Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Իսկական տղամարդկություն

    Հայրը երեխայի պես չպետք է գործի միայն պոռթկումներով։ «Երբ ես երեխա էի, - ասում է Պողոս առաքյալը, ֊ երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաներր խափանեցի» (Ա Կորնթացիս 13.11)։ Հայրը պիտի գիտակցի ընտանիքում իր գլխավոր դերը, ձգտի ունենալ հաստատուն բնավորություն, կարողանա տիրապետել իրեն։ Ընտանեկան կյանքում նրա պահվածքը պիտի կարգավորվի բարո-յական սկզբունքներով։ Նա իր մեջ պիտի դաստիարակի աշխատա-սիրություն՝ իր ուժերի ներածին չափով անելու ընտանիքը պահելու համար անհրաժեշտ ամենը, ինչը որ կնոջ մեջ հարգանք կառաջացնի իր նկատմամբ։ԸԵԳ 84.2

    Ամուսինն իր տղամարդկությունը չի ապացուցում նրանով, որ մշտապես պաշտպանում է իր որպես ընտանիքի գլխավորի դիրքը։ Նրա նկատմամբ հարգանքը չի ավելանա, եթե նա մեջբերում անի Աստվածաշնչից, որպեսզի պաշտպանի իր հեղինակությունը։ Նա ավե-լի առնական չի դառնա՝ պահանջելով իր կնոջից՝ իր երեխաների մորից, վարվել իր ծրագրերին համապատասխան, իբր դրանք անսխալական են։ԸԵԳ 85.1

    Տերը ամուսնուն որպես կնոջ գլուխ կարգեց, որպեսզի նա կնոջ պաշտպանը լինի։ Բայց Աստված Իր հեղինակությունը ստեղծում է իմաստությամբ և բարությամբ։ Այդպես էլ ամուսինը պիտի դրսևորի իր իշխանությունը։ԸԵԳ 85.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents