Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Քրիստոսը և երեխաները

    Քրիստոսի օրոք մայրերն իրենց երեխաներին բերում էին Նրա մոտ, որպեսզի Նա Իր ձեռքերը դներ նրանց վրա և օրհներ նրանց։ Այդպես նրանք ցույց էին տալիս, որ հավատում են Հիսուս Քրիստոսին և հոգում են իրենց խնամքին վստահված փոքրիկների ներկայի և ապագայի մասին։ Բայց աշակերտները չէին կարող հասկանալ, թե ինչպես էին այղ կանայք համարձակվում անհանգստացնել Ուսուցչին միայն այն բանի համար, որ Նա ուշադրություն դարձնի իրենց երեխաներին, ե համառորեն հեռացնում էին մայրերին։ Հիսուսը կշտամբեց աշակերտներին և կարգադրեց, որ թույլ տան հավատարիմ մայրերին իրենց փոքրիկ երեխաների հետ Իրեն մոտենալ։ Նա ասաց. «Թույլ տվեք երեխա-ներին ինձ մոտ գալ և մի արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծո արքայությունը” (Ղուկաս 18.16)։ Մայրերը դեռևս քայլում էին փոշոտ ճանապարհով մոտենալով Փրկչին, իսկ Նա արդեն տեսնում էր ինքնաբուխ արցունքները և դողացող շուրթերը, երբ նրանք անբարբառ աղոթք էին հղում երեխաների համար։ Նա լսեց աշակերտների հանդիմանական խոսքերը և անմիջապես սաստեց նրանց։ Սիրով լի Նրա վեհ սիրտը բաց էր երեխաների համար։ Նա նրանց մեկիկ-մեկիկ Իր գիրկն առավ և օրհնեց։ԸԵԳ 135.1

    Սա բոլոր ժամանակների մայրերին ոգևորող դաս է։ Սա մայ-րերին և երեխաներին կշնորհի խաղաղություն, հույս և երջանկություն։ Դուք ուզո՞ւմ եք ձեր երեխաներին տալ ամենալավ բանը։ Այդ դեպքում նրանց բերեք Աստծո մոտ։ Թող իրենց դժվարություններով մայրերը գան Քրիստոսի մոտ։ Նրանք երեխաների դաստիարակման գործում օգնություն կստանան։ Դռները բաց են յուրաքանչյուր մոր համար, ով իր բեռը կցանկանա դնել Փրկչի ոտքերի մոտ։ Նա առաջվա պես հրավիրում է մայրերին Իր մոտ բերել փոքրիկներին, որպեսզի օրհնի նրանց։ԸԵԳ 135.2

    Քրիստոսն Իրեն հավասարեցրեց խոնարհներին, կարիքավորնե-րին և տառապյալներին։ Նա Իր գիրկն էր առնում փոքրիկ երեխաներին, և կարող էր շփվել երիտասարդների հետ՝ որպես երիտասարդ։ Նրա մեծ, սիրող սիրտը կարող էր հասկանալ նրանց ապրումներն ու կարիքները, և Նա երջանկանում էր նրանց երջանկությամբ։ Գերբնակեցված քաղաքի իրարանցումից ու թոհուբոհից ուժասպառ, չար և երեսպաշտ մարդկանցից հոգնած ու հալածված Նրա հոգին հանգիստ ու խաղա-ղություն էր գտնում անմեղ երեխաների ընկերակցության մեջ։ Քրիստոսի ներկայությունը երբեք չէր վախեցնում նրանց։ Երկնային վեհությամբ ու բարեհաճությամբ Նա պատասխանում էր նրանց հարցերին և այնքան էր պարզեցրել Իր կարևոր դասերը, որ դրանք մատչելի լինեն մանկական մտածողությանը։ Հիսուսը նրանց՝ դեո չձևավորված, նորաբողբոջ մտքերում ցանեց ճշմարտության սերմերը, որ կարող էին աճել և առատ հունձք բերել նրանց հասուն տարիներին։ԸԵԳ 135.3

    «Թույլ տվեք երեխաներին ինձ մոտ գալ և մի արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծո արքայությունը” (Մարկոս 10.14)։ Այս խոսքերը պիտի ոգևորեն ծնողներին, որ Նրա մոտ բերեն իրենց երեխաներին խնդրելով Քրիստոսի անունով, որ Աստված օրհնի նրանց ամբողջ կյանքը։ԸԵԳ 136.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents