Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Համբերություն

    Օրվա ընթացքում քանի՜ցս կարող են լսվել երեխայի տագնապած ճիչերը՝ «Մայրի՜կ, մայրի՜կ»։ Այդ կանչին ի պատասխան՝ մայրը պիտի հասցնի անել ամեն ինչ։ Եթե երեխան դժվարին դրության մեջ Է, իմաստուն մայրը կօգնի նրան։ Եթե նա գոհ Է իր ինչ-որ հայտնագործությունից, ապա ուզում Է մորն Էլ մասնակից անել դրան՝ հուսալով, որ նա կուրախանա։ Մոր հավանություն տվող խոսքը դեռ երկար կջերմացնի երեխաների սրտերը։ԸԵԳ 108.1

    Մայրը կարող է իր սիրելի զավակներին առատորեն թանկագին լույս և ուրախություն պարգևել։ Նա կարող է այնքան ուժեղ դեպի իրեն ձգել երեխաների սրտերը, որ իր հետ շվաւմը ամենացանկալի իրողությnւնը լինի նրանց համար։ԸԵԳ 108.2

    Բայց հաճախ մոր համբերությունը փորձվում Է զանազան ոչ նշանակալի իրադարձություններով։ Փոքրիկների չարաճճի ձեռքերն ու անհանգիստ ոտքերը առատ հոգսեր ու դժվարություններ են ստեղծում մոր համար։ Նա պիտի կարողանա տիրապետել իրեն, այլապես նրա շուրթերից կարող են թռչել բորբոքված խոսքեր։ Երբ մայրը պոռթկման եզրին Է, Աստծուն լռելյայն դիմելը կարող Է հանգստացնել նյարդերը և օգնել պահպանելու ինքնատիրապետումը, հանգստությունը և սեփական արժանապատվության զգացումը։ Անհրաժեշտ Է որոշակի ջանքեր ներդնել կոպիտ խոսքերը զսպելու և զայրույթը ճնշելու համար, բայց եթե ազատություն տրվի դրանց, նրանք կարող են ոչնչացնել ձեր դրական ազդեցության պտուղները, ե ժամանակ կպահանջվի դրանք նորից ձեռք բերելու համար։ԸԵԳ 108.3

    Երեխաներն ամեն ինչ անմիջականորեն են ընկալում ե ունակ են զանազանելու համբերատար, սիրող ձայներանգը զայրացած, կտրուկ հրամաններից, որ վիրավորում են սերն ու կապվածությունը մանկական սրտերում։ Ջանացեք չվանել երեխաներին գրգռվածութ յամր, անըմբռնողությամբ ու սիրո պակասով։ԸԵԳ 108.4

    Մայրերին պեաք է հստակորեն բացատրել, որ իրենց ազղեցությունն ու տված օրինակը անդրադառնում են երեխաների բնավորության ու ճակատագրի վրա։ Այդ պատճառով էլ, լուրջ ուշադրություն դարձնելով սեփական արարքներին ե լինելով պատասխանատու, նրանք պիտի իրենց մեջ զարգացնեն հավասարակշռված բնավորություն, որը կար-տացոլի միայն ճշմարիտը, բարին և գեղեցիկը։ԸԵԳ 109.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents