Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    12 - ՍԻՐՈ ՈւԺԸ

    Աերր րևıիաևեկաև երզանկությանև բաևալիև է:

    Աերն օժտված է ուժով, քանի որ աստվածային ծագում ունի։ Հեզ պատասխան, որը «հանգստացնում է բարկությունը» (Առակաց 15.1), սեր, որը «երկայնամիտ է, քաղցր” (Ա Կորնթացիս 13.4), «ծածկում է մեղքերի շատությունը” (Ա Պետրոս 4.8). ինչպիսի՜ դաս կառնեինք մենք այդ բուժիչ ուժի շնորհիվ, եթե մեր կյանքում դրսեորվեր այդ պարգևը, ինչպե՜ս կփոխվեր կյանքը։ Այդ թանկարժեք դասերն այնքան պարզ են, որ երեխաներն անգամ կարող են սովորել։ԸԵԳ 69.1

    Ըստ համընդհանուր կարծիքի փողը իշխանություն է, բայց քրիս-տոնեական տեսակետից սերն է իշխանությունը։ Այս սկզբունքի մեջ գործում են մտավոր և հոգևոր ուժերը։ Մաքուր սերն օժտված է բարին արարելու հատուկ ուժով և բարությունից բացի ոչինչ չի կարող անել։ Այն վերացնում է կռիվները և տառապանքները և իսկական երջանկություն է բերում։ Հարստությունը հաճախ փչացնում է մարդկանց և նրանց կործանման տանում, ուժը կարող է վնաս պատ ճառել, բայց ճշմարտությունն ու բարությունը մաքուր սիրո հատկանիշներն են։ԸԵԳ 69.2

    Խաղաղությունը, փոխհամաձայնությունը, երջանկությունն ու սերը անհրաժեշտ է օր օրի զարգացնել։ Սիրո բույսը հոգատար խնամք է պահանջում, հակառակ դեպքում այն կչորանա։ Ցանկացած լավ սկզբունք պիտի պահպանել, եթե ուզում եք, որ այն ծաղկի հոգում։ Նախանձը, խանդը, անհիմն ենթադրությունները, չարախոսությունը, անհանդուրժողականությունը, նախապաշարումները, եսասիրությունը, ագահությունը և սնապարծությունը պետք է արմատախիլ անել։ԸԵԳ 69.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents