Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Միıի այգին

    Թող երեխաները սովորեն բնության մեջ տեսնել Աստծո սիրո ե իմաստության արտահայտությունը, թող Աստծո մասին նրանց խո-հերը կապված լինեն թռչունների, ծաղիկների ե ծառերի հետ, թող ամեն տեսանելին հետաքրքրություն արթնացնի անտեսանելիի նկատմամբ, և ամեն կենսական երևույթ ճշմարտության ուսուցման միջոց դառնա։ԸԵԳ 38.2

    Զարգացման գործընթացի բազմակերպության մասին բազմաթիվ դասերից ամենաուսանելիներն արտահայտված են աճող սերմի մասին Փրկչի պատմած առակի մեջ։ԸԵԳ 38.3

    Սերմի աճը պատկերում է հոգևոր կյանքի սկիզբը, իսկ բույսի զար— գացումը լուսաբանում է բնավորության զարգացումը։ Ծնողներն ու ուսուցիչները, եթե ձգտում են օգուտ քաղել այս դասերից, պիտի դրանք կիրառեն գործնականում։ Թող երեխաները իրենք նախապատրաստեն հողը և սերմեր ցանեն։ Աշխատանքի ժամանակ ծնողները կամ ուսուցիչները կարող են բացատրել նրանց, որ սիրտն էլ մի այգի է, ուր ցանվում են բարի ու չար սերմեր, և, ինչպես հողն են նախապատրաստում բույսեր սերմանելու համար, այնպես էլ սիրտը պետք է նախապատրաստել ճշմարտության սերմի համար։ Ոչ ոք չմշակված հողում սերմ չի ցանում ու հույսով սպասում նրա պտղին։ Որպեսզի նախապատրաստեն հողր, ցանեն սերմր ե բերք աճեցնեն, անհրաժեշտ է համառ, քրտնաջան աշխատանք։ Նույնը պիտի տեղի ունենա նաև հոզևոր առումով։ԸԵԳ 38.4

    Հնարավորության սահմաններում, ցանկալի է տունն ընտրելքաղա— քից դուրս, որպեսզի երեխաները կարողանան հող մշակել։ Թող նրանցից յուրաքանչյուրր իր հողակտորն ունենա, ե երբ դուք սովորեցնեք նրանց ծառեր տնկել, նախապատրաստել հողը սերմի համար և քաղհանել մոլախոտերը, սովորեցրեք նաև, որ անհրաժեշտ է արմատախիլ անել վատ սովորությունները։ Սովորեցրեք նրանց պայքարել վատ հակումների դեմ այնպես, ինչպես նրանք պայքարում են մոլախոտերի դեմ բանջարանոցում։ Շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի նրանց սովորեցնեք այդ ամենը, սակայն կորցրած ժամանակը շռայլորեն կհատուցվի։ԸԵԳ 39.1

    Բնության ստեղծագործությունները Տիրոջ լռակյաց ծառայողներն են տրկած մեզ նրա համար, որ հոգևոր ճշմարտության դասեր սովորեցնեն։ Դրանք մեզ պատմում են Աստծո սիրո մասին և հռչակում Նկարչի իմաստությունը։ԸԵԳ 39.2

    Ինչպե՞ս կարող եմ իմ տունն ավելի գրավիչ դարձնել իմ երեխաների համար, մի վայր, որտեղ նրանք կցանկանան գտնվել։ԸԵԳ 39.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents