Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    13 - ՍՐՏԵՐԻ ԴԱՇՏԸ

    Սեր ıիուևր այև գլխավոր դաշyıն է, nքրıիեղ մեեք կnչվաձ֊ եևք աշխաıիելու։

    Sերը ծնողներին վստահել է հանդիսավոր, սուրբ գործ։ Նրանք պիտի աշխատեն սրտերի դաշտում։ Աստված սպասում է, որ նրանք զգուշորեն և խնամքով մշակեն իրենց երեխաների հոգու այգին, սերմ ցանեն և վճռականորեն հեռացնեն ամեն տեսակի մոլախոտերը։ Բնավորության ամեն մի թերություն ու արատ պետք է ուղղել, քանի որ, թողնելու դեպքում, դրանք կարատավորեն նրա գեղեցկությունը։ԸԵԳ 75.1

    Աշխարհում գերիշխում է այն միտումը, համաձայն որի՝ երիտա-սարդներին թույլատրվում է հետևել բնական հակումներին։ Եւ| երբ դրսևորվում է նրանց ծայրաստիճան անդաստիարակությունը, ծնող-ներն ասում են, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա, որոշ ժամանակ անց, երբ կլինեն տասնվեց-տասնութ տարեկան, մի գործ կսկսեն, կթողնեն իրենց նախկին հակումները և, վերջապես, հասարակությանն օգտակար մարդիկ կդառնան։ Ինչպիսի՜ մոլորություն։ Ծնողները տարիներով թողել են, որ կեղծ սկզբունքները զարգանան, բայց շատ դեպքերում արդեն հասուն երեխաներին վերադաստիարակելու ամեն մի փորձ զուր կլինի։ Նրանք կդրսևորեն ծնողների ձևավորած բնավորությունը։ԸԵԳ 75.2

    Երիտասարդներին չպետք է թույլ տալ սովորել անխտիր ամեն ինչ հուսալով, որ ապագայում՝ ինչ-որ ժամանակ, բարին կգերակշռի, և չարը կկորցնի իր ազդեցությունը։ Չարն ավելի արագ կզարգանա, քան բարին։ Հնարավոր է, որ շատ տարիներ անց արատները նույնպես արմատախիլ լինեն, բայց ո՞վ կարող է վստահ լինել։ Ավելի հեշտ է և առավել ապահով երեխաների սրտերում մաքուր, բարի սերմ ցանել, քան հետո պայքարել մոլախոտերի դեմ։ Երիտասարդ մտքում արմատացած պատկերացումները դժվար է ոչնչացնել։ Ուստի, շատ կարևոր է, որ նրանց պատկերացումները լինեն ճիշտ և ճկուն։ Երիտասարդների ունակությունները պետք է ճիշտ ուղղորդել։ԸԵԳ 76.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents