Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Վսıիահություն ծնողների նկաıիմամբ

    Փոքրիկները սիրում են բարեկամական շփում և հազվադեպ են գոհ լինում, երբ մենակ են մնում։ Նրանք ծարավ են կարեկցանքի ու բարության։ «Այն, ինչ հաճելի է ինձ, հաճելի կլինի նաև մայրիկին», - կարծում են նրանք և, բնականաբար, մոր մոտ են գալիս իրենց փոքրիկ ուրախություններով։ Մի վիրավորեք փոքրիկի զգայուն սիրտը անտարբեր մնալով նրա համար կարևոր, ձեզ համար դատարկ թվացող երևույթի հանդեպ։ Ձեր համակրանքն ու կարեկցանքը անգնահատելի են։ Հավա-նություն տվող հայացքը, ոգևորող և գովեստի խոսքերը արևի պես լուսավորում են նրա սիրտը և երջանկացնում բոլորին։ԸԵԳ 63.3

    Խրախուսեք երեխաներին, որ նրանք ձեզ վստահեն և կիսվեն ձեզ հետ իրենց տխրություններով, առօրյա փոքրիկ անախորժություններով և ապրումներով։ Մեղմորեն խրատեք նրանց և բացեք նրանց ձեր սիրտը։ Դա ճգնաժամային պահ է երեխաների համար։ Նրանք իրենց վրա են զգում տարբեր ազդեցություններ, որոնք սպառնում են նրանց բաժանել ձեզանից և որոնց դուք պիտի հակազդեք։ Ջանացեք նրանց համար վստահելի անձ դառնալ։ԸԵԳ 64.1

    Երեխաները կխուսափեին բազմաթիվ վտանգներից, եթե ծնողնե-րի հետ գտնվեին ավելի սերտ հարաբերությունների մեջ։ Ծնողները պիտի խրախուսեն նրանց մեջ սրտաբացության և անկեղծության հա-կումը, որպեսզի նրանք ծնողների մոտ գան իրենց դժվարություններով և նրանց մոտ օգնություն փնտրեն, երբ ինչ-որ հարցով մտահոգված են և ձգտում են ճիշտ որոշում կայացնել, շարադրել ծնողներին հիմնա— խնդիրն այնպես, ինչպես իրենք են դա հասկանում և խորհուրդ հարցնել նրանցից։ էլո՞վ կարող է նկատել երեխաներին սպառնացող վտանգը և դա ցույց տալ նրանց, եթե ոչ սիրող ծնողները։ Ուրիշ ո՞վ կարող է այնպես հասկանալ իրենց երեխաների բնավորության առանձնահատկությունները, ինչպես նրանք։ Մայրը, որ հետևում է երեխաների զարգացմանը, մանկուց ծանոթ է նրանց բնածին հակումներին և, հետևաբար, կարող է լավագույն խորհուրդը տալ նրանց։ԸԵԳ 64.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents