Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    10 - ԵՐԵԽԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ

    Vևփաևիբի դասփիարակիչ աyդեynıթյուևր վճոակաև ուժ է բարոı կամ չարի դեմ

    Sերն Իր իմաստությամբ սահմանել է, որ ընտանիքը լինի տ ամենամեծ դաստիարակիչ ուժը։ Երեխայի կրթությունը պիտի սկսվի ընտանիքում։ Դա նրա առաջին դպրոցն է։ Այստեղ նա իր ծնող-դաստիարակների օգնությամբ պիտի ստանա ուշադրության, հնա-զանդության, հարգանքի, զսպվածության առաջին դասերը, որոնցով պիտի առաջնորդվի ամբողջ կյանքում։ԸԵԳ 57.1

    Ընտանիքի դաստիարակիչ ազդեցությունը շատ դեպքերում ունե-նում է գաղտնի, աստիճանական ներգործություն, բայց ճիշտ հունով ուղղելու դեպքում այն դառնում է հեռահար մի ուժ ճշմարտությունը հաստատելու ճանապարհին։ Եթե երեխան ընտանիքում չի ստանում իր դաստիարակությունը, ապա չարը կդաստիարակի նրան իր հա-յեցողությամբ։ Հետևապես, անհամեմատ կարևոր է ընտանիքի դպրո-ցը*ԸԵԳ 57.2

    Ընտանիքն ընդունեք որպես դպրոց, որտեղ դուք պատ-րաստում եք ձեր երեխաներին՝ իրենց պարտականությունները կատարելու ընտանիքում և հասարակության մեջ։ԸԵԳ 57.3

    Այն ցավալի փաստը, որ գրեթե ամենուրեք մարդկանց շուրթերից խոստովանության ու ափսոսանքի բառեր են թռչում, վկայում է այն մասին, որ տնային դաստիարակությունն այսօր արհամարհված է։ Չկա գործունեության ավելի կարևոր դաշտ, քան այն, որը վստահված է ընտանիքի հիմնադիրներին ու ղեկավարներին։ Մարդկանց հանձ-նարարված ոչ մի ուրիշ գործ այդքան լուրջ, հեռահար հետևանքներ չի թողնում, որքան հայրերի ու մայրերի գործը։ԸԵԳ 58.1

    Ներկայիս երիտասարդությունն ու երեխաներն են որոշում հա-սարակության ապագան, և թե ինչպիսին կլինեն այդ երեխաները, կախված է ընտանիքից։ Համապատասխան դաստիարակության բացակայություն. ահա սա է հասարակության հիվանդությունների տառապանքների ու հանցագործությունների գլխավոր պատճառը։ Իսկ դրանք կարող են անեծք դառնալ հասարակության համար։ Եթե ընտանեկան կյանքը ճիշտ ձևով կազմակերպվի, երեխաները, դուրս գալով ծնողների խնամակալությունից, նախապատրաստված կլինեն կենցաղային հոգսերին և կյանքի վտանգներին, ինչպիսի փոփոխություն էլ որ կատարվի աշխարհում։ԸԵԳ 58.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents