Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    38 - ՊԱՐԳԵՎ ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ

    Զսկակաև իրիuվւոևեակաև ıրnւևր երկնային կյանքի ևմաև մի բան է։ Էլեաևnր Դnաև

    Եթե ծնողները պատշաճ դաստիարակություն են տալիս երեխաներին, նրանք ուրախությամբ կտեսնեն իրենց քրտնաջան աշխատանքի պտուղները երեխաների բնավորության մեջ։ Նրանք բարձրագույն ծառայություն են մատուցում Աստծուն։ԸԵԳ 211.1

    Ձեր երեխաներին ներարկեք մտավոր բարեկրթություն և նրանց տվեք բարոյական դաստիարակություն։ Նրանց մատաղ մտքերն ամ֊ րապնդեք հաստատուն, մաքուր սկզբունքներով։ Քանի դեռ հնարա-վորություն ունեք, հիմք դրեք ազնիվ բնավորության ձևավորմանը։ Ձեր աշխատանքը հարյուրապատիկ կփոխհատուցվի։ԸԵԳ 211.2

    Երկինքն ու երկիրը հիմա ավելի հեռու չեն գտնվում, քան այն գիշե— րր, երբ հովիվները Բեթլեհեմի մոտ գտնվող դաշտում լսեցին հրեշտակային երգեցողությունը։ Այսօր էլ Աստված մարդկանց նկատմամբ ցուցաբերում է նույնպիսի հոգատարություն, ինչպիսին և այն ժամանակ, երբ հասարակ մարդիկ, զբաղված սովորական աշխատանքով, հանդիպում էին հրեշտակներին օրը ցերեկով և զրուցում երկնային լրաբերների հետ այգիներում և դաշտերում։ Մեր առօրյա կենցաղային գործերում երկինքը կարող է մեր կողքին լինել։ԸԵԳ 211.3

    Կյանքը երկրի վրա կյանքի սկիզբն է երկնքում. դաստիա-րակությանը երկրի վրա երկնքի սկզբունքների ուսուցումն է, աշխատանքն այստեղ նախապատրաստումն է այնտեղի աշխատանքին։ Ինչպիսին ենք մենք հիմա, և ինչպիսին են մեր բնավորություններն ու ցանկությունները, ճիշտ նախանշան կարող են ծառայել թե ինչպիսին մենք կփնենք հետn։ԸԵԳ 212.1

    Իմաստուն ծնողների գործը երբեք չի ընդունվի աշխարհի կողմից, բայց երբ երկնքում կբացվեն գրանցման գրքերը, նրանց արածն այնպես կընդունվի, ինչպես այն տեսնում է Աստված, և՝մարդկանց ու հրեշտակների առջև կվարձատրվի։ Այդ ժամանակ ակնհայտ կլինի, թե աշխարհին ինչ լույս է եղել իրենց պարտականություններին հավատարիմ ծնողների կողմից դաստիարակված յուրաքանչյուր երեխա։ Այդ երեխաների բնավորության վրա աշխատանքը արցունք, անհանգստություն և անքուն գիշերներ է արժեցել, բայց ծնողներն այն իմաստությամբ ու ազնվությամբ են կատարել, և նրանք Աստծուց հավանության կար-ժանանան։ԸԵԳ 212.2

    Անհրաժեշտ է երեխաներին սովորեցնել, որ երբ իրենց միտքը բացում են մաքուր և փառավոր խոհերի համար և բարի ու օգտակար գործ են անում, Աստծո բնավորության գեղեցիկ հանդերձներն են հագնում։ Այդ զգեստը նրանց գեղեցիկ և սիրելի կդարձնի այստեղ, և ապագայում կապահովի նրանց մուտքը Թագավորի պալատ։ Նրա խոստումը հնչում է. «Նրանք սպիտակ հանդերձներով ինձ հետ կքայլեն, քանի որ արժանի են»։ԸԵԳ 212.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents