Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Կյանքի դպրոցը

    Համատեղ կյանքի առաջին տարին փորձի կուտակման տարի է, երբ ամուսինն ու կինը ճանաչում են միմյանց բնավորության առանձ-նահատկությունները, ինչպես երեխան է նոր բաներ ճանաչում դպրո-ցում։ Թող ձեր ընտանեկան կյանքի պատմության առաջին գլխում չլինեն այնպիսի էջեր, որոնք կմթագնեն ձեր ապագա երջանկությունը։ԸԵԳ 24.4

    Ձեր միությունր պիտի ծառայի և մեկիդ, և մյուսիդ երջանկությանը։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է անի հնարավոր ամեն բան մյուսի երջանկության համար։ Դա Աստծո կամքն է ձեր նկատմամբ։ Բայց երբ դուք միավորվեք մեկ ամբողջության մեջ, ձեզանից յուրաքանչյուրր պետք է պահպանի իր անհատականությունը չլուծվելով մյուսի մեջ։ Ձեր անհատականությունը պատկանում է Աստծուն։ Դուք պիտի հարցնեք Նրան՝ ես ինչպե՞ս կարող եմ լավագույն ձևով կատարել այն առաքելությունը, հանուն որի ստեղծված եմ։ԸԵԳ 24.5

    Հասկանալու համար, թե ինչ է ամուսնական հարաբերությունը, անհրաժեշտ է մի ամբողջ կյանք ապրել։ Նրանք, ովքեր ամուսնանում են, ընդունվում են մի ղպրոց, որն այս կյանքում չեն ավարտելու։ Որքան էլ շրջահայաց և խելամտորեն կազմակերպվի ամուսնական կյանքը, հազիվ թե կարելի է հանդիպել այնպիսի զույգի, որն ամեն ինչում միաբան լինի, նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնական արարողությունը հենց նոր է կատարված։ Երկու մարդկանց ճշմարիտ միությունը վավերացված ամուսնությամբ, կազմավորվում է հետագա տարիների ընթացքում։ԸԵԳ 25.1

    Երբ երիտասարդ ընտանիքը հանդիպում է կենցաղային դժվա-րությունների և անհաջողությունների, ռոմանտիկան, որն այնքան հաճախ պարուրում է նորապսակներին, վերանում է։ Ամուսինն ու կինը սկսում են ճանաչել միմյանց բնավորությունը՝ տեսնելով այնպիսի գծեր, որոնք նախկինում չէին տեսել։ Դա նրանց համատեղ կյանքի ճգնաժամային ժամանակաշրջանն է։ Ամբողջ հետագա կյանքի երջանկությունն ու հաջողությունը կախված է նրանից, թե կկարողա-նա՞ն արդյոք նրանք այդ շրջանում ճիշտ կողմնորոշվել։ Հաճախ նրանք զուգընկերոջ մեջ հայտնաբերում են թուլություններ և թերու-թյուններ, բայց սիրով միաձույլ սրտերը կնկատեն նաև այն արժա-նիքները, որոնք նույնպես անհայտ էին մնացել։ Թող ամուսինները ձգտեն բացահայտել միմյանց առավելությունները, այլ ոչ թերու-թյունները։ Հաճախ մեզ շրջապատող պայմանները բացահայտում են հենց մեր անձնական վերաբերմունքը, ինչը մենք տեսնում ենք ուրիշների մեջ։ԸԵԳ 25.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents