Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Տնային դաստիարակություն

    Չնայած կրթության բնագավառում ակնառու նվաճումներին՝ երե-խաների այժմյան դաստիարակությունը շատ խղճուկ վիճակում է։ Արհամարհվում է աան դաստիարակությունը։ Ծնողները, հատկապես մայրերը, չեն հասկանում, թե որքան կարևոր պարտականություն է դրված իրենց վրա։ Նրանք ոչ համբերություն ունեն, որ խրատեն երե-խաներին, ոչ էլ ողջախոհություն, որ կառավարեն նրանց։ԸԵԳ 133.3

    Աստված մեզանից ոչ մի այնպիսի բան չի պահանջում, որ մենք չկարողանանք կատարել Իր զորության շնորհիվ, ոչ մի բան, ինչը չի ծառայի մեր և մեր երեխաների բարօրությանը։ԸԵԳ 134.1

    Ցանկացած հնարավորություն օգտագործեք ձեր երեխաների սո-վորությունների ու հակումների ձևավորման համար։ Ուշադիր հետևեք նրանց բնավորության զարգացմանը ճնշելով այն գծերը, որոնք ավելորդ են և խրախուսելով այնպիսիք, որոնք պակասում են։ Երեխաների համար անաղարտ ու ազնիվ օրինակ դարձրեք ձեր կյանքը։ԸԵԳ 134.2

    Արիությամբ ու եռանդով տրվեք երեխաների դաստիարակման գործին անսասանորեն ապավինելով աստվածային զորությանը ձեր բոլոր ջանքերում։ Մի հանգստացեք, քանի դեռ երեխաների մեջ չեք նկատել բարոյական անշեղ աճ, քանի դեռ նրանց կյանքի նպատակը չի անցել պարզապես հաճույքներ որոնելու սահմանը։ Ձեր երեխաները ամեն ինչից վեր պիտի լինեն։ԸԵԳ 134.3

    Լրջորե ն վերաբերվեք կյանքի ամեն մի ակնթարթին, դրանք բոլորը թանկարժեք են։ԸԵԳ 134.4

    Հիշեք, որ երեխաներն աճում են և աննկատելիորեն կարող են դուրս հայտնվել ձեր ազդեցությունից՝ մերժելով ընտանեկան կրթությունն ու դաստիարակությունը։ Նույնիսկ եթե դուք անհաջողակ եք կյանքում, այստեղ ուշադիր և գործուն եղեք։ Եթե ընտանեկան դաստիարակության շնորհիվ ձեր երեխաները լավ մարդիկ են դառնում, ապա ձեր կյանքն արդեն չի կարելի անիմաստ համարել, և դուք խղճի խայթ զգալու ոչ մի պատճառ չունեք։ԸԵԳ 134.5

    Երեխան մոր հայելին է, որի մեջ նա կարող է տեսնել սեփական հակումներն ու վարվելաձևերը։ Որքա՜ն ուշադիր պիտի փնի նա իր խոսքի և վարքագծի նկատմամբ փոքրիկ դիտողունակ աշակերտների ներկայությամբ։ Բնավորության այն գծերը, որ մայրը ցանկանում է տեսնել նրանց մեջ, ամենից առաջ իր մեջ պիտի զարգացնի։ԸԵԳ 134.6

    Երեխաները Աստծո տված ժառանգությունն են, և մենք պատասխանատու ենք Նրա առջև Իր սեփականության տնօրինման համար։ԸԵԳ 134.7

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents