Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հավասարակշռություն սիբո և կարգապահության միջև

    Օգնեք երեխաներին հաղթանակ տանել։ Նրանց մեծացրեք սիրո մթնոլորտում։ Դուք այդպես կկարողանաք հաղթահարել նրանց հա-մառությունն ու քմահաճությունը։ԸԵԳ 70.5

    Դուք մշտապես պիտի հասկացնեք ձեր երեխաներին, որ սիրում եք նրանց և ջանում հանուն նրանց, որ նրանց երջանկությունը թանկ է ձեզ համար, և դուք մաադիր եք անել միայն այն, ինչը կծաոայի նրանց բարօրությանը։ Դուք ամեն անզամ կարող եք բավարարել նրանց փոքրիկ կարիքները, եթե դա անհրաժեշտ համարեք։ԸԵԳ 72.1

    Երեխաների հետ շփվելիս երբեք մի գործեք պոռթկման ազդեցության տակ։ Թող հեղինակությունն ու կապվածությունը զուգակցեն միմյանց։ Պաշտպանեք և խրախուսեք ձեր երեխաների մեջ եղած լավն ու գրավիչը։ Երբ դուք նրանց մերժում եք ինչ-որ բանում, որը կարող է նրանց վնասել, աշխատեք հասկացնել, որ դուք նրանց սիրում եք ե ուզում եք երջանիկ դարձնել։ԸԵԳ 72.2

    Որքան անհրապույր է երեխան, այնքան ավելի շատ է անհրաժեշտ նրա հանդեպ քնքշանք ու սեր դրսևորել։ Երբ երեխան համոզված փնի, որ դուք ցանկանում եք իրեն երջանիկ դարձնել, սերը կքանդի ձեր միջև եղած բոլոր արգելքները։ Այս սկզբունքով էր առաջնորդվում Քրիստոսը շփվելով մարդկանց հետ. այդ սկզբունքին պետք է հետևենք նաև մենք։ԸԵԳ 72.3

    Շատ ընտանիքներում հարազատների զգացմունքները միմյանց նկատմամբ ոչ մի կերպ չեն արտահայտվում։ԸԵԳ 72.4

    Գերզգայունության կարիք չկա, բայց բոլորը կարիք ունեն սիրո և քնքշանքի վտքր սիրալիրությունների, սրտանց խոսքերի, ուշադրության, հոգատար վերաբերմունքի։ Կապվածությունը պիտի անփոփոխ պահպանվի ամուսնու և կնոջ, ծնողների ու երեխաների, եղբայրների և քույրերի հարաբե- րություններում։ Խուսափեք չմտածված խոսքերից, մի ակնարկեք անգամ, որ ինչ-որ մեկը չի սիրում մյուսին։ Ավելի լավ է հաճելի լինել մյուսներին, խոսել բարյացակամորեն։ Սերը, որ դրսևորում են ծնողները անկեղծորեն հոգալով երեխաների մասին և ճիշտ դաստիարակելով նրանց, աննշան է արտացոլում Աստծո սերը մեր հանդեպ։ Ինչպե՞ս եմ ես արտահայտում իմ սերը երեխաների նկատմամբ։ԸԵԳ 72.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents