Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Կարգուկանոնի կարևորությունը

    Մարդուն վաղ մանկությունից անհրաժեշտ է հուսալի պատնեշ, որը կպաշտպանի նրան այս աշխարհի չարիքներից ու սխալմունքներից։ Յուրաքանչյուր ընտանիք պիտի ունենա իր կարգուկանոնը, իսկ ծնողները միմյանց հետ ունեցած իրենց փոխհարաբերություններով կենդանի օրինակ պիտի հանդիսանան երեխաների համար դրսևորելով այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք կցանկանային տեսնել նրանց մեջ։ Անհրաժեշտ է մշտապես հոգ տանել խոսքի մաքրության համար և լինել քաղաքավարի։ Մղեք երեխաներին և երիտասարդությանը ինքնահարգանքի, անկեղծության Աստծո առջև։ Սովորեցրեք հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնցով պիտի ղեկավարվեն իրենց կյանքում հասարակության հետ հաղորդակցման ընթացքում հանդես գալով որպես այդ սկզբունքների մարմնավորողներ։ԸԵԳ 8.1

    Այն երեխաները, ովքեր կընդունեն այդ խրատները, պատրաստ կլինեն պատասխանատվություն կրել իրենց արարքների համար և բարի օրինակով ու խրատով կկարողանան մշտապես օգնել ուրիշներին՝ վարվելու արդարությամբ։ Նրանք ճիշտ կգնահատեն իրենց բնատուր պարգևները և լավագույնս կգործադրեն ֆիզիկական, մտավոր և բարոյական ուժերը։ Ծնողների փոխհարաբերությունները նշանակալիորեն ազդում են ընտանիքի մթնոլորտի վրա, ու եթե հոր և մոր միջև գոյություն ունեն տարաձայնություններ, երեխաներին էլ համակում է այդ ոգին։ Ուստի ջանացեք ձեր տանը ստեղծել միմյանց հանդեպ սրտահույզ հոգածության մթնոլորտ։ Տունը կարող է լինել համեստ, բայց այն միշտ պիտի փնի այն վայրը, որտեղ հնչում են քաջալերանքի խոսքեր, և կատարվում են բարի գործեր, ուր մշտապես առկա են քաղաքավարությունն ու սերը։ԸԵԳ 8.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents