Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    5 - ՍԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    Ղրփեղ թագավորում է Աuփւծո Հոգին,, ամուnկակաև հաիաբերու— թյուևևեր մեզ խnսար չր լրևր աևհամա— փեղելրութահև մաuւիև:

    Vրենց կենսական շահերը իրար միացնող երկու մարղիկ տարբեր բնավորություններ ունեն։ Հարսանիքից հետո նրանք սկսում են կատարել պարտականություններ, որոնք նախկի-նում չունեին։ԸԵԳ 31.1

    Աստվածաշունչը հաստատում է, որ ընտանիքի գլխավորը ամու-սինն է. «Կանայք, հնազանդվեք ձեր ամուսիններին»։ Եթե այս հրամանը ավարտվեր այսպես, ապա կարող էինք ասել, որ կանանց վիճակը «աննախանձելի» է, սակայն այդ հրամանը շարունակում է. «Ինչպես Տիրոջը»։ԸԵԳ 31.2

    Աստված մարդուն օժտել է բանականությամբ, և կնոջ անհատա-կանությունը չի կարող ճնշվել ամուսնու անհատականությամբ։ Մխալ կլինի կարծել, որ նա պիտի կուրորեն և անշեղորեն հնազանդվի այն ամենին, ինչ իրեն ասում է ամուսինը, երբ ինքը գիտի, որ դա կարող է վնաս պատճառել իր մարմնին ու հոգուն։ Կա Նա, ով անչափ վեր է, քան ամուսինը։ Հարկ է, որ կինը հարգի իր ամուսնուն։ Ամուսինն էլ իր հերթին պիտի սիրի և պաշտի իր կնոջը։ Մենք կարդում ենք. «Ամուսիններ, սիրեք ձեր կանանց և նրանց հետ դաժան մի եղեք»։ԸԵԳ 31.3

    Ոչ ամուսինը, ոչ կինը չպիտի վարձեն գերիշխել։ Նրանք պիտի պահպանեն մտերմության, սրտակցության ոգին որոշելով երբեք չվշտացնեւ և չվիրավորել մյուսին։ԸԵԳ 32.1

    Մի փորձեք ստիպել զուգընկերոջը անել ամեն ինչ այնպես, ինչպես դուք եք ուզում և ենթարկվել ձեր ցանկություններին։ Այդպես վարվելով դուք չեք կարող պահպանել ձեր սերը։ Ինքնակամությունը խորտակում է ընտանիքի խաղաղությունն ու երջանկությունը։ Թող ձեր ամուսնական կյանքը զերծ լինի անվերջ հակամարտություններից։ Անխոհեմ վարվելով դուք երկուսդ էլ դժբախտ կփնեք։ Եղեք բարի, համբերատար, զուսպ և ուշադիր։ԸԵԳ 32.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents