Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    երեխաները երկնքի աչքերով

    Ձեր երեխաները այնքան թանկ են Քրիստոսի համար, որ նրանց համար Իր կյանքը տվեց։ Ամենափոքր երեխան անգամ, ով սիրում է Աստծուն և երկյուղում Աստծուց, Նրա աչքին ավելի բարձր է, քան ամենատաղանդավոր և կրթված մարդը, ով արհամարհում է մեծ փրկությունը։ Երեխայի հոգին, որ հավատում է Քրիստոսին, նույնքան թանկ է Նրա համար, որքան Նրա գահի մոտ գտնվող հրեշտակները։ Երեխաներին ծնողներն են ծնում, սակայն երեխաները կյանք են ստանում Աստծո ստեղծագործ ուժի շնորհիվ, որովհետև Աստված է կյանքի աղբյուրը։ԸԵԳ 136.2

    Քրիստոսը նույնպես երեխա է եղել։ Հանուն Նրա ձեր երեխաների հետ վարվեք քնքշությամբ։ Նրանք ձեզ են վստահված ոչ թե նրա համար, որ դուք նրանց ոչինչ չարգելեք, երես տաք և աստվածացնեք, այլ որպեսզի սովորեցնեք ապրել ազնիվ ու վեհ կյանքով։ Նրանք Աստծո սեփականությունն են, Նա սիրում է նրանց և ձեզ կոչ է անում համագործակցել Իր հետ, օգնել նրանց մեջ ձևավորելու կատարյալ բնավորություն։ԸԵԳ 136.3

    Անհրաժեշտ է երեխաներին բացատրել որ իրենց շնորհված ձիրքերը իրենց սեփականությունըչեն։ Ուժը, ժամանակը, մտավոր կարողությունները պարտքով տրված հարստություն են։ Նրանք պատկանում են Աստծուն, և յուրաքանչյուր մարդ պիտի որոշում կայացնի իր ձիրքերը ծառայեցնելու բարձրագույն նպատակին։ԸԵԳ 136.4

    Հիսուսը գիտի մեր թուլությունները և անձամբ տեղյակ է մեր բոլոր ապրումներին, բացի մեղքից, ուստի Նա նախապատրաստել է մեզ համար այն ճանապարհը, որը համապատասխանում է մեր ուժերին և ընդունակություններին։ Նա կարող է մեզ սատարել ու մխիթարել Իր ներկայությամբ և հավերժական Ուսուցիչ լինել մեզ համար։ Նա նաև երեխաների քայլերն է ուղղում դեպի կյանքի ճանապարհը։ Աստված մեզ համար մեր ուժերին ու կարողություններին համապատասխան ճանապարհ է նախատեսել։ԸԵԳ 137.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents