Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    19 - ՄՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

    Գահին քԱտքմահ թաղավորն ավհքի կարևոր զորհովփ ւյրաղվաե, քոսն սայրր։

    Կինը պիտի գրավի այն դիրքը, որն Աստված ի սկզբանե սահմանելէ նրա համար, նա հավասար է ամուսնուն։ Աշխարհն այնպիսի մայրերի կարիք ունի, ովքեր ոչ միայն խոսքով, այլ նաև կյանքով գործնականում համապատասխանում են իրենց կոչմանը։ Մենք համոզված կարող ենք ասել, որ կանանց որոշ պարտականություններ ավելի սրբազան են, քան տղամարղկանցը։ Թող կինը գիտակցի իր գործի սրբությունը և այնպես դաստիարակի երեխաներին, որ նրանք օգուտ տան այս աշխարհին և դառնան մեծ ընտանիքի անդամներ լավագույն աշխարհում։ԸԵԳ 101.1

    Երեխաներին պետք է սովորեցնել, որ նրանք իրենց մորը նայեն ոչ թե որպես ստրկուհու, ով պիտի իրենց սպասարկի, այլ՝ որպես թագուհու։ Նա պարտավոր է խելամտորեն կառավարել իր տունը պահպանելով մայրական արժանապատվությունը։ Ընտանիքում նրա ազդեցությունը պիտի առաջնակարգ լինի, մոր խոսքը օրենք է։ԸԵԳ 101.2

    Կինը հազվադեպ է ըստ արժանվույն գնահատում իր աշխատանքը հաճախ այն համարելով ծանր և տաղտկալի տնային պարտականու-թյուն։ Նա անդադար կատարում է միևնույն գործը օրեցօր, շաբաթ շաբաթի հետևից չտեսնելով առանձնահատուկ արդյունքներ։ Օրվա վերջում նա չի կարող հիշել այն բազմաթիվ փոքրիկ գործերի մասին, որ հասցրել է անել։ Տեսնելով իր ամուսնու հաջողությունները՝ նա գիտակցում է, որ ինքր հիշատակման արժանի ոչինչ չի արել։ԸԵԳ 101.3

    Տղամարդն էլ, տուն գալով, հաճախ ինքնավստահությամբ և հպարտությամբ թվարկում է, թե ինչ է հասցրել անել օրվա ընթացքում։ Նրա հիշատակումները վկայում են այն մասին, որ կինը հիմա պիտի սպասարկի իրեն, չէ՞ որ նա առանձնահատուկ ոչինչ չի արել, միայն հետևել է երեխաներին, կերակուր է պատրաստել, կարգի է բերել տունը, և այդ ամենից հազիվ թե խիստ հոգնած լինի։ Ամուսինը քննադատում է, մեղադրում, հրամայում, կարծես գերագույն կառավարիչ լինի։ Եվ այս ամենը էավելի է հոգնեցնում կնոջը և մորը, որովհետև նա շատ է հոգնել օրվա ընթացքում կատարելով իր պարտականությունները, և արդյունքներ չտեսնելով՝ մատնվում է ծայրագույն հուսահատության։ԸԵԳ 102.1

    Եթե մարդիկ տեսնեին, թե ինչպես է Աստված գնահատում օրվա ընթացքում կատարված աշխատանքը, ինչպես է Նրա անսահման հա— յացքը մեկի արածը համեմատում մյուսի արածի հետ, ապա նրանք կապշեին երկնային այդ հայտնությունից։ Հայրը կսովորեր իր աշխա-տանքն ավելի համեստորեն գնահատել, իսկ մայրը արիություն և ուժ ձեռք կբերեր իր գործը իմաստությամբ, հաստատակամությամբ և համբերատարությամբ կատարելու համար։ԸԵԳ 102.2

    Երբ հայրը գործ nւնի իրերի հետ, որոնք անխnւսափե— փորեն կկործանվեն ու կմոռացվեն, մայրն աշխատում է հանուն երեխաների մտածողության և բնավորության կատարելագործման ոչ միայն այս կյանքի, այւ նաև հավի-տենականության համար։ԸԵԳ 103.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents