Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հաղորդակցություն

    Փոքր երեխաները սիրում են շփվել։ Սովորաբար նրանք չեն կարողանում երկար մնալ միայնության մեջ, և մայրը պիտի հասկանա, որ երբ երեխաները գտնվում են տանը կամ իրենց սենյակում, իր տեղը նրանց կողքին է։ Այդ ժամանակ նա կարող է հսկել նրանց, վերացնել առաջացող տարաձայնությունները, շտկել վատ սովորությունները, կասեցնել եսասիրական մղումները և նրանց մտքերին ճիշտ ուղղություն տալ։ Այն, ինչը երեխաներին հաճույք է պատճառում, նրանց կարծիքով, կարող է ղուի գալ և մորը, և նրանք լիովին բավարարվում են դիմելով նրան իրենց փոքրիկ խնդիրներով։ Եվ մայրը չպետք է վիրավորի տպավորվող երեխայի սիրտը հարցի նկատմամբ անտարբերությամբ կամ այդքան չնչին խնդիրը լուծելու մերժումով։ Այն, ինչը կարող է մորր դատարկ բան թվալ, շատ կարևոր է երեխաների համար։ Եվ ժամանակին տված խրատը կամ նախազգուշացումները հաճախ խիստ արժեքավոր են լինում։ԸԵԳ 208.3

    Երեխաներին իրենից հեռացնելու փոխարեն, որպեսզի նրանք աղմուկով չանհանգստացնեն և անվերջանւպի խնդրանքներով չհոգ— նեցնեն, մայրը պիտի գիտակցի, որ շփման լավագույն ձևր նրանց տխրությունր ցրելն է և նրանց անհանգիստ, կայտառ մտքերն ինչ-որ ուրախ խաղերով կամ ուրախություն պատճառող ոչ բարդ հանձնա-րարություններով զբաղեցնելը։ Մայրը շռայլորեն կվարձատրվի այն ջանքերի և ժամանակի համար, որ ծախսել է իր երեխաների համար զվարճություններ հորինելով։ԸԵԳ 209.1

    Հասարակության ներկա պայմաններում ծնողների համար հեշտ չէ զսպել և դաստիարակել երեխաներին։ Դեռահասներին հաճախ գրգռում են սահմանափակումները, նրանք ուզում են իրենց ձևով վարվել գնալու գալ, երբ կուզեն։ Հատկապես տասից մինչև տասնութ տարեկան երեխաները հակված են կարծելու, որ ոչ մի վատ բան չկա նրանում, որ իրենք ժամանակ անցկացնեն հասակակիցների ընկերախմբում։ Բայց վարձով հարուստ ծնողները գիտեն իրենց երեխաների առանձնահատկությունները և այդպիսի իրավիճակների ազդեցությունը նրանց մտքի վրա։ Բարին կամենալով երեխաներին ծնողները պիտի պահպանեն նրանց։ԸԵԳ 209.2

    Ձեր երեխաների փրկության գաղտնիքը թաքնված է ձեր տունը հարմարավետ ու գրավիչ դարձնելու մեջ։ Ծնողների ամենաթողությունը երեխաներին չի կապի տանը։ Քաջալերեք նրանց և ստեղծեք օղակներ, որոնք երեխաներին կկապեն օջախին և կօգնեն նրանց հասկանալ, որ ծնողները հոգում են իրենց մասին։ԸԵԳ 209.3

    Ի՞նչ կարող եմ ես առաջարկել երեխաներիս առողջ հանգիստ կազմակերպելու համար։ԸԵԳ 209.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents