Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Լավագույն ıրունը

    Եդեմի պարտեզը դեռ երկար ժամանակ մնաց երկրի վրա այն բանից հետո, երբ մարդուն արգելվեց քայլել նրա հրաշալի վայրերով։ Մարդկային ընկած ցեղին երկար ժամանակ թույլատրվում էր նայել անմեղ տանը, որի մուտքը պահպանում էին հսկիչ հրեշտակները։ Դրախտի դարպասների մոտ, որ պահպանվում էին քերովբեների կողմից, բացվում էր Աստծո փառքը։ Այստեղ էին գալիս Ադամն ու իր որդիները Աստծուն երկրպագելու։ Այստեղ նրանք նորոգում էին օրենքին հնազանդվելու իրենց ուխտը, որի խախտման համար Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմից։ Երբ անօրենության ալիքները ողողեցին աշխարհը, և մարդկանց պղծությունը վճռեց իրենց կործանումը ջրհեղեղի ջրերով, ձեռքը, որ տնկել էր Եդեմը, վերցրեց այն երկրից։ Բայց վերջնական վերականգնման ժամանակ, երբ կկազմավորվեն «նոր երկինքն ու նոր երկիրը» (Հայտնություն 21.1), Եդեմի պարտեզն էլ ավելի հիասքանչ կլինի, քան սկզբում էր։ԸԵԳ 212.4

    Այնուհետև Աստծո պատվիրանները պահողներին անմահության ուժը կտրվի կյանքի ծառի տակ, և անվերջանալի դարերի ընթացքում չընկած աշխարհների բնակիչները այդ հմայիչ պարտեզում կտեսնեն մեղքի անեծքից զերծ մնացած Աստծո արարչության կատարյալ աշ-խատանքի օրինակը, օրինակն այն բանի, թե ինչպիսին կարող էր դառ-նալ ամբողջ երկիրը, եթե մարդը իրագործեր Արարչի փառավոր ծրա— գիրը։ԸԵԳ 213.1

    Փրկության մեծ ծրագիրը աշխարհին լիովին վերադարձնում է Աստծո բարեհաճությունը։ Այն ամենը, ինչ կորցվելէ մեղքի պատճառով, կվերականգնվի։ Փրկագնված է ոչ միայն մարդը, այլ նաև երկիրը, որպեսզի դառնա Աստծուն հնազանդների հավիտենական բնակավայր։ Վեց հազար տարվա ընթացքում սատանան պայքարում էր երկրին տիրանալու համար։ Իսկ այժմ կիրականանա Աստծո նախասկզբնական մտադրությունը Իր արարածների նկատմամբ։ԸԵԳ 213.2

    Ապագա ժառանգությունը չափազանց նյութական ներկայացնելու վախը շատերին դրդեց բացառապես հոգևոր իմաստով մեկնաբանել հատկապես այն ճշմարտությունները, որոնք օգնում են մեզ մեր ժա-ռանգությանը նայելու որպես իրական տան։ Քրիստոսն Իր աշակերտ-ներին հավաստիացրեց, որ Ինքը գնում է Հոր տանը նրանց համար բնակարաններ պատրաստելու։ Մարդկային լեզուն ունակ չէ նկարա-գրելու արդարների վարձքը։ Դա կհասկանան միայն նրանք, ովքեր կտեսնեն այն։ Սահմանափակ ուղեղն ի վիճակի չէ ընկալելու Աստծո դրախտի փառքը։ԸԵԳ 213.3

    Աստվածաշնչում փրկվածների ժառանգությունը երկիր է անվան-ված։ Այստեղ երկնային Հովիվն արածեցնում է Իր հոտը կենդանի ջրերի աղբյուրների մոտ։ Կյանքի ծառը ամեն ամիս պտուղ է տալիս, և ծառի տերևները ծառայում են ժողովուրդների բուժմանը։ Այնտեղ բյուրեղյա մաքուր աղբյուրներ են բխում, որոնք երբեք չեն սպառվի։ Նրանց ափերին աճում են սաղարթախիտ ծառեր։ Այնտեղ լայն հարթավայրերը վերաճում են մինչև երկինք հասնող բարձր կատարներով գեղեցիկ բլուրների ու լեռների։ Այդ խաղաղ հարթավայրերում՝ կենդանի աղբյուրների մոտ, Աստծո ժողովուրդը, որ այդպես երկար թափառել է, իր հանգրվանը կգտնի։ԸԵԳ 213.4

    Ամեն բան, ինչ մեզ համար անհասկանալի է Աստծո նախախնա-մության մեջ, պարզ կդառնա գալիք աշխարհում։ Ըմբռնողության համար դժվարինը կստանա իր բացատրությունը։ԸԵԳ 214.1

    Շնորհի գաղտնիքները կբացվեն մեզ։ Այնտեղ, ուր մեր սահմա-նափակ մտքերը շփոթմունքի մեջ են ընկնում և տեսնում են միայն չիրականացած հույսեր, մենք կատարյալ և գեղեցիկ ներդաշնակություն կտեսնենք։ Մենք կհասկանանք, որ անսահման սերն է կառավարել կյանքի հանգամանքները, որոնք այնպես դժվար էին թվում։ Այն ժամանակ մենք կզգանք Նրա քնքուշ հոգատարությունը, ով ամեն ինչ անում է մեր բարօրության համար։ԸԵԳ 214.2

    Մենք ունենք երկնային տուն։ Քրիստոսը, ով այնպես սիրեց մեզ, որ Իր կյանքը տվեց հանուն մեզ, քաղաք է կառուցել մեզ համար։ Աստծո քաղաքում տխրություն չի փնի։ Այնտեղ երբեք չի փնի վիշտ, հառաչանք և ողբ՝ չիրականացած հույսերի պատճառով։ Շուտով վշտի ու տրտմության հանդերձները կփոխարինվեն հարսանեկան հանդերձներով։ԸԵԳ 214.3

    Թող ամեն գեղեցիկ բան մեր երկրային տանը մեզ հիշեցնի բյուրեղյա մաքուր գետի ու կանաչ դաշտերի մասին, ճյուղատարած ծառերի, կենդանի աղբյուրների մասին, շողացող քաղաքի գեղեցկության այդ աշխարհի մասին, որ ոչ մի նկարիչ ի զորու չէ պատկերել, և ոչ մի մարդ չի կարող նկարագրել։ԸԵԳ 215.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents