Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Եթե դուք քխ ժամանակ ունեք

    «Ժամանակ չկա,— ասում է հայրը,— ես ժամանակ չունեմ դաս-տիարակելու երեխաներիս, ժամանակ չունեմ հասարակական և ըն-տանեկան ուրախությունների համար»։ Այդ դեպքում դուք չպետք է ընտանիք կազմեք և պատասխանատվություն վերցնեք ձեզ վրա։ Հրաժարվելով երեխաներին տրամադրել այն ժամանակը, որն իրա-վացիորեն նրանց է պատկանում, դուք նրանց զրկում եք այն դաս-տիարակությունից, որը պիտի ստանան ձեզանից։ Հայրը մոր հետ միասին պարտավոր է աշխատել երեխայի բնավորության ձևավորման վրա։ԸԵԳ 64.3

    Շատ մայրեր գանգատվում են. «Ես երեխաներիս հետ լինելու ժամանակ չունեմ»։ Այդ դեպքում, ի սեր Աստծո, ավելի քիչ ժամանակ ծախսեք ձեզ վրա։ Կարելի է անտեսել զարդարանքները, դիմահարդարումը, հյուր գնալը, զանազան ճաշատեսակներ պատրաստելը։ Բայց երբեք, երբեք մի անտեսեք ձեր երեխաներին։ Ոչ մի բան թող չկանգնի ձեր ու ձեր երեխաների միջև։ԸԵԳ 65.1

    Բազմաթիվ հոգսերով ծանրաբեռնված մայրերը երբեմն գիտակ-ցում են, որ իրենք չեն կարողանում ժամանակ գտնել, որպեսզի համ-բերատարությամբ խրատեն երեխաներին, չեն կարողանում նրանց հանդեպ սեր ու կարեկցանք դրսևորել։ Բայց նրանք պիտի հիշեն, եթե երեխաներն իրենց ծնողների մեջ և ընտանիքներում չեն գտնում այն, ինչը կարող էր բավարարել կարեկցանքի ու շփման ծարավը, ապա նրանք ուրիշ աղբյուրների կդիմեն, որտեղ և նրանց միտքն ու բնավո-րությունը կարող են վտանգվել։ԸԵԳ 65.2

    Ձեր ազատ ժամանակից մի քանի ժամ տրամադրեք երեխաներին, միացեք նրանց իրենց գործերում ու զվարճություններում, ձեռք բերեք նրանց վստահությունը, ջանացեք բարեկամանալ նրանց հետ։ Հետաձգեք հոգսերը, մոռացեք նախորդ օրվա թյուրիմացություններն ու անհանգստությունները և երեկոն նվիրեք ձեր ընտանիքին։ԸԵԳ 65.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents