեությանը: [202]ԴՓ 222.3

    Բայց Փրկիչը տեսավ մեկին ծայրահեղ թշվառության մեջ: Դա երեսունութ տարվա անօգնական մի հաշմանդամ էր: Նրա հիվանդությունը, որ առավելապես իր իսկ մեղքի հետևանքն էր, դիտվում էր որպես պատիժ’ ուղարկված Աստծուց: Միայնակ և լքված բարեկամներից, մտածելով, որ Աստծո ողորմածությունը լքել է իրեն, տառապյալը երկար տարիներ անց էր կացրել դժբախտության մեջ: Երբ ջրերի ալեկոծություն էր սպասվում, որոշ մարդիկ, տեսնելով նրա թշվառ վիճակը, ավազանի մոտ էին բերում նրան: Բայց նա ոչ ոք չուներ, որ օգներ ջուրը մտնել բարենպաստ պահին: Նա տեսել էր, թե ինչպես էր փրփրում ջուրը, բայց երբեք ի վիճակի չէր եղել ավազանի եզրից այն կողմ անց- նել: Ավելի ուժեղներն առաջինն էին ընկղմվում ջրի մեջ: Նա չէր կարող մրցել այդ եսասեր, անկարգ ամբոխի հետ: Դեպի միակ նպատակն ուղղված նրա համառ ջանքերը, նրա մշտական անհանգստությունն ու հիասթափությունն արագորեն սպառում էին նրա վերջին ուժերը:ԴՓ 223.1

    Հիվանդը պառկած էր իր մահճին, և պատահաբար գլուխը բարձրացրեց’ նայելու ավազանին, երբ մի հայացք տեսավ իր գլխավերևում և ջերմ, կարեկից խոսքերը գրավեցին նրա ուշադրությունը: «Կամենու՞մ ես առողջ լինել»: Նրա սրտում հույս ծագեց: Նա զգաց, որ օգնությունը մոտ է, բայց հույսի շողը շուտով մարեց: Նա հիշեց, թե որքան հաճախ էր փորձել հասնել ջրավազանին, իսկ հիմա արդեն քիչ հույս ուներ, թե կապրի մինչև հաջորդ ալե- կոծությունը: Նա ուժասպառ շուռ եկավ’ ասելով. «Տե’ր, մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցի, և մինչև որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մեջը»:ԴՓ 223.2

    Հիսուսը չի խնդրում այս դժբախտին, որ հավատա Իրեն, Նա պարզապես ասում է. «Վե’ր կաց, մահիճդ ա’ռ և մա’ն եկ»: Բայց այս մարդու հավատն ամուր կառչում է Փրկչի խոսքերից: Նրա ամեն մի նյարդը, ամեն մի մկանը սկսում է թրթռալ նոր կյանքով, և նրա խեղված վերջավորություններն իրենց բնական տեսքն են ստանում: Առանց հարցեր տալու՝ նա իր կամքը հնազանդեցնում է Քրիստոսի հրամանին, և նրա բոլոր մկաններն արձագանքում են իր կամքին: Ոտքի կանգնելով’ նա զգում է, որ լիովին առողջ է: [203]ԴՓ 224.1

    Հիսուսը նրան աստվածային օգնության ոչ մի հավաստիք չտվեց: Մարդը կարող էր կասկածել’ դրանով իսկ կորցնելով իր ապաքինման միակ հնարավորությունը: Բայց նա հավատաց Քրիստոսի խոսքին և ենթարկվելով դրան՝ ուժ ստացավ:ԴՓ 224.2

    Նույնպիսի հավատով մենք ևս կարող ենք հոգևոր բժշկություն ստանալ: Մեղքը բաժանել է մեզ Աստծուց: Մեր հոգիները կաթվածահարված են: Մեր ուժերով մենք նույնքան անկարող ենք սուրբ կյանք վարել, որքան հաշմանդամն էր անկարող քայլել: Կան շատերը, ովքեր գիտակցում են իրենց անզորությունն ու ձգտում այն հոգևոր կյանքին, որն իրենց ներդաշնակության կբերի Աստծո հետ: Նրանք իզուր են փորձում ձեռք բերել այն և հուսահատ բացականչում են. «Ես ի՜նչ խեղճ մարդ եմ, ո՞վ կապ- րեցնի ինձ այս մահի մարմնից” (Հռոմեացիս 7.24): Թող այս հուսալքված, մաքառող մարդիկ վեր նայեն: Խոնարհվելով նրա վրա, ում փրկագնել է Իր արյունով, Փրկիչն աննկարագրելի գորովանքով ու գթասրտությամբ ասում է. «Կամենու՞մ ես առողջ լինել»: Նա հրամայում է ձեզ վեր կենալ առողջացած և խաղաղված: Մի’ սպասեք, մինչև զգաք, որ առողջացել եք: Հավատացե’ք Նրա խոսքին, և դա կիրականանա: Ձեր կամքը հնազանդեցրե’ք Քրիստոսին: Հոժարակամ ծառայե’ք Նրան և գործելով Նրա խոսքի համաձայն՝ դուք ուժ կստանաք: Որքան էլ չար լինեն սովորույթներն ու իշխող կիրքը, որոնք, երկար ժամանակ բավարարություն ստանալով, կապանքների մեջ են առնում մարմինն ու հոգին, Քրիստոսը կարող է և տենչում է ազատել մեզ: Նա կյանք կտա այն հոգուն, «որը մեռած է հանցանքներում” (Եփեսացիս 2.1): Նա կազատի այն գերիներին, ովքեր կապված են տկարության, դժբախտության և մեղքի շղթաներով:ԴՓ 224.3

    Ապաքինված հաշմանդամը կռացավ’ վերցնելու իր մահիճը, որն ընդամենը մի խսիր և մի վերմակ էր, ու հենց որ նորից ուղղվեց, երջանիկ աչքերով սկսեց փնտրել իր Ազատարարին: Բայց Քրիստոսն անհետացել էր ամբոխի մեջ: Մարդն անհանգստացավ, որ չի ճանաչի, երբ նորից հանդիպի Նրան: Հաստատուն և ազատ քայլերով նա արագորեն գնում էր իր ճանապարհով’ փառաբանելով Աստծուն և ցնծալով, որ վերագտել է իր առողջությունը, երբ հանդիպեց մի քանի փարիսեցիների և անմիջապես պատմեց նրանց իր բուժման մասին: Նրան զարմացրեց, թե ինչպիսի անտարբերությամբ նրանք լսեցին իր պատմությունը: [204]ԴՓ 225.1

    Հոնքերը խոժոռելով’ նրանք ընդհատեցին նրան և հարցրին, թե ինչու է իր մահիճը տանում շաբաթ օրը: Նրանք խստորեն հիշեցրին նրան, որ օրինավոր չէ բեռներ կրել Տիրոջ օրը: Իր ուրախությամբ տարված’ մարդը մոռացել էր, որ օրը շաբաթ է, բայց նա դատապարտելի ոչինչ չէր տեսնում, որ հնազանդվել է Մեկի հրամանին, ով օժտված է աստվածային իշխանությամբ: Նա համարձակ պատասխանեց. «Նա, ով ինձ բժշկեց, ասաց ինձ. «Մահիճդ ա’ռ և մա’ն եկ»“: Նրանք հարցրեցին, թե ով էր այդ արել, բայց նա չկարողացավ պատասխանել: Առաջնորդները լավ գիտեին, որ միայն Մեկը կարող էր նման հրաշք գործել, բայց նրանց ուղղակի ապացույց էր պետք, որ դա Հիսուսն է եղել, որպեսզի կարողանային մեղադրել Նրան շաբաթվա պատվիրանը խախտելու մեջ: Նրանց կարծիքով Նա ոչ միայն խախտել էր օրենքը’ հիվանդին բուժելով շաբաթ օրը, այլև սրբապղծություն էր գործել’ հրամայելով նրան տանել իր մահիճը:ԴՓ 225.2

    Հրեաներն այնպես էին աղավաղել օրենքը, որ ստրկության լուծ էին դարձրել այն: Նրանց անիմաստ պահանջները մյուս ազգերի խոսակցության առարկան էին դարձել: Հատկապես շաբաթվա պատվիրանն էր խստացվել ամեն տեսակ անհեթեթ սահմանափակումներով: Տիրոջ սուրբ և պատվավոր օրն այլևս հաճույք չէր պատճառում նրանց: Դպիրներն ու փարիսեցիներն անտանելի բեռ էին դարձրել այն: Հրեան իրավունք չուներ կրակ կամ նույնիսկ մոմ վառել շաբաթ օրը: Արդյունքում ժողովուրդը կախման մեջ էր ընկնում հեթանոսներից’ խնդրելով նրանցից բազմաթիվ ծառայություններ, որոնք առաջնորդներն արգելում էին իրենց կատարել: Նրանք չէին հասկանում, որ եթե այդ գործողությունները հանցավոր էին, ապա ովքեր ուրիշներին էին վարձում’ կատարելու դրանք, նույնքան մեղավոր էին, որքան այն դեպքում, եթե իրենք անձամբ անեին այդ գործը: Նրանք կարծում էին, թե փրկությունը սահմանափակվում է միայն հրեաներով, և որ մյուսների վիճակը, որ արդեն անհուսալի էր, ոչնչով չէր փոխվի: Բայց Աստված այնպիսի պատվիրաններ չի տալիս, որոնց չկարողանան հնազանդվել բոլորը: Նրա օրենքներում չկան անիմաստ ու եսասիրական սահ- մանափակումներ:ԴՓ 226.1

    Տաճարում Հիսուսը հանդիպեց այն մարդուն, ում բուժել էր: Նա եկել էր մեղքի և շնորհակալության զոհեր մատուցելու իր ստացած մեծ ողորմության համար: Գտնելով նրան երկրպագողների մեջ’ Հիսուսը բացահայտեց Իրեն նախազգուշացնող խոսքերով. «Ահա առողջացար, այլևս չմեղանչես, որ ավելի չար բան չլինի քեզ”:ԴՓ 226.2

    Այդ մարդն անչափ ուրախացավ’ հանդիպելով իր Ազա- տարարին: Հիսուսի հանդեպ փարիսեցիների ատելությունից անտեղյակ’ նա պատմեց նրանց, որ հենց Նա էր իրեն բուժողը: «Եվ դրա համար հրեաները Հիսուսին հալածում էին, և ուզում էին նրան սպանել, որ շաբաթ օրն անում էր այս բանը”: [205]ԴՓ 226.3

    Հիսուսին տարան ատյան, որպեսզի պատասխան տա շաբաթվա պատվիրանը խախտելու համար: Եթե Հրեաս- տանն այդ ժամանակ անկախ պետություն լիներ, նման մեղադրանքը բավարար կլիներ’ Նրան մահվան դատապարտելու համար: Սակայն կախվածությունը հռոմեացիներից խանգարեց դրան: Հրեաներն իրավունք չունեին ծայրագույն պատիժ իրականացնելու, և Քրիստոսի դեմ հարուցված մեղադրանքը հռոմեական դատարանում ոչ մի կշիռ չէր ունենա: Սակայն կային նաև այլ միջոցներ, որոնցով նրանք հույս ունեին հասնել իրենց նպատակին: Չնայած Նրա գործունեությունը կասեցնելու նրանց բոլոր ջանքերին’ Քրիստոսը շարունակում էր նույնիսկ Երուսա- ղեմում ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել ժողովրդի վրա, քան նրանք: Բազմաթիվ մարդկանց, որոնց չէին հե- տաքրքրում վարդապետների ձանձրալի ճառերը, գրավում էր Նրա ուսմունքը: Նրանք կարողանում էին հասկանալ Նրա խոսքերը, որ ջերմացնում և մխիթարում էին նրանց: Նա Աստծուն ներկայացնում էր ոչ թե որպես մի անգութ դատավորի, այլ որպես մի ողորմած հոր և հայտնում էր Աստծո պատկերը’ արտացոլված Իր մեջ: Նրա խոսքերը սպեղանի էին վիրավոր հոգու համար: Նա փշրում էր հնացած ավանդույթների և մարդկային պատվիրանների ճնշող իշխանությունը և Իր խոսքերով ու բարեգործությամբ հայտնում Աստծո անզուգական սիրո անսպառ լիությունը:ԴՓ 227.1

    Քրիստոսի մասին արված ամենավաղ մարգարեություններից մեկում գըրված է. «Չպակասի իշխողությունը Հուդայից, և օրենսդիրը’ նրա ոտքերի մեջտեղից, մինչև որ Սելովը գա. և նրա շուրջ կհավաքվեն ժողովուրդները” (Ծննդոց 49.10): Ժողովուրդը հավաքվում էր Քրիստոսի շուրջը: Բազմաթիվ մարդիկ ուրախությամբ ընդունում էին սիրո և բարության դասերը’ գերադասելով դրանք քահանաների ձևական արարողություններից: Եթե քահանաներն ու վարդապետները չմիջամտեին, ապա Նրա ուսմունքը մի այնպիսի հեղաշրջում կկատարեր, որի նմանն աշխարհը երբեք չէր տեսել: Բայց իրենց իշխանությունը պահպանելու համար այս առաջնորդները որոշեցին խափանել Հիսուսի ազդեցությունը: Մեղադրելով Նրան ատյանի առջև և բացահայտ դատապարտելով Նրա ուսմունքը’ նրանք հույս ունեին հասնելու իրենց նպատակին, որովհետև ժողովուրդը դեռևս մեծ հարգանք էր տածում դեպի կրոնական առաջնորդները: Ով էլ որ համարձակվեր դատապարտել վարդապետների պահանջները կամ փորձեր թեթևացնել ժողովրդի վրա նրանց կողմից դրված բեռը, հանցավոր կհամարվեր ոչ միայն Աստծուն հայհոյելու, այլև դավաճանության մեջ: Այսպես վարդապետները մտադիր էին կասկածներ հարուցել Քրիստոսի նկատմամբ: Նրան մեղադրում էին այն բանում, որ իբր փորձում է ոչնչացնել ընդունված ավանդույթները, և այդպես պառակտելով ժողովրդին’ հռոմեացիների համար ճանապարհ բացում’ վերջնականապես ստրկացնելու նրան:ԴՓ 227.2

    Բայց այն ծրագրերը, որ վարդապետներն այնդպի- սի եռանդով ջանում էին իրականացնել, մշակվել էին ոչ թե ատյանում, այլ մի ուրիշ խորհրդում: Անապատում Քրիստոսին հաղթելու անհաջող փորձից հետո սատանան համախմբել էր իր ուժերը, որպեսզի խանգարի Նրա ծառայությանը, և հնարավորության դեպքում խափանի Նրա գործը: Այն, ինչը չէր կարողացել կատարել իր անմիջական, անձնական ջանքերով, նա որոշեց իրագործել ճարտար խորամանկությամբ: Շուտով’ անապատում իր կրած պարտությունից անմիջապես հետո, նա խորհուրդ է հրավիրում և իր դաշնակից հրեշտակների հետ մեկտեղ որոշում է’լ ավելի կուրացնել հրեաներին, որպեսզի նրանք չկարողանան ճանաչել իրենց Փրկչին: Նա մտադիր էր գործել կրոնական աշխարհում իր մարդկային գործակալների միջոցով’ իր իսկ թշնամությունը ներշնչելով նրանց’ ընդդեմ ճշմարտության Ջատագովի: Նա ուզում էր դրդել նրանց մերժելու Քրիստոսին և հնարավորին չափ դառնացնելու Նրա կյանքը’ հույս ունենալով վհատեցնել Նրան Իր առաքելության մեջ: Եվ Իսրայելի առաջնորդները սատանայի գործիքներ դարձան Փրկչի դեմ մղվող պայքարում: [206]ԴՓ 228.1

    Հիսուսը եկավ «մեծացնելու և փառավորելու օրենքը”: Նա ոչ թե պետք է նսեմացներ օրենքի արժանապատվությունը, այլ բարձրացներ այն: Գիրքն ասում է. «Նա չի տկարանա և չի թուլանա, մինչև որ հաստատի իրավունքը երկրի վրա” (Եսայիա 42.4): Նա եկել էր ազատելու շաբաթն այն ճնշող պահանջներից, որոնք, օրհնության փոխարեն, անեծքի էին վերածել այն:ԴՓ 229.1

    Հենց այս նպատակով էր Նա ընտրել շաբաթ օրը’ Բեթ- հեզդայում բժշկություն անելու համար: Նա կարող էր նույն հաջողությամբ հիվանդին բուժել շաբաթվա մեկ այլ օր կամ էլ պարզապես բուժել նրան’ առանց հրամայելու, որ նա վերցնի և տանի իր մահիճը: Բայց դա չէր տա Նրան այն հնարավորությունը, ինչ կամենում էր: Քրիստոսի երկրային կյանքի ամեն մի գործողության հիմքում խոր նպատակներ կային թաքնված: Այն ամենը, ինչ Նա անում էր, ինքնըստինքյան կարևոր և շատ ուսանելի էր: Ավազանի մոտ գտնվող տառապյալների միջից Նա ընտրեց ամենածանր հիվանդին, որպեսզի նրա նկատմամբ գործադ- րի Իր բուժիչ զորությունը, և կարգադրեց նրան տանել իր մահիճը քաղաքի միջով, որպեսզի բոլորին հայտնի լիներ կատարված հրաշքը: Սա հետաքրքրություն կառաջացներ այն հարցի շուրջ, թե ինչն է օրինավոր անել շաբաթ օրը, և հնարավորություն կտար Նրան հերքելու հրեաների սահմանափակումները Տիրոջ օրվա առնչությամբ և անվավեր հայտարարելու նրանց ավանդույթները:ԴՓ 229.2

    Հիսուսը հայտնեց նրանց, որ դժբախտներին օգնելու գործը չի հակասում շաբաթվա պատվիրանին: Այն ներդաշնակ է Աստծո հրեշտակների ծառայությանը, ովքեր անդադար շարժման մեջ են երկնքի և երկրի միջև’ տառապյալ մարդկությանը ծառայելու համար: Հիսուսը հայտարարեց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես էլ գործում եմ”: Բոլոր օրերն էլ Աստծունն են, որոնցում Նա իրականացնում է Իր ծրագրերը մարդկային ցեղի նկատմամբ: Եթե հրեաների անդադար շարժման մեջ են երկնքի և երկրի միջև’ տառապյալ մարդկությանը ծառայելու համար: Հիմեկնաբա- նությունն այդ օրենքի վերաբերյալ ճիշտ էր, ապա սխալվում էր Եհովան, ում աշխատանքի շնորհիվ, սկսած այն պահից, երբ Նա դրեց երկրի հիմունքները, գոյատևում է ամբողջ արարչագործության կյանքը: Հետևապես Նա, ով Իր ստեղծագործությունը գնահատել էր «շատ բարի» և սահմանել շաբաթը’ այդ գործի ավարտը նշանավորելու համար, պետք է ընդհատեր Իր գործունեությունը և դադարեցներ տիեզերքի անվերջ բաբախող սրտի աշխատանքը: [207]ԴՓ 229.3

    Մի՞թե Աստված պիտի արգելեր արեգակին’ կատարելու իր պարտականությունը շաբաթ օրը, և ցրեր երկիրը ջերմացնող և բուսականությունը սնուցող նրա կենսատու ճառագայթները: Պե՞տք է արդյոք մոլորակները դադարեն պտտվել այդ սուրբ օրը: Մի՞թե Նա պիտի վտակներին հրամայեր չջրել դաշտերն ու անտառները և ծովի ալիքներին կարգադրեր դադարեցնել իրենց հարատև մակընթացությունն ու տեղատվությունը: Արդյոք պե՞տք էր կանգնեցնել ցորենի և եգիպտացորենի աճը, պե՞տք է խաղողի ողկույզը դադարեր հասունանալ: Մի՞թե պիտի ծառերն ու ծաղիկները չբողբոջեին և չծաղկեին շաբաթ օրը:ԴՓ 230.1

    Այդ դեպքում մարդիկ կզրկվեին երկրի պտուղներից և օրհնություններից, որոնք ցանկալի են դարձնում կյանքը: Բնությունը պետք է շարունակի իր անփոփոխ ընթացքը: Եթե Աստված մի պահ հետ քաշի Իր ձեռքը, մարդը կթուլանա և կմեռնի: Եվ մարդիկ նույնպես աշխատանք ունեն անելու այդ օրը: Անհրաժեշտ է հոգալ կենսական կարիքները, խնամել հիվանդներին, բավարարել չքավորների պահանջները: Նա, ով զլանում է շաբաթ օրն օգնել տառապյալին, չի կարող անմեղ լինել: Աստծո հանգստյան սուրբ օրը մարդու համար է սահմանված, և ողորմության գործերը կատարելապես համապատասխանում են դրա նշանակությանը: Աստված չի ցանկանում, որ Իր արարածները թեկուզ մեկ ժամ տառապեն այն ցավից, որը կարելի է թեթևացնել շաբաթ օրը կամ ցանկացած ուրիշ օր:ԴՓ 230.2

    Շաբաթ օրն Աստված նույնիսկ ավելի շատ բան է պահանջում մեզնից, քան մյուս օրերը: Նրա ժողովուրդն այդ օրը թողնում է իր ամենօրյա աշխատանքը և ժամանակն անց է կացնում մտորումներով ու աղոթքներով: Շաբաթ օրն ավելի շատ շնորհ են խնդրում Նրանից, քան մյուս օրե- րին: Նրանք պահանջում են Նրա հատուկ ուշադրությունը: Նրանք աղերսում են Նրա ամենաընտիր օրհնությունները: Աստված չի սպասում, մինչև շաբաթ օրն անցնի, որ հետո բավարարի այս խնդրանքները: Երկնքի աշխատանքը երբեք կանգ չի առնում, և մարդիկ նույնպես երբեք չպետք է դադարեն բարիք գործելուց: Շաբաթը նախատեսված չէ նրա համար, որպեսզի անտեղի և անօգուտ վատնեն ժա- մանակը: Օրենքը աշխարհիկ աշխատանքն է արգելում Տիրոջ հանգստյան օրը: Պետք է դադարեցնել ապրուստի միջոց ձեռք բերելու համար կատարվող աշխատանքը. աշխարհիկ հաճույքների կամ շահույթի համար արվող ոչ մի գործ օրինավոր չէ այդ օրը: Բայց, ինչպես Աստված դադարեցրեց Իր արարչագործության աշխատանքը և հանգստացավ շաբաթ օրն ու օրհնեց այն, այնպես էլ մարդը պիտի թողնի իր ամենօրյա կյանքի զբաղմունքը և այդ սրբազան ժամերը նվիրի հոգեպարար հանգստին, երկրպագությանն ու սուրբ արարքներին: Հիվանդներին բուժելու Քրիստոսի գործը լիակատար համաձայնության մեջ էր օրենքի հետ: Այն մեծարում էր շաբաթը:ԴՓ 231.1

    Հիսուսը պնդում էր, որ Աստծուն հավասար իրավունքներ ունի’ կատարելու նույն սրբազան գործը, ինչ որ Հայրն էր անում երկնքում: Բայց դա փարիսեցիներին ավելի էր կատաղեցնում: Ըստ նրանց’ Նա ոչ միայն խախտել էր օրենքը, այլև «Աստծուն էլ իրեն Հայր» կոչելով’ Իրեն հավասար էր հռչակել Աստծուն (Հովհաննես 5.18):ԴՓ 231.2

    Ամբողջ հրեա ազգն Աստծուն իր Հայրն էր կոչում, հետևապես նրանք այդքան չէին զայրանա, եթե Քրիստոսը խոստովաներ, որ Իր հարաբերություններն Աստծո հետ այնպիսին են, ինչպես բոլորինը: Բայց Նրան մեղադրում էին Աստծուն հայհոյելու մեջ’ ցույց տալով, որ Նրա հայտարարությունը հասկացել էին տառացիորեն: [208]ԴՓ 232.1

    Քրիստոսի այս հակառակորդները փաստարկներ չունեին այն ճշմարտությունների դեմ, որ Նա հասցրել էր նրանց գիտակցությանը: Նրանք կարող էին միայն վկայակոչել իրենց սովորույթներն ու ավանդույթները, որոնք թույլ և անիմաստ էին թվում այն փաստարկների համեմատությամբ, որ Հիսուսը բերում էր Աստծո խոսքից և բնության երևույթներից: Ու եթե վարդապետները լուսավորվելու փոքր-ինչ ցանկություն ունենային, նրանք կհամոզվեին, որ Հիսուսը ճշմարտությունն է ասում: Բայց նրանք խուսափեցին շաբաթ օրվան վերաբերող Նրա մոտեցումից և ձգտեցին զայրույթ բորբոքել Նրա դեմ’ պատճառաբանելով, որ Նա Իրեն Աստծուն հավասար է հռչակել: Առաջնորդների կատաղությանը չափ չկար: Քահանաներն ու վարդապետները տեղում կսպանեին Հիսուսին, եթե ժողովրդից չվախենային: Իսկ ժողովրդի բարեհաճ վերաբերմունքը Նրա նկատմամբ աճում էր: Շատերի համար Հիսուսը մի բարեկամ էր, ով բուժել էր իրենց հիվանդություններն ու ամոքել վշտերը, և նրանք արդարացնում էին Բեթհեզդայի տառապյալի բուժումը: Այնպես որ առաջնորդները ստիպված էին որոշ ժամանակ զսպել իրենց ատելությունը:ԴՓ 232.2

    Հիսուսը հերքեց հայհոյության մեղադրանքը: «Իմ գոր- ծերը,-ասաց Նա,- որոնց համար դուք Ինձ մեղադրում եք, Ես կատարում եմ այն իրավունքով, որ Աստծո Որդին եմ, մեկ եմ Նրա հետ էությամբ, կամքով և մտադրությամբ: Ես համագործակցում եմ Աստծո հետ արարչագործության և նախախնամության Նրա բոլոր աշխատանքներում”: «Որդին իրենից չի կարող ոչինչ անել, թե որ չտեսնի Հորն անելիս”: Քահանաներն ու վարդապետները մեղադրում էին Աստծո Որդուն հենց այն բանում, ինչի համար Նա ուղարկվել էր աշխարհ: Մեղքը բաժանել էր նրանց Աստծուց, և նրանք հպարտ էին, որ գործում են Նրանից ան- կախ: Ամեն ինչում նրանք ինքնագոհ էին և կարիք չէին զգում առաջնորդվելու երկնային իմաստությամբ: Բայց Աստծո Որդին հնազանդ էր Հոր կամքին’ ամբողջովին կախված Նրա զորությունից: Քրիստոսն այն աստիճան էր ուրացել Իր անձը, որ Իր համար ծրագրեր չէր կազմում: Նա ընդունում էր Աստծո ծրագրերն Իր համար, և օրեցօր Հայրը հայտնում էր Նրան Իր մտադրությունները: Մենք էլ այնպես պետք է կախված լինենք Աստծուց, որ մեր կյանքը դառնա Նրա կամքի պարզ իրագործումը: [209]ԴՓ 232.3

    Երբ Մովսեսը պատրաստվում էր կառուցել սրբարան’ որպես Աստծո բնակավայր, նա ցուցում էր ստացել ամեն բան անել սարի վրա իրեն ցույց տրված օրինակի համաձայն: Մովսեսը մեծ եռանդով սկսեց կատարել Աստծո գործը: Ու թեև ամենատաղանդավոր և ամենահմուտ մարդիկ էին աշխատում նրա տրամադրության տակ, նա, այնուամենայնիվ, թույլ չէր տա, որ սրբարանի թեկուզ մի զանգ, մի մետաղյա նուռ, մի խոյակ, մի եզրազարդ, մի վարագույր կամ որևէ անոթ չհամապատասխաներ իրեն ներկայացված օրինակին: Աստված նրան կանչել էր սար, հայտնել նրան երկնային երևույթները և ծածկել Իր սեփական փառքով, որպեսզի նա կարողանար տեսնել այն օրինակը, որի նմանությամբ էլ ամեն ինչ պատրաստվեց: Այդպես Նա Իր փառավոր բնավորության կատարելությունը հայտնել էր հրեաներին’ կամենալով նրանց սրտերը բնակավայր դարձնել Իր համար: Օրինակը ցույց էր տրվել նրանց, երբ Մովսեսը Սինա լեռան վրա ստացել էր օրենքի տախտակները, և երբ Տերն անցել էր նրա մոտով’ հայտարարելով. «Եհովա’, Եհովա’‘ Աստված ողորմած և գթած, երկայնա- միտ և առատ ողորմությունով և ճշմարտությունով, որ հազարներին ողորմություն ես անում, որ անօրենություն, հանցանք և մեղք ես ներում» (Ելից 34.6,7):ԴՓ 233.1

    Իսրայելն ընտրել էր իր սեփական ճանապարհը: Նրանք չէին կառուցել օրինակի համաձայն, բայց Քրիստոսը’ Աստծո բնակության ճշմարիտ տաճարը, Իր երկրային կյանքի ամեն մի ակնթարթում ներդաշնակության մեջ էր Աստծո կամքի հետ: Նա ասաց. «Քո կամքը կատարել կամեցա, ո’վ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է” (Սաղմոս 40.8): Այդպես էլ մենք պիտի կառուցենք մեր հոգու տաճարը’ որպես «Աստծո բնակարան’ Հոգով” (Եփեսա- ցիս 2.22): Մենք նույնպես պետք է «ամեն բան անենք այն օրինակի պես», այսինքն’ նմանվենք Նրան, ով «չարչարվեց և մեզ էլ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևենք” (Եբրայեցիս 8.5, Ա Պետրոս 2.21):ԴՓ 234.1

    Քրիստոսը սովորեցնում էր, որ մենք անբաժանելիորեն պիտի կապված լինենք երկնային Հոր հետ: Ինչ դիրք էլ որ զբաղեցնենք, մենք կախված ենք Աստծուց, ով Իր ձեռքերում պահում է բոլորի ճակատագրերը: Հանձնարարե- լով որևէ աշխատանք կատարել’ Նա մեզ օժտում է դրա համար անհրաժեշտ բոլոր ձիրքերով և միջոցներով: Քանի դեռ մեր կամքը հնազանդեցնում ենք Աստծուն և վստահում Նրա ուժին ու իմաստությանը, մեզ վտանգ չի սպառնա Նրա մեծ ծրագրում մեր բաժին գործը կատարելու ամբողջ ճանապարհին: Բայց ով որ վստահում է իր սեփական իմաստությանն ու զորությանը, բաժանում է իրեն Աստծուց: Փոխանակ իր աշխատանքում միաբանվելու Քրիստոսի հետ’ նա իրագործում է Աստծո և մարդկանց թշնամու նպատակը:ԴՓ 234.2

    Փրկիչը շարունակում է իր միտքը. «Ինչ որ նա (Հայրը) անում է, հենց Որդին էլ այն բանը նրա նման է անում... Ինչպես որ Հայրը մեռելներին հարուցանում է և կենդանի անում, այնպես էլ Որդին, որոնց որ կամենում է, կենդանի է անում”: Սադուկեցիները չէին հավատում, որ պետք է մարմնավոր հարություն լինի, բայց Հիսուսն ասում է նրանց, որ Իր Հոր ամենամեծ գործերից մեկը մեռյալներին կենդանացնելն է, և որ Ինքը նույնպես զորություն ունի այդ անելու: «Ժամանակ կգա և հիմա է, որ մեռյաներն Աստծո Որդու ձայնը կլսեն, և լսողները կապրեն”: Փարիսեցիները հավատում էին մեռյալների հարությանը: Քրիստոսը պնդում էր, որ մեռյալներին կյանք տվող զորությունը հիմա էլ կարող է գործել մարդկանց մեջ, և նրանք պետք է տեսնեն դրա դրսևորումը: Հարություն տվող այդ նույն զորությունն է, որ կյանք է տալիս հոգուն’ «մեռած հանցանքներում և մեղքերում” (Եփեսացիս 2.1): Քրիստոս Հիսուսի այդ կենդանության շունչը’ «նրա հարության զորությունը”, ազատում է մարդկանց «մեղքի և մահվան օրենքից” (Փիլիպպեցիս 3.10, Հռոմեացիս 8.2): Չարի իշխանությունը տապալված է, և հավատը հետ է պահում հոգին մեղքերից: Նա, ում սիրտը բաց է Քրիստոսի Հոգու առջև, մասնակից է դառնում այն հզոր ուժին, որը կազատի իր մարմինը գերեզմանից: [210]ԴՓ 234.3

    Համեստ Նազարեթցին բացահայտում է Իր իսկական վեհանձնությունը: Նա բարձրանում է մարդկությունից վեր’ արհամարհելով ամոթն ու մեղքը, հայտնում Իրեն որպես հրեշտակների Պաշտելին, Աստծո Որդին, որ մեկ է Տիեզերքի Արարչի հետ: Նրան լսողները հմայված էին: Ոչ մի մարդ երբևէ չէր խոսել այնպես, ինչպես Նա, և ոչ ոք երբևէ չէր պահել Իրեն արքայական այդպիսի վեհությամբ: Նրա խոսքերը պարզ էին ու հասկանալի: Դրանք լիովին բացահայտում էին Նրա առաքելությունը և աշխարհի պարտա- կանությունը: «Հայրը ոչ մեկին էլ չի դատում, այլ ամբողջ դատաստանը տվեց Որդուն, որ ամենքը պատվեն Որդուն, ինչպես որ պատվում են Հորը. Որդուն չպատվողը Հորն էլ չի պատվում, որ ուղարկեց նրան... Որովհետև ինչպես որ Հայրն իր անձում կյանք ունի, այնպես էլ Որդուն տվեց, որ իր անձում կյանք ունենա: Եվ նրան իշխանություն տվեց, որ դատաստան էլ անի, որովհետև մարդու Որդի է»:ԴՓ 235.1

    Քահանաներն ու առաջնորդներն իրենց իրավունք էին վերապահում դատապարտել Քրիստոսի գործունեությունը, բայց Նա Իրեն հռչակեց ինչպես նրանց, այնպես էլ ամբողջ երկրի դատավոր: Աշխարհի դատը տրված է Քրիստոսին, և Աստծո ամեն մի օրհնությունը Նրա միջոցով է հասնում ընկած մարդկությանը: Նա Փրկիչ էր ինչպես Իր մարմնավորումից առաջ, այնպես էլ դրանից հետո: Ու հենց որ ծագեց մեղքը, Փրկիչ արդեն կար: Նա կյանք և լույս է տալիս բոլորին, և ամեն ոք պետք է դատվի իրեն տրված լույսի համաձայն: Եվ Նա, ով լույս է տալիս, ով քնքշորեն խնամում է ամեն մի հոգու’ փորձելով մեղքից դեպի արդարություն մղել նրան, միաժամանակ նաև նրա պաշտպանն է և դատավորը: Երկնքում մեծ պայքարի հենց սկզբից սատանան ընտրել էր խաբեության ճանապարհը, և Քրիստոսն առ այսօր աշխատում է մերկացնել նրա մտադրություններն ու տապալել նրա իշխանությու- նը: Նա, ով ընդհարվեց խաբեբայի հետ, ով դարեր շարունակ գերիներին փորձում է ազատել նրա ճանկերից, կայացնելու է ամեն մի հոգու դատաստանը:ԴՓ 236.1

    Եվ Աստված «նրան իշխանություն տվեց, որ դատաստան էլ անի, որովհետև մարդի Որդի է»£ Դատը տրված է մարդու Որդուն, որովհետև Նա անձամբ խմեց մարդկանց վշտի ու փորձության բաժակը և հասկանում է նրանց թուլությունն ու մեղքերը, որովհետև հանուն մեզ Նա հաղթահարեց սատանայի փորձությունները, ուստի արդարությամբ և սիրով կվերաբերվի այն մարդկանց, որոնց փրկության համար Իր սեփական արյունն է թափել: [211]ԴՓ 236.2

    Բայց Քրիստոսի առաքելության նպատակը ոչ թե դատաստանն էր, այլ փըրկությունը: «Որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհը, որ աշխարհին դատի, այլ որ աշխարհը Նրանով փրկվի” (Հովհաննես 3.17): Եվ ատյանի առջև Հիսուսը հայտարարեց. «Իմ խոսքը լսողը և ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի և դատաստան չի մտնի, այլ մահից փոխվեց դեպի կյանք” (Հովհաննես 5.24):ԴՓ 236.3

    Իրեն լսողներին պատվիրելով չզարմանալ’ Քրիստոսը նրանց առջև բացեց ապագայի խորհուրդը: «Ժամանակ կգա,- ասաց Նա,- որ ամենքը, որ գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն: Եվ դուրս կգան նրանք, որ բարի են գործել, դեպի կյանքի հարություն, և նրանք, որ չար են գործել, դեպի դատաստանի հարություն» (Հովհաննես 5.28,29):ԴՓ 237.1

    Սա գալիք կյանքի այն հավաստիացումն էր, որին Իսրայելն այնքան երկար տարիներ սպասել էր և որին հասնելու հույսեր էր փայփայել Մեսիայի գալստյան ժամանակ: Միակ լույսը, որ կարող է լուսավորել գերեզմանի մռայլ խավարը, շողում էր նրանց վրա: Բայց կամակորությունը կույր է: Հիսուսը խախտել էր վարդապետների ավանդույթները և արհամարհել նրանց հեղինակությունը, դրա համար էլ նրանք չէին ուզում հավատալ:ԴՓ 237.2

    Ժամանակը, վայրը, առիթը և հավաքվածներին համակած ուժգին զգացմունքներն իրար գումարվելով’ ավելի տպավորիչ էին դարձրել Հիսուսի խոսքերն ատյանի առջև: Ազգի կրոնական բարձրագույն իշխանությունները ձգտում էին վերջ տալ Նրա կյանքին, ով Իրեն Իսրայելը վերականգնող էր հռչակել: Շաբաթի Տերը երկրային դատարանի առջև մեղադրվում էր շաբաթվա պատվիրանը խախտելու մեջ: Երբ Նա անվախորեն հայտարարեց Իր առաքելության մասին, Նրա դատավորները զարմանքով և ցասումով նայեցին Նրան, բայց Նրա խոսքերն անպատասխան մնացին: Նրանք չկարողացան դատապարտել Նրան: Նա մերժեց Իրեն հարցաքննելու և Իր գործին միջամտելու քահանաների ու վարդապետների իրավունքը: Նրանք այդ իշխանությունը չունեին: Նրանց պահանջները հիմնված էին իրենց անձնական հպարտության և մեծամտության վրա: Նա հրաժարվեց Իրեն մեղավոր ճանաչել կամ հարցաքննության ենթարկվել նրանց կողմից:ԴՓ 237.3

    Փոխանակ արդարացնելու Իրեն կամ բացատրելու, թե ինչ նպատակով է այդպես վարվում, Հիսուսը մեղադրանքն ուղղեց առաջնորդներին, և մեղադրյալը դարձավ մեղադրող: Նա կշտամբեց նրանց իրենց սրտերի կարծրության և Գրքերին անիրազեկ լինելու համար: Նա հայտարարեց, որ նրանք արհամարհում են Աստծո խոսքը’ մերժելով Նրան, ում Աստված է ուղարկել: «Քննեցե’ք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39): [212]ԴՓ 238.1

    Հին Կտակարանի Գրքերի ամեն մի էջը, լինի այն պատմություն, պատվիրան, թե մարգարեություն, լուսավորված է Աստծո Որդու փառքով: Հաստատված Աստծո կողմից՝ հրեականության ողջ համակարգն իրենից ներկայացնում էր ավետարանչական մարգարեությունների հավաքովի ամբողջություն: «Բոլոր մարգարեները վկայություն են տալիս” Քրիստոսի մասին (Գործք առաքելոց 10.43): Ադամին տրված խոստումից ի վեր, մինչև նահապետներն ու Իսրայելի կրոնաքաղաքական համակարգը, երկնային փառքով է լուսավորված Փրկչի ճանապարհը: Կանխագուշակողներն իրենց առջևով սահող ապագայի խորհրդավոր երթի մեջ տեսել էին Բեթլեհեմի Աստղը և Սելովին, որ պետք է գար: Ամեն մի զոհաբերություն խորհրդանշում էր Քրիստոսի մահը, խունկի ամեն մի ամպ ցույց էր տալիս Նրա արդարությունը, ամեն մի փող տոների ժամանակ Նրա անունն էր հնչեցնում: Սուրբ Սրբոցի պատկառանք ու երկյուղ ներշնչող խորհրդի մեջ բնակվում էր Նրա փառքը:ԴՓ 238.2

    Հրեաները սրբազան Գրքերի պահապաններն էին և կարծում էին, որ խոսքի սոսկ տեսական իմացությունն իրենց համար հավիտենական կյանք է ապահովում: Բայց Հիսուսն ասաց. «Եվ ոչ նրա խոսքն ունեք’ բնակված ձեզանում”: Մերժելով Քրիստոսի խոսքը’ նրանք մերժեցին անձամբ Նրան: «Եվ դուք չեք կամենում ինձ մոտ գալ,- ասաց Նա,- որ կյանք ունենաք»:ԴՓ 238.3

    Հրեա առաջնորդներն ուսումնասիրել էին մարգարեների ուսմունքը Մեսիայի թագավորության մասին, բայց ոչ թե ճշմարտությունն իմանալու անկեղծ ցանկությամբ, այլ իրենց փառասիրական հույսերը հաստատելու համար: Այդ պատճառով էլ, երբ Քրիստոսն եկավ բոլորովին այլ կերպ, քան նրանք սպասում էին, նրանք չցանկացան ընդունել Նրան և իրենց արդարացնելու համար փորձեցին ապացուցել, որ Նա խաբեբա է: Եվ քանի որ նրանք արդեն ոտք էին դրել այդ ճանապարհին, ուստի սատանան հեշտությամբ կարող էր ամրապնդել Քրիստոսին մերժե- լու նրանց որոշումը: Նույն այն խոսքերը, որ պետք է ընկալվեին որպես Նրա աստվածության վկայություն, մեկնաբանվում էին ընդդեմ Նրա: Այսպիսով’ նրանք Աստծո ճշմարտությունը ստի վերածեցին, և որքան ավելի ուղղակիորեն էր Փրկիչը խոսում նրանց հետ ողորմության Իր գործերով, այնքան ավելի վճռականորեն էին նրանք դիմադրում լույսին:ԴՓ 239.1

    Հիսուսն ասաց. «Ես մարդկանցից փառք չեմ առնում»: Նա կարիք չուներ ոչ ատյանի աջակցությանը, ոչ էլ հավանությանը: Նրան փառք չէր կարող բերել նրանց հավանությունը: Նա օժտված էր Երկնքի փառքով և իշխանութ- յամբ: Բավական էր, որ Նա ցանկանար, և հրեշտակները կգային Նրան երկրպագելու, Հայրը նորից կհաստատեր Նրա աստվածությունը: Բայց հանուն նրանց, հանուն այն ազգի, որի առաջնորդներն էին նրանք, Նա ցանկանում էր, որ հրեա իշխանավորները տեսնեին Իր էությունը և ընդունեին այն օրհնությունները, որ Ինքը բերել էր նրանց համար:ԴՓ 239.2

    «Ես իմ Հոր անունով եկա, և ինձ չեք ընդունում. եթե ուրիշը գա իր անունով, նրան կընդունեք”: Հիսուսը եկավ աստվածային հեղինակությամբ’ կրելով Նրա պատկերը, կատարելով Նրա խոսքը և փնտրելով Նրա փառքը, բայց Իսրայելի առաջնորդները չընդունեցին Նրան: Իսկ եթե գային ուրիշները’ ձևացնելով, թե Քրիստոսն են, բայց կատարեին իրենց սեփական կամքը և գործեին հանուն իրենց անձնական փառքի, նրանց կընդունեին: Եվ ինչո՞ւ: Որովհետև նա, ով իր սեփական փառքն է որոնում, հաճելի է նրանց, ովքեր նույնպես ինքնամեծարման ցանկություն ունեն: Նման մարդու կոչերին հրեաները կարող էին արձագանքել: Նրանք կընդունեին կեղծ ուսուցչին, որովհետև նա կխրախուսեր իրենց հպարտությունը’ հավանություն տալով իրենց փայփայած կարծիքներին ու ավանդույթներին: Բայց Քրիստոսի ուսմունքը չէր համընկնում նրանց գաղափարների հետ: Այն հոգևոր էր և անձնազոհություն էր պահանջում, դրա համար էլ նրանք չկամեցան ընդունել այն: Նրանք չէին ճանաչում Աստծուն, և Քրիստոսի շուրթերից հնչող Նրա ձայնը օտար էր նրանց: [213]ԴՓ 239.3

    Չի՞ կրկնվում արդյոք նույն բանը մեր օրերում: Չկա՞ն արդյոք շատերը նույնիսկ կրոնական առաջնորդների մեջ, ովքեր խստացնում են իրենց սրտերը Սուրբ Հոգու դեմ և չեն կարողանում ճանաչել Աստծո ձայնը: Մի՞թե նրանք չեն մերժում Աստծո խոսքը, որպեսզի պահեն իրենց ավանդույթները:ԴՓ 240.1

    «Եթե դուք Մովսեսին հավատայիք,- ասաց Հիսուսը,- ինձ էլ կհավատայիք, որովհետև նա իմ մասին գրեց: Բայց եթե նրա գրածներին չեք հավատում, ինչպե՞ս իմ խոսքերին կհավատաք»: Ինքը Քրիստոսն էր խոսում Իսրայելի հետ Մովսեսի միջոցով: Եթե նրանք ականջ դնեին իրենց մեծ առաջնորդի շուրթերից հնչող աստվածային ձայնին, ապա կճանաչեին այն Քրիստոսի ուսմունքի մեջ: Եթե նրանք հավատային Մովսեսին, կհավատային նաև Նրան, ում մասին Մովսեսը գրել էր:ԴՓ 240.2

    Իմանալով, որ քահանաներն ու վարդապետները որոշել էին սպանել Իրեն, Հիսուսը, այնուամենայնիվ, հստակորեն բացատրեց նրանց Իր միությունը Հոր հետ և Իր կապն աշխարհի հետ: Նրանք հասկացան, որ իրենց ընդդիմությունը Նրա նկատմամբ ոչ մի արդարացում չունի, սակայն նրանց մահաշունչ ատելությունը չմարեց: Սարսափ պատեց նրանց, երբ տեսան, թե ինչպիսի համոզիչ զորությամբ էր ուղեկցվում Հիսուսի ծառայությունը, բայց նրանք խուլ մնացին Նրա կոչերի նկատմամբ և փակվեցին խավարի մեջ:ԴՓ 240.3

    Նրանք ակնհայտ անհաջողություն կրեցին’ փորձելով նսեմացնել Հիսուսի հեղինակությունն ու շեղել Նրանից ժողովրդի ակնածանքը և ուշադրությունը: Շատերն ազդվել էին Նրա խոսքերից: Իշխանավորներն իրենք էլ սկսել էին գիտակցել իրենց հանցավորությունը, որովհետև Հիսուսի խոսքերն ազդել էին նրանց խղճի վրա, բայց դա միայն սաստկացրեց նրանց չարությունն ընդդեմ Նրա: Նրանք հաստատ որոշեցին սպանել Նրան: Պատգամավորներ ուղարկվեցին ամբողջ երկրով մեկ ժողովրդին զգուշացնելու’ խուսափել Հիսուսից որպես ինքնակոչից: Նրանք լրտեսներ ուղարկեցին’ հետևելու Նրան և տեղեկություններ բերելու Նրա ասածների և արածների մասին: Թանկագին Փրկիչն արդեն հաստատապես կանգնած էր խաչի ստվերի ներքո: [214]ԴՓ 241.1